Գլխավոր տեղեկություն
Համար
N 615-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 ապրիլի 2023 թվականի N 615-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 670-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի «Կենսաթոշակ վճարելու կարգը հաստատելու մասին» N 670-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 1-ին կետի 4-րդ ենթակետը, 2-րդ կետի 9-րդ ենթակետը և N 4 հավելվածն ուժը կորցրած ճանաչել։

2. Որոշման N 1 հավելվածում՝

1) 2-րդ կետի 11-րդ ենթակետը, 6.2-րդ, 6.7-րդ, 8.2-րդ, 8.3-րդ, 16.5-րդ և 16.6-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ կետից հանել «կամ Ազգային օպերատորի» բառերը, իսկ 6-րդ կետի 3-րդ ենթակետից, 8.4-րդ կետի 2-րդ, 3-րդ ենթակետերից և 12-րդ կետից՝ «կամ ազգային օպերատորի» բառերը.

3) 4-րդ կետի 2-րդ նախադասությունից հանել «կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը» բառերը և 3-5-րդ նախադասությունները.

4) 6-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է բանկ ներկայանալու և բանկի հետ համապատասխան բանկային հաշվի պայմանագիր կնքելու անհրաժեշտության, ինչպես նաև տարեկան մեկ անգամ` ոչ ուշ, քան վերջին անգամ բանկ ներկայանալու ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին աշխատանքային օրը, իր՝ Հայաստանի Հանրապետությունում լինելը բանկին հավաստելու պարտավորության (կենսաթոշակի գումարն անկանխիկ եղանակով վճարվելու դեպքում), եթե այդ ժամանակահատվածում կենսաթոշակառուն անձամբ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում չի ներկայացրել կենսաթոշակին առնչվող ցանկացած գրավոր դիմում:».

5) 6.3-րդ, 6.5-րդ, 6.6-րդ, 6.8-րդ կետերից հանել «կամ ազգային օպերատորը կամ կազմակերպությունը» բառերը.

6) 6.3-րդ կետի 1-ին նախադասությունից հանել «աշխատող» բառը.

7) 6.6-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը.

8) 6.8-րդ կետի 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու դիմումը մերժվում է, եթե դիմելու օրվա դրությամբ կենսաթոշակի վճարումը դադարեցված է կամ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ պարբերության համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը չի կարող վճարվել անկանխիկ եղանակով։».

9) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Կենսաթոշակն ստանալու եղանակին (եթե «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կենսաթոշակառուին կենսաթոշակը կարող է վճարվել անկանխիկ կամ կանխիկ եղանակով) կամ կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարելուն (բանկի ընտրությանը) վերաբերող՝ անձամբ ներկայացված դիմումում առկա տեղեկատվությունը դիմումն ընդունող մասնագետը մուտքագրում է պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան (այսուհետ` շտեմարան), և ինքնաշխատ եղանակով փոփոխվում է կենսաթոշակն ստանալու եղանակը կամ բանկը:».

10) 8.1-ին կետում «համապատասխան մարմնի համակարգի վճարման նախնական ցուցակը (այսուհետ՝ նախնական ցուցակ)՝ էլեկտրոնային տարբերակով։ Նախնական ցուցակը պահպանվում է շտեմարանում և հասանելի է համապատասխան մարմնին՝ դիտելու հնարավորությամբ» բառերը փոխարինել «վճարման ցուցակ» բառերով.

11) 8.4-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «կամ ազգային օպերատորի (եթե միանվագ դրամական վճարի գումարը պետք է վճարվի ազգային օպերատորի միջոցով)» բառերը.

12) 8.5-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորին», «կամ ազգային օպերատորի» և «կամ ազգային օպերատորից» բառերը.

13) 9-րդ և 10-րդ կետերից հանել «կամ ազգային օպերատորի մոտ բացված հաշվարկային հաշվին» բառերը.

14) 11-րդ կետից հանել «, ինչպես նաև կենսաթոշակներն ազգային օպերատորի միջոցով անկանխիկ եղանակով վճարելու ծառայությունների մատուցման պայմանագրով» բառերը.

15) 12-րդ կետից հանել «կամ ազգային օպերատոր» բառերը.

16) 13-րդ կետից հանել «՝ հիմք ընդունելով սույն կարգի 8.3-րդ կետում նշված կարգով հաստատված նախնական ցուցակը» բառերը.

17) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14. Սույն կարգով և պայմանագրով սահմանված ժամկետներում ու կարգով ծառայությունը բանկին է տրամադրում էլեկտրոնային վճարման ցուցակը և գանձապետարանի միջոցով վճարման ենթակա գումարը փոխանցում է բանկին, որն ապահովում է կենսաթոշակի գումարի մուտքագրումը կենսաթոշակառուի բանկային հաշվին:».

18) 15-րդ կետից հանել «կամ ազգային օպերատորին» և «սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝» բառերը.

19) 16.1-ին կետից հանել «(բանկի կամ ազգային օպերատորի)» բառերը.

20) 16.2-րդ կետից հանել «(բանկը կամ ազգային օպերատորը)» բառերը.

21) 16.4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«16.4. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 55-րդ հոդվածով սահմանված՝ կենսաթոշակի վճարումը կանխիկ եղանակով շարունակելու ժամկետները լրանալուց հետո անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովից (բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնից) ստացված` հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված լինելու վերաբերյալ տեղեկանքի հիման վրա, առանց կենսաթոշակառուի գրավոր դիմումի կենսաթոշակ վճարելը վերսկսելու դեպքում, եթե մինչև կենսաթոշակի վճարումը դադարեցնելը՝

1) կենսաթոշակը վճարվել է անկանխիկ եղանակով, ապա վճարող կազմակերպությունը չի փոխվում.

2) կենսաթոշակը վճարվել է կանխիկ եղանակով, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով սույն կարգի 16.2-րդ և 16.3-րդ կետերով սահմանված կարգով։».

22) 18-րդ կետից հանել «՝ հիմք ընդունելով հաստատված նախնական ցուցակը» բառերը.

23) 19-րդ կետից հանել «սույն կարգի 8.3-րդ կետում նշված՝» բառերը.

24) 39-րդ կետից հանել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ ազգային օպերատորինուղղ. (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով)» բառերը.

25) 40-րդ կետից հանել «(եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է բանկի միջոցով) կամ հաշվարկային հաշվին (եթե կենսաթոշակն անկանխիկ եղանակով վճարվում է ազգային օպերատորի միջոցով)» բառերը.

26) 47-րդ կետում «վճարվում է» բառը փոխարինել «վճարվել է» բառով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման ազգային օպերատորին վերաբերող դրույթների և 2-րդ կետի 19-րդ ենթակետի գործողությունը տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

27.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան