Գլխավոր տեղեկություն
Համար
N 334-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
24.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 334-Ա

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`

1. Հաստատել «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-7-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

24.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի

N 334-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

NN

ը/կ

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման

մարմինը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման

աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Հայաստանի Հանրապետության

կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ

փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի

ներկայացում ՀՀ վարչապետի

աշխատակազմ

ՀՀ կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

2023 թվականի

հոկտեմբերի 2-րդ

տասնօրյակ

Ֆինանսավորում չի

պահանջվում:

«Կրթության մասին»

օրենքում լրացումներ

կատարելու մասին»

2023 թվականի

հունվարի 17-ի

ՀՕ-7-Ն օրենքի

2-րդ հոդված

2.

Կրթական ծրագրերի իրականացման մասով լաբորատորիաների,

արհեստանոցների, ամբիոնների, բժշկական մասնագիտությունների

գծով՝ նաև կլինիկական ամբիոնների (բազայի), մարզադահլիճի՝

սարքերով, սարքավորումներով,

նյութերով, գույքով հագեցվածության

չափաքանակները հաստատելու

վերաբերյալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանների ընդունում

ՀՀ կրթության,

գիտության,

մշակույթի և սպորտի

նախարարություն

2024 թվականի

հունվարի 2-րդ

տասնօրյակ

ՀՀ պետական

բյուջե

«Կրթության մասին»

օրենքում լրացումներ

կատարելու մասին»

2023 թվականի

հունվարի 17-ի

ՀՕ-7-Ն օրենքի

1-ին հոդված

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

24.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան