ՈՒՂՂՈՒՄ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-97-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում «նախատեսված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը» բառերը կարդալ «նախատեսված և մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված իրավախախտումների համար վարչական տույժ նշանակելու մասին»:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ
ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ԲԱԺԻՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 մայիսի 2024 թվական: