Basic information
Number
թիվ 5
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (26.02.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Enactment date
29.01.2021
Signing organisation
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Signing date
29.01.2021
Effective date
26.02.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

               

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

              

29 հունվարի 2021 թվականի

թիվ 5

քաղ. Նուր-Սուլթան

         

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման վերաբերյալ առաջարկների մասին» Եվրասիական միջկառավարական խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական միջկառավարական խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

                

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

            

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմայիլով

Ա. Նովիկով

Ա. Օվերչուկ

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆ

        

« » ի 20 թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման վերաբերյալ առաջարկների մասին

           

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին, ազգային (կենտրոնական) բանկերին՝ ի գիտություն ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում մակրոտնտեսական իրավիճակի և կայուն տնտեսական զարգացման ապահովման վերաբերյալ առաջարկների մասին զեկույցը (կցվում է որպես տեղեկատվական նյութ)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝ սույն կարգադրության 1-ին կետում նշված զեկույցը տեղադրել Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

        

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: