ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ
ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 դեկտեմբերի 2022 թվականի թիվ 235-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 83-րդ հոդվածի 2-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի ավագանին
ՈՐՈՇՈՒՄ Է`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի 2023 թվականի բյուջեն համաձայն հավելվածի.
1) եկամուտների գծով` 2,270,268.5 հազար դրամ
2) ծախսերի գծով` 2,270,268.5 հազար դրամ
3) հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)` 0.0 հազար դրամ
2. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ կատարելու բյուջեով իրականացվող յուրաքանչյուր ծրագրի գծով սահմանված գումարի 10% չափաքանակը չգերազանցող ներքին վերաբաշխումներ՝ ըստ մասնագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև:
3. Սահմանել, որ բյուջեով նախատեսված ծախսային ծրագրերի միջև վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել այդ ծրագրերի համար հաստատված ընդհանուր գումարի 3%-ը:
Ավագանու անդամներ
Կողմ (18) Ոսկանյան Աղրամանյան Բաղդասարյան Գևորգյան Հովհաննիսյան Պետրոսյան Գևորգյան Պետրոսյան Չարչյան Հարությունյան Տոնոյան Վարդանյան Սահակյան Մինասյան Ռափյան Վարդանյան Վարագյան Ասատրյան |
Դեմ (0)
|
Ձեռնպահ (0)
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝
2022 թվականի դեկտեմբերի 22 |
Ա. ՈՍԿԱՆՅԱՆ |
(հավելվածը փոփ. 20.01.23 թիվ 2-Ն, 20.01.23 թիվ 3-Ն, 15.03.23 թիվ 29-Ն)
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
20.01.2023, թիվ 3-Ն | 30.04.2023, թիվ 235-Ն | |
15.03.2023, թիվ 29-Ն | 30.04.2023, թիվ 235-Ն | |
20.01.2023, թիվ 2-Ն | 30.04.2023, թիվ 235-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|