ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0037 Ն. 04.04.23
04 ապրիլի 2023 թվականի |
թիվ 37-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ԹԻՎ 301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բարելավել ոչ հրապարակային ֆոնդերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ձևերը, բովանդակությունը և լրացման կարգը,
հիմք ընդունելով «Ներդրումային ֆոնդերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը և 92-րդ հոդվածի 1-ին մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 24-ի ««Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ը հաստատելու մասին» թիվ 301-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին լրացուցիչ տեղեկությունների տրամադրման կարգը» Կանոնակարգ 10/03-ում (այսուհետ՝ Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Սույն կանոնակարգը սահմանում է ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից իր և իր կողմից կառավարվող ներդրումային ֆոնդերի (այսուհետ` ֆոնդ)` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետ` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների լրացման ու ներկայացման կարգը: Սույն կանոնակարգի 3-6-րդ գլուխները սահմանում են հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարչի (այսուհետ՝ կառավարիչ) կողմից իր և իր կողմից կառավարվող հրապարակային ֆոնդերի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը, ինչպես նաև կառավարչի կողմից կայացվող այն որոշումները, որոնց մասին պետք է տեղեկացվի Կենտրոնական բանկը, և տեղեկացնելու կարգը: Սույն կանոնակարգի 7-րդ գլուխը սահմանում է ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձի կողմից՝ իր կողմից կառավարվող ոչ հրապարակային ֆոնդերի՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, բովանդակությունը և պարբերականությունը:»:
2) Կանոնակարգի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում գումարները արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով` հազար դրամի ճշտությամբ, եթե այլ բան նախատեսված չէ հաշվետվությունների լրացման կանոններով:»:
3) Կանոնակարգի 5-րդ կետը 8-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ ենթակետով.
«9) «Ռեզիդենտ/ոչ ռեզիդենտ»՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ը հաստատելու մասին» թիվ 140-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց` կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի Հավելված 21-ով սահմանված մեթոդաբանության:»:
4) Կանոնակարգի 76-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«76. Ոչ հրապարակային ֆոնդի կառավարումն իրականացնող անձը (այդ թվում՝ լիցենզավորված կառավարիչը) Կենտրոնական բանկ է ներկայացնում իր կողմից կառավարվող կորպորատիվ և պայմանագրային ֆոնդերի վերաբերյալ սույն կետի աղյուսակով սահմանված հաշվետվությունները` նշված պարբերականությամբ.
Աղյուսակ
|
»: |
5) Կանոնակարգի 77-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«77. Սույն գլխով պահանջվող հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով` հաշվետվությունների ընդունման ինտերնետ համակարգով: Եթե ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կառավարումն իրականացնող անձին տրամադրվել է Սի-Բի-Էյ-նեթ համակարգ, ապա հաշվետվությունները ներկայացվում են Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով:»:
6) Կանոնակարգի 78-90-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«78. Ենթաֆոնդերի բաժանված ֆոնդի դեպքում սույն գլխով պահանջվող հաշվետվությունները ներկայացվում են յուրաքանչյուր ենթաֆոնդի համար առանձին: Հաշվետվությունները լրացնելիս յուրաքանչյուր ենթաֆոնդ դիտարկվում է որպես առանձին ֆոնդ: Հաշվետվություններն առանձին ներկայացնելու նպատակով յուրաքանչյուր ենթաֆոնդ պետք է ունենա համար՝ 01 (ներառյալ) թվից սկսած՝ ըստ հաջորդականության: Ենթաֆոնդերի համարները ֆոնդի գործունեության ընթացքում ենթակա չեն փոփոխման:
79. Սույն գլխով պահանջվող հաշվետվությունների անվանումները կոդավորվում են հետևյալ կարգով.
ֆոնդի կոդը |
գծիկ |
ենթաֆոնդի համարը |
գծիկ |
հաշվետվության համարը |
կետ |
ընդլայնումը |
XXXXX |
- |
XX |
- |
XX |
. |
Xls |
80. Այն ֆոնդերի դեպքում, որոնք բաժանված չեն ենթաֆոնդերի, հաշվետվության անվանման մեջ «ենթաֆոնդի համարը» սյունակում լրացվում է «00»:
81. Եռամսյակային հաշվետվությունները ներկայացվում են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 7-րդ աշխատանքային օրը ներառյալ:
82. Եթե հաշվետվության ներկայացման ժամկետի վերջին օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա հաշվետվության ներկայացման ժամկետի ավարտի օր է համարվում այդ օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը:
83. Հաշվետվության էլեկտրոնային տարբերակը պետք է հնարավոր լինի ընթերցել էլեկտրոնային ֆորմատով, պետք է լրացվի «Արիալ Արմենիան» տառատեսակով, երկու լրացված ամբողջական տողերի միջև դատարկ տողեր չպետք է լինեն, և այն պետք է զերծ լինի ծրագրային կամ այլ տեխնիկական թերությունից:
84. Հաշվետվությունները լրացնելիս արժեթղթերի տարբերակիչ ծածկագրերը, արժույթի ISO և այլ կոդերը ներկայացվում են անգլերեն:
85. Եթե սույն գլխով սահմանված հաշվետվության որևէ ձևով պահանջվում է լրացնել ակտիվների արժեքը կամ զուտ ակտիվների արժեքը, և ֆոնդի կանոնների համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ տվյալ ակտիվի (ակտիվների, զուտ ակտիվների) արժեքը չի հաշվարկվում, ապա համապատասխան դաշտում լրացվում է ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ վերջին հաշվարկված արժեքը:
86. Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում պարունակվող տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:
87. Թիվ 15 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն սույն Կանոնակարգի Հավելված 15-ի: Հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
1) «Մասնակցի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ մասնակցի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ դրա լրիվ անվանումը:
2) «Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ մասնակցի անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը:
3) «Անձի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը» սյունակում լրացվում է մասնակցի (նրա անունից հանդես եկող անձի) նույնականացման և ինքնության ստուգման եղանակը՝ «առերես շփմամբ», «առանց առերես շփման՝ տեսազանգ», «առանց առերես շփման՝ հեռախոսազանգ», «առանց առերես շփման՝ նամակագրություն», «առանց առերես շփման՝ այլ եղանակ»:
4) «Ռեզիդենտությունը (երկիրը)» սյունակում լրացվում է համապատասխան երկրի ISO կոդը:
5) «Փայի (բաժնետոմսի) դասի անվանումը» սյունակում լրացվում է մասնակցին պատկանող փայերի (բաժնետոմսերի) դասի անվանումը, եթե ֆոնդը կամ ենթաֆոնդը ունի տարբեր դասերի փայեր (բաժնետոմսեր):
6) «Մասնակցի մասնաբաժինը ֆոնդում» սյունակի «Ընդհանուր արժեքը» ենթասյունակում լրացվում է մասնակցին պատկանող տվյալ դասի փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր արժեքը՝ որպես փայերի (բաժնետոմսերի) քանակի և մեկ փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի արտադրյալ, իսկ «Մասնաբաժինը (%)» ենթասյունակում՝ հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ֆոնդի մասնակցի մասնաբաժինը՝ տոկոսներով, որը որոշվում է մասնակցին սեփականության իրավունքով պատկանող տվյալ ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) քանակի և տվյալ ֆոնդի տեղաբաշխված ու հետ չգնված փայերի (բաժնետոմսերի) ընդհանուր քանակի հարաբերությամբ: Եթե ֆոնդը ունի տարբեր դասի փայեր (բաժնետոմսեր), ապա ֆոնդի մասնակցի մասնաբաժինը որոշվում է «Ներդրումային ֆոնդերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով:
88. Թիվ 16 հաշվետվությունում ներկայացվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի ակտիվների կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Հավելված 16-ի:
89. Թիվ 16 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
1) Աղյուսակ 1-ում «Արժեթղթի տեսակը» սյունակում նշվում է ֆոնդի ակտիվներում ներառված արժեթղթի տեսակը՝ «բաժնետոմս», «պարտատոմս», «ներդրումային ֆոնդի փայ», «այլ բաժնային արժեթուղթ», «այլ պարտքային արժեթուղթ»:
2) «Արժեթղթի դասը» սյունակում նշվում է արժեթղթի դասը՝ «հասարակ բաժնետոմս», «արտոնյալ բաժնետոմս», «արժեկտրոնային պարտատոմս», «զեղչատոկոսային պարտատոմս», «փոխարկելի պարտատոմս», «այլ»: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից՝ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե՝ ոչ:
3) «Արժեթղթի տարբերակիչ ծածկագիրը» սյունակում լրացվում է արժեթղթերի միջազգային տարբերակիչ ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից այդ արժեթղթին շնորհված տարբերակիչ ծածկագիրը (առկայության դեպքում):
4) «Թողարկողի անվանումը» սյունակում լրացվում է թողարկողի լրիվ անվանումը: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի թողարկողների դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից՝ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե՝ ոչ:
5) «Թողարկողի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է թողարկողի գտնվելու երկրի ISO կոդը: Արժեթղթերի տարբերակիչ ծածկագրի առկայության դեպքում սույն սյունակը չի լրացվում: Սույն սյունակը օտարերկրյա արժեթղթերի թողարկողների դեպքում պարտադիր լրացման ենթակա է` անկախ այն հանգամանքից՝ արժեթղթի տարբերակիչ ծածկագիրն առկա է, թե՝ ոչ:
6) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է տվյալ արժեթուղթը:
7) «Արժեթղթերի քանակը» սյունակում լրացվում է արժեթղթերի քանակը: Ծավալային արժեթղթերի դեպքում սյունակը չի լրացվում:
8) «Արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր անվանական արժեքը:
9) «Արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը, ներառյալ այդ արժեթղթերի գծով հաշվարկված տոկոսները:
10) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում՝ տոկոսով:
11) Աղյուսակ 2-ում «Փոխառուի անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխառուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը:
12) «Իրավաբանական անձ փոխառուի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է իրավաբանական անձ փոխառուի գտնվելու երկրի ISO կոդը:
13) «Սկզբնական պարտատիրոջ անվանումը» սյունակը լրացվում է միայն այն դեպքում, երբ ֆոնդը ձեռք է բերել սկզբնական պարտատիրոջ կողմից տրված փոխառությունը (վարկը)՝ վերջինիս կողմից փոխառուի (վարկառուի) նկատմամբ պահանջի իրավունքը ֆոնդին փոխանցելով: Սյունակում լրացվում է սկզբնական պարտատիրոջ անվանումը (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը): Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը: Ընդ որում, վարկի դեպքում սույն կետի 11-18-րդ ենթակետերով սահմանված փոխառության վերաբերյալ սյունակներում լրացվում են վարկի վերաբերյալ տեղեկությունները:
14) «Փոխառության ժամկետը» սյունակում լրացվում է փոխառության ընդհանուր ժամկետը՝ օրերով:
15) «Փոխառության տոկոսը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է փոխառության անվանական տարեկան ֆիքսված տոկոսադրույքը: Անտոկոս փոխառությունների դեպքում տոկոսադրույքը լրացվում է «0»: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:
16) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է փոխառությունը:
17) «Փոխառության ծավալը» սյունակում լրացվում է փոխառության հաշվեկշռային մնացորդը:
18) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է փոխառության ծավալի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում՝ տոկոսով:
19) Աղյուսակ 3-ում ներկայացվում են ֆոնդի հաշվին ներդրված ավանդների, ինչպես նաև ֆոնդի ցպահանջ դրամական միջոցների վերաբերյալ տեղեկությունները:
20) «Բանկի անվանումը» սյունակում լրացվում է այն բանկի լրիվ անվանումը, որտեղ ընթացիկ հաշվում կամ որպես ավանդ ներդրված են ներդրումային ֆոնդի դրամական միջոցները: Հայաստանի Հանրապետության բանկերի համար անհրաժեշտ է լրացնել Կենտրոնական բանկի կողմից տրամադրած կոդը։
21) «Բանկի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է բանկի գտնվելու երկրի ISO կոդը: Հայաստանի Հանրապետության բանկերի դեպքում սյունակը չի լրացվում:
22) «Ավանդ» սյունակի «Տեսակը» ենթասյունակում լրացվում է ավանդի տեսակը՝ «Ժամկետային» կամ «Ցպահանջ»: «ժամկետը» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի ընդհանուր ժամկետը՝ օրերով: Անժամկետ ցպահանջ ավանդների դեպքում լրացվում է «անժամկետ» բառը: «Տոկոսադրույքը» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ներդրված ավանդի տարեկան անվանական ֆիքսված տոկոսադրույքը: Լողացող տոկոսադրույքի դեպքում «լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը: «Անվանական արժեքը» ենթասյունակում լրացվում է ավանդի մայր գումարը: «Համախառն գումարը» ենթասյունակում լրացվում է ներդրված ավանդի մնացորդային մայր գումարի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:
23) «Ընթացիկ հաշվի դրամական միջոցների արժեքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի՝ բանկում բացված ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցների արժեքը:
24) «Արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված են ներդրված ավանդի մայր գումարը կամ ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցները:
25) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ներդրված ավանդի համախառն գումարի կամ ընթացիկ հաշվում առկա դրամական միջոցների արժեքի տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում՝ տոկոսով:
26) Աղյուսակ 4-ում «Անշարժ գույքի տեսակը» սյունակում լրացվում է անշարժ գույքի տեսակն ըստ օգտագործման նպատակի՝ «հող», «ծառայողական տարածքներ», «բնակելի տարածքներ», «գրասենյակային տարածքներ», «արտադրամասային տարածքներ» կամ «այլ անշարժ գույք»:
27) «Անշարժ գույքի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի գտնվելու երկրի ISO կոդը:
28) «Համախառն գնման գինը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ձեռքբերված անշարժ գույքի ձեռքբերման գնի և ձեռքբերման հետ կապված ծախսերի հանրագումարը:
29) «Իրական արժեքը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի հաշվին ձեռքբերված անշարժ գույքի իրական արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
30) «Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ձեռքբերված անշարժ գույքի (իրական արժեքով) տեսակարար կշիռը ֆոնդի ընդհանուր ակտիվներում՝ տոկոսով:
31) Աղյուսակ 5-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կետի 1-8-րդ ենթակետերի:
32) «Հակադարձ ռեպո գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով իրականացվում է հակադարձ ռեպո գործարքը:
33) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի մյուս կողմի անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:
34) «Ռեպո տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տարեկան ռեպո անվանական տոկոսադրույքը:
35) «Ժամկետը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի ընդհանուր ժամկետը՝ օրերով:
36) «Հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընթացիկ արժեքը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
37) «Հակադարձ ռեպո գործարքի գծով ստացվելիք գումարի ընդհանուր արժեքը» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի առաջնային առքի ընդհանուր արժեքի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:
38) «Հարաբերակցությունը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է հակադարձ ռեպո գործարքի գծով ստացվելիք գումարի ընդհանուր արժեքի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր ակտիվների նկատմամբ՝ տոկոսով:
39) Աղյուսակ 6-ում ներկայացվում են բոլոր այն ակտիվները, որոնք չեն ներկայացվել 1-5-րդ աղյուսակներում:
90. Թիվ 17 հաշվետվությունում ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի պարտավորությունների կառուցվածքի վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Հավելված 17-ի։»։
7) Կանոնակարգը 90-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 91-93-րդ կետերով.
«91. Թիվ 17 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոններին համապատասխան.
1) Աղյուսակ 1-ում «Փոխատուի (վարկատուի) անունը, ազգանունը (անվանումը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխատուի անունը, ազգանունը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:
2) «Փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը)» սյունակում լրացվում է ֆիզիկական անձ փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան (առկայության դեպքում) և համարը, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ պետական գրանցման համարը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:
3) «Փոխատուի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը» սյունակում լրացվում է փոխատուի (նրա անունից հանդես եկող անձի) նույնականացման և ինքնության ստուգման եղանակը՝ «առերես շփմամբ», «առանց առերես շփման՝ տեսազանգ», «առանց առերես շփման՝ հեռախոսազանգ», «առանց առերես շփման՝ նամակագրություն», «առանց առերես շփման՝ այլ եղանակ»: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:
4) «Իրավաբանական անձ փոխատուի գտնվելու վայրը» սյունակում լրացվում է իրավաբանական անձ փոխատուի գտնվելու երկրի ISO կոդը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում սյունակը չի լրացվում:
5) «Փոխառության (վարկի) ժամկետը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) ընդհանուր ժամկետը՝ օրերով:
6) «Փոխառության (վարկի) տոկոսը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) անվանական տարեկան տոկոսադրույքը: Անտոկոս փոխառությունների (վարկերի) դեպքում տոկոսադրույքը լրացվում է «0»: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:
7) «Փոխառության առարկան» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության առարկան: Եթե փոխառության առարկան դրամական միջոցներ են, ապա այս սյունակում լրացվում է համապատասխան արժույթի ISO կոդը: Վարկի դեպքում լրացվում է համապատասխան արժույթի ISO կոդը:
8) «Փոխառության (վարկի) ծավալը» սյունակում լրացվում է ներդրումային ֆոնդի անունից ներգրավված փոխառության (վարկի) հաշվեկշռային մնացորդը:
9) «Հարաբերակցությունը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ» սյունակում լրացվում է փոխառության (վարկի) ծավալի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ՝ տոկոսով:
10) «Հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ» սյունակում լրացվում է փոխառության (վարկի) ծավալի հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ՝ տոկոսով:
11) Աղյուսակ 2-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կանոնակարգի 89-րդ կետի 1-8-րդ ենթակետերի:
12) «Ռեպո գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով իրականացվում է ռեպո գործարքը:
13) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի մյուս կողմի անվանումը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:
14) «Ռեպո տոկոսադրույքը» սյունակում լրացվում է տարեկան ռեպո անվանական տոկոսադրույքը:
15) «Ժամկետը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի ընդհանուր ժամկետը՝ օրերով:
16) «Ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընթացիկ արժեքը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի հիմքում ընկած արժեթղթերի ընդհանուր հաշվեկշռային արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:
17) «Ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարը» սյունակում լրացվում է ռեպո գործարքի առաջնային վաճառքի ընդհանուր արժեքի և հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ հաշվեգրված տոկոսների հանրագումարը:
18) «Հարաբերակցությունը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ՝ տոկոսով:
19) «Հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)» սյունակում լրացվում է ռեպո գործարքի գծով վճարվելիք գումարի հարաբերակցությունը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ՝ տոկոսով:
20) Աղյուսակ 3-ում 1-8-րդ սյունակները լրացվում են համաձայն սույն կանոնակարգի 89-րդ կետի 1-8-րդ ենթակետերի:
21) «Կարճ վաճառքից ստացված գումարի ընդհանուր արժեքը» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերից ստացված գումարը:
22) «Արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը» սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքը:
23) «Տեսակարար կշիռը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ (%)» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ՝ տոկոսով:
24) «Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%)» սյունակում լրացվում է կարճ վաճառված արժեթղթերի ընդհանուր շուկայական արժեքի հարաբերակցությունը զուտ ակտիվների արժեքի նկատմամբ՝ տոկոսով:
25) Աղյուսակ 4-ում ներկայացվում են բոլոր այն պարտավորությունները, որոնք չեն ներկայացվել 1-3-րդ աղյուսակներում:
92. Թիվ 18 հաշվետվությունում ներկայացվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ ոչ հրապարակային ներդրումային ֆոնդի կողմից ածանցյալ ֆինանսական գործիքներում կատարված ներդրումների վերաբերյալ տեղեկատվությունը՝ համաձայն Հավելված 18-ի:
93. Թիվ 18 հաշվետվությունը լրացվում է հետևյալ կանոնների համապատասխան.
1) Աղյուսակ 1-ի «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «ֆորվարդ առք», «ֆորվարդ վաճառք», «ֆյուչերս առք» կամ «ֆյուչերս վաճառք» բառերը:
2) «Գործարքի արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է գործարքով վճարման միջոց հանդիսացող արժույթի կոդը:
3) «Ֆյուչերսների քանակը» սյունակում լրացվում է գործարքի առարկա ֆյուչերսների քանակը:
4) «Ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը» սյունակի «Տեսակը» ենթասյունակում լրացվում է «բաժնային արժեթուղթ», «պարտքային արժեթուղթ» «արժույթ», «ինդեքս», «տոկոսադրույք», «ապրանք/հումք», «այլ ակտիվ»: «Արժույթի ISO կոդը» ենթասյունակում լրացվում է այն արժույթի ISO կոդը, որով արտահայտված է հիմքում ընկած ակտիվը: Արժույթի դեպքում ածանցյալ գործիքի հիմքում ընկած արժույթը որոշվում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 22-ի թիվ 140 Ն որոշմամբ սահմանված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց՝ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ներկայացման կարգը, ձևը և ժամկետները» կանոնակարգ 4/03-ի 69-րդ կետի: «Միավոր ակտիվի գինը» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի առքի կամ վաճառքի նախապես սահմանված գինը, արժույթի դեպքում լրացվում է փոխարժեքը, տոկոսադրույքի դեպքում՝ տոկոսադրուքը: «Քանակը» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվի քանակը: Եթե ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը արժույթ է, ապա լրացվում է արժույթի ծավալը՝ արտահայտված ածանցյալ գործիքի հիմքում ընկած արժույթով՝ հազարներով:
5) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ֆորվարդի հիմքում ընկած ակտիվի քանակի և միավոր ակտիվի գնի արտադրյալը: Ծավալային արժեթղթերի դեպքում լրացվում է ծավալային արժեթղթերով կնքված գործարքի ընդհանուր գինը: Ֆյուչերսի դեպքում լրացվում է ֆյուչերսների քանակի, յուրաքանչյուր ֆյուչերսի հիմքում ընկած ակտիվի քանակի և միավոր ակտիվի գնի արտադրյալը:
6) «Վճարված/ստացված նախնական գումարը» սյունակում լրացվում է գործարքի կնքման պահին վճարված կամ ստացված նախնական գումարը:
7) «Գործարքի ժամկետը» սյունակում լրացվում է գործարքի՝ պայմանագրում նշված ժամկետը՝ օրերով:
8) «Գործարքի մյուս կողմը» սյունակում լրացվում է այն անձի անվանումը, որի հետ կնքվել է ածանցյալ գործիքով գործարքը: Հայաստանի Հանրապետության ֆինանսական կազմակերպությունների դեպքում լրացվում է անձին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից շնորհված կոդը:
9) «Գործիքի վերագնահատված արժեքը» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատված արժեքը հաշվետու ժամանակահատվածի վերջին օրվա դրությամբ:
10) «Վերագնահատումից շահույթը (վնասը)» սյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից շահույթը կամ վնասը (վնասը՝ բացասական նշանով):
11) «Տեսակարար կշիռը» սյունակի «Ակտիվների նկատմամբ (%)» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից շահույթի հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր ակտիվների նկատմամբ՝ տոկոսով: «Պարտավորությունների նկատմամբ (%)» ենթասյունակում լրացվում է ածանցյալ գործիքի վերագնահատումից վնասի (բացարձակ արժեքով) հարաբերակցությունը ֆոնդի ընդհանուր պարտավորությունների նկատմամբ՝ տոկոսով:
12) Աղյուսակ 2-ի «Օպցիոնի տեսակը» սյունակում լրացվում են «գնման օպցիոն» կամ «վաճառքի օպցիոն» բառերը:
13) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «առք» կամ «վաճառք» բառերը:
14) «Օպցիոնների քանակը» սյունակում լրացվում է գործարքի առարկա օպցիոնների քանակը, եթե դրանք բորսայում ցուցակված ստանդարտ պայմաններով օպցիոններ են:
15) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է օպցիոնի հիմքում ընկած ակտիվի քանակի և ակտիվի միավոր գնի արտադրյալը, իսկ բորսայում ցուցակված օպցիոնների համար՝ օպցիոնների քանակի, օպցիոնի հիմքում ընկած ակտիվի քանակի և ակտիվի միավոր գնի արտադրյալը:
16) «Վճարված/ստացված պարգևավճարի մեծությունը» սյունակում լրացվում է վճարված (օպցիոնը գնելիս) կամ ստացված (օպցիոնը վաճառելիս) օպցիոնի պարգևավճարի ընդհանուր մեծությունը:
17) Աղյուսակ 3-ի «Սվոփի տեսակը» սյունակում լրացվում են «արժութային սվոփ», «փոխարժեքային սվոփ» կամ «տոկոսադրույքային սվոփ» բառերը:
18) «Գործարքի տեսակը» սյունակում լրացվում է «ներգրավման» բառը՝ արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի ներգրավման դեպքում, կամ «տրամադրման» բառը՝ արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի տրամադրման դեպքում: Տոկոսադրույքային սվոփի դեպքում սյունակը չի լրացվում:
19) «Սվոփի հիմքում ընկած արժույթի ISO կոդը» սյունակում լրացվում է սվոփի հիմքում ընկած արժույթի ISO կոդը:
20) «Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը» սյունակի «Սվոփի հիմքում ընկած արժույթի ծավալը» ենթասյունակում լրացվում է արժութային կամ փոխարժեքային սվոփի սփոթ գործարքի ընթացքում սվոփի հիմքում ընկած արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված սվոփի հիմքում ընկած արժույթով՝ հազարներով), իսկ «Գործարքի արժույթի ծավալը» ենթասյունակում` սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր գումարը (արտահայտված գործարքի արժույթով՝ հազարներով):
21) «Ֆորվարդ փոխարժեքը» սյունակում լրացվում է արժութային կամ փոխարժեքային սվոփի ժամկետի ավարտին արժույթների փոխանակման ֆորվարդ փոխարժեքը, եթե նախապես պայմանագրով սահմանված է:
22) «Ընդհանուր գումարը» սյունակում լրացվում է ֆորվարդ գործարքի ընթացքում արժութային կամ փոխարժեքային սվոփի հիմքում ընկած արժույթի դիմաց տրամադրվող (ստացվող) արժույթի ընդհանուր մայր գումարը: Տոկոսադրույքային սվոփի դեպքում լրացվում է այն գումարը, որի հիման վրա հաշվարկվում են վճարվող և ստացվող տոկոսադրույքները:
23) «Ստացվող տոկոսադրույքը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է ստացվող տարեկան անվանական տոկոսադրույքը արժութային կամ տոկոսադրույքային սվոփի դեպքում: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:
24) «Վճարվող տոկոսադրույքը» սյունակի «Ֆիքսված» ենթասյունակում լրացվում է վճարվող տարեկան անվանական տոկոսադրույքը արժութային կամ տոկոսադրույքային սվոփի դեպքում: «Լողացող» ենթասյունակում նկարագրվում է տոկոսադրույքի հաշվարկման կարգը լողացող տոկոսադրույքի դեպքում:
25) Աղյուսակ 2-ի և 3-ի մյուս սյունակները լրացվում են ըստ աղյուսակ 1-ի համար սահմանված կանոնների:
26) Աղյուսակ 4-ը լրացվում է այն ածանցյալ գործիքների մասին, որոնք ներկայացված չեն 1-3 աղյուսակներում:»:
8) Կանոնակարգի հավելված 15-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 1-ի։
9) Կանոնակարգի հավելված 16-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 2-ի։
10) Կանոնակարգի հավելված 17-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելված 3-ի։
11) Կանոնակարգը լրացնել նոր հավելված 18-ով՝ համաձայն սույն որոշման հավելված 4-ի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի մայիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի ապրիլի 4-ի թիվ 37-Ն որոշման |
Հավելված 15 «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 15
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(եռամսյակային)
Ֆոնդի անվանումը |
....................... |
Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը |
....................... |
Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
....................... |
Ենթաֆոնդերի թիվը |
....................... |
Ենթաֆոնդի անվանումը |
....................... |
Ենթաֆոնդի համարը |
....................... |
Ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
....................... |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը |
....................... |
Զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը |
....................... |
(հազար ՀՀ դրամ) |
Մասնակցի անունը, ազգանունը (անվանումը) |
Անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը) |
Անձի նույնականացման և ինքնության ստուգման եղանակը |
Ռեզիդեն-տությունը (երկիրը) |
Փայի (բաժնետոմսի) դասի անվանումը |
Մասնակցի մասնաբաժինը ֆոնդում | |
Ընդհանուր արժեքը |
Մասնա-բաժինը (%) | |||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
Ընդամենը |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի ապրիլի 4-ի թիվ 37-Ն որոշման |
Հավելված 16 «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 16
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(եռամսյակային)
Ֆոնդի անվանումը |
....................... |
Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը |
....................... |
Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
....................... |
Ենթաֆոնդերի թիվը |
....................... |
Ենթաֆոնդի անվանումը |
....................... |
Ենթաֆոնդի համարը |
....................... |
Ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
....................... |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը |
....................... |
Զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը |
....................... |
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԱՐԺԵԹՂԹԵՐ |
(հազար ՀՀ դրամ) |
Արժե-թղթի տեսակը |
Արժե-թղթի դասը |
Արժեթղթի տար-բերակիչ ծածկա-գիրը |
Թողար-կողի անվա-նումը |
Թողար-կողի գտնվելու վայրը |
Ար-ժույթի ISO կոդը |
Արժե-թղթերի քանակը |
Արժե-թղթերի ընդհանուր անվա-նական արժեքը |
Արժե-թղթերի ընդհանուր հաշվե-կշռային արժեքը |
Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՓՈԽԱՌՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(հազար ՀՀ դրամ) |
Փոխառուի անունը, ազգանունը (անվանումը) |
Իրավա-բանական անձ փոխառուի գտնվելու վայրը |
Սկզբնական պարտա-տիրոջ անվանումը |
Փոխառության ժամկետը |
Փոխառության տոկոսը |
Արժույթի ISO կոդը |
Փոխա-ռության ծավալը |
Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%) | |
Ֆիքսված |
Լողացող | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԱՎԱՆԴՆԵՐ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ |
(հազար ՀՀ դրամ) |
Բանկի անվանումը |
Բանկի գտնվելու վայրը |
Ավանդ |
Ընթացիկ հաշվի դրա-մական միջոց-ների արժեքը |
Արժույթի ISO կոդը |
Տեսա-կարար կշիռը ֆոնդի ակտիվ-ների նկատմամբ (%) | |||||
Տեսակը |
Ժամ-կետը |
Տոկոսադրույքը |
Անվա-նական արժեքը |
Համա-խառն գումարը | ||||||
Ֆիքս-ված |
Լողա-ցող | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ |
(հազար ՀՀ դրամ) |
Անշարժ գույքի տեսակը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Համախառն գնման գինը |
Իրական արժեքը |
Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 5. ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ |
(հազար ՀՀ դրամ) |
Արժե-թղթի տեսակը |
Արժե-թղթի դասը |
Արժե-թղթի տար-բերակիչ ծածկա-գիրը |
Թողար-կողի անվա-նումը |
Թողար-կողի գտնվելու վայրը |
Ար-ժույթի ISO կոդը |
Արժե-թղթերի քանակը |
Արժե-թղթերի ընդհա-նուր անվա-նական արժեքը |
Հակա-դարձ ռեպո գործարքի արժույթի ISO կոդը |
Գործարքի մյուս կողմը |
Ռեպո տոկոսա-դրույքը |
Ժամ-կետը |
Հակադարձ ռեպո գործարքի հիմքում ընկած արժե-թղթերի ընթացիկ արժեքը |
Հակադարձ ռեպո գործարքի գծով ստացվելիք գումարի ընդհանուր արժեքը |
Տեսա-կարար կշիռը ֆոնդի ակտիվ-ների նկատ-մամբ (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԱՅԼ ԱԿՏԻՎՆԵՐ |
(հազար ՀՀ դրամ) |
Ակտիվի անվանումը, նկարագրությունը |
Ակտիվի ընթացիկ շուկայական արժեքը |
Տեսակարար կշիռը ֆոնդի ակտիվների նկատմամբ (%) |
1 |
2 |
3 |
Ընդամենը |
Հավելված 3 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի ապրիլի 4-ի թիվ 37-Ն որոշման |
Հավելված 17 «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 17
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(եռամսյակային)
Ֆոնդի անվանումը |
....................... |
Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը |
....................... |
Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
....................... |
Ենթաֆոնդերի թիվը |
....................... |
Ենթաֆոնդի անվանումը |
....................... |
Ենթաֆոնդի համարը |
....................... |
Ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
....................... |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը |
....................... |
Զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը |
....................... |
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՓՈԽԱՌՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ |
(հազար ՀՀ դրամ) |
Փոխատուի (վարկատուի) անունը, ազգանունը (անվանումը) |
Փոխատուի անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը (պետական գրանցման համարը) |
Փոխատուի նույնա-կանացման և ինքնության ստուգման եղանակը |
Իրավա-բանական անձ փոխատուի գտնվելու վայրը |
Փոխա-ռության (վարկի) ժամկետը |
Փոխառության (վարկի) տոկոսը |
Փոխա-ռության առարկան |
Փոխա-ռության (վարկի) ծավալը |
Տեսակարար կշիռը ֆոնդի պարտավորու-թյունների նկատմամբ (%) |
Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%) | |
Ֆիքսված |
Լողացող | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՌԵՊՈ ԳՈՐԾԱՐՔՆԵՐ |
(հազար ՀՀ դրամ) |
Արժե-թղթի տեսակը |
Արժե-թղթի դասը |
Արժե-թղթի տար-բերակիչ ծածկա-գիրը |
Թողար-կողի անվա-նումը |
Թողար-կողի գտնվելու վայրը |
Ար-ժույթի ISO կոդը |
Արժե-թղթերի քանակը |
Արժե-թղթերի ընդհա-նուր անվա-նական արժեքը |
Ռեպո գոր-ծարքի ար-ժույթի ISO կոդը |
Գոր-ծարքի մյուս կողմը |
Ռեպո տոկոսա-դրույքը |
Ժամ-կետը |
Ռեպո գոր-ծարքի հիմքում ընկած արժե-թղթերի ընթացիկ արժեքը |
Ռեպո գոր-ծարքի գծով վճար-վելիք գումարը |
Տեսա-կարար կշիռը ֆոնդի պարտա-վորութ-յունների նկատ-մամբ (%) |
Տեսա-կարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվ-ների արժեքի նկատ-մամբ (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԿԱՐՃ ՎԱՃԱՌՔ |
(հազար ՀՀ դրամ) |
Արժեթղթի տեսակը |
Արժեթղթի դասը |
Արժեթղթի տար-բերակիչ ծածկագիրը |
Թողար-կողի անվա-նումը |
Թողար-կողի գտնվելու վայրը |
Արժույթի ISO կոդը |
Արժե-թղթերի քանակը |
Արժե-թղթերի ընդհանուր անվա-նական արժեքը |
Կարճ վաճառքից ստացված գումարի ընդհանուր արժեքը |
Արժե-թղթերի ընդհանուր շուկայական արժեքը |
Տեսակարար կշիռը ֆոնդի պարտա-վորութ-յունների նկատմամբ (%) |
Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՅԼ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
(հազար ՀՀ դրամ) |
Պարտավորության տեսակը, նկարագրությունը |
Ժամկետը |
Արժույթի ISO կոդը |
Պարտավորության մնացորդային ծավալը |
Տեսակարար կշիռը ֆոնդի պարտավորությունների նկատմամբ (%) |
Տեսակարար կշիռը ֆոնդի զուտ ակտիվների արժեքի նկատմամբ (%) |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
Ընդամենը |
Հավելված 4 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2023 թվականի ապրիլի 4-ի թիվ 37-Ն որոշման |
Հավելված 18 «Ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից իր և իր կողմից կառավարվող ֆոնդերի մասին Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը, բովանդակությունը, ներկայացման կարգը, ժամկետները և պարբերականությունը, կառավարչի կողմից առանձին որոշումների կայացման մասին Կենտրոնական բանկին տեղեկացման կարգը» կանոնակարգ 10/03-ի |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ 18
ՈՉ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ԱՆՈՒՆԻՑ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
(եռամսյակային)
Ֆոնդի անվանումը |
....................... |
Ֆոնդի կառավարումն իրականացնող անձի անվանումը |
....................... |
Ֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
....................... |
Ենթաֆոնդերի թիվը |
....................... |
Ենթաֆոնդի անվանումը |
....................... |
Ենթաֆոնդի համարը |
....................... |
Ենթաֆոնդի զուտ ակտիվների արժեքը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ |
....................... |
Հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթիվը |
....................... |
Զուտ ակտիվների արժեքի հաշվարկման ամսաթիվը |
....................... |
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ՖՈՐՎԱՐԴ/ՖՅՈՒՉԵՐՍ |
(հազար ՀՀ դրամ) |
Գործարքի տեսակը |
Գործարքի արժույթի ISO կոդը |
Ֆյո-ւչերսների քանակը |
Ածանցյալ գործիքի հիմքում ընկած ակտիվը |
Ընդհա-նուր գումարը |
Վճարված |
Գոր-ծարքի ժամկետը |
Գոր-ծարքի մյուս կողմը |
Գործիքի վերա-գնահատ-ված արժեքը |
Վերագնա-հատումից շահույթը (վնասը) |
Տեսակարար կշիռը | ||||
Տե-սակը |
Արժույթի ISO կոդը |
Միավոր ակտիվի գինը |
Քա-նակը |
Ակտիվ-ների նկատ-մամբ (%) |
Պարտա-վորութ-յունների նկատ-մամբ (%) | |||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ՕՊՑԻՈՆ |
(հազար ՀՀ դրամ) |
Օպցիոնի տեսակը |
Գոր-ծարքի տեսակը |
Գոր-ծարքի արժույթի ISO կոդը |
Օպցիոն-ների քանակը |
Օպցիոնի հիմքում ընկած ակտիվը |
Ընդհա-նուր գումարը |
Վճարված |
Գոր-ծարքի ժամ-կետը |
Գոր-ծարքի մյուս կողմը |
Գործիքի վերա-գնահատ-ված արժեքը |
Վերա-գնահա-տումից շահույթը (վնասը) |
Տեսակարար կշիռը | ||||
Տե-սակը |
Արժույթի ISO կոդը |
Միավոր ակտիվի գինը |
Քա-նակը |
Ակտիվ-ների նկատ-մամբ (%) |
Պարտա-վորութ-յունների նկատ-մամբ (%) | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 3. ՍՎՈՓ |
(հազար ՀՀ դրամ) |
Սվոփի տե-սակը |
Գոր-ծարքի տե-սակը |
Գոր-ծարքի ար-ժույթի ISO կոդը |
Սվոփի հիմքում ընկած ար-ժույթի ISO կոդը |
Սփոթ գործարքի ընթացքում փոխանակվող արժույթների ծավալը |
Ֆոր-վարդ փոխ-ար-ժեքը |
Ընդհա-նուր գու-մարը |
Ստացվող տոկոսադրույքը |
Վճարվող տոկոսադրույքը |
Գոր-ծարքի ժամ-կետը |
Գոր-ծարքի մյուս կողմը |
Գոր-ծիքի վերա-գնա-հատ-ված ար-ժեքը |
Վերա-գնահա-տումից շա-հույթը (վնասը) |
Տեսակարար կշիռը | ||||
Սվոփի հիմքում ընկած ար-ժույթի ծավալը |
Գոր-ծարքի ար-ժույթի ծավալը |
Ֆիքս-ված |
Լողա-ցող |
Ֆիքս-ված |
Լողա-ցող |
Ակտիվ-ների նկատ-մամբ (%) |
Պարտա-վորութ-յուն-ների նկատ-մամբ (%) | ||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
Ընդամենը |
ԱՂՅՈՒՍԱԿ 4. ԱՅԼ |
(հազար ՀՀ դրամ) |
Ածանցյալ գործիքի անվանումը (նկարա-գրությունը) |
Գործարքի տեսակը |
Գործարքի հիմքում ընկած ակտիվը |
Ընդհանուր արժեքը |
Գործիքի վերագնա-հատված արժեքը |
Վերագնա-հատումից շահույթը (վնասը) |
Տեսակարար կշիռը | |
Ակտիվների նկատմամբ (%) |
Պարտա-վորություն-ների նկատմամբ (%) | ||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
Ընդամենը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2023 թվական: