Գլխավոր տեղեկություն
Համար
N 109-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2023
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
05.04.2023
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2023

600.0109.05.04.23

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

5 ապրիլի 2023 թվականի

N 109-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 517-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների N 1 հավելվածի՝ սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգի ՝

1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Սույն կարգով նախատեսված սպառողներին և ենթասպառողներին առնչվող դրույթները վերաբերելի են նաև որակավորված սպառողներին։»,

2) 3-րդ կետում «մատակարարման և օգտագործման կանոններով» բառերը փոխարինել «ԷՄԱ կանոններով» բառերով,

3) 17-րդ կետում «T-ն Սպառողի համար էլեկտրական էներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի)» բառերը փոխարինել «T-ն Երաշխավորված մատակարարի Սպառողի համար էլեկտրական էներգիայի սակագինն է (ցերեկային, դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի), իսկ այլ Սպառողների դեպքում՝ Հանձնաժողովի կողմից սահմանված հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն սակագնի, Հաղորդողի, Համակարգի օպերատորի, Շուկայի օպերատորի, Բաշխողի ծառայությունների սակագների գումարը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահ՝

Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ

 

5 ապրիլի 2023 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական: