Գլխավոր տեղեկություն
Համար
N 51-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 06.04.2023
Ընդունող մարմին
Մեծամոր համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.03.2023
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 ՄԱՐՏԻ 2023 թվականի N 51-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1- ին կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով`

 

ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 270-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Վարչական բյուջեի պահուստային ֆոնդը պակասեցնել 54085․2 հազար ՀՀ դրամով և այն ուղղել վարչական բյուջե։

2) Եկամտային մասով․

ա) Պետական բյուջեից համայնքի վարչական բյուջեին տրամադրվող նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 5229,3 հազար ՀՀ դրամով,

բ) Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներին /սուբվենցիաներ/ ավելացնել 173166․4 հազար ՀՀ դրամով։

3) Ծախսային մասով․

1) 01-1-1 (Օրենսդիր և գործադիր մարմիններ) նախահաշվի

4111 (Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ) հոդվածից պակասեցնել 3000․0 հազար ՀՀ դրամ,

4241 (Մասնագիտական ծառայություններ) հոդվածին ավելացնել 2500․0 հազար ՀՀ դրամ։

2) 01-3-3 (Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) նախահաշվի 4232 (Համակարգչային ծառայություններ) հոդվածին ավելացնել 536․0 հազար ՀՀ դրամ։

3) 04-2-4 (Ոռոգում) նախահաշվի 5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 138528․4 հազար ՀՀ դրամ։

4) 04-3-2 (Նավթամթերք և բնական գազ) նախահաշվի

5112 (Շենքերի և շինությունների կառուցում) հոդվածին ավելացնել 17980․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 22938․0 հազար ՀՀ դրամ։

5) 06-1-1 (Բնակարանային շինարարություն) նախահաշվի 5129 (Այլ մեքենաներ և սարքավորումներ) հոդվածին ավելացնել 40920․0 հազար ՀՀ դրամ։

6) 06-3-1 (Ջրամատակարարում) նախահաշվի

4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 50000․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածից պակասեցնել 48500․0 հազար ՀՀ դրամ։

7) 08-2-3 (Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ) նախահաշվի 4212 (Էներգետիկ ծառայություններ) հոդվածին ավելացնել 6000․0 հազար ՀՀ դրամ,

5113 (Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում) հոդվածին ավելացնել 1300․0 հազար ՀՀ դրամ։

8) 09-2-2 (Միջնակարգ /լրիվ/ ընդհանուր կրթություն) նախահաշվի 4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 3000․0 հազար ՀՀ դրամ։

9) 09-5-1 (Արտադպրոցական դաստիարակություն) նախահաշվի 4511 (Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին) հոդվածից պակասեցնել 4950․8 հազար ՀՀ դրամ,

4637 (ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին) հոդվածին ավելացնել 5229․3 հազար ՀՀ դրամ։

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Կողմ -16

 

ԽԱՉԱՏՐՅԱՆ ՎԱՀՐԱՄ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԷԴԳԱՐ

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՌԱԶՄԻԿ

ԲԱՐԵՂԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԴՈԲՈՅԱՆ ՏԱՏՅԱՆԱ

ԶԱՔԱՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՏԻԳՐԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆԱՀԱՊԵՏ

ՂԱԶԱՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՄԱԿՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՂԻՆԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ

ՍՆՋՈՅԱՆ ԱՐՏՅՈՄ

Դեմ -0

Ձեռնպահ -0

 

Համայնքի ղեկավար`

Վ.  Խաչատրյան

 

Հատվածներ 1-3, 6

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 ապրիլի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան