Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2023 թվականի N 397-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 8-րդ մասերը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2023 թվականի փետրվարի 17-ի N 30-Ա որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի (այսուհետ՝ համայնք) սեփականությունը հանդիսացող՝ Մարգարա գյուղում գտնվող անշարժ գույքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներ՝ 02022021-04-0046, 27032023-04-0041 և 15022021-04-0134) և որպես պետական սեփականություն ամրացնել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի՝ օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից համայնքի ղեկավարի հետ նվիրատվության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ պայմանագրից բխող բոլոր ծախսերը ենթակա են իրականացման Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի միջոցների հաշվին.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո մեկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

28.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

մարտի 28-ի N 397-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎՈՂ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ

 

NN

ը/կ

Գտնվելու վայրը

Շինության անվանումը

Շինության մակերեսը (քառ. մետր)

Հողամասի մակերեսը (հա)

Անշարժ գույքի սկզբնական արժեքը

(դրամ)

Հաշվեկշռային (մնացորդային) արժեքը

(դրամ)

1.

Մարզ Արմավիր, համայնք Մեծամոր, գյուղ Մարգարա, մայրուղի 12

Վարչական շենք Կիսակառույց Պահեստ

Ծածկ

Պարիսպ

1329.4

508.3

186.1

462.2

57.0

0.83

4999.3

0

2.

Մարզ Արմավիր, համայնք Մեծամոր, գյուղ Մարգարա,

մայրուղի 12/1

Կաթսայատուն

238.4

0.083

2044.5

0

3.

Մարզ Արմավիր, համայնք Մեծամոր, գյուղ Մարգարա, մայրուղի 12/2

Հյուրանոց Պոմպակայան Ջրամղման աշտարակ

1056.1

23.5

25.0

1

2468.2

0

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

28.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան