ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2023 թվականի N 325-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՌՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասով, Հողային օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով, 48-րդ հոդվածի 4-րդ մասով, 76-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 6-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «գ» ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի Նռնաձոր բնակավայրում գտնվող 09-066-0112-0002, 09- 066-0118-0001, 09-066-0131-0001, 09-066-0139-0003, 09-066-0139-0004 և 09-066- 0140-0001 կադաստրային ծածկագրերով՝ ընդհանուր 147,918 հեկտար մակերեսով, հատուկ նշանակության հողատարածքը (այսուհետ՝ հողատարածք) առանց մրցույթի 10 տարի ժամկետով, անշարժ գույքի հարկի դրույքաչափին հավասարեցված տարեկան վարձավճարով, վարձակալության իրավունքով տրամադրել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվին:
2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարին՝
1) սահմանված կարգով փոփոխել սույն որոշման 1-ին կետով սահմանված հողատարածքի նպատակային նշանակությունը՝ այն դարձնելով գյուղատնտեսական նշանակության հողեր.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի կատարումն ապահովելուց հետո «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ դրանում ներառելով դրույթ այն մասին, որ հողատարածքն այլ անձանց իրավունքներով կարող է ծանրաբեռնվել միայն Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ.
3) սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի հիմքով վարձակալության պայմանագրի կնքման, գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված ծախսերն իրականացնել «Նռնաձոր» գյուղատնտեսական կոոպերատիվի ֆինանսական միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքի ղեկավարի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված հողատարածքի հանձնման- ընդունման աշխատանքների կատարումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
16.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |