Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 ապրիլ 2023 թ.

թիվ 04-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 8-րդ կետերի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի «Վիճակագրական տվյալների հավաքման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն և 2010 թվականի մայիսի 12-ի թիվ 12-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 05-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ՝

Ս. Մնացականյան


Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2023 թվականի ապրիլի 14-ի

թիվ 04-Ն որոշման

 

«Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2016 թվականի հունիսի 20-ի

թիվ 05-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Վիճակագրական կոմիտե) կողմից վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված իմաստը:

3. Սույն կարգի իմաստով՝

1) վիճակագրական հետազոտությունը՝ Վիճակագրական կոմիտեի կողմից վիճակագրական մեթոդաբանության պարբերական կիրառման հիման վրա ռեսպոնդենտների որոշակի համակցությամբ անվանական տվյալների սկզբնական հավաքումն է` բացառապես վիճակագրական նպատակներով.

2) պաշտոնական վիճակագրական դիտարկումը՝ վիճակագրական ծրագրերով սահմանված վիճակագրական հետազոտությունների իրականացմանն ուղղված գործունեությունն է, որի նպատակը պաշտոնական վիճակագրության արտադրությունն է (այսուհետ՝ վիճակագրական դիտարկում).

3) ռեսպոնդենտները՝ Oրենքի իմաստով վիճակագրական միավոր հանդիսացող սույն կարգի 7-րդ կետով սահմանված սուբյեկտներն են, որոնք պաշտոնական վիճակագրություն արտադրողների կողմից տվյալների հավաքման շրջանակում տեղեկություններ են ներկայացնում իրենց և իրենց գործունեության մասին.

4) տնային տնտեսությունը (ՏՏ)՝ միայնակ ապրող անձն է կամ մի քանի անձանց խումբը, ովքեր միասին ապրում են միևնույն բնակելի կացարանում կամ բնակելի կացարանի մի մասում և վարում են միասնական տնտեսություն:

4. Վիճակագրական տվյալների հավաքումը ներառում է ռեսպոնդենտներին վիճակագրական դիտարկումներում ընդգրկումը և իրազեկումը, վիճակագրական տվյալների հավաքման մեթոդները, վիճակագրական տվյալների ներկայացման հնարավորության ապահովումը, ռեսպոնդենտների կողմից վիճակագրական տվյալների ներկայացումը, Վիճակագրական կոմիտեի կողմից՝ ներկայացված վիճակագրական տվյալների ընդունումը, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների ստացումը և դրանց հետ կապված այլ գործողություններ:

5. Վիճակագրական տվյալների հավաքման մեթոդներն են.

1) ընտրանքային, ներառյալ վիճակագրական հետազոտությունները՝ պարբերական և միանվագ,

2) համատարած:

6. Սույն կարգի դրույթները չեն տարածվում մարդահամարների, գյուղատնտեսական և տնտեսական համատարած հաշվառումների ընթացքում վիճակագրական տվյալների հավաքման վրա:

 

2. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

7. Սույն կարգի իմաստով ռեսպոնդենտներ են հանդիսանում`

1) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը.

2) իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումները.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումները.

4) պետական կառավարման համակարգի մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, համայնքային կառավարչական հիմնարկները.

5) Հայաստանի Հանրապետություն ժամանած կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող ֆիզիկական անձինք` անկախ քաղաքացիությունից և քաղաքացիություն ունենալու հանգամանքից, կամ տնային տնտեսությունները:

8. Վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ վիճակագրական տվյալները հավաքվում են համաձայն Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ Պետական խորհուրդ) կողմից հաստատված հետևյալ վիճակագրական փաստաթղթերի՝

1) վիճակագրական հաշվետվությունների.

2) հետազոտությունների հարցաթերթերի.

3) վիճակագրական դիտարկումներին վերաբերող այլ փաստաթղթերի:

 

3. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

9. Վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է ռեսպոնդենտների համար, բացառությամբ սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ռեսպոնդենտների, որոնց մասնակցությունը վիճակագրական հետազոտություններին կրում է կամավոր բնույթ: Սույն կարգի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված ռեսպոնդենտների ընդգրկումը կոնկրետ վիճակագրական հետազոտության մեջ կարող է որպես պարտադիր հայտարարվել տարեկան վիճակագրական ծրագրով բոլորի կամ մի մասի համար, բոլոր կամ որոշ հարցերի գծով:

10. Պարտադիր բնույթի վիճակագրական հետազոտություններին մասնակցության համար անհրաժեշտ պայման է հանդիսանում Վիճակագրական կոմիտեի կողմից ռեսպոնդենտների իրազեկումը վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին:

11. Ռեսպոնդենտները Վիճակագրական կոմիտեի կողմից գրավոր իրազեկվում են՝

1) վիճակագրական հաշվետվությունների միջոցով վիճակագրական տվյալների հավաքման դեպքում՝ սույն կարգով սահմանված ռեսպոնդենտի վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու իրազեկման ձևով (Ձև 1),

2) վիճակագրական այլ փաստաթղթերի միջոցով վիճակագրական տվյալների հավաքման դեպքում՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված տվյալների մասին:

12. Իրազեկման մեջ պարտադիր նշվում են.

1) ռեսպոնդենտի լրիվ անվանումը, ղեկավարի անունը, ազգանունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ անունը, ազգանունը,

2) ռեսպոնդենտի գտնվելու վայրը կամ ղեկավարի հաշվառման վայրը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ հաշվառման կամ բնակության վայրը.

3) նշում այն մասին, որ ռեսպոնդենտն ընդգրկվել է վիճակագրական դիտարկումներում.

4) ռեսպոնդենտների իրավունքներն ու պարտականությունները.

5) օրենքով սահմանված պատասխանատվության մասին.

6) հղում համապատասխան իրավական ակտերին և Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքին.

7) Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

8) անհրաժեշտ այլ տեղեկություններ՝ կախված վիճակագրական հետազոտության առանձնահատկությունից:

13. Սույն կարգի իմաստով իրազեկված են համարվում այն ռեսպոնդենտները, որոնց առձեռն, փոստային առաքման միջոցով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ծանուցման այլ եղանակներով ծանուցվել է իրազեկման Ձև 1-ի կամ սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դեպքում՝ սույն կարգի 12-րդ կետով սահմանված տվյալների մասին, և առկա է ծանուցումը հասցեատիրոջ կողմից ստանալու վերաբերյալ ապացույցը (հավաստումը):

14. Ռեսպոնդենտի իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ռեսպոնդենտը գրավոր չի իրազեկվել վիճակագրական տվյալների տրամադրման դադարեցման մասին:

15. Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու մասին իրազեկված ռեսպոնդենտը՝ սույն կարգի 33-րդ կետի դրույթների համաձայն, վիճակագրական տվյալները ներկայացնում է իրազեկումը ստանալուց հետո առաջին հաշվետու ժամանակաշրջանից սկսած, իսկ տարեկան վիճակագրական տվյալները՝ ընթացիկ տարվանից սկսած: Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու պահից ռեսպոնդենտը Վիճակագրական կոմիտեի պահանջով՝ համապատասխան տվյալների առկայության դեպքում, ներկայացնում է նաև հաշվետու տարվան վերաբերող՝ ընդգրկմանը նախորդող ամսվա/ամիսների մասով վիճակագրական տվյալներ:

16. Միանվագ հետազոտությունների դեպքում ռեսպոնդենտներն իրազեկվում են մինչև հետազոտությունը սկսվելը՝ առնվազն 5 օր առաջ:

17. Եթե վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ռեսպոնդենտը սահմանված կարգով իրազեկվելուց հետո փոխում է իր տնտեսական գործունեությունը կամ սկսում է զբաղվել նաև այլ տնտեսական գործունեությամբ, ապա նոր տնտեսական գործունեությանը համապատասխան վիճակագրական տվյալները ներկայացնում է հաջորդող հաշվետու ժամանակաշրջանից սկսած` առանց լրացուցիչ իրազեկման:

18. Վիճակագրական տվյալների ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում ռեսպոնդենտն այդ մասին լրացուցիչ իրազեկվում է:

19. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միացման կամ վերակազմավորման ձևով վերակազմակերպվելիս իրավաբանական անձը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական տվյալները՝ առանց սույն կարգով սահմանված իրազեկման:

20. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժանման, առանձնացման և միաձուլման ձևով վերակազմակերպվելիս նոր ստեղծված իրավաբանական անձը/անձինք վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին իրազեկվում է/են սույն կարգով սահմանված ձևով:

 

4. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

21. Վիճակագրական կոմիտեն ռեսպոնդենտների համար ապահովում է վիճակագրական տվյալները իրենց կողմից նախընտրելի եղանակով ներկայացնելու հնարավորություն, ինչպես նաև Վիճակագրական կոմիտեի www.armstat.am պաշտոնական կայքի միջոցով վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության հասանելիություն, մասնավորապես.

1) թղթային եղանակով ներկայացման համար՝ անվճար և մեկ օրինակից տրամադրում է Պետական խորհրդի կողմից հաստատված վիճակագրական փաստաթղթերի ձևերը,

2) էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման համար՝ ապահովում է փաստաթղթերի էլեկտրոնային ձևերի և դրանց լրացման հրահանգների, ցուցումների, ուղեցույցների հասանելիությունը Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում,

3) առցանց եղանակով վիճակագրական տվյալների ներկայացման համար՝ ապահովում է վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունը Վիճակագրական կոմիտեի տվյալների հավաքման առցանց համակարգի ռեսպոնդենտի պորտալում (այսուհետ՝ Պորտալ), որի հասանելիությունն ապահովվում է e-reporting.armstat.am կայքի միջոցով:

22. Վիճակագրական փաստաթղթերի ձևերը ռեսպոնդենտները ստանում են ինքնուրույնաբար` իրենց տնտեսական գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից կամ ներբեռնում են Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից: Կայքից ներբեռնման դեպքում՝ կախված վիճակագրական փաստաթղթի ներկայացման պարբերականությունից, դրանք ներբեռնվում են յուրաքանչյուր ներկայացումից առաջ՝ վիճակագրական փաստաթղթի գործող (արդիական) տարբերակի լրացման և ներկայացման նպատակով:

23. Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային փոստով ներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ ռեսպոնդենտին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի թղթային ձևերը չտրամադրելու համար:

 

5. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

24. Վիճակագրական տվյալները ռեսպոնդենտները ներկայացնում են ինքնուրույնաբար, եթե այլ բան նախատեսված չէ այդ տվյալները նկարագրող վիճակագրական փաստաթղթերի լրացման հրահանգներում, ցուցումներում կամ ուղեցույցներում:

25. Թղթային եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացվող վիճակագրական փաստաթղթերը, եթե դրանցում այլ բան նախատեսված չէ, պետք է ստորագրվեն ռեսպոնդենտի ղեկավարի, ռեսպոնդենտ անհատ ձեռնարկատիրոջ, ֆիզիկական անձի կամ նրանց լիազորված ներկայացուցչի կողմից:

26. Առցանց եղանակով վիճակագրական տվյալներ ներկայացնող ռեսպոնդենտը Պորտալում նույնականացվում է սույն կարգի 46-րդ կետում նշված գործիքների միջոցով:

27. Ռեսպոնդենտն իր գործունեության կամ տնտեսական գործունեության որևէ տեսակի դադարեցման դեպքում ներկայացնում է սույն կարգով սահմանված ձևի հայտարարություն (Ձև 2), կամ այդ մասին իրականացնում է համապատասխան փոփոխություն Պորտալում: Այս դեպքում դադարեցման օր է համարվում հայտարարության մեջ նշված օրը կամ Պորտալում փոփոխություն կատարելու օրը:

28. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված գործողությունների կատարումը չի ազատում ռեսպոնդենտին մինչ տնտեսական գործունեության դադարեցման օրն ընկած հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարտականությունից: Այս դեպքում վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են հայտարարության հետ կամ այդ փաստաթղթերի համար սահմանված ժամկետներում:

29. Տնտեսական գործունեությունը կամ գործունեության որևէ տեսակով զբաղվելը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:

30. Այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ տնտեսական գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ներկայացնում են տվյալ տնտեսական գործունեության մասով վիճակագրական տվյալները` նաև մարզային բաշխվածությամբ:

31. Վիճակագրական տվյալները ռեսպոնդենտը ներկայացնում է իր տնտեսական գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը՝ թղթային եղանակով (առձեռն կամ փոստով) կամ ուղարկում է այդ ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով կամ ներկայացնում է առցանց եղանակով՝ Պորտալի միջոցով: Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում տնտեսական գործունեություն իրականացնելու դեպքում, վիճակագրական տվյալները ներկայացվում են ռեսպոնդենտի նախընտրելի վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը:

32. Տնտեսական գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում ռեսպոնդենտը այդ մասին տեղեկացնում է` սույն կարգով սահմանված ձևով (Ձև 3) կամ Պորտալում խմբագրելով ռեսպոնդենտի պրոֆիլը:

33. Վիճակագրական տվյալները ներկայացվում են վիճակագրական փաստաթղթերում նշված ժամկետներում և պարբերականությամբ:

34. Վիճակագրական տվյալները լրացվում են համաձայն այդ տվյալները սահմանող վիճակագրական փաստաթղթերի լրացման հրահանգների, ցուցումների կամ ուղեցույցների:

35. Վիճակագրական տվյալների ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում տվյալները չներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ենթարկվում է պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

36. Վիճակագրական տվյալները ռեսպոնդենտի կողմից ներկայացվում են իր կողմից նախընտրելի տարբերակով՝ առձեռն, փոստով, էլեկտրոնային փոստով կամ Պորտալի միջոցով:

37. Վիճակագրական տվյալների ներկայացման օր է համարվում՝

1) փոստային կապի միջոցով վիճակագրական փաստաթղթի ներկայացման դեպքում այն փոստային կապի կազմակերպությանը հանձնելու օրը.

2) առձեռն ներկայացման դեպքում` վիճակագրական փաստաթղթի ներկայացման օրը.

3) էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում` դրանց ուղարկման օրը:

4) Պորտալի միջոցով ներկայացման դեպքում' դրանց ներկայացման օրը:

38. Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է ներկայացված վիճակագրական տվյալների հաշվառում: Վիճակագրական փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում, դրանք ենթակա են գրանցման ստորաբաժանումում առկա գրանցամատյանում` նշելով.

1) Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման անվանումը.

2) ներկայացվող վիճակագրական փաստաթղթի անվանումը.

3) ռեսպոնդենտի պետական գրանցման կամ հաշվառման համարը, անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը.

4) ներկայացնողի անունը, ազգանունը, ստորագրությունը, ներկայացման ամսաթիվը, ամիսը և տարեթիվը.

5) ընդունողի անունը, ազգանունը և ստորագրությունը:

39. Վիճակագրական փաստաթղթերի առձեռն ներկայացման դեպքում գրանցումն իրականացվում է ներկայացման պահին և առձեռն ներկայացնողը ստորագրում է գրանցամատյանի համապատասխան մասում: Փոստով ներկայացման դեպքում գրանցամատյանի «ներկայացնողը» սյունակում ընդունողի կողմից նշում է կատարվում այդ մասին:

40. Վիճակագրական տվյալների ներկայացման եղանակի փոփոխության դեպքում ռեսպոնդենտն այդ մասին իրազեկում է Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը: Այդ նպատակով ռեսպոնդենտը լրացնում է սույն կարգով սահմանված տեղեկատվության ձևը (Ձև 4) և ուղարկում իր գործունեության վայրի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով:

41. Վիճակագրական տվյալներն էլեկտրոնային փոստով ներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ներբեռնում է իր տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխանող վիճակագրական փաստաթղթերի ձևերը` օգտվելով Վիճակագրական կոմիտեի www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնի «Հաշվետվությունների փնտրման համակարգ» և «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» ենթաբաժիններից:

42. Վիճակագրական տվյալներն էլեկտրոնային փոստով ներկայացնելիս լրացված յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ստորագրվում է էլեկտրոնային ստորագրությամբ: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:

43. Վիճակագրական տվյալներն էլեկտրոնային փոստով ուղարկելիս ռեսպոնդենտն էլեկտրոնային նամակի «սաբջեքթ» (subject) կամ «տեմա» (тема) տողում նշում է իր անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, վիճակագրական փաստաթղթի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը:

44. Վիճակագրական տվյալներն էլեկտրոնային փոստով ուղարկելիս Վիճակագրական կոմիտեն ապահովում է ռեսպոնդենտի հետադարձ էլեկտրոնային ծանուցումը` վիճակագրական տվյալների ստացված լինելու մասին:

45. Վիճակագրական տվյալներն առցանց ներկայացնելու համար ռեսպոնդենտն իր տնտեսական գործունեությանը համապատասխանող վիճակագրական տվյալները լրացնում է Պորտալի համապատասխան բաժնում:

46. Վիճակագրական տվյալներն առցանց ներկայացնելու համար ռեսպոնդենտը պետք է նույնականացվի Պորտալում անհատի խիստ նույնականացման գործիքների միջոցով՝ համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման:

47. Առցանց եղանակով ներկայացվող վիճակագրական տվյալները ներկայացման ձևաչափով կարող են տարբերվել թղթային եղանակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի ձևաչափերից՝ բովանդակության պահպանմամբ:

 

6. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ

 

48. Վարչական ռեգիստրները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կամ նրանց անունից վարչական նպատակներով հավաքվող վարչական տվյալների շտեմարաններ են:

49. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են Վիճակագրական կոմիտեին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ եղած տվյալները, պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:

50. Վիճակագրական կոմիտեն վիճակագրական ծրագրով նախատեսված տվյալները վարչական ռեգիստրներից ստանում է Օրենքով նախատեսված դեպքերում ՀՀ կառավարության որոշումների, կողմերի միջև կնքված համաձայնագրերի, փոխըմբռնման հուշագրերի, ինչպես նաև տարեկան վիճակագրական ծրագրով սահմանված այլ ձևաչափերի հիման վրա:

 

7. ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐՈՒՄ ՍԽԱԼՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

51. Ռեսպոնդենտի կողմից ներկայացված վիճակագրական տվյալներում սխալների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են ուղղման:

52. Եթե վիճակագրական տվյալների ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն կամ որոշակի տևական ժամանակահատված, ապա ճշգրտված վիճակագրական տվյալը ներկայացվում է հաջորդ ժամանակաշրջանի վերաբերյալ ներկայացվող վիճակագրական տվյալների հետ միասին` բացառությամբ եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ներկայացվող վիճակագրական տվյալների:

53. Եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ճշգրտված վիճակագրական տվյալները ներկայացվում են սխալը հայտնաբերելուց հետո համապատասխանաբար տասնհինգ և երեսուն օրվա ընթացքում:

54. Ճշգրտված թղթային վիճակագրական փաստաթղթի դիմային էջի վրա նշվում է «ճշգրտված է» գրառումը, էլեկտրոնային փոստով ներկայացման դեպքում «ճշգրտված է» գրառումը նշվում է ուղարկվող էլեկտրոնային նամակի «սաբջեքթ» (subject) տողում, իսկ Պորտալի միջոցով ներկայացվող տվյալների ճշգրտման դեպքում՝ համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորվում են ճշգրտմանը վերաբերող բոլոր անհրաժեշտ տվյալները:

 

Ձև 1

 

ՌԵՍՊՈՆԴԵՆՏԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԻՐԱԶԵԿՄԱՆ

 

________________________________________

ռեսպոնդենտի լրիվ անվանումը, ղեկավարի անունը ազգանունը/

անհատ ձեռնարկատիրոջ անունը ազգանունը

 

________________________________________

ռեսպոնդենտի գտնվելու վայրը կամ ղեկավարի հաշվառման վայրը/

անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման կամ բնակության վայրը

 

Հարգելի գործընկեր,

Սույն գրության նպատակն է իրազեկել, որ համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների՝ Դուք հանդիսանում եք վիճակագրական տվյալներ տրամադրող (ռեսպոնդենտ) և ընդգրկվել եք վիճակագրական դիտարկումներում:

Վիճակագրական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի համար կարևոր է Ձեր վստահությունն ու աջակցությունը:

Համաձայն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է վիճակագրական միավորների (ռեսպոնդենտների) համար:

Վիճակագրական հետազոտության շրջանակում տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և տրամադրվի ժամանակին, պահանջվող ձևաչափով և անվճար:

Համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, ինչպես նաև 23-25-րդ հոդվածներով սահմանված դրույթների՝ Ձեր կողմից ներկայացված վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն:

Հավաքված վիճակագրական տվյալների անանունությունը պահպանելը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պարտականությունն է:

Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են՝ համաձայն ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի:

Վիճակագրական տվյալները կարող եք ներկայացնել Ձեր կողմից նախընտրելի եղանակով` թղթային (առձեռն կամ փոստով), էլեկտրոնային փոստի միջոցով կամ առցանց:

Վիճակագրական տվյալների թղթային եղանակով (առձեռն կամ փոստով) ներկայացման նախընտրության դեպքում վիճակագրական փաստաթղթերի ձևերը կարող եք անվճար ստանալ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից:

Վիճակագրական տվյալների էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման նախընտրության դեպքում վիճակագրական փաստաթղթերի ձևերը կարող եք ներբեռնել www.armstat.am պաշտոնական կայքի «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից: Կախված վիճակագրական փաստաթղթի ներկայացման պարբերականությունից՝ դրանք ներբեռնվում են յուրաքանչյուր ներկայացումից առաջ՝ վիճակագրական փաստաթղթի գործող (արդիական) տարբերակի լրացման և ներկայացման նպատակով:

Վիճակագրական տվյալների ներկայացման առցանց տարբերակի նախընտրության դեպքում Ձեր կողմից ներկայացման ենթակա վիճակագրական տվյալների կազմին կարող եք ծանոթանալ առցանց գրանցվելով ռեսպոնդենտի պորտալում (այսուհետ՝ Պորտալ) https://e-reporting.armstat.am/hy/ հղմամբ:

Վիճակագրական տվյալները պետք է ներկայացվեն ըստ Ձեր կողմից իրականացվող տնտեսական գործունեության տեսակ(ներ)ի ` համաձայն տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (NACE rev2) 2-րդ խմբագրության:

Ստորև թվարկվածից ընտրեք Ձեր տնտեսական գործունեության տեսակ(ներ)ին համապատասխանող վիճակագրական փաստաթղթերի ձևերը` օգտվելով Վիճակագրական կոմիտեի www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնի «Հաշվետվությունների փնտրման համակարգ» և «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» ենթաբաժիններից:

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(վիճակագրական փաստաթղթերը)

 

Վիճակագրական տվյալների ներկայացման եղանակի փոփոխության դեպքում լրացրեք և Ձեր գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկեք ձևը (Ձև 4), որը կարող եք գտնել www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնում: Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից նշված ձևի ստացումը հավաստող հետադարձ էլեկտրոնային ծանուցումը ստանալուց անմիջապես հետո կարող եք վիճակագրական տվյալները ներկայացնել նախընտրած եղանակով:

Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային փոստով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքում տեղադրված ձևաչափով:

Տնտեսական գործունեության տեսակի փոփոխության կամ նոր տնտեսական գործունեությամբ զբաղվելու դեպքում դրանց համապատասխան վիճակագրական տվյալները ևս պետք է ներկայացվեն` առանց լրացուցիչ իրազեկման:

Վիճակագրական տվյալների ներկայացման գործընթացին, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող մյուս հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնում կամ Պորտալում:

Սույն իրազեկումից հետո այլ տեսակի վիճակագրական հետազոտությունում ընդգրկվելու, ինչպես նաև վիճակագրական տվյալների ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում Ձեզ լրացուցիչ կիրազեկվի:

 

Ստորաբաժանման գտնվելու վայրն է _________________________________________:

 

Ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեն է ____________________________:

 

Ստորաբաժանման հեռախոսահամարն է _______________________________:

 

Առանցքային իրավական ակտերն են.

«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենք,

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշում,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք։

Սույն իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ Դուք գրավոր չեք իրազեկվել տվյալների տրամադրման դադարեցման մասին:

Պաշտոնական վիճակագրական դիտարկումների իրականացման համար անհրաժեշտ տվյալներ ներկայացնելու կարգը խախտելը առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2-րդ հոդվածով սահմանված կարգով:

 

Շնորհակալություն համագործակցության համար։

 

Ստորաբաժանման ղեկավար՝

_________________

(ստորագրություն)

_________________________________

(անուն, ազգանուն)

 

Ձև 2

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

_____________________________________

(ստորաբաժանման անվանումը)

Պետ՝ ______________________________________ -ին

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույն հայտարարությամբ տեղեկացնում եմ, որ

________________________________________________________________________________

ռեսպոնդենտի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատիրոջ՝ անունը, ազգանունը)

 

սկսած «___» ___________ 20___ թ.-ից դադարեցնում է գործունեությունը (նշե՛լ «v»՝ վանդակներից մեկում).

 

1.  ամբողջությամբ.

2.  որպես շինարարության պատվիրատու.

3.  տնտեսական գործունեության հետևյալ տեսակ(ներ)ի մասով`

 

         
         
         
         
(նշել դադարեցվող տնտեսական գործունեության տեսակ(ներ)ի ծածկագ(ի)ր(եր)ը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 2-րդ խմբագրության 5 նիշ դասակարգման)

 

Պարտավորվում եմ տնտեսական գործունեությունը (գործունեության որևէ տեսակով զբաղվելը) վերսկսելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանից սկսած ներկայացնել համապատասխան վիճակագրական տվյալները:

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գործունեության իրականացման վայրը

 _____________________________________

       

(փոստային դասիչ)

Էլեկտրոնային փոստ _________________________________________

Հեռախոս(ներ) ___________________________________________

Պետական ռեգիստրում գրանցման/հաշվառման համարը

 

 

                             

Նույնականացման ծածկագիրը

 

 

 

             

 


(լրացվում է միայն իրավաբանական անձի կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

             

 

Ղեկավար /անհատ ձեռնարկատեր (լիազորված անձ)

 

 

__________________________

(ստորագրություն)

 

«_____» ___________ 20___ թ.

 

Ձև 3

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

_____________________________________

(ստորաբաժանման անվանումը)

Պետ՝ ______________________________________ -ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույնով տեղեկացնում եմ, որ

_________________________________________________________________________-ը

(ռեսպոնդենտի լրիվ անվանումը/ անհատ ձեռնարկատիրոջ՝ անունը, ազգանունը)

 

տնտեսական գործունեության իրականացման վայրի փոփոխությամբ պայմանավորված, սկսած

«___» _________ 20___թ.-ից վիճակագրական տվյալները նախատեսում է ներկայացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի

__________________________________________________ ստորաբաժանմանը:

(ստորաբաժանման անվանումը)

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գործունեության իրականացման վայրը

 _____________________________________

       

(փոստային դասիչ)

Էլեկտրոնային փոստ _____________________________________

Հեռախոս(ներ) ___________________________________________

Պետական ռեգիստրում գրանցման/հաշվառման համարը

 

 

                             

Նույնականացման ծածկագիրը

 

 

 

             

 


(լրացվում է միայն իրավաբանական անձի կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

             

 

Ղեկավար /անհատ ձեռնարկատեր (լիազորված անձ)

 

 

__________________________

(ստորագրություն)

 

«_____» ___________ 20___ թ.

 

Ձև 4

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

_____________________________________

(ստորաբաժանման անվանումը)

Պետ՝ ______________________________________ -ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույնով տեղեկացնում եմ, որ

_________________________________________________________________________-ը

(ռեսպոնդենտի լրիվ անվանումը /անհատ ձեռնարկատիրոջ՝ անունը, ազգանունը)

նախատեսում է վիճակագրական տվյալները ներկայացնել (նշե՛լ «v»՝ վանդակներից մեկում).

 

թղթային եղանակով (առձեռն կամ փոստով)

2.  էլ. փոստի միջոցով

3.  Պորտալով

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գործունեության իրականացման վայրը

 _____________________________________

       

(փոստային դասիչ)

Էլեկտրոնային փոստ _____________________________________

Հեռախոս(ներ) ___________________________________________

Պետական ռեգիստրում գրանցման/հաշվառման համարը

 

 

                             

Նույնականացման ծածկագիրը

 

 

 

             

 


(լրացվում է միայն իրավաբանական անձի կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

             

 

Ղեկավար /անհատ ձեռնարկատեր (լիազորված անձ)

 

 

__________________________

(ստորագրություն)

 

«_____» ___________ 20___ թ. »:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան