Գլխավոր տեղեկություն
Համար
N 248-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 248-Ա

 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 680,050 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Հայաստանում ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

05.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 248-Աորոշման

 

ԾՐԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը, աջակցել կրթական համակարգի բարեփոխումների իրականացմանը՝ երեխաների ու դեռահասների զարգացման համար ապահովելով հավասար

հնարավորություններ

2.

Ծրագրի բարեգործական որակման

նպատակը

Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

1. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ի դեմս Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության/ հասցե՝ Գերմանիա, քաղ. Բեռլին 10963, Ստրեսեմանշտրասե 94

2. Կարիտաս Գերմանիա/ հասցե Գերմանիա, քաղ. Ֆրայբուրգ, Կարլշտրասե 40

4.

Ծրագիրը կատարողը

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն Հասցե` քաղ. Գյումրի, Հ. Սարգսյան փ., 3-րդ նրբանցք, տուն 8

ՀՎՀՀ՝ 05514397

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Վայրը՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի և ևս 3 բնակավայր (Մարալիկ, Արթիկ, Աշոցք)

2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Արտաշատ

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Տաշիր, ք. Վանաձոր Բնագավառը՝ կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 680,050 /վեց հարյուր ութսուն հազար հիսուն/ եվրոյին

համարժեք դրամ։

7.

Բարեգործությունն ստացողը

1. 7 դպրոց /Շիրակի մարզ՝ «Գյումրու N 8 միջնակարգ դպրոց», «Գյումրու N 28 հիմնական դպրոց», «Գյումրու N 29 հիմնական դպրոց», «Գյումրու N 11 հիմնական դպրոց», «Մարալիկի N 2 միջնակարգ դպրոց», «Արթիկի N 2 հիմնական դպրոց», Աշոցքի միջնակարգ դպրոց/՝ 3.559 աշակերտ և 437 աշխատակից

2. 7 մանկապարտեզ /Շիրակի մարզ՝ Գյումրու «Երազանք», «Ծիածան», «Լուս աստղիկ»,

«Հուսո առագաստ» մանկապարտեզներ, «Մարալիկի Ռոմի Բարոնյանի անվան», Արթիկի N 2 և Աշոցքի մանկապարտեզ/՝ 710 երեխա և 157 աշխատակից

3. 200 աշակերտ աշակերտական խորհուրդներից /Շիրակի մարզ /

4. 225 հաշմանդամություն ունեցող երեխա / Շիրակի մարզ /

5. 90 հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող / Շիրակի մարզ/

6. 50 ծնող ծնողական խորհուրդներից /Շիրակի մարզ/

7. 1 միջին մասնագիտական հաստատություն՝ 250 ուսանող և 25 դասախոս / Շիրակի մարզ/

8. 46 աշխատակից Գյումրու, Վանաձորի, Տաշիրի և Արտաշատի ցերեկային խնամքի կենտրոններից

9. 309 երեխա Գյումրու, Վանաձորի, Տաշիրի և Արտաշատի ցերեկային խնամքի կենտրոններից

10. 150 համագաղափարակիր ուսանող

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Սկիզբը՝ Մարտի 20, 2023 թվական

Ավարտը՝ Դեկտեմբերի 31, 2025 թվական

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Միջոցառումներ՝ ուղղված ծրագրի ակնկալվող արդյունքների իրականացման համար՝

1. Ծրագրում ընդգրկված հաստատությունների անձնակազմի և շահագրգիռ կողմերի

/Դպրոցների և մանկապարտեզների ծնողներ, աշակերտական խորհուրդներ, աշակերտներ, համագաղափարակիր ուսանողներ, միջին մասնագիտական կրթական հաստատության և ցերեկային խնամքի կենտրոնների աշխատակազմ/ կարողությունների զարգացում` դասընթացների, սեմինար - վարժանքների, քննարկումների և փորձի փոխանակման միջոցով - 426,176 եվրոյին համարժեք դրամ։

2. Դպրոցում երեխայի անձնական օգնականի մոդելի փորձարկում, ներառական կրթության մոնիթորինգի գործիքի մշակում, հետազոտական աշխատանքների իրականացում, դրանց հիման վրա կլոր-սեղան քննարկումների, համագումարների կազմակերպում, ծնողխորհուրդների, ծնողների ինքնաջակցման խմբերի, աշակերտական խորհուրդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների հարցերով զբաղվող և նրանց ծառայություններ մատուցող կառույցների ցանցերի ստեղծում և աջակցություն կայացման գործընթացում, համագաղափարակիր ուսանողների ցանցի ստեղծում - 63,990 եվրոյին համարժեք դրամ։

3. Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների, ուսանողների, դպրոցների ուսուցիչների և տնօրենների տարածաշրջանային և արտասահմանյան հանդիպումներ, փոխանակման այցեր և համաժողովների մասնակցություն - 13,500 եվրոյին համարժեք դրամ։

4. Կազմակերպական ծախսեր –132,714 եվրոյին համարժեք դրամ:

5. Դպրոցների և մանկապարտեզների դասասենյակների/սենյակների, միջին մասնագիտական հաստատությունում հարմարեցումներ, հասանելիության ապահովում բոլոր երեխաների և ուսանողների համար - 28,550 եվրոյին համարժեք դրամ։

6. Իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի տպագրություն /ձեռնարկներ, բուկլետներ և պաստառներ/, մեդիա արշավների կազմակերպում - 9,220 եվրոյին համարժեք դրամ:

7. Ծրագրի գործողությունների որակի, մանկավարժների և ցերեկային խնամքի կենտրոնների

անձնակազմերի վերապատրաստումների արդյունքում ստացած գիտելիքների և հմտությունների գնահատում արտաքին մասնագետների կողմից - 5,900 եվրոյին համարժեք դրամ։

Ընդամենը՝ 680,050 եվրոյին համարժեք դրամ:

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 680,050 եվրոյին համարժեք դրամ։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Դպրոցների և մանկապարտեզների դասասենյակների/սենյակների, միջին մասնագիտական հաստատությունում հարմարեցումներ, հասանելիության ապահովում բոլոր երեխաների և ուսանողների համար /դռների լայնացում, թեքահարթակների կառուցում, կահույքի, տեխնիկայի և դիդակտիկ պարագաների ձեռքբերում, հարմարեցված գործիքների ձեռքբերում/ - 28,550 եվրոյին համարժեք դրամ:

2. Իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի տպագրություն /ձեռնարկներ, բուկլետներ և պաստառներ/, մեդիա արշավների կազմակերպում - 9,220 եվրոյին համարժեք դրամ:

3. Ծրագրի գործողությունների որակի, մանկավարժների և ցերեկային խնամքի կենտրոնների անձնակազմերի վերապատրաստումների արդյունքում ստացած գիտելիքների և հմտությունների գնահատում արտաքին մասնագետների կողմից - 5,900 եվրոյին համարժեք դրամ։

4. Աուդիտ - 8,400 եվրոյին համարժեք դրամ

5. Կոմունալ ծառայությունների ձեռքբերում, այցելությունների, միջոցառումների և վերապատրաստումների համար համայնքներում շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի և պահեստամասերի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծառայությունների ձեռքբերում - 27,360 եվրոյին համարժեք դրամ

Ընդամենը՝ 79,430 ե վրոյին համարժեք դրամ։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

1. Աշխատավարձ - 96,954 եվրոյին համարժեք դրամ:

2. Կոմունալ ծախսեր, այցելությունների, միջոցառումների և վերապատրաստումների համար համայնքներում շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի, պահեստամասերի ծախսեր, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր - 27,360 եվրոյին համարժեք դրամ:

3. Աուդիտ - 8,400 եվրոյին համարժեք դրամ:

Կազմակերպական ծախսերը կազմում են 132,714 եվրոյին համարժեք դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների,

այլ կազմակերպությունների հետ

Անմիջական համագործակցություն կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի հետ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

1. ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 66-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին:

2. Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, Կարիտաս Գերմանիայի կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Վարչական Խորհրդի կողմից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

05.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան