ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
14 ապրիլ 2023 թ. |
թիվ 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2022 թվականի դեկտեմբերի 12-ի ««2023 թվականի վիճակագրական ծրագիրը հաստատելու մասին» թիվ 09-Ն որոշման հավելվածում՝
1) Մաս 1-ի՝
ա. 1.7-րդ կետով սահմանված աղյուսակի 4-րդ կետի 3-րդ սյունակում «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի 2022 թ.-ի վերանայված ազգային տարբերակի կիրառման ու ներդրման աջակցման աշխատանքների իրականացում» բառերը փոխարինել «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի 2022 թ.-ին վերանայված ազգային տարբերակի նախագծում լրամշակման աշխատանքների իրականացում՝ հաշվի առնելով դրա հիմքում ընկած միջազգային դասակարգչում նախատեսվող փոփոխությունները» բառերով.
բ. 5.5-րդ կետով սահմանված աղյուսակի 68-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
« |
|
», |
գ. 5.5-րդ կետով սահմանված աղյուսակի 69-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
2) Մաս 6-ի՝
ա. 6.5-րդ կետի 6.5.4-րդ ենթակետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
« |
|
», |
բ. 6.5-րդ կետի 6.5.5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) Մաս 11-ի 5-րդ կետի 5.4-րդ ենթակետով սահմանված աղյուսակի 99-րդ կետի 7-րդ և 8-րդ սյունակներում «25 փետրվարի» և «25 ապրիլի» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «25 մարտի» և «10 մայիսի» բառերով.
4) Մաս 12-ի՝
ա. 12.1.-րդ կետի 4.3-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետ.
« |
|
», |
իսկ «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «8» թիվը փոխարինել «9» թվով.
բ. 12.2.-րդ կետի 5.2-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր ենթակետ.
« |
|
», |
իսկ «ԸՆԴԱՄԵՆԸ» տողում «11» և «6» թվերը փոխարինել համապատասխանաբար «13» և «8» թվերով.
գ. 12.3-րդ կետի 1.7-րդ ենթակետի աղյուսակի 4-րդ սյունակում «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի 2022 թ.-ի վերանայված ազգային տարբերակի կիրառման ու ներդրման աջակցման աշխատանքների իրականացում» բառերը փոխարինել «Անհատական սպառում՝ ըստ նպատակների դասակարգչի 2022 թ.-ին վերանայված ազգային տարբերակի նախագծում լրամշակման աշխատանքների իրականացում՝ հաշվի առնելով դրա հիմքում ընկած միջազգային դասակարգչում նախատեսվող փոփոխությունները» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագահ |
Ս. Մնացականյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 ապրիլի 2023 թվական: