ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 248-Ա
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 680,050 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ «Հայաստանում ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
Երևան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 248-Աորոշման |
ԾՐԱԳԻՐ
«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՅԱՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում ներառական և համապատասխան որակյալ կրթության կայացմանը, աջակցել կրթական համակարգի բարեփոխումների իրականացմանը՝ երեխաների ու դեռահասների զարգացման համար ապահովելով հավասար հնարավորություններ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
1. Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ի դեմս Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության/ հասցե՝ Գերմանիա, քաղ. Բեռլին 10963, Ստրեսեմանշտրասե 94 2. Կարիտաս Գերմանիա/ հասցե Գերմանիա, քաղ. Ֆրայբուրգ, Կարլշտրասե 40 |
4. |
Ծրագիրը կատարողը |
«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպություն Հասցե` քաղ. Գյումրի, Հ. Սարգսյան փ., 3-րդ նրբանցք, տուն 8 ՀՎՀՀ՝ 05514397 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Վայրը՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզ, քաղ. Գյումրի և ևս 3 բնակավայր (Մարալիկ, Արթիկ, Աշոցք) 2. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ, քաղ. Արտաշատ 3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզ, քաղ. Տաշիր, ք. Վանաձոր Բնագավառը՝ կրթություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է՝ 680,050 /վեց հարյուր ութսուն հազար հիսուն/ եվրոյին համարժեք դրամ։ |
7. |
Բարեգործությունն ստացողը |
1. 7 դպրոց /Շիրակի մարզ՝ «Գյումրու N 8 միջնակարգ դպրոց», «Գյումրու N 28 հիմնական դպրոց», «Գյումրու N 29 հիմնական դպրոց», «Գյումրու N 11 հիմնական դպրոց», «Մարալիկի N 2 միջնակարգ դպրոց», «Արթիկի N 2 հիմնական դպրոց», Աշոցքի միջնակարգ դպրոց/՝ 3.559 աշակերտ և 437 աշխատակից 2. 7 մանկապարտեզ /Շիրակի մարզ՝ Գյումրու «Երազանք», «Ծիածան», «Լուս աստղիկ», «Հուսո առագաստ» մանկապարտեզներ, «Մարալիկի Ռոմի Բարոնյանի անվան», Արթիկի N 2 և Աշոցքի մանկապարտեզ/՝ 710 երեխա և 157 աշխատակից 3. 200 աշակերտ աշակերտական խորհուրդներից /Շիրակի մարզ / 4. 225 հաշմանդամություն ունեցող երեխա / Շիրակի մարզ / 5. 90 հաշմանդամություն ունեցող երեխայի ծնող / Շիրակի մարզ/ 6. 50 ծնող ծնողական խորհուրդներից /Շիրակի մարզ/ 7. 1 միջին մասնագիտական հաստատություն՝ 250 ուսանող և 25 դասախոս / Շիրակի մարզ/ 8. 46 աշխատակից Գյումրու, Վանաձորի, Տաշիրի և Արտաշատի ցերեկային խնամքի կենտրոններից 9. 309 երեխա Գյումրու, Վանաձորի, Տաշիրի և Արտաշատի ցերեկային խնամքի կենտրոններից 10. 150 համագաղափարակիր ուսանող |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Սկիզբը՝ Մարտի 20, 2023 թվական Ավարտը՝ Դեկտեմբերի 31, 2025 թվական |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Միջոցառումներ՝ ուղղված ծրագրի ակնկալվող արդյունքների իրականացման համար՝ 1. Ծրագրում ընդգրկված հաստատությունների անձնակազմի և շահագրգիռ կողմերի /Դպրոցների և մանկապարտեզների ծնողներ, աշակերտական խորհուրդներ, աշակերտներ, համագաղափարակիր ուսանողներ, միջին մասնագիտական կրթական հաստատության և ցերեկային խնամքի կենտրոնների աշխատակազմ/ կարողությունների զարգացում` դասընթացների, սեմինար - վարժանքների, քննարկումների և փորձի փոխանակման միջոցով - 426,176 եվրոյին համարժեք դրամ։ 2. Դպրոցում երեխայի անձնական օգնականի մոդելի փորձարկում, ներառական կրթության մոնիթորինգի գործիքի մշակում, հետազոտական աշխատանքների իրականացում, դրանց հիման վրա կլոր-սեղան քննարկումների, համագումարների կազմակերպում, ծնողխորհուրդների, ծնողների ինքնաջակցման խմբերի, աշակերտական խորհուրդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների հարցերով զբաղվող և նրանց ծառայություններ մատուցող կառույցների ցանցերի ստեղծում և աջակցություն կայացման գործընթացում, համագաղափարակիր ուսանողների ցանցի ստեղծում - 63,990 եվրոյին համարժեք դրամ։ 3. Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների, ուսանողների, դպրոցների ուսուցիչների և տնօրենների տարածաշրջանային և արտասահմանյան հանդիպումներ, փոխանակման այցեր և համաժողովների մասնակցություն - 13,500 եվրոյին համարժեք դրամ։ 4. Կազմակերպական ծախսեր –132,714 եվրոյին համարժեք դրամ: 5. Դպրոցների և մանկապարտեզների դասասենյակների/սենյակների, միջին մասնագիտական հաստատությունում հարմարեցումներ, հասանելիության ապահովում բոլոր երեխաների և ուսանողների համար - 28,550 եվրոյին համարժեք դրամ։ 6. Իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի տպագրություն /ձեռնարկներ, բուկլետներ և պաստառներ/, մեդիա արշավների կազմակերպում - 9,220 եվրոյին համարժեք դրամ: 7. Ծրագրի գործողությունների որակի, մանկավարժների և ցերեկային խնամքի կենտրոնների անձնակազմերի վերապատրաստումների արդյունքում ստացած գիտելիքների և հմտությունների գնահատում արտաքին մասնագետների կողմից - 5,900 եվրոյին համարժեք դրամ։ Ընդամենը՝ 680,050 եվրոյին համարժեք դրամ: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է՝ 680,050 եվրոյին համարժեք դրամ։ |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1. Դպրոցների և մանկապարտեզների դասասենյակների/սենյակների, միջին մասնագիտական հաստատությունում հարմարեցումներ, հասանելիության ապահովում բոլոր երեխաների և ուսանողների համար /դռների լայնացում, թեքահարթակների կառուցում, կահույքի, տեխնիկայի և դիդակտիկ պարագաների ձեռքբերում, հարմարեցված գործիքների ձեռքբերում/ - 28,550 եվրոյին համարժեք դրամ: 2. Իրազեկման բարձրացմանն ուղղված նյութերի տպագրություն /ձեռնարկներ, բուկլետներ և պաստառներ/, մեդիա արշավների կազմակերպում - 9,220 եվրոյին համարժեք դրամ: 3. Ծրագրի գործողությունների որակի, մանկավարժների և ցերեկային խնամքի կենտրոնների անձնակազմերի վերապատրաստումների արդյունքում ստացած գիտելիքների և հմտությունների գնահատում արտաքին մասնագետների կողմից - 5,900 եվրոյին համարժեք դրամ։ 4. Աուդիտ - 8,400 եվրոյին համարժեք դրամ 5. Կոմունալ ծառայությունների ձեռքբերում, այցելությունների, միջոցառումների և վերապատրաստումների համար համայնքներում շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի և պահեստամասերի ձեռքբերում, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծառայությունների ձեռքբերում - 27,360 եվրոյին համարժեք դրամ Ընդամենը՝ 79,430 ե վրոյին համարժեք դրամ։ |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Աշխատավարձ - 96,954 եվրոյին համարժեք դրամ: 2. Կոմունալ ծախսեր, այցելությունների, միջոցառումների և վերապատրաստումների համար համայնքներում շահագործվող ավտոմեքենայի վառելանյութի, պահեստամասերի ծախսեր, գրասենյակային պարագաների ձեռքբերում և այլ գրասենյակային ծախսեր - 27,360 եվրոյին համարժեք դրամ: 3. Աուդիտ - 8,400 եվրոյին համարժեք դրամ: Կազմակերպական ծախսերը կազմում են 132,714 եվրոյին համարժեք դրամ: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Անմիջական համագործակցություն կիրականացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի և Գյումրու համայնքապետարանի հետ։ |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
1. ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 66-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված տեղեկությունների ներկայացում լիազորված մարմնին: 2. Ծրագրի իրականացման վերահսկողությունը կրելու է պարբերական բնույթ և կատարվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության, Կարիտաս Գերմանիայի կազմակերպության և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության Վարչական Խորհրդի կողմից: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Խաչատրյան |
05.04.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |