Գլխավոր տեղեկություն
Համար
N 418-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
14.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 418-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1443-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 17-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, դրա կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 1443-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածում՝

ա. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահ)» տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

«Ոլորտը համակարգող փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)»,

բ. «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահ)» բառերը փոխարինել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերով,

գ. հանել «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» բառերը,

դ. «ՀՀ ոստիկանության պետ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարար» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում՝

ա. 7-րդ կետը «իրականացնում է» բառերից հետո լրացնել «լիագումար նիստերի և» բառերով,

բ. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«8. Հանձնաժողովի նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության, իսկ լիագումար նիստերը՝ ոչ պակաս, քան տարին մեկ անգամ:»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

14.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ