ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 332-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԼԱՏՎԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼԻՏՎԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականներ Սևակ Ղահրամանյանին և Լուսինե Գրիգորյանին 2023 թվականի մարտի 27-31-ը ներառյալ գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին՝ մարտի 27-28-ը), Լատվիայի Հանրապետություն (Ռիգա՝ մարտի 28-30-ը) և Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս՝ մարտի 30-31-ը ներառյալ), իսկ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական Քրիստինե Գրիգորյանին 2023 թվականի մարտի 30-31-ը ներառյալ` Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս):
2. Պատվիրակության անդամների՝ գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) կատարել 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարին՝ ապահովել Էստոնիայի Հանրապետություն, Լատվիայի Հանրապետություն և Լիտվայի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |