Basic information
Number
N 874-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.06.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.06.2022
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
17.06.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
17.06.2022
Effective date
27.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունիսի 2022 թվականի N 874-Ն

 

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1․ Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին՝

1) ֆինանսական միջոցների առկայությամբ կապալառուի հետ 2022 թվականի մարտի 30-ին կնքված N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/8 և 2022 թվականի փետրվարի 3-ին կնքված N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/21 պայմանագրերը՝ տասնօրյա ժամկետում համապատասխան համաձայնագրեր կնքելու միջոցով, համապատասխանեցնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներին.

2) մինչև սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության տրամադրումը և դրա հիման վրա աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման համաձայնագրերի կնքման հիմքերի առաջացումը, 2022 թվականի փետրվարի 3-ին և մարտի 30-ին կնքված համապատասխանաբար N ՀՀՔԿ-ԳՀԽԾՁԲ-21/21 և N ՀՀՔԿ-ԲՄԱՇՁԲ-21/8 գնման պայմանագրերի շրջանակներում բանկային երաշխիքների ձևով ներկայացված պայմանագրերի և որակավորման ապահովումները՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հնգօրյա ժամկետում, փոխարինել տուժանքների ձևով միակողմանի հաստատված հայտարարություններով․

3) ֆինանսական միջոցները համապատասխան համաձայնագրերով ուժի մեջ դնելու միջոցով, շինարարության թույլտվություն ստանալուց հետո, առաջարկ ներկայացնել կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերություններին՝ ֆինանսական միջոցների համամասնությամբ և սահմանված չափով պայմանագրերի կատարման ու որակավորման երաշխիքներ ներկայացնելու պայմանով:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

17.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2022 թվական: