Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 03-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 17.04.2023
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.04.2023
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

14 ապրիլ 2023 թ.

թիվ 03-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի ««2023 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 09-Ն որոշման հավելվածում՝

1) Մաս 1-ի՝

ա. 1.7-րդ կետով սահմանված աղյուսակի 4-րդ կետի 3-րդ սյունակում «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի 2022 թ.-ի վերանայված ազգային տարբերակի կիրառման ու ներդրման աջակցման աշխատանքների իրականացում» բառերը փոխարինել «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի 2022 թ.-ին վերանայված ազգային տարբերակի նախագծում լրամշակման աշխատանքների իրականացում՝ հաշվի առնելով դրա հիմքում ընկած միջազգային դասակարգչում նախատեսվող փոփոխությունները» բառերով.

բ. 5.5-րդ կետով սահմանված աղյուսակի 68-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

«

68.

550011

Թերթերի, այլ պարբերականների,
գրքերի և գրքույկների հրատարակության մասին

ՁԵՎ 1-ՄԱՄՈՒԼ/
ՀՐԱՏԱՐԱԿՈՒ-ԹՅՈՒՆ

ըստ հանրա-պետության

տարեկան

20
ապրիլի

1000-101,
1000-102,
1000-103,
5200-101,
1000-401,
1000-402,
ArmStatBank.am

»,

 

գ. 5.5-րդ կետով սահմանված աղյուսակի 69-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) Մաս 6-ի՝

ա. 6.5-րդ կետի 6.5.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 

«

6.5.4. ՍՈՑԻԱԼ-ԺՈՂՈՎՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Թերթերի, այլ պարբերականների, գրքերի և գրքույկների հրատարակությունը

ՁԵՎ 1-ՄԱՄՈՒԼ/
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

11 մայիսի

»,

 

բ. 6.5-րդ կետի 6.5.5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

3) Մաս 11-ի 5-րդ կետի 5.4-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 99-րդ կետի 7-րդ և 8-րդ սյունակներում «25 փետրվարի» և «25 ապրիլի» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «25 մարտի» և «10 մայիսի» բառերով.

4) Մաս 12-ի՝

ա. 12.1.-րդ կետի 4.3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետ.

 

«

5.5. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ

550011

Թերթերի, այլ պարբերականների,
գրքերի և գրքույկների հրատարակության մասին

ՁԵՎ 1-ՄԱՄՈՒԼ/
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երկու հաշվետվությունների
միավորում, ինչպես նաև
հաշվետվության ձևի կատարելագործում

»,

 

իսկ «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «8» թիվը փոխարինել «9» թվով.

բ. 12.2.-րդ կետի 5.2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետ.

 

«

5.5. ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՍՊՈՐՏ

550003

Թերթերի և այլ
պարբերականների հրատարակում

Ձև 1-մամուլ

Աշխատանքը ներառված է 550011 ծածկագրով վիճակագրական
աշխատանքում:

550004

Գրքերի, գրքույկների հրատարակություն

Ձև 1-հրատարա-կություն

Աշխատանքը ներառված է 550011 ծածկագրով վիճակագրական
աշխատանքում:

»,

 

իսկ «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «11» և «6» թվերը փոխարինել համապատասխանաբար «13» և «8» թվերով.

գ. 12.3-րդ կետի 1.7-րդ ենթակետի աղյուսակի 4-րդ սյունակում «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի 2022 թ.-ի վերանայված ազգային տարբերակի կիրառման ու ներդրման աջակցման աշխատանքների իրականացում» բառերը փոխարինել «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի 2022 թ.-ին վերանայված ազգային տարբերակի նախագծում լրամշակման աշխատանքների իրականացում՝ հաշվի առնելով դրա հիմքում ընկած միջազգային դասակարգչում նախատեսվող փոփոխությունները» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան