Գլխավոր տեղեկություն
Համար
N 558-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 21.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 558-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման՝

1) 1-ին կետի 5-րդ ենթակետի «ա», «բ» և «գ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 46000 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 36000 դրամ,

գ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 33000 դրամ։».

2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ կետով՝

«4. Օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական ծառայության հետ հաշմանդամության պատճառական կապով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափը սահմանել՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված չափով.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված չափով.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 5-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված չափով։»։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման`

1) 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա», «բ», «գ» և «դ» պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա. ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 31600 դրամ,

բ. ֆունկցիոնալության ծանր աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 31600 դրամ,

գ. ֆունկցիոնալության միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձի համար՝ 31600 դրամ,

դ. ֆունկցիոնալության խորը կամ ծանր կամ միջին աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող երեխայի համար՝ 39000 դրամ.».

2) 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ կետով՝

«3. Օրենսդրությամբ սահմանված կարգով մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձի հաշմանդամության նպաստի չափը սահմանել՝

1) «1-ին խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված չափով.

2) «2-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված չափով.

3) «3-րդ խմբի հաշմանդամ անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված չափով.

4) «հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցող անձի դեպքում՝ սույն որոշման 1-ի կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությամբ սահմանված չափով։»։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2023 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

21.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան