Գլխավոր տեղեկություն
Համար
N 464-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 ապրիլի 2023 թվականի N 464-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ի N 1791-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի «Հայաuտանի Հանրապետության ոստիկանության ակադեմիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1791-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման վերնագրում, որոշման և որոշման հավելվածի ամբողջ տեքստում «ոստիկանության կրթահամալիր» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության կրթահամալիր» բառերով.

2) որոշման 4-րդ կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարությանը» (այսուհետ՝ նախարարություն) բառերով:

2. Որոշման հավելվածում՝

1) 1-ին կետում «կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ` Հայաստանի Հանրապետության ոստիկանություն)» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.

2) 5-րդ կետում՝

ա. «полиции» բառը փոխարինել «Министерства внутренних дел» բառերով,

բ. «Police» բառը փոխարինել «Ministry of Internal Affairs» բառերով.

3) 10.1-ին կետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի (այսուհետ՝ նախարար)» բառերով.

4) 11-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «նախարարի» բառով.

5) 13-րդ, 15-րդ և 16-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարությունը» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

6) 17-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կրթահամալիրի պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է նախարարը:».

7) 17-րդ կետի 3-րդ պարբերությունում և 18-րդ կետի «ը», «ժգ», «ժդ» և «ժզ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «նախարարի» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.

8) 22.3-րդ կետում «ոստիկանության կադրերի» բառերը փոխարինել «նախարարության մարդկային ռեսուրսների կառավարման» բառերով.

9) 22.5-րդ կետում՝

ա. «ե» և «ժէ» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին» բառերը փոխարինել «նախարարին» բառով, իսկ «է» ենթակետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը՝ «նախարարության» բառով,

բ. «ժը» ենթակետում «ոստիկանության կրթահամալիրի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության կրթահամալիրի» բառերով.

10) 46-րդ կետի «բ», «գ», «դ», «ե» և «զ» ենթակետերում, 52-րդ և 56-րդ կետերում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի» բառերը փոխարինել «նախարարի» բառով.

11) 54-րդ կետի երկրորդ պարբերությունում և 58-րդ կետում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «նախարարության» բառով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

06.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան