ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 մարտի 2023 թվականի N 369-Ն
ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երկու ամիս ժամկետով` 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը:
2. Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների`
1) ռազմական ունակությունների կատարելագործման.
2) մասնագիտական վերապատրաստման.
3) մասնագիտական պատրաստման.
4) բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:
3. Վարժական հավաքներին ներգրավել մինչև 953 քաղաքացու, որոնցից 476-ը` կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի, 25-ը` ավագ ենթասպայական կազմի, 452-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:
4. Սահմանել, որ վարժական հավաքներին ներգրավվում են՝
1) մոտոհրաձգային մասնագիտություններով մինչև 500 պահեստազորային, որոնցից` 27 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 215 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 19-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ, 258 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.
2) հրթիռահրետանային մասնագիտություններով մինչև 182 պահեստազորային, որոնցից` 10 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 172 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.
3) հակաօդային պաշտպանության մասնագիտություններով մինչև 59 պահեստազորային, որոնցից` 23 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 22 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ, 14 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.
4) կապի մասնագիտություններով մինչև 12 պահեստազորային՝ 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.
5) հետախուզական մասնագիտություններով մինչև 42 պահեստազորային, որոնցից` 30 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 12 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 3-27-ը ներառյալ.
6) ինժեներական մասնագիտություններով մինչև 89 պահեստազորային, որոնցից` 4 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 85 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 17-ից մինչև հունիսի 10-ը ներառյալ.
7) տեխնիկական մասնագիտություններով մինչև 32 պահեստազորային, որոնցից` 14 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ, 18 պահեստազորային` 2023 թվականի մայիսի 10-ից մինչև հունիսի 3-ը ներառյալ.
8) թիկունքային մասնագիտություններով մինչև 37 պահեստազորային` 2023 թվականի ապրիլի 18-ից մինչև մայիսի 12-ը ներառյալ:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
23.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|