Գլխավոր տեղեկություն
Համար
N 593-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.17-2023.04.30 Պաշտոնական հրապարակման օրը 25.04.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2023 թվականի N 593-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 198-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 589 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է6» և «է7» կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) նախաբանում «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշումը՝» բառերը փոխարինել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է6» կետով՝» բառերով.

2) որոշման և հավելվածի ամբողջ տեքստը «մոնիթորինգ» բառից և դրան համապատասխան հոլովաձևերից առաջ լրացնել «պետական» բառով.

3) հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Անտառների պետական մոնիթորինգն իրականացվում է անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառավարման լիազորված մարմին) կողմից։».

4) հավելվածի 10-րդ կետում «լիազորված պետական կառավարման մարմնի» բառերը և 13-րդ կետում «լիազոր մարմնի» բառերը փոխարինել «պետական կառավարման լիազորված մարմնի» բառերով.

5) հավելվածի 14-րդ, 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ և 25-րդ կետերում «նախարարություն» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «պետական կառավարման լիազորված մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

6) հավելվածի 17-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության» բառերը հանել, «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերը փոխարինել «էկոնոմիկայի» բառով, «անշարժ գույքի» բառերը հանել, «ոստիկանության» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով.

7) հավելվածի 30-րդ կետի «դ» ենթակետից հանել «ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների մոնիթորինգի խորհրդին և» բառերը։

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական անտառներում հրդեհային անվտանգության կանոնները հաստատելու մասին» N 589 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) նախաբանը «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.» բառերից առաջ լրացնել «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «է7» կետով՝» բառերով.

2) հավելվածի՝

ա. 1-ին կետի 1-ին ենթակետում «ծառատապալ» բառը փոխարինել «քամատապալ և ձյունակոտոր» բառերով,

բ. 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և իրենց» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը և իր» բառերով,

գ. 4-րդ կետի 3-րդ ենթակետում «անտառային տնտեսություն վարողներին (այսուհետ՝ անտառատնտեսություն)» բառերը փոխարինել «անտառատնտեսություններին և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություններին (այսուհետ՝ ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներ)» բառերով,

դ. 4-րդ կետի 5-րդ ենթակետը «անտառատնտեսություններին» բառից հետո լրացնել «, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներին» բառերով,

ե. 6-րդ կետում «անտառի հատման ձևերից» բառերը փոխարինել «հատման տեսակներից» բառերով,

զ. II գլխի վերնագրում, 6-րդ և 7-րդ կետերում «անտառահատման» բառերը փոխարինել «բնափայտի մթերման» բառերով,

է. VI գլխի վերնագիրը, 6-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը «անտառատնտեսություններ» բառից և դրան համապատասխան հոլովաձևերից հետո լրացնել «և ԲՀՊՏ ՊՈԱԿ-ներ» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով,

ը․ 11-րդ կետի 9-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տարածքային ստորաբաժանումների համաձայնեցմանը ներկայացնել հակահրդեհային պահպանության համալիր միջոցառումների ծրագիրը»ուղղ. բառերը փոխարինել «փրկարար ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման համաձայնեցմանը ներկայացնել հրդեհների արձագանքման պլանը» բառերով,

թ. 12-րդ կետը «Անտառատնտեսությունները» բառից հետո լրացնել «, ԲՀՊՏ ՊՈԱԿ-ները» բառերով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

25.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան