ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 հունվարի 2022 թվականի |
թիվ 4 |
քաղ. Բիշքեկ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՄԱՍԻՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական ֆորումի մասին հիմնադրույթում կատարել փոփոխություններ` հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ. Սուլթանով |
Ա. Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի հունվարի 21-ի թիվ 4 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական ֆորումի մասին հիմնադրույթում կատարվող
1. 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ը» և «թ» ենթակետերով՝
«ը) Միության ներքին շուկայում և համաշխարհային շուկայում անդամ պետությունների ապրանքների (արտադրանքի) մրցունակության բարձրացում
թ) անդամ պետությունների նվաճումների ներկայացում և անդամ պետությունների կողմից սահմանված, այդ թվում՝ որակի ազգային մրցույթների անցկացման արդյունքներով լավագույն ապրանքների (արտադրանքի) տեղեկատվական աջակցություն։»։
2. 6-րդ կետում «գնահատման հարթակ» բառերը փոխարինել «գնահատման և նվաճումների ցուցադրման հարթակ» բառերով։
3. 14-րդ կետում «և ֆորումն անցկացնող երկրի» բառերը փոխարինել «, ֆորումն անցկացնող երկրի և մյուս անդամ պետությունների» բառերով։
4. 26-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով՝
«զ) ցուցահանդեսային տարածքներ (հավասար չափերի)՝ սույն Հիմնադրույթի 5-րդ կետի «թ» ենթակետի համաձայն սահմանված յուրաքանչյուր անդամ պետության լավագույն ապրանքները (արտադրանքը) ներկայացնելու համար։»։
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական: