ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի որոշում |
Վարչական գործ թիվ ՎԴ/7463/05/21 2023 թ. | ||||
Վարչական գործ թիվ ՎԴ/7463/05/21 |
|||||
|
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող |
Ռ. Հակոբյան | |
զեկուցող |
Լ. Հակոբյան | |
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | ||
Ք. Մկոյան |
2023 թվականի մարտի 17-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2022 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ դիմումի անհատ ձեռնարկատեր Հարություն Մաղաքյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե)՝ Կոմիտեի նախագահի 15.02.2018 թվականի թիվ 65-Ն հրամանով հաստատված հավելվածի (այսուհետ՝ նաև Հավելված) 2-րդ կետն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2022 թվականի որոշումը՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 15.02.2018 թվականի թիվ 65-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերն անվավեր ճանաչելու մասով ՀՀ վարչական դատարանի որոշումն անփոփոխ թողնելու մասով բեկանել և փոփոխել՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 15.02.2018 թվականի թիվ 65-Ն հրամանով հաստատված հավելվածի 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերը ճանաչել ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտին համապատասխանող։
Մնացած մասով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2022 թվականի որոշումը թողնել անփոփոխ։
2. ՀՀ պետական եկամուտների կոմիտեից հօգուտ անհատ ձեռնարկատեր Հարություն Մաղաքյանի բռնագանձել 1.500 ՀՀ դրամ՝ որպես դիմումի համար նախապես վճարված պետական տուրքի համաչափ բաշխման արդյունքում հատուցման ենթակա գումար։
Անհատ ձեռնարկատեր Հարություն Մաղաքյանից հօգուտ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 4.000 ՀՀ դրամ և 5.000 ՀՀ դրամ՝ որպես համապատասխանաբար վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար նախապես վճարված պետական տուրքի համաչափ բաշխման արդյունքում հատուցման ենթակա գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող |
Ռ. Հակոբյան |
Զեկուցող |
Լ. Հակոբյան |
Հ. Բեդևյան Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ | |
Ք. Մկոյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 ապրիլի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|