ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
18 փետրվարի 2022 թվականի |
թիվ 14 |
քաղ. Բիշքեկ |
ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-Ի ԹԻՎ 318 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառման մասին» արձանագրության 18-րդ կետին («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 12 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 50-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Եվրասիական տնտեսական միությունում բույսերի կարանտինի ապահովման մասին» թիվ 318 որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տեղեկատվական համակարգերի պատրաստ լինելուն զուգընթաց՝ Միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման նպատակով թույլատրվում է՝
էլեկտրոնային եղանակով ձևակերպված փաստաթղթերի (բուսասանիտարական սերտիֆիկատի, տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի, գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտների ներմուծման թույլտվության, կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) ակտի, արտադրանքի վերադարձի մասին կարգադրագրի, արտադրանքի վարակազերծում անցկացնելու մասին ակտի, արտադրանքի վերացման մասին ակտի) օգտագործումը,
կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքների ձևակերպումը՝ էլեկտրոնային եղանակով։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
|
|
|
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Բ․ Սուլթանով |
Ա․ Կոժոշև |
Ա. Օվերչուկ |
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2022 թվականի փետրվարի 18-ի թիվ 14 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի թիվ 318 որոշման մեջ կատարվող
1. Նշված որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝
ա) 3.1 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատը կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) նպատակներով արտահանող (վերաարտահանող) երկրի լիազորված մարմնի կողմից տրամադրվում է տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով։»․
բ) 3.2 կետի երրորդ պարբերության մեջ «արտահանող երկրի բուսասանիտարական սերտիֆիկատի՝» բառերից հետո ավելացնել «թղթային կրիչի վրա ձևակերպված բնօրինակը» բառերը․
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.31 կետով՝
«3.31. Կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման նպատակներով կարանտինային հսկողության վերցված արտադրանքը Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու դեպքում կարող է օգտագործվել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան ներկայացված նախնական տեղեկատվությունը։»․
դ) 3.10 կետում՝
1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ իրականացրած լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից
համապատասխան դրոշմակնիքը զետեղելը բուսասանիտարական սերտիֆիկատի (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա՝ թիվ 1 հավելվածի համաձայն՝ բուսասանիտարական սերտիֆիկատը (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը թղթային կրիչի վրա ներկայացնելու դեպքում․
նշումները դնելը տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով՝ թիվ 11 հավելվածի համաձայն՝ բուսասանիտարական սերտիֆիկատը և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում․»․
2-րդ ենթակետում «(վերահսկողության) ակտ» բառերից հետո ավելացնել «(թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով) ըստ 2-րդ հավելվածով սահմանված ձևի» բառերը․
ե) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.101 կետով՝
«3.101. Բուսասանիտարական սերտիֆիկատը և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արդյունքների մասին տեղեկատվությունն այլ հսկիչ մարմինների և փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացրած անձին է ուղարկվում տեղեկատվական համակարգի միջոցով:»․
զ) 4.1.1 կետում՝
1-ին ենթակետում ավելացնել «(թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով)» բառերը․
2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծվող խմբաքանակի համար թղթային կրիչի վրա ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատը (անհրաժեշտության դեպքում՝ այն անդամ պետության պետական լեզվով (պետական լեզուներով) թարգմանությամբ, որի լիազորված մարմնի պաշտոնատար անձին դա ներկայացվում է) կամ էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի համարի, տրման ամսաթվի և տրամադրող երկրի մասին տեղեկությունները՝ կարանտինային հսկողության վերցված բարձր բուսասանիտարական ռիսկայնության արտադրանքի խմբաքանակի ներմուծման դեպքում՝ բացառությամբ փաթեթավորման և ամրակցման փայտե նյութերի ներմուծման դեպքերի (եթե առկա է միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով նախատեսված ձևերից մեկով մակնշում, որը հաստատում է փայտանյութի ամբողջ հաստությամբ տաքացումով մշակման կամ ծխահարման անցկացումը), ինչպես նաև՝ միասնական կարանտինային բուսասանիտարական պահանջներով նախատեսված դեպքերի։
Լիազորված մարմնի պաշտոնատար անձն էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի առկայությունն ստուգում է տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։
Եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի մաքսային ձևակերպման ավարտման վայրն այլ անդամ պետությունում է, ապա առաջնային կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնող լիազորված մարմնի պաշտոնատար անձը սույն ենթակետի առաջին պարբերության մեջ նշված տեղեկությունների հիման վրա տեղեկատվական համակարգերի փոխգործակցության միջոցով հաստատում է էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի առկայությունը.».
3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3) գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտների ներմուծման՝ թղթային կրիչի վրա ձևակերպված թույլտվությունը կամ գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտների ներմուծման՝ էլեկտրոնային եղանակով ձևակերպված թույլտվության համարի, տրման ամսաթվի և դա տրամադրած լիազորված մարմնի անվանման մասին տեղեկությունները։
Լիազորված մարմնի պաշտոնատար անձը գիտահետազոտական նպատակներով կարանտինային օբյեկտների ներմուծման՝ էլեկտրոնային եղանակով ձևակերպված թույլտվության առկայությունն ստուգում է տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։».
է) 4.1.6 կետի 5-րդ ենթակետում «բուսասանիտարական սերտիֆիկատը» բառերից առաջ ավելացնել «թղթային կրիչի վրա ձևակերպված» բառերը․
ը) 6.2 կետի երկրորդ պարբերությունում ավելացնել «(թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով)» բառերը.
թ) 6.3 կետի երկրորդ պարբերությունում «ակտ» բառից հետո ավելացնել «(թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով)» բառերը․
ժ) 6.4 կետի երկրորդ պարբերությունում ավելացնել «(թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով)» բառերը․
ժա) 8.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8.2. Եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համար անդամ պետություններից մեկում տրված, թղթային կրիչի վրա ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի՝ ներմուծող երկրի պահանջներին համապատասխան որոշվող գործողության ժամկետը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատելու պահի դրությամբ լրացել է, ապա այն անդամ պետության լիազորված մարմինը, որի տարածքում գտնվում է մեկնման վայրը, արտադրանքի սեփականատիրոջ այն դիմումի հիման վրա, որը կարող է ձևակերպվել էլեկտրոնային եղանակով, կարանտինային հսկողության վերցված արտադրանքի արտահանվող խմբաքանակի համար թղթային կրիչի վրա ձևակերպում է նոր բուսասանիտարական սերտիֆիկատ՝ կցելով թղթային կրիչի վրա ձևակերպված, գործողության ժամկետը լրացած բուսասանիտարական սերտիֆիկատի բնօրինակը՝ առանց կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի համար կարանտինային բուսասանիտարական վիճակի սահմանմանն ուղղված միջոցառումներ անցկացնելու։»․
ժբ) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.21 կետով՝
«8.21. Եթե կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակի համար անդամ պետություններից մեկում տրված, էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի՝ ներմուծող երկրի պահանջներին համապատասխան որոշվող գործողության ժամկետը Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանը հատելու պահի դրությամբ լրացել է, ապա այն լիազորված մարմինը, որի տարածքում է մեկնման վայրը, արտադրանքի սեփականատիրոջ դիմումի և էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի ամսաթվի ու համարի մասին նրա կողմից ներկայացված տեղեկությունների հիման վրա հաստատում է այն անդամ պետության լիազորված մարմնում էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի տրամադրումը, որի տարածքում ձևավորվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի խմբաքանակը, և առանց կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տվյալ խմբաքանակի համար կարանտինային բուսասանիտարական վիճակի սահմանմանն ուղղված միջոցառումներ անցկացնելու՝ թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով ձևակերպում է բուսասանիտարական սերտիֆիկատը (ներմուծող երկրի լիազորված մարմնի հետ ձևակերպված պայմանավորվածություններով պայմանավորված)։».
ժգ) լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 11 հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 11 «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթի |
ՑԱՆԿ
բուսասանիտարական սերտիֆիկատը և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով դրվող նշումների
1. «Ներմուծումը թույլատրված է, ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) առաքման վայրում» նշում։
Դրվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) մաքսային սահմանի անցման կետերում, եթե կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքներով ընդունվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծումը թույլատրելու մասին որոշում։
2. «Ներմուծումն արգելված է» նշում։
Դրվում է Միության մաքսային սահմանի անցման կետերում, եթե կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքներով ընդունվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծումն արգելելու մասին որոշում։
3. «Տարանցումը թույլատրված է» նշում։
Դրվում է Միության մաքսային սահմանի անցման կետերում, եթե կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքներով ընդունվել է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի տեղափոխումը թույլատրելու մասին որոշում։
4. «Տարանցումն արգելված է» նշում։
Դրվում է Միության մաքսային սահմանի անցման կետերում, եթե կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման արդյունքներով ընդունվել է Միության մաքսային տարածքով կարանտինային հսկողության վերցված արտադրանքի անցումն արգելելու մասին որոշում։
5. «Բացթողումը թույլատրված է առանց իրացման իրավունքի» նշում։
Դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մաքսային ձևակերպումն ավարտելու վայրերում այն դեպքում, երբ կարանտինային բուսասանիտարական միջոցառումներն անհրաժեշտ է անցկացնել բեռի նշանակման վայրում:
6. «Բացթողումը թույլատրված է» նշում։
Դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մաքսային ձևակերպումն ավարտելու վայրերում (առաքման վայրերում) այն դեպքում, երբ դա համապատասխանում է կարանտինային բուսասանիտարական պահանջներին:
7. «Բացթողումն արգելված է» նշում։
Դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի մաքսային ձևակերպումն ավարտելու վայրերում (առաքման վայրերում) այն դեպքում, երբ դա չի համապատասխանում կարանտինային բուսասանիտարական պահանջներին:
8. «Ենթակա է կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) դատարկման վայրում» նշում։
Դրվում է ծովային և գետային նավերի խարսխակայանում՝ նախքան Միության մաքսային սահմանի գետային և ծովային անցման կետերում կարանտինային հսկողության վերցված արտադրանքի դատարկումը՝ դրա դատարկման վայրում կարանտինային բուսասանիտարական միջոցառումներ անցկացնելու նպատակով։»։
2. Նշված որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգի մասին» հիմնադրույթում՝
ա) 3.2 կետում՝
չորրորդ պարբերությունում «բուսասանիտարական սերտիֆիկատի բնօրինակը» բառերից առաջ ավելացնել «թղթային կրիչի վրա ձևակերպված» բառերը․
չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատը կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) նպատակներով ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի կողմից տրամադրվում է տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով։
Կարանտինային հսկողության վերցված բարձր բուսասանիտարական ռիսկայնության արտադրանքի նշանակման վայրերում էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատը ենթակա է նշանակման վայրի պետության լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից մարման՝ տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով։
հինգերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի և նշանակման վայրի պետության լիազորված մարմնի միջև էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատների փոխանակումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ։»․
բ) 3.6 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«3.6. Փաստաթղթային ստուգում անցկացնելու նպատակով պաշտոնատար անձին պետք է ներկայացվեն՝
կարանտինային հսկողության վերցված արտադրանքի ներմուծվող խմբաքանակի համար առևտրային և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերը (թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով).
թղթային կրիչի վրա ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատը կամ ուղարկման վայրի պետության լիազորված մարմնի կողմից տրված՝ էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի համարի և տրման ամսաթվի մասին տեղեկությունները։
Լիազորված մարմնի պաշտոնատար անձն էլեկտրոնային եղանակով ձևակերպված բուսասանիտարական սերտիֆիկատի առկայությունն ստուգում է տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով։»․
գ) 3.9 կետի 4-րդ ենթակետում «բուսասանիտարական սերտիֆիկատը» բառերից առաջ ավելացնել «թղթային կրիչի վրա ձևակերպված» բառերը․
դ) 3.15 կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերությունում ավելացնել «(թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով)» բառերը․
ե) 3.16 կետի առաջին պարբերությունում ավելացնել «(թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով)» բառերը․
զ) 3.19 կետում.
1-ին ենթակետում «(վերահսկողության) ակտ» բառերից հետո ավելացնել «(թղթային կրիչի վրա կամ էլեկտրոնային եղանակով)» բառերը․
2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2) կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ իրականացրած լիազորված մարմնի պաշտոնատար անձի կողմից
համապատասխան դրոշմակնիքը զետեղելը բուսասանիտարական սերտիֆիկատի (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթի վրա՝ թիվ 2 հավելվածի համաձայն՝ բուսասանիտարական սերտիֆիկատը (դրա առկայության դեպքում) և տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը թղթային կրիչի վրա ներկայացնելու դեպքում․
նշումները դնելը տեղեկատվական համակարգն օգտագործելու միջոցով՝ թիվ 3 հավելվածի համաձայն՝ բուսասանիտարական սերտիֆիկատը և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում։»․
է) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.191 կետով՝
«3.191. Բուսասանիտարական սերտիֆիկատը և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում կարանտինային բուսասանիտարական հսկողության (վերահսկողության) արդյունքների մասին տեղեկատվությունը փաստաթղթերն ու տեղեկությունները ներկայացրած անձին է ուղարկվում տեղեկատվական համակարգի միջոցով։»․
ը) լրացնել հետևյալ բովանդակությամբ թիվ 3 հավելվածով՝
«ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքում կարանտինային բուսասանիտարական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու կարգի մասին» հիմնադրույթի |
ՑԱՆԿ
բուսասանիտարական սերտիֆիկատը և (կամ) տրանսպորտային (փոխադրման) փաստաթուղթը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում տեղեկատվական համակարգի օգտագործման միջոցով դրվող նշումների
1. «Բացթողումը թույլատրված է» նշում։
Դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նշանակման վայրերում այն դեպքում, երբ դա համապատասխանում է կարանտինային բուսասանիտարական պահանջներին:
2. «Բացթողումն արգելված է» նշում։
Դրվում է կարանտինային հսկողության վերցված արտադրանքի նշանակման վայրերում այն դեպքում, երբ դա չի համապատասխանում կարանտինային բուսասանիտարական պահանջներին:».
Պաշտոնական հրապարակման օրը՝ 4 մայիսի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|