Գլխավոր տեղեկություն
Համար
N 372-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ВС РА 1994/14
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 372-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 26-Ի N 1197-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի օգոստոսի 26-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա կազմը և գործունեության ու գործառույթների իրականացման կարգը հաստատելու մասին» N 1197-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետում «մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 20-ը» բառերը փոխարինել «նիստը գումարելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով:

2. Որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «ՀՀ ոստիկանության պետի՝ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման բնագավառները համակարգող տեղակալ» բառերը փոխարինել «ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության պետ» բառերով

2) «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ (համաձայնությամբ)» բառերով.

3) «ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը հանել։

3. Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 8-րդ կետում «երեք ամիսը մեկ անգամ» բառերը փոխարինել «վեց ամիսը մեկ անգամ» բառերով.

2) 28-րդ կետում «յուրաքանչյուր ամսվա մինչև 20-ը» բառերը փոխարինել «նիստը գումարելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում» բառերով.

3) 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«29. Վեց ամիսը մեկ անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում հրապարակվում է խմբի գործունեության վերաբերյալ հաշվետվություն՝ ապահովելով հրապարակման ոչ ենթակա տվյալների գաղտնիությունը։»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

05.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան