Գլխավոր տեղեկություն
Համար
N 412-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2023 թվականի N 412-Ա

 

ԳՈՒՅՔ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 247-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված, «Հրաժարում հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով, թիվ 05100040/070818/0000770 ապրանքների հայտարարագրով ձևակերպված՝ 752 կգ ընդհանուր նետտո քաշով, 4.073.009 դրամ մաքսային արժեքով գույքը (պատրաստի պայթուցիկ նյութեր՝ բացի վառոդից, արդյունաբերական էմուլսիոն պայթուցիկ փամփուշտավորված Emulsion Explosive (Booster) 90 mm, պլաստմասսայից փողակներ (ռադիոհաղորդափողեր), որոնց ներքին մակերևույթը պատված է պայթուցիկ նյութով, պլաստմ. փողակներ` ալիքատար քուղեր (դեղին), որոնց ներքին մակերևույթը պատված է պայթուցիկ նյութերով` PHC 28 m 25/500 ms, PHC 21m 25/500 ms, PMC21 m 25/500 ms, PMC 12 m 25/500 ms, PC 9m 25ms, PC 6m 25ms) անհատույց փոխանցել և ամրացնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման և ընդունման աշխատանքների իրականացումը:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման և ընդունման ընթացքում առաջացած ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

30.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան