Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-186
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (16.07.2005-26.07.2005)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.01.11/1
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
27 դեկտեմբերի 1997 թ.

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ

 

Գ Լ ՈՒ Խ  I

 

Ընդհանուր դրույթներ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

 

Սույն օրենքը սահմանում է`

- Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքի հասկացությունը,

- տուրքերի տեսակները և դրույքաչափերը,

- տուրք վճարողներին,

- տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգն ու պայմանները և կարգավորում է պետական տուրքի հետ կապված մյուս հարաբերությունները:

 

Հոդված 2. Պետական տուրքի հասկացությունը

 

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է:

(2-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Գ Լ ՈՒ Խ  II

 

Պետական տուրք վճարողները, նրանց իրավունքները ԵՎ պարտավորությունները

 

Հոդված 3. Պետական տուրք վճարողները

 

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրք վճարողներ են համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված ծառայություններից կամ գործողություններից օգտվող ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` պետական տուրք վճարողներ):

(3-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 4. Պետական տուրք վճարողների իրավունքները

 

Պետական տուրք վճարողներն իրավունք ունեն`

- պահանջել պետական տուրք գանձող մարմնից` կատարելու տուրքի հաշվարկ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև վերահաշվարկ.

- վերադասության, ինչպես նաև դատական կարգով գանգատարկել պետական տուրք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձանց գործողությունները.

- դիմել համապատասխան պետական մարմիններ` պետական տուրքի վճարման արտոնություններ ստանալու համար.

- ստանալ պետական տուրքի վճարման մասին տեղեկանք.

- սույն օրենքով սահմանված դեպքերում պահանջել և ստանալ վերադարձման ենթակա պետական տուրքի գումարը:

 

Հոդված 5. Պետական տուրք վճարողների պարտականությունները

 

Պետական տուրք վճարողները պարտավոր են`

- ժամանակին և լրիվ վճարել սույն օրենքով սահմանված պետական տուրքերը.

- պետական տուրքի վճարումով ծառայություններ կամ գործողություններ իրականացնող մարմիններ կամ պաշտոնատար անձանց ներկայացնել պետական տուրքի վճարումը հիմնավորող փաստաթղթերը.

- ներկայացնել պետական տուրքի վճարման գծով իրեն վերապահված արտոնությունները հաստատող փաստաթղթերը.

- սույն օրենքով սահմանված դեպքերում պետական բյուջե վճարել պետական տուրքը ժամանակին չվճարելու համար հաշվարկված տույժի գումարները:

(5-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 6. Պետական տուրքի գծով պարտավորության դադարումը

 

Պետական տուրքի վճարման` իրավաբանական անձանց պարտավորությունը դադարում է այդ պարտականության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ օրենքով սահմանված այլ հիմքերով, իսկ ֆիզիկական անձանց համար` պարտավորության կատարումով, պետական տուրքի վճարումից ազատումով, պետական տուրքի վերացումով կամ պետական տուրք վճարողի մահվան դեպքում: Բացի սույն հոդվածում նշված դեպքերից, տարեկան պետական տուրք վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց համար տարեկան պետական տուրքի վճարման պարտավորությունը դադարում է մինչև սահմանված ժամկետի վերջին օրը տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված փաստաթղթերը (իրավունքները, թույլտվությունները, լիցենզիաները) սահմանված կարգով ուժը կորցրած ճանաչվելու դեպքում, իսկ իրավաբանական անձանց համար` նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարվելու դեպքում:

(6-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 14.12.01 ՀՕ-283)

 

Գ Լ ՈՒ Խ  III

 

Պետական տուրքի գանձման օբյեկտները

 

Հոդված 7. Պետական տուրքի գանձման օբյեկտները

 

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը գանձվում է`

ա) դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար.

բ) («բ» կետը հանվել է 28.12.98 ՀՕ-277)

գ) նոտարի կողմից նոտարական գործողություններ կատարելու համար.

դ) քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման վկայականներ տալու համար.

ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար.

զ) հյուպատոսական ծառայություններ կամ գործողություններ իրականացնելու համար.

է) պետական գրանցման համար.

ը) մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար.

թ) գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների (արդյունաբերական սեփականության օբյեկտների), ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար.

ժ) ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար.

ժա) լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար.

ժբ) սույն օրենքի 191 և 20 հոդվածներով սահմանված ծառայությունների կամ գործողությունների համար:

(7-րդ հոդվածը խմբ., փոփ. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 02.05.01 ՀՕ-181, 12.06.02 ՀՕ-375-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  IV

 

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Հոդված 8. Պետական տուրքի դրույքաչափերը

 

Պետական տուրքի դրույքաչափերը սահմանվում են գնահատման ենթակա գույքի արժեքի կամ սույն օրենքով սահմանված բազային տուրքի նկատմամբ:

Բազային տուրքի չափ է սահմանվում 1000 դրամը:

(Մասն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

(6-րդ հոդվածը փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 9. Դատարան տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը.

 

Առաջին ատյանի և տնտեսական դատարաններ տրվող հայցադիմումների, դիմումների ու գանգատների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1. հայցադիմումների և որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ գործին մասնակցելու մասին դիմումների համար`

ա) գույքային պահանջով հայցագնի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից
բ) ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով
2. իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 500-պատիկի չափով
3. քաղաքացիներին սնանկ ճանաչելու դիմումների համար բազային տուրքի 100-պատիկի չափով
4. հատուկ վարույթի գործերի վերաբերյալ դիմումների`  
ա) անչափահասին լրիվ գործունակ ճանաչելու համար բազային տուրքի չափով
բ) («բ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)  
գ) («գ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)  
դ) («դ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)  
ե) այլ դիմումների համար բազային տուրքի եռապատիկի չափով
5. իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
6. ըստ ներկայացնողի և օրդերային կորցրած արժեթղթով հավաստված իրավունքները վերականգնելու մասին դիմումների համար բազային տուրքի չափով
7. միջնորդ դատարանների վճիռների հարկադիր կատարման կատարողական թերթ տալու մասին դիմումների համար`  
ա) գույքային պահանջով բռնագանձման ենթակա գումարի երկու տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի 150 տոկոսից
բ) ոչ գույքային պահանջով բազային տուրքի քառապատիկի չափով
8. դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ բողոքների համար`  
ա) գույքային պահանջի գործերով վերաքննիչ բողոքում նշված վիճարկվող գումարի 3 տոկոսի չափով, իսկ եթե վիճարկվում են առաջին ատյանի դատարանի կողմից բավարարված կամ չբավարարված պահանջներն ամբողջությամբ կամ բավարարված կամ չբավարարված պահանջները չեն վիճարկվում, ապա առաջին ատյանի դատարան հարուցված և բողոքարկվող հայցի հայցագնի 3 տոկոսի չափով
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով
գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի ութապատիկի չափով
9. դատարանի վճիռների ու որոշումների դեմ բերված վճռաբեկ բողոքների համար`  
ա) գույքային պահանջի գործերով հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից
բ) ոչ գույքային բնույթի պահանջի գործերով բազային տուրքի 20-պատիկի  չափով
գ) հատուկ վարույթի գործերով բազային տուրքի տասնապատիկի չափով
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)  
11. դատարանի վճռի, դատավճռի, դատարանի որոշման պատճենը (կրկնօրինակը) գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 50 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 15 տոկոսի չափով
12. գործին մասնակցող անձանց հայցադիմումին կից փաստաթղթերի պատճենները գործի քննությանը մասնակցող կողմերի կամ այլ անձանց գրավոր դիմումի համաձայն տալու համար բազային տուրքի 20 տոկոսի և պատրաստված յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով

(9-րդ հոդվածը խմբ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 12.10.99 ՀՕ-4, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց., փոփ. 11.09.01 ՀՕ-219, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն)


Հոդված 10. Պետական արբիտրաժ տրվող հայցադիմումների, ինչպես նաև պետական արբիտրաժի վճիռները (որոշումները) վերանայելու վերաբերյալ տրվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերը

(10-րդ հոդվածը հանվել է 28.12.98 ՀՕ-277)


Հոդված 11. Նոտարական գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

Նոտարական գրասենյակները նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձում են հետևյալ դրույքաչափերով`

 

1. անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի օտարման (բացառությամբ` նվիրատվության) պայմանագրերը վավերացնելու համար`  
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձերի կամ պետական կամ համայնքային սեփականության հողամասերի բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
բ) այլ անշարժ գույքի բազային տուրքի հնգապատիկի չափով
2. անշարժ գույքի օգտագործման (վարձակալության, անհատույց օգտագործման, ռենտայի և այլն) պայմանագրերը վավերացնելու համար`  
ա) գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի կամ տնամերձ հողամասերի, պետական կամ համայնքային սեփականություն համարվող հողամասերի, ինչպես նաև հանրակացարանների համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
բ) բնակարանների համար բազային տուրքի չափով
գ) այլ անշարժ գույքի համար բազային տուրքի հնգապատիկի չափով
3. ավտոտրանսպորտային միջոցների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերը վավերացնելու համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի կրկնապատիկի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի հնգապատիկի չափով
4. գրավի (բացառությամբ անշարժ գույքի կամ շարժական գույքի հիփոթեքի) պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
5. անշարժ գույքի գրավի կամ շարժական գույքի հիփոթեքի պայմանագրերի վավերացման (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի) համար բազային տուրքի հնգապատիկի չափով
6. գյուղատնտեսական նշանակության ոչ պետական հողամասերի, տնամերձերի և այգեգործական  հողամասերի յուրաքանչյուր միավորի և բնակելի նշանակության գույքի պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
7. գյուղատնտեսական նշանակության հողերի, տնամերձերի, այգեգործական հողերի միավորման,  բաժանման պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
8. այլ պայմանագրերի վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
9. կտակների վավերացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
10. ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի վավերացման համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի կրկնապատիկի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի եռապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի հնգապատիկի չափով
11. անշարժ գույքի տիրապետման, օգտագործման և տնօրինման իրավունքի լիազորագրեր  վավերացնելու համար բազային տուրքի եռապատիկի չափով
12. շարժական գույքի տիրապետման, օգտագործման  և տնօրինման (բացառությամբ ավտոտրանսպորտային միջոցների) լիազորագրեր վավերացնելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
13. գույքային իրավունքների կառավարման լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի չափով
14. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի լիազորագրերը վավերացնելու համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով
բ) երկրորդ և երրորդ հերթի ժառանգներին բազային տուրքի հնգապատիկի չափով
գ) այլ անձանց բազային տուրքի քսանապատիկի չափով
15. ավտոտրանսպորտային միջոցները տնօրինելու իրավունքի վերալիազորման իրավունքով լիազորագրերի վավերացման համար`  
ա) առաջին հերթի ժառանգներին բազային տուրքի չափով
բ) այլ անձանց բազային տուրքի երեսնապատիկի չափով
16. այլ լիազորագրերի վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
17. ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
18. փաստաթղթերի թարգմանության յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
19. փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների յուրաքանչյուր էջի իսկության վավերացման համար բազային տուրքի երեսուն տոկոսի չափով
20. փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության յուրաքանչյուր փաստաթղթի իսկության վավերացման համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
21. առանց դատարան դիմելու` գրավ դրված գույքի հաշվին գրավառուի պահանջները բավարարելու  վերաբերյալ գրավառուի և գրավատուի միջև կնքված համաձայնության վավերացման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
22. նոտարական այլ գործողությունների համար բազային տուրքի կրկնապատիկի չափով:

(11-րդ հոդվածը լրաց. 19.06.98 ՀՕ-227, խմբ., լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, խմբ., փոփ. 06.11.00 ՀՕ-111, փոփ. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.00 ՀՕ-136, խմբ. 12.06.02 ՀՕ-375-Ն)

 

Հոդված 12. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`


1. ծննդյան գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի տասը տոկոսի չափով

2. ամուսնության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի չափով

3. ամուսնալուծության գրանցման համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի տասնապատիկի չափով

4. ազգանվան, անվան և հայրանվան փոփոխություն, լրացում և ուղղում գրանցելու համար, ներառյալ` վկայական տալը

բազային տուրքի հնգապատիկի չափով

5. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մասին վկայականների կրկնօրինակը տալու

բազային տուրքի կրկնապատիկի չափով

6. հայրություն (մայրություն) ճանաչելու համար

բազային տուրքի չափով

7. որդեգրում գրանցելու համար

բազային տուրքի չափով

8. ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության և մահվան փաստերը վերականգնելու վկայականները տալու համար

բազային տուրքի չափով

9. քաղաքացիական կացության ակտերի գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանք տալու համար

բազային տուրքի կրկնապատիկի չափով

10. պետական տուրք վճարողի դիմումի հիման վրա` քաղաքացիական կացության ակտերի գրանցման վկայականի կրկնօրինակ ստանալու ծանուցում ուղարկելու համար

բազային տուրքի չափով

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից (բաժնից) դուրս կատարվող քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար պետական տուրքը գանձվում է կրկնակի չափով:

(12-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277)

 

Հոդված 13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոփոխելու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու և Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար

բազային տուրքի չափով

2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար

բազային տուրքի 25-պատիկի չափով:

 

Հոդված 14. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար

բազային տուրքի չափով

2. Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց տրվող կացության վկայականի համար

բազային տուրքի 150 տոկոսի չափով

3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն հրավերի փաստաթղթեր տալու համար

բազային տուրքի 12-պատիկի չափով

4. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց (բացառությամբ փախստականների) հաշվառելու կամ փաստացի բնակության վայրի մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրում նշումներ կատարելու համար

բազային տուրքի չափով

5. ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի մարմինների կողմից տեղեկանք տալու համար (բացառությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, պաշտպանության նախարարության, իրավապահ, ֆինանսական, հարկային և անշարժ գույքի կադաստր վարող պետական մարմինների պահանջով քաղաքացիներին տրվող տեղեկանքի)

բազային տուրքի չափով

6. (6-րդ կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

  

7. Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերում և Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող քաղաքացիություն չունեցող անձանց կացության վկայականներում այլ պետություններում վավերական լինելու մասին նշում կատարելու համար` վավերական լինելու ժամկետի յուրաքանչյուր տարվա համար

բազային տուրքի չափով

 

8. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու համար

 

ա) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար

բազային տուրքի նաև 105-պատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ և կացության քարտ տալու, ինչպես նաև հաշվառելու համար` տարեկան

բազային տուրքի 80-պատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ և հատուկ անձնագիր տալու, ինչպես նաև հաշվառման և վավերական լինելու մասին նշումներ կատարելու համար

բազային տուրքի 150-ապատիկի չափով

դ) Հայաստանի Հանրապետությունում կացության ժամանակավոր կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար

բազային տուրքի 105-պատիկի չափով

ե) Հայաստանի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակի ժամկետը երկարացնելու համար

բազային տուրքի

80-պատիկի չափով

զ) Հայաստանի Հանրապետությունում կացության սովորական կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիներին վեց ամսից ավելի ժամկետով Հայաստանի Հանրապետությունից բացակայելու թույլտվություն տալու համար

բազային տուրքի 150 տոկոսի չափով

է) Հայաստանի Հանրապետության կացության սովորական և ժամանակավոր կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների կացության քարտը վերականգնելու համար

բազային տուրքի 12-պատիկի չափով

ը) Հայաստանի Հանրապետության կորցրած հատուկ անձնագրի փոխարեն նորը տալու համար

բազային տուրքի 75-ապատիկի չափով

 

9. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար


ա) Հայաստանի Հանրապետություն մեկ անգամվա (մինչև երեք օր) մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար

բազային տուրքի տասնապատիկի չափով

բ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 18-պատիկի չափով

գ) Հայաստանի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար

բազային տուրքի 15-պատիկի չափով

դ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 36-պատիկի չափով

ե) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 48-պատիկի չափով

զ) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 60-պատիկի չափով

է) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 54-պատիկի չափով

ը) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար

բազային տուրքի 72-պատիկի չափով

թ) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար 

բազային տուրքի 90-պատիկի չափով

ժ) Հայաստանի Հանրապետության մուտքի զբոսաշրջիկային արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար

բազային տուրքի չափով

ժա) Հայաստանի Հանրապետության մուտքի երկարաժամկետ արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար

բազային տուրքի 150 տոկոսի չափով

ժբ) արտոնագիրը վերականգնելու համար

բազային տուրքի տասնապատիկի չափով

10. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի փաստաթղթեր ձևակերպելու համար

բազային տուրքի 15-ապատիկի չափով

11. Հայաստանի Հանրապետությունից դուրս մշտական բնակության մեկնելու ելքի կորցրած փաստաթղթերը վերականգնելու համար

բազային տուրքի 20-պատիկի չափով

12. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրին կից ռուսերեն ներդիր տալու համար

բազային տուրքի չափով:

 

(14-րդ հոդվածը փոփ., լրաց. 06.07.98 ՀՕ-237, 28.12.98 ՀՕ-277, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 19.11.02 ՀՕ-462-Ն, լրաց. 31.03.04 ՀՕ-59-Ն)

 

Հոդված 15. Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը (հյուպատոսական գանձումը) գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

Դրույքաչափերը գործակիցներով բազային տուրքի նկատմամբ (եթե այլ բան չի նշված)

 

Ներմուծեք նկարագրությունը_10467

1. անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողությունների համար

ա) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ
քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան
անձնագիր առաջին անգամ տալու կամ փոխանակելու համար

53

79

53

43

բ) օտարերկրյա պետություններում կորցրածի
փոխարեն նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական
արտասահմանյան նոր անձնագիր տալու համար
63 106 69 53

գ) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ

քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան

անձնագրի ժամկետը երկարացնելու կամ անձնագրում
փոփոխություն կատարելու համար

19 27 19 14

դ) ժամկետանց (երեք ամիս և ավելի) նախկին ԽՍՀՄ
քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան
անձնագրի ժամկետի երկարացում` յուրաքանչյուր
ժամկետանց տարվա և ոչ լրիվ տարվա համար

9 17 22 6
ե) անձնագրում երեխաներ գրանցելու կամ
դուրս գրելու համար
14 27 17 9
զ) անձնագրում ելքի թույլտվությունը նշելու համար 22 38 22 14

է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական
տալու համար, եթե անձնագիրը կորցված է
անձնագրի տիրոջ մեղքով

20 32 27 17
ը) այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն
վերադարձի վկայական տալու համար
0 0 0 0

թ) օտարերկրյա պետություններ մշտական
բնակության ժամանողներին հյուպատոսական
հաշվառման վերցնելու համար

22 38 27 17

ժ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման
վերցնելու համար (վեց ամսից ավելի գործուղման
մեջ գտնվելու դեպքում)

12 32 14 9

ժա) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու
դեպքում` յուրաքանչյուր տարվա կամ ոչ լրիվ
տարվա համար` լրացուցիչ

27 32 12 17

2. միջնորդագրեր ձևակերպելու համար

       
ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձևակերպելու համար 132 183 132 53
բ) օտարերկրյա պետություններում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերը ձևակերպելու համար 53 79 53 27
գ) ժամանակավոր հաշվառման ժամկետը երկարացնելու նպատակով` յուրաքանչյուր տարվա համար 6 17 6 4
3. օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր ձևակերպելու համար
ա) տարանցիկ մուտքի արտոնագիր 9 9 9 9
բ) զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր 21 օր ժամկետով առանց հրավերի 16 16 16 16
գ) մեկ անգամվա մուտքի արտոնագիր մինչև երեք ամիս ժամկետով պաշտոնական հրավերի հիման վրա 17 17 17 17
դ) բազմակի մուտքի արտոնագիր մինչև երեք ամիս ժամկետով պաշտոնական հրավերի հիման վրա 32 32 32 32
ե) դիվանագիտական մուտքի արտոնագիր 0 0 0 0
զ) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի երեք օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում` լրացուցիչ 75 տոկոս        
է) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի մեկ օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում լրացուցիչ 100 տոկոս        

4. քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար

ա) մահվան վկայական տալու համար 0 0 0 0
բ) ծննդյան, ամուսնության, հայրության ճանաչման, որդեգրման և այլ վկայականներ տալու համար 17 63 27 17
գ) ամուսնալուծություն գրանցելու և վկայական տալու համար 132 157 106 79
դ) ազգանվան, անվան, հայրանվան փոփոխությունը գրանցելու համար 43 79 32 27
ե) կրկնակի վկայականներ տալու համար 12 14 12 6

5. նոտարական գործողությունների համար

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերը հաստատելու համար 9 27 22 6
բ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերը հաստատելու համար 19 32 27 14
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար 14 27 17 12
դ) օտարերկրյա քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար 27 32 22 22
ե) («ե» ենթակետը հանվել է 28.12.98 ՀՕ-277)

զ) ավտոտրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրի նոտարական հաստատման համար` պայմանագրում նշված գումարի յոթ տոկոսը

       
է) ֆիզիկական անձանցից` պայմանագրերի նոտարական հաստատման համար 22 29 17 17
ը) իրավաբանական անձանցից` պայմանագրերի նոտարական հաստատման համար 53 69 53 27
թ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 9 29 17 6
ժ) օտարերկրյա քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 12 36 22 9
ժա) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 12 29 22 9
ժբ) փաստաթղթերի (բացառությամբ անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների)` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 19 36 27 14
ժբ1) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար 9 22 17 6
ժգ) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար 14 27 12 9
ժդ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար 6 17 17 4
ժե) օտարերկրյա քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար 12 22 22 6
ժզ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինակված պատճենների իսկության նոտարական վավերացման համար 6 17 17 4
ժէ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինակված պատճենների իսկության նոտարական վավերացման համար 12 22 22 6
ժը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար 6 17 17 4
ժթ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար 12 22 22 6
ի) փաստաթղթերի ընդօրինակման յուրաքանչյուր էջի համար 6 17 17 4
իա) ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու փաստը հավաստող փաստաթղթերի ձևակերպման համար` տվյալ փոխադրամիջոցի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 53 69 53 43
6. խնամակալության, ժառանգության և այլ գույքային գործեր վարելու համար
ա) խնամակալ նշանակելու մասին ակտը կազմելու համար 14 17 14 9
բ) ժառանգական գույքը վերգրելու և այդ գույքի պահպանման նպատակով միջոցներ ձեռնարկելու համար` գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 22 14 17 17
գ) շահագրգիռ անձանց խնդրանքով վերգրված գույքի ստուգման համար` գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 12 12 12 6
դ) կտակի նոտարական հաստատման համար 17 19 17 9
ե) ժառանգատուի խնդրանքով կտակի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար 9 12 9 6
զ) ժառանգության իրավունքի մասին վկայագիր տալու համար` ժառանգական գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 14 17 17 9
է) ապրանքի կամ այլ գույքի վաճառքի համար` ստացված գումարի երեք տոկոսը, բայց ոչ պակաս, քան 27 32 38 17
ը) գտնված կամ պահանջված գույքը հանձնելու համար` գույքի արժեքի մեկ տոկոսը, բայց ոչ պակաս, քան 19 24 22 12
թ) փաստաթղթերի փաթեթը պահպանելու համար` ամսական 4 6 4 3
ժ) կտակը պահպանելու համար` ամսական 6 9 6 4
ժա) դրամը, արժեթղթերը և այլ արժեքները (բացի ժառանգական գույքից) պահպանելու համար` ամսական ընդհանուր գումարի 0.1 տոկոսը        
ժբ) 100 ԱՄՆ դոլարը չգերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական 4 6 4 3
ժգ) 100 ԱՄՆ դոլարը գերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական 9 12 12 6
7. նավերի և օդանավերի հյուպատոսական սպասարկման նպատակով տարբեր տեղեկանքների և փաստաթղթերի, այդ թվում` սանիտարական վկայագրի հավաստման, բեռի մասին տեղեկանք կամ վկայագիր տալու համար 27 12 12 17
8. փաստաթուղթ պահանջելու և դրա հիման վրա համապատասխան տեղեկանքներ ձևակերպելու համար
ա) մինչև հինգ էջի համար 22 27 27 14
բ) հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար` լրացուցիչ 4 6 4 3
9. այլ ծառայությունների համար 9 6 6 6
10. հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ
ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից 6 9 6 4
բ) օտարերկրյա քաղաքացիներից 12 14 12 7

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:


(15-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-277)

 

Հոդված 16. Պետական գրանցման համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Պետական գրանցման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` 

1.

պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար բազային տուրքի 12-ապատիկի չափով
1.1 պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների  փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների պետական գրանցման կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի վեցապատիկի չափով
1.2 պետական ռեգիստրում գրանցման ենթակա առևտրային կազմակերպությունների կամ դրանց առանձնացված  ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի 24-ապատիկի չափով
1.3 պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված դեպքերի բազային տուրքի 10-ապատիկի չափով
1.4 պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար, բացառությամբ սույն հոդվածի 3.1-րդ կետով սահմանված դեպքերի բազային տուրքի հնգապատիկի չափով
1.5 պետական ռեգիստրում գրանցման ենթակա ոչ առևտրային կազմակերպությունների կամ նրանց առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար, բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ կետով սահմանված դեպքերի (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի 20-ապատիկի չափով
1.6 պետական գրանցում իրականացնող այլ մարմնի կողմից գրանցված այլ կազմակերպություններին, դրանց առանձնացված ստորաբաժանումներին պետական ռեգիստրի կողմից գրանցման (հաշվառման) վկայական տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի չափով
1.7 հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
1.8 հիմնարկների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի հնգապատիկի չափով
1.9 հիմնարկների հաշվառման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 20-ապատիկի չափով
2. անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման համար բազային տուրքի եռապատիկի չափով
2.1 անհատ ձեռնարկատերերի տվյալների փոփոխության պետական գրանցման համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
2.2 անհատ ձեռնարկատերերի պետական գրանցման վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
3. համատիրությունների պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների հաշվառման համար բազային տուրքի չափով
3.1 համատիրությունների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ  կանոնադրությունների, վերակազմակերպմամբ պայմանավորված գործունեության դադարման պետական գրանցման կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունների փոփոխությունների ու լրացումների, նոր խմբագրությամբ կանոնադրությունների և պետական գրանցամատյանում գրառման ենթակա այլ տեղեկությունների փոփոխությունների հաշվառման համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
3.2 համատիրությունների կամ դրանց առանձնացված ստորաբաժանումների գրանցման (հաշվառման) վկայականի կրկնօրինակը տալու համար (առանց փոփոխությունների գրանցման) բազային տուրքի կրկնապատիկի չափով
4. սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանում յուրաքանչյուր գրանցում կատարելու համար, բացառությամբ ընկերության ստեղծմամբ և ընկերության վերաբերյալ տեղեկությունների (ֆիրմային անվանման, գտնվելու վայրի, պետական գրանցման տվյալների, կանոնադրական կապիտալի չափի) փոփոխությամբ պայմանավորված գրանցումների բազային տուրքի չափով
4.1 առանց սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների գրանցամատյանում փոփոխություններ կատարելու բաժնեմասի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագիր տալու համար յուրաքանչյուր վկայագրի համար բազային տուրքի չափով
47. հատուկ արտոնագիր ունեցող փաստաբաններին վճռաբեկ դատարանում գրանցելու համար բազային տուրքի 250-ապատիկի չափով
5. բանկերը, ներդրումային հիմնադրամները, ապահովագրական ընկերությունները, կենսաթոշակային հիմնադրամները, գրանցելու համար բազային տուրքի 40-պատիկի չափով
51. ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ընթացիկ պետական գրանցման համար բազային տուրքի քսանապատիկի չափով
6. օտարերկրյա բանկերի, ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային  հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի 40-պատիկի չափով 
7. Հայաստանի Հանրապետությունում գրանցված բանկերի, ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների մասնաճյուղերը գրանցելու համար բազային տուրքի 20-պատիկի չափով
8. օտարերկրյա բանկերի, ներդրումային հիմնադրամների, ապահովագրական ընկերությունների, կենսաթոշակային հիմնադրամների ներկայացուցչությունները գրանցելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
9. բանկերի գործառնական գրասենյակը (կետը) գրանցելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
10. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տարածքային ստորաբաժանումները գրանցելու համար 0
11. (11-րդ կետն ուժը կորցրել է 13.12.03 ՀՕ-16-Ն)  
12. (12-րդ կետն ուժը կորցրել է 13.12.03 ՀՕ-16-Ն)  
13. (13-րդ կետն ուժը կորցրել է 12.06.02 ՀՕ-375-Ն)  
14. (14-րդ կետն ուժը կորցրել է 12.06.02 ՀՕ-375-Ն)  
15. (15-րդ կետն ուժը կորցրել է 11.10.00 ՀՕ-99)  
16. արժեթղթերի գրանցման համար`  
ա) եթե արժեթղթերը գրանցվում են Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովի կողմից բազային տուրքի 50-ապատիկի չափով
բ) եթե արժեթղթերը գրանցվում են ֆոնդային բորսայի կողմից բազային տուրքի 25-ապատիկի չափով
17. ավտոմեքենայի պետական համարանիշ տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
18. ավտոմեքենայի կորցրած պետական համարանիշը վերականգնելու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
19. (19-րդ կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)  
20. ջրային փոխադրամիջոցները գրանցելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
21. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրանցման և պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
22. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների կորցրած պետական համարանիշը վերականգնելու համար բազային տուրքի տասնապատիկի չափով
23. մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
24. մոտոփոխադրամիջոցների, կցորդների և կիսակցորդների կորցրած պետական համարանիշները վերականգնելու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
25. դիվանագիտական ներկայացուցչություններին, հյուպատոսական հիմնարկներին և միջազգային կազմակերպություններին պատկանող տրանսպորտային միջոցների պետական համարանիշներ տալու համար բազային տուրքի 25-պատիկի չափով
26. ավտոմեքենայի (մոտոցիկլետի) տեխնիկական անձնագիր (գրանցման վկայական) տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
27. ավտոմեքենայի (մոտոցիկլետի) կորցրած տեխնիկական անձնագրի (գրանցման վկայականի) կրկնօրինակ տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
28. տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի 6-պատիկի չափով 
29. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների տարեկան տեխնիկական զննությունն անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
30. ավտոմեքենաները, մոտոցիկլետները, կցորդները և կիսակցորդները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի150 տոկոսի չափով
31. (31-րդ կետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)  
32. ջրային փոխադրամիջոցները վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի չափով
33. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաները գրանցելու, վերագրանցելու, հաշվառումից հանելու, ինչպես նաև դրանց գրանցման տվյալների փոփոխության հետ կապված որևէ գործողություն կատարելու համար բազային տուրքի 50 տոկոսի չափով
34. (34-րդ ենթակետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181)  
35. դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար`  
ա) նոր ակտիվ նյութեր պարունակող դեղերի առաջին դեղաձևի կամ դեղաչափի, նոր դեղի նոր դեղաձևի կամ դեղաչափի համար բազային տուրքի 70-պատիկի չափով
բ) հայտնի դեղերի նոր զուգորդումների համար բազային տուրքի 40-պատիկի չափով
գ) վերարտադրված (գեներիկ) դեղերի առաջին դեղաձևի կամ դեղաչափի, յուրաքանչյուր հաջորդ դեղաձևի կամ դեղաչափի համար բազային տուրքի 40-պատիկի չափով
դ) նոր ցուցումների համար բազային տուրքի տասնապատիկի չափով
ե) դեղանյութերի պետական գրանցման համար բազային տուրքի 30-պատիկի չափով
զ) բուսապատրաստուկներ, այլ բնական ծագում ունեցող պատրաստուկներ բազային տուրքի տասնապատիկի չափով
է) հոմեոպաթիկ դեղերի համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
ը) ախտորոշիչ միջոցների «ին վիտրո» (in vitro), կենսաբանական ակտիվ միացություններ պարունակող սննդային հավելումների, բուժական նշանակության մանկական սննդի և դեղարարական արտադրանքի համար բազային տուրքի 20-պատիկի չափով
թ) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 1-ին դասի համար բազային տուրքի տասնապատիկի չափով
ժ) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 2-րդ դասի համար բազային տուրքի  20-պատիկի չափով
ժա) բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի 3-րդ դասի համար բազային տուրքի 30-պատիկի չափով
ժբ) դեղագործական արտադրանքի, արտադրող ընկերության անվանման, փաթեթավորման և արտադրանքի անվտանգության, արդյունավետության և որակի վրա չազդող այլ փոփոխությունների հետ կապված գրանցման հավաստագիրը վերաձևակերպելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար՝  
ա) անշարժ գույքի պետական գրանցում կատարելու (բացառությամբ սեփականաշնորհվող պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի բնակարանների) բազային տուրքի չափով
բ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի և ամրակայված գույքի պետական գրանցում կատարելու (բացառությամբ սահմանամերձ, լեռնային և ծայրամասային բնակավայրերի) բազային տուրքի հնգապատիկի չափով
գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային և ծայրամասային բնակավայրերում տնամերձ, այգեգործական (ամառանոցային) և բնակելի տան շինարարության և դրա սպասարկման համար հատկացված և որպես սեփականություն նրանց անցած հողերի և ամրակայված գույքի պետական գրանցում կատարելու բազային տուրքի 30 տոկոսի չափով
դ) հասարակական և արտադրական նշանակության անշարժ գույքի օտարման (վաճառք, փոխանակություն, նվիրատվություն) պայմանագրերի պետական գրանցում կատարելու`
դա) «փոքր» օբյեկտների, բացառությամբ «դբ» կետով նշված անշարժ գույքի (համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի) բազային տուրքի քսանապատիկի չափով
դբ) գյուղատնտեսական նշանակության անշարժ գույքի և մինչև 30 քառակուսի մետր կրպակների, տաղավարների, ավտոտնակների և այլ անշարժ գույքի բազային տուրքի տասնապատիկի չափով
դգ) հասարակական և արտադրական նշանակության այլ անշարժ գույքի բազային տուրքի քառասնապատիկի չափով
ե) անհատական բնակելի տների, այգետնակների պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
զ) անշարժ գույքի առանձին միավորների (ավտոտնակ, հացատուն, գոմ և այլ կառույցներ) պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
է) բնակելի նշանակության անշարժ գույքի` հողի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) և ամրակայված գույքի օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի քսանապատիկի չափով
ը) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ը1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված սահմանամերձ, լեռնային, ծայրամասային բնակավայրերում գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի (բացառությամբ տնամերձ հողամասերի) օտարման (ձեռքբերման) պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի 30% չափով
թ) կտակի կամ ժառանգման միջոցով ձեռք բերված անշարժ գույքի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ժ) պետական և համայնքային սեփականություն համարվող գյուղատնտեսական նշանակության հողերի վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ժա) պետական և համայնքային սեփականություն համարվող հողերի օտարման, վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ժբ) շենքերի և շինությունների վարձակալության և ենթավարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ժգ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` սեփականություն համարվող անշարժ գույքի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ժգ1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի վարձակալության պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով
ժդ) անշարժ գույքի օգտագործման իրավունքի պայմանագրերի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ժե) անշարժ գույքի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողերի) և բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրերի գրանցում կատարելու և նշված գույքի հիփոթեքի առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
ժե1) գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի յուրաքանչյուր միավորի, ինչպես նաև բնակելի նշանակության անշարժ գույքի գրավի (հիփոթեքի) պայմանագրի պետական գրանցում կատարելու և նշված հողամասերի գրավի (հիփոթեքի) առարկայի օտարման վրա սահմանափակում (արգելադրում) կիրառելու համար բազային տուրքի չափով
ժե2) շարժական գույքի (բացառությամբ գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների) գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
ժե3) գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների գրավի կամ լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով
ժզ) անշարժ գույքի փոխանակման պայմանագրերի պետական գրանցում կատարելու  բազային տուրքի չափով
ժէ) հողը մշտական օգտագործման հանձնելու որոշումների պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ժը) հողամասերի սահմանները փոփոխելու, միավորելու և բաժանելու մասին պայմանագրերի պետական գրանցում կատարելու բազային տուրքի չափով
ժթ) անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման, այդ թվում` սերվիտուտի պայմանագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով
ի) անշարժ գույքի արտոնված օգտագործման իրավունքի արտոնագրի պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով
իա) անշարժ գույքի նկատմամբ ժամկետային, հայեցողական,  անժամկետ, ցմահ իրավազորության պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իբ) անշարժ գույքի սեփականության իրավունքի առանձին իրավազորությունների պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի չափով
իբ1) անշարժ գույքի նկատմամբ այլ իրավունքների պետական գրանցման համար բազային տուրքի չափով
իգ) անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի դադարման մասին որոշումների, վճիռների և դատավճիռների պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իդ) հողի մշտական օգտագործման և հողի ու շենքերի, շինությունների վարձակալության իրավունքի դադարման մասին որոշումների, վճիռների և դատավճիռների պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իե) անշարժ գույքից կամ նրա մի մասից սեփականատիրոջ, օգտագործողի հրաժարվելու մասին որոշումների պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
իզ) («իզ» ենթակետը հանվել է 12.10.99 ՀՕ-4)
իէ) («իէ» ենթակետը հանվել է 12.10.99 ՀՕ-4)
իը) («իը» ենթակետը հանվել է 12.10.99 ՀՕ-4)
37. չափման միջոցների տեսակի հաստատման, ստանդարտ նմուշների հաստատման պետական գրանցում կատարելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
38. անշարժ հուշարձանների հետախուզության և հնագիտական պեղումների թույլտվության և պետական գրանցման համար`
ա) ֆիզիկական անձանցից բազային տուրքի կրկնապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններից բազային տուրքի քառապատիկի չափով
39. ինքնակարգավորվող կազմակերպությունների պետական գրանցման համար`
ա) ֆոնդային բորսաների բազային տուրքի 1000-ապատիկի չափով
բ) այլ ինքնակարգավորվող կազմակերպությունների բազային տուրքի 500-ապատիկի չափով
40. Մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և այդ ապրանքների ցանկացած մաքսային ռեժիմով բացթողումը կասեցնելու մասին դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունելու համարուղղ. բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

Սույն հոդվածի 35-րդ և 36-րդ կետերով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

(16-րդ հոդվածը լրաց., փոփ. 19.06.98 ՀՕ-227, 28.12.98 ՀՕ-277, փոփ., խմբ., լրաց. 12.10.99 ՀՕ-4, 11.10.00 ՀՕ-99, 13.12.00 ՀՕ-123, լրաց. 15.12.00 ՀՕ-136, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., փոփ. 12.06.02 ՀՕ-375-Ն, փոփ. 13.12.03 ՀՕ-16-Ն, խմբ. 11.05.04 ՀՕ-77-Ն, փոփ. 26.05.04 ՀՕ-84-Ն)

 

Հոդված 17. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով`

ա) մշակութային արժեքների արտահանման կամ ժամանակավոր արտահանման իրավունքի վկայագիրը տալու համար` բազային տուրքի հնգապատիկի չափով.

բ) («բ» կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

գ) («գ» կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

դ) («դ» կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

ե) («ե» կետն ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-177-Ն)

զ) մշակութային արժեքներն արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագրի կրկնօրինակը տալու համար՝ բազային տուրքի եռապատիկի չափով:

Սույն հոդվածով սահմանված պետական տուրքի դրույքաչափերը չեն ներառում ծառայությունների կամ գործողությունների կատարման հետ կապված ծախսերը:

(17-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, խմբ., փոփ. 06.12.04 ՀՕ-177-Ն)

 

Հոդված 18. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով (բազային տուրքի նկատմամբ գործակիցներով).

 

1.

գյուտերի իրավական պահպանության գծով՝

 
ա)

գյուտի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար

եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ

20


5
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 10
գ) գյուտի նախնական փորձաքննության, ինչպես նաև նախնական արտոնագիր տալու վերաբերյալ գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) գյուտի նախնական արտոնագիր տալու համար 15
ե) գյուտի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2,5
զ) նախնական արտոնագիր տալու դեմ կամ գյուտի ԽՍՀՄ հեղինակային վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
է) գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար 180
  եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար` լրացուցիչ 140
եթե գյուտի ըստ էության փորձաքննություն անցկացնելու դիմումը ներկայացվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո 12 ամսվա ընթացքում` լրացուցիչ`
մեկ գյուտի համար 90
միասնական մտահղացում կազմող գյուտերի խմբի մեկից ավելի յուրաքանչյուր գյուտի համար 70
ը) գյուտի հիմնական արտոնագիր տալու վերաբերյալ գերատեսչության որոշման  հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 20
թ) գյուտի արտոնագիր (հիմնական) տալու համար 15
ժ) գյուտի արտոնագիր (հիմնական) տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 64
ժա) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ժբ) գյուտի հայտը օգտակար մոդելի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
ժգ) գյուտի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`
  երկրորդ, երրորդ տարվա համար 20
  չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
  վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
  ութերորդ, իններորդ տարվա համար 38
  տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 48
  տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 58
  տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 68
  տասնվեցերորդ, տասնյոթերորդ տարվա համար 80
  տասնութերորդ, տասնիններորդ, քսաներորդ տարվա համար 100
քսանմեկերորդ, քսաներկուերորդ տարվա համար 130
քսաներեքերորդ, քսանչորսերորդ, քսանհինգերորդ տարվա համար 160
ժդ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժե) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժզ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժէ) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժը) գյուտերի Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժթ) գյուտի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ի) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
իա) հայտատուի նախաձեռնությամբ գյուտի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) 10
իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8
իգ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
իդ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
2. օգտակար մոդելների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) օգտակար մոդելի արտոնագրի հայտ ներկայացնելու, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու համար 20
  եթե հայտը վերաբերում է միասնական մտահղացում կազմող օգտակար մոդելների խմբի, ապա մեկից ավելի յուրաքանչյուր օգտակար մոդելի համար լրացուցիչ 5
բ)  կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար (յուրաքանչյուրի համար) 10
գ) օգտակար մոդելի հայտի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) օգտակար մոդելի արտոնագիր տալու համար 15
ե) օգտակար մոդելի նկարագրության հրապարակման համար` հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար 2.5
զ) օգտակար մոդելի արտոնագիր տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
է) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
ը) օգտակար մոդելի հայտը գյուտի հայտի փոխակերպելու դիմում ներկայացնելու համար 10
թ) օգտակար մոդելի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)`
  երկրորդ, երրորդ տարվա համար 20
  չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
  վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
  ութերորդ, իններորդ տարվա համար 38
  տասներորդ տարվա համար 50
ժ) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար) 38
ժա) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժբ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժգ) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժդ) օգտակար մոդելների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժե) օգտակար մոդելի արտոնագիր ստանալու իրավունքի զիջման մասին դիմում ներկայացնելու համար 15
ժզ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
ժէ) հայտատուի նախաձեռնությամբ օգտակար մոդելի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) 10
ժը) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժթ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
3. արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) արդյունաբերական նմուշի արտոնագրի հայտ ներկայացնելու համար 20
  եթե հայտը պարունակում է 2-10 տարբերակներ` լրացուցիչ 20
  եթե հայտը պարունակում է 10-ից ավելի տարբերակներ` լրացուցիչ 20
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 10
գ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 15
դ) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար 15
ե) արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու դեմ կամ արդյունաբերական նմուշի ԽՍՀՄ վկայագրի գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու դիմում ներկայացնելու համար 15
է) արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար (յուրաքանչյուր տարվա համար)
  երկրորդ, երրորդ տարվա համար 20
  չորրորդ, հինգերորդ տարվա համար 25
  վեցերորդ, յոթերորդ տարվա համար 30
  ութերորդ, իններորդ տարվա համար 38
  տասներորդ, տասնմեկերորդ տարվա համար 48
  տասներկուերորդ, տասներեքերորդ տարվա համար 58
  տասնչորսերորդ, տասնհինգերորդ տարվա համար 70
ը) արտոնագրի զիջման մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր արտոնագրի համար)
թ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է` 38
  մեկ արտոնագրի 60
  մի քանի արտոնագրի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 45
ժ) արտոնագրի զիջման մասին գրանցված պայմանագրի կամ գրանցված լիցենզային պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 10
ժա) արտոնագրի կրկնակը տալու համար 10
ժբ) արդյունաբերական նմուշների Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում փոփոխություն կատարելու համար 8
ժգ) արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 15
ժդ) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետը երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
ժե) հայտատուի նախաձեռնությամբ արդյունաբերական նմուշի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) 10
ժզ) բաց լիցենզիա տալու մասին դիմում ներկայացնելու համար 2
ժէ) բաց լիցենզիա տալու մասին դիմումը հետ կանչելու համար 10
4. ապրանքային և սպասարկման նշանների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) նշանի գրանցման հայտ ներկայացնելու համար 30
բ) կոնվենցիայով առաջնություն խնդրարկելու համար 10
գ) նշանի փորձաքննություն անցկացնելու համար 40
  ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 15
դ) հայտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 30
ե) նշանի փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
զ) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 30
է) նշանի գրանցման համար 50
  կոլեկտիվ նշանի դեպքում 90
ը) նշանը գրանցելու կամ գրանցման գործողության դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 90
թ) նշանը գրանցելու գործողության ժամկետը երկարացնելու համար 120
  ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգմանը համապատասխան մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար` լրացուցիչ 10
ժ) նշանների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և նշանի վկայականում փոփոխություն կատարելու համար 18
ժա) նշանը զիջելու մասին պայմանագրի գրանցման համար (պայմանագրով նախատեսված յուրաքանչյուր նշանի համար) 60
ժբ) լիցենզային պայմանագրի գրանցման համար, եթե այն վերաբերում է`
  մեկ նշանի 60
  մի քանի նշանի (մեկից ավելի յուրաքանչյուրի համար` լրացուցիչ) 50
ժգ) գրանցված լիցենզային պայմանագրի կամ զիջման մասին պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու համար 25
ժդ) նշանի վկայականի կրկնակը տալու համար 30
ժե) նշանի միջազգային գրանցման կամ տարածքային ընդարձակման հայտ ներկայացնելու համար 50
ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գրանցման ներկայացված ապրանքային նշանների տվյալների հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝  
  ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով ներկայացված նշանին նույնական կամ նման նշանների 20
  մեկ սեփականատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող նշանների 60
ժէ) ապրանքային նշանի վկայական ստանալու իրավունքը զիջելու մասին դիմում ներկայացնելու համար 38
ժը) փորձաքննության հարցման պատասխանի ներկայացման ժամկետը երկարաձգելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
ժթ) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքային նշանի հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) 10
ի) ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու համար 250
իա) նշանների միջազգային գրանցման մասին մադրիդյան համաձայնագրի արձանագրության 8(7)(a) հոդվածի համաձայն յուրաքանչյուր միջազգային գրանցման նկատմամբ Հայաստանի Հանրապետությունը 3ter հոդվածին համապատասխան նշելու համար`  
մեկ դասի ապրանքների համար 100
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10
այդպիսի միջազգային գրանցումը երկարաձգելու համար`
մեկ դասի ապրանքների համար 100
մեկից ավելի յուրաքանչյուր դասի համար 10
իբ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8
իգ) ապրանքային նշանի հայտը զատելու մասին դիմում ներկայացնելու համար 10
իդ) ապրանքային նշանի գրանցումը բաժանելու մասին դիմում ներկայացնելու համար 15
5. ապրանքների ծագման տեղանունների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) տեղանվան օգտագործման իրավունքի հայտ ներկայացնելու համար 30
բ) ապրանքի ծագման տեղանվան փորձաքննություն անցկացնելու համար 38
գ) հայտի նախնական փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 30
դ) տեղանվան գրանցումը մերժելու և (կամ) տեղանվան օգտագործման իրավունք չընձեռելու մասին փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50
ե) հայտատուի բաց թողած ժամկետները վերականգնելու մասին դիմում ներկայացնելու համար 30
զ) ապրանքի ծագման տեղանունն օգտագործելու իրավունքի վկայական տալու համար 50
է) ապրանքի ծագման տեղանվան գրանցման և տեղանվան օգտագործման իրավունքի վկայական տալու դեմ բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 90
ը) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարացնելու համար 100
թ) ապրանքի ծագման տեղանվան` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում և ապրանքի ծագման տեղանվան վկայականում փոփոխություն կատարելու համար 18
ժ) փորձաքննության հարցման պատասխանը ներկայացնելու ժամկետը երկարացնելու մասին հայտատուի կողմից դիմում ներկայացնելու համար 8
ժա) հայտատուի նախաձեռնությամբ ապրանքի ծագման տեղանվան հայտի նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար (յուրաքանչյուրի) 10
ժբ) ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի կրկնակը տալու համար 2
ժգ) կրկնական փորձաքննության անցկացման մասին դիմումի ներկայացման ժամկետը երկարաձգելու համար 8
 6. ֆիրմային անվանումների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`  
ա) ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելու, փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար 5
  անվանափոխության դեպքում, երբ գրանցման ներկայացված ֆիրմային անվանման մեջ պահպանված է «Ֆիրմային անվանումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան նախկինում գրանցված ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անունը 1
բ) փորձաքննության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 5
գ) ֆիրմային անվանման վկայականի կրկնակը տալու համար 2
7. ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված գործողությունների գծով`
ա) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման հայտ ներկայացնելու և վկայական տալու համար 20
բ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային բացառիկ իրավունքները զիջելու մասին պայմանագրի գրանցման համար 30
գ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի նկատմամբ գույքային իրավունքները փոխանցելու պայմանագրի գրանցման համար 20
դ) ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի գրանցման վկայականի կրկնակը տալու համար 2
8. այլ գործողությունների գծով`
ա) արտոնագրային տեղեկատվության յուրաքանչյուր էջի համար 02
բ) արդյունաբերական սեփականության օբյեկտների` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյաններից քաղվածքներ տալու համար (յուրաքանչյուր օբյեկտի համար) 2
գ) արդյունաբերական սեփականության օբյեկտի հայտի վավերացված պատճենը տալու համար 10
դ) գյուտի միջազգային հայտի առաքման համար 32
ե) Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի համաձայն փորձաքննության պահանջներին (ձևական հատկանիշներով) հայտի համապատասխանությունը ստուգելու և առաքելու համար 30
զ) արտոնագրային հավատարմատարի թեկնածուի որակավորման քննություն ընդունելու համար 8
է) արտոնագրային հավատարմատարի գրանցման կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու համար 4
ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների ասին պաշտոնական հրապարակումներում հայտատուի մեղքով տեղ գտած ակնհայտ սխալներն ուղղելու մասին նրա կողմից դիմում ներկայացնելու համար (յուրաքանչյուր սխալի համար) 2.5
թ) լիցենզային  կամ զիջման մասին պայմանագրերի գրանցումը մերժելու մասին գերատեսչության որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման խորհուրդ բողոք ներկայացնելու համար 50

Գյուտի հայտին կից արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի (PCT) համաձայն, որևէ միջազգային մարմնի կազմած միջազգային որոնման հաշվետվություն կամ միջազգային նախնական փորձաքննության եզրակացություն ներկայացնելու դեպքում, սույն հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դրույքաչափերը նվազեցվում են 30 տոկոսով:

(Վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123)

(18-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, փոփ., լրաց. 02.05.01 ՀՕ-178, խմբ., լրաց. 29.05.02 ՀՕ-358-Ն, լրաց. 18.11.03 ՀՕ-32-Ն, լրաց., փոփ., խմբ. 24.11.04 ՀՕ-140-Ն)

 

Հոդված 19. Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ, արտոնագրեր (թույլտվություններ) տալու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

 

1. ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

  1.1 «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 710210000, 710221000, 710231000 ծածկագրերին դասվող բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստների առուվաճառքի, ներմուծման, արտահանման, փոխադրման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
 


2. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

2.1 դեղերի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
2.2 դեղերի առևտրի համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
2.3 դեղաբույսերի առևտրի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
2.4 դեղատնային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
2.5 կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից բժշկական օգնության և սպասարկման իրականացման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
2.6 գենետիկ ինժեներիայի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
2.7 բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
2.71. բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
 


3. ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

3.1 արտարժույթի առուվաճառքի համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
3.2 արտարժույթի առուվաճառքի սակարկությունների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
3.3 արժույթի դիլերային առքուվաճառքի համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
 


4. ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

4.1 արժեթղթերի ձևաթղթերի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
4.2 արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
   


5. ԲԱՆԿԱՅԻՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

5.1 բանկային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 3000-ապատիկի չափով
5.2 գրավատների կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
5.3 ինվեստիցիոն ընկերությունների, ինվեստիցիոն հիմնադրամների գործունեության համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
5.4 կյանքի ապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.41. ոչ կյանքի ապահովագրության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.5 ինկասացիոն ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
5.6 ապահովագրական բրոքերային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
5.7 աուդիտորական ծառայությունների իրականացման համար`  
ֆիզիկական անձանցից` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
իրավաբանական անձանցից` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.8 վարկային գործունեության համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
5.9 դրամական (փողային) փոխանցումների իրականացման համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.10 վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգի և քլիրինգի իրականացման համար` տարեկան բազային տուրքի 250-ապատիկի չափով
5.11 (5.11 կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-151-Ն)  
5.12 (5.12 կետն ուժը կորցրել է 24.11.04 ՀՕ-151-Ն)   


6. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

6.1 անասնաբուժության համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով
6.2 տոհմային անասնաբուծության համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով


7. ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

7.1 բնական գազի ներկրման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
7.2 բնական գազի փոխադրման համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
7.3 բնական գազի բաշխման համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
7.4 բնական գազի արտահանման համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
7.5 էլեկտրական էներգիայի արտադրության համար, այդ թվում`  
7.5.1 մինչև 6 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.5.2 6-15 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
7.5.3 15-25 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 2500-ապատիկի չափով
7.5.4 25-50 մՎտ (ներառյալ) դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.5.5 50 մՎտ-ից բարձր դրվածքային հզորության կայանների համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով 
7.6 էլեկտրական էներգիայի ներկրման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.7 էլեկտրական էներգիայի հաղորդման համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
7.8 էլեկտրական էներգիայի բաշխման համար` տարեկան բազային տուրքի 30000-ապատիկի չափով
7.9 էլեկտրական էներգիայի արտահանման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.10 ջերմային էներգիայի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.11 ջերմային էներգիայի փոխադրման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.12 ջերմային էներգիայի բաշխման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
7.13 էլեկտրաէներգետիկական և գազամատակարարման համակարգերի օպերատորի ծառայությունների համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.14 էներգետիկ շուկային մատուցվող ծառայությունների համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
7.15 էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի համակարգերում նոր արտադրական հզորությունների կառուցման (վերականգնման) համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
 


8. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

8.1 հիմնական ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար բազային տուրքի 25-ապատիկի չափով
8.2 միջնակարգ (լրիվ) ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար

բազային տուրքի 25-ապատիկի չափով

8.3 հատուկ ընդհանուր կրթական ծրագրի իրականացման համար բազային տուրքի 25-ապատիկի չափով
  8.31.* նախնական մասնագիտական (արհեստագործական)
կրթական ծրագրի իրականացման համար
բազային տուրքի 30-ապատիկի չափով
8.4 միջին մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական ծրագրի) իրականացման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
8.5 բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրի (բացառությամբ բժշկական միջին մասնագիտական կրթական  ծրագրի) իրականացման համար՝ տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
 


9. ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

9.1 հեռախոսային ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
9.2 հեռագրային կապի ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
9.3 տվյալների փոխանցման ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
9.4 հեռարձակման տեխնիկական ապահովման ծառայությունների մատուցման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի
չափով
9.5 9 կիլոհերցից բարձր և 400 գիգահերցից ցածր հաճախության տիրույթի ռադիոէլեկտրոնային միջոցների առևտրի և ներմուծման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի
չափով
9.6 (9.6-րդ կետն ուժը կորցրել է 03.04.02 ՀՕ-321)  
9.7 հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար` այդ թվում`  
ա) 9.7.1 հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման համար`  
9.7.1.1 Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 300-պատիկի չափով
9.7.1.2 Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 200-պատիկի չափով
9.7.1.3 Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով
9.7.1.4 Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-պատիկի չափով
բ) 9.7.2 ռադիոհաղորդումների հեռարձակման համար`  
9.7.2.1 Երևան քաղաքում և միաժամանակ մեկ կամ մի քանի մարզերում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 150-պատիկի չափով
9.7.2.2 Երևան քաղաքի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 100-պատիկի չափով
9.7.2.3 Երևան քաղաքը չներառող` մեկից ավելի մարզերի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 50-պատիկի չափով
9.7.2.4 Մեկ մարզի տարածքում հեռարձակման համար` տարեկան բազային տուրքի 25-պատիկի չափով

Միաժամանակ հեռուստահաղորդումների և ռադիոհաղորդումների հեռարձակման գործունեության իրականացման դեպքում կիրառվում է դրանց համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերից առավելագույնը:

9.8 (9.8-րդ կետն ուժը կորցրել է 03.04.02 ՀՕ-321)  
 


10. ՄԱՔՍԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

10.1 մաքսային պահեստում, մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
10.2 անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
10.3 ազատ մաքսային պահեստում ապրանքների պահպանության գործունեության համար` տարեկան բազային տուրքի 2000-ապատիկի չափով
10.4 մաքսային միջնորդական գործունեության համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
10.5 մաքսային փոխադրողի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
 


11. ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

11.1 միջուկային տեղակայանքների, ռադիոակտիվ թափոնների տեղակայանքների, իոնացնող ճառագայթման աղբյուրների և պահեստարանների հրապարակ ընտրելու, պատրաստելու, շահագործման հանձնելու, շահագործելու, օգտագործելու, սպասարկելու, շահագործումից հանելու աշխատանքներ իրականացնելու համար` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
11.2 միջուկային և ռադիոակտիվ նյութերի, ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքներ իրականացնելու, այդ թվում` դրանք փոխադրելու, օգտագործելու, պահելու, վերամշակելու և թաղելու համար` տարեկան բազային տուրքի 300-ապատիկի չափով
11.3 միջուկային, ռադիոակտիվ և հատուկ նյութեր, ռադիոակտիվ թափոններ, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ ներմուծելու ու արտահանելու համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
11.4 ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար նյութեր, սարքավորումներ, համակարգեր նախագծելու և պատրաստելու համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
11.5 ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի և այլ փաստաթղթերի փորձաքննության համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
 


12. ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

12.1 վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման համար` տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով
122 Ավտոտրանսպորտային միջոցներից աղտոտող նյութերի արտանետումների չափումների (յուրաքանչյուր չափիչ կետի համար) համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
 


13. ՈՐԱԿԻ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

13.1 չափման միջոցների արտադրության և նորոգման համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով


14. ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ, ՇԱՀՈՒՄՆԵՐՈՎ ԽԱՂԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

14.1 վիճակախաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 100 000-ապատիկի չափով
14.2 յուրաքանչյուր վայրում շահումներով խաղերի կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
14.3 յուրաքանչյուր վայրում խաղատան կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 25000-ապատիկի չափով
 


15. ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌ

 

15.1 չվացուցակի ենթակա օդային տրանսպորտի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
15.2 չվացուցակի չենթարկվող օդային տրանսպորտի գործունեության համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
15.3 երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
 


16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

16.1 կապիտալ շինարարության բնագավառում քաղաքաշինության փաստաթղթերի մշակման, ինժեներական հետազննման և փորձաքննության համար, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`  
- քաղաքացիական` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- արդյունաբերական` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- տրանսպորտային` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- հիդրոտեխնիկական` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- էներգետիկ` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- կապի` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- հատուկ` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
16.2 կապիտալ շինարարության իրականացման համար, ըստ քաղաքաշինության հետևյալ ոլորտների`  
- քաղաքացիական` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- արդյունաբերական` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- տրանսպորտային` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- հիդրոտեխնիկական` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- էներգետիկ` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- կապի` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
- հատուկ` տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով
 


17. ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԸՆԴԵՐՔԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ) ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ) ԲՆԱԳԱՎԱՌ

 

17.1 ազնիվ, գունավոր և հազվագյուտ մետաղների յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 10000-ապատիկի չափով
17.2 վառելիքաէներգետիկ հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
17.3 շինանյութերի արտադրության հումքի, այդ թվում` երեսպատման, շինարարական քարերի, լցանյութերի և բալաստային հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 500-ապատիկի չափով
17.4 գունագեղ քարերի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
17.5 մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
17.6 հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի օգտագործման (շահագործման) համար` տարեկան բազային տուրքի 5000-ապատիկի չափով
17.7 ջրօգտագործման համար`
  ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով
  իրավաբանական անձանցից բազային տուրքի 10-ապատիկի չափով
  17.8 ջրային համակարգի օգտագործման համար`  
  ֆիզիկական անձանցից բազային տուրքի չափով
  իրավաբանական անձանցից բազային տուրքի 10-ապատիկի չափով
 


18. ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՅԼ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ

 

18.1 լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների վերաբերյալ օրենքով նախատեսված փորձաքննությունների իրականացման համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
18.2 օրենքների և նորմատիվ-իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման համար` տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով
18.3 անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
18.4 տեղագրական և կադաստրային քարտեզագրման համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
18.5 անշարժ գույքի գնահատման համար` տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով
18.6 ռիելտորական գործունեության համար` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
18.7 (18.7-րդ ենթակետն ուժը կորցրել է 11.12.02 ՀՕ-482-Ն)  
18.8 Սննդամթերքի արտադրության համար, այդ թվում`  
- թորած ալկոհոլային խմիչքների (բացառությամբ «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների) և խմորման նյութերից էթիլային սպիրտի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 15000-ապատիկի չափով
- «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220870 ծածկագրին դասվող լիկյորների և 220890 ծածկագրին դասվող, մինչև 9% սպիրտ պարունակող այլ սպիրտային խմիչքների արտադրության համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
- գինու, խնձորի և պտղահատապտղային այլ գինիների արտադրության համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- խմորման նյութերից այլ չթորած խմիչքների արտադրության համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
- այլ սննդամթերքի արտադրության համար` տարեկան բազային տուրքի 25-ապատիկի չափով
18.9 հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական նշանակության փաստաթղթերի տպագրական աշխատանքների կատարման համար` տարեկան բազային տուրքի 1000-ապատիկի չափով
19. Բացի սույն հոդվածի 1-18.8-րդ կետերում, ինչպես նաև 191-րդ հոդվածում նշված դեպքերից`  
  ֆիզիկական անձանցից` տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով
  իրավաբանական անձանցից` տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով
20. լիցենզիայի կրկնօրինակը տալու համար լիցենզիայի տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի կրկնակի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 24-ապատիկից
21. լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի կամ կորցրած ներդիրի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
22. լիցենզիայի վերաձևակերպման համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
23. լիցենզիաների գրանցամատյանից այլ անձանց տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի եռապատիկի չափով
24. լիցենզիայի ժամկետի երկարաձգման համար բազային տուրքի եռապատիկի չափով
25. այլ վայրում ևս լիցենզավորման ենթակա նույն գործունեությամբ զբաղվելու համար` տարեկան տվյալ լիցենզիայի տրման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափի 50 տոկոսի չափով

 

Տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող լիցենզիաների գործողության ժամկետը երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տուրքը շարունակում է վճարվել սույն օրենքով սահմանված կարգով և չափերով: Լիցենզիայի գործողության ժամկետը ոչ լրիվ տարով երկարաձգելու դեպքում լիցենզիայի տրման համար սահմանված տարեկան պետական տուրքը հաշվարկվում և գանձվում է` հաշվի առնելով լիցենզիայի գործողության ժամկետի ոչ լրիվ տարվա ամիսների թիվը:

(19-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց., խմբ. 07.07.00 ՀՕ-77, լրաց. 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 02.05.01 ՀՕ-181, խմբ. 14.12.01 ՀՕ-283, խմբ., փոփ. 03.04.02 ՀՕ-321, լրաց. 29.05.02 ՀՕ-369-Ն, փոփ., խմբ. 11.12.02 ՀՕ-482-Ն, լրաց. 31.03.03 ՀՕ-523-Ն, խմբ. 17.12.03 ՀՕ-5-Ն, լրաց. 16.03.04 ՀՕ-51-Ն, խմբ., լրաց. 11.06.04 ՀՕ-102-Ն, խմբ. 28.09.04 ՀՕ-114-Ն, 08.12.04 ՀՕ-170-Ն, լրաց. 05.05.05 ՀՕ-99-Ն, խմբ., փոփ. 24.11.04 ՀՕ-151-Ն, խմբ. 25.05.05 ՀՕ-128-Ն, խմբ., լրաց. 25.05.05 ՀՕ-139-Ն)

Հոդված 191. «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

 

Իրավաբանական անձանց տրվող լիցենզիաներ

 

1. Քաղաքացիական և ծառայողական զենքի, դրանց փամփուշտների արտադրություն կազմակերպելու համար`

 

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 300-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 200-ապատիկի չափով

2. Քաղաքացիական և ծառայողական զենքի գեղարվեստական հարդարում, նորոգում կազմակերպելու համար`

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 100-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 80-ապատիկի չափով

3. Քաղաքացիական և ծառայողական զենքի առևտուր իրականացնելու համար`

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 250-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 150-ապատիկի չափով

4. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետությունից դուրս քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`

ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար

- բազային տուրքի չափով

բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար

- բազային տուրքի եռապատիկի չափով

դ) հրազենի և գազային զենքի 100-ական փամփուշտներից և ռազմամթերքից բաղկացած յուրաքանչյուր խմբաքանակի համար

- բազային տուրքի 50 տոկոսի չափով

5. Զենքի առևտրի լիցենզիա ունեցող կազմակերպություններին` Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքացիական և ծառայողական զենք ձեռք բերելու համար (6 ամիս գործողության ժամկետով)`

ա) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), 7,5 ջոուլից ոչ ավելի փողային էներգիայով օդաճնշիչ, ազդանշանային, անփող կամ նետողական ու սառը շեղբավոր զենքի համար

- բազային տուրքի 50 տոկոսի չափով

բ) յուրաքանչյուր միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

- բազային տուրքի չափով

գ) յուրաքանչյուր միավոր ծառայողական կարճափող, քաղաքացիական ակոսափող կամ համակցված հրազենի համար

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

6. Քաղաքացիական կամ ծառայողական զենք ձեռք բերելու իրավունք ունեցող կազմակերպություններին` զենք ձեռք բերելու համար`

ա) յուրաքանչյուր միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար

- բազային տուրքի չափով

բ) յուրաքանչյուր միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), ազդանշանային, անփող, ողորկ-երկարափող, 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

-

բազային տուրքի կրկնապատիկի չափով

գ) յուրաքանչյուր միավոր ակոսափող, համակցված կամ կարճ ակոսափող զենքի համար

- բազային տուրքի քառապատիկի չափով

7. Զենքի հավաքածու կազմելու համար`

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 20-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի տասնապատիկի չափով

8. Զենքի հավաքածու ցուցադրելու համար`

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 80-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 40-ապատիկի չափով

 

Իրավաբանական անձանց տրվող թույլտվություններ

 

9. Քաղաքացիական և ծառայողական, առանձին դեպքերում` մարտական զենք պահելու և օգտագործելու համար` 

   

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 20-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի տասնապատիկի չափով

10. Քաղաքացիական և ծառայողական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (6 ամիս գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)

- բազային տուրքի քառապատիկի չափով

 

Ֆիզիկական անձանց տրվող լիցենզիաներ

 

11. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` յուրաքանչյուր միավոր քաղաքացիական զենք ձեռք բերելու համար`

 

ա) գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի, ազդանշանային զենքի համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)

- բազային տուրքի քառապատիկի չափով

բ) ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար (6 ամիս գործողության ժամկետով)

- բազային տուրքի քառապատիկի չափով

գ) որսորդական ակոսափող կամ համակցված հրազենի համար (6 ամիս գործողության ժամկետով)

- բազային տուրքի վեցապատիկի չափով

12. Օտարերկրյա քաղաքացիներին` Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական զենք ձեռք բերելու համար (5 օր գործողության ժամկետով)`

-  

ա) մեկ միավոր նետողական կամ սառը շեղբավոր զենքի համար

- բազային տուրքի քառապատիկի չափով

բ) մեկ միավոր գազային զենքի (ատրճանակ կամ թմբուկավոր ռևոլվեր), անփող հրազենի ազդանշանային զենքի համար

- բազային տուրքի վեցապատիկի չափով

գ) մեկ միավոր ողորկ-երկարափող հրազենի կամ 7,5 ջոուլից ավելի փողային էներգիայով օդաճնշիչ զենքի համար

- բազային տուրքի 12-ապատիկի չափով

դ) մեկ միավոր ակոսափող կամ համակցված հրազենի համար

- բազային տուրքի 20-ապատիկի չափով

13. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու կազմելու համար`

   

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի տասնապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի վեցապատիկի չափով

14. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` զենքի հավաքածու ցուցադրելու համար`

   

ա) 3 տարի գործողության ժամկետով

- բազային տուրքի 40-ապատիկի չափով

բ) 5 տարով երկարաձգելու համար

- բազային տուրքի 20-ապատիկի չափով

 

Ֆիզիկական անձանց տրվող թույլտվություններ

             

15. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` ինքնապաշտպանական ողորկ-երկարափող հրազեն պահելու (առանց կրելու իրավունքի) համար (5 տարի գործողության ժամկետով կամ նույն ժամկետով երկարաձգելու համար)

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

16. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` հրազեն, օդաճնշիչ զենք, սպորտային ողորկափող հրազեն պահելու և կրելու համար (5 տարի գործողության ժամկետով կամ 5 տարով երկարաձգելու համար)

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

17. Ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ ծառայողական, այդ թվում նաև` մարտական զենքի առանձին տեսակներ պահելու և կրելու համար (մինչև 3 տարի գործողության ժամկետով կամ մինչև 5 տարով երկարաձգելու համար)

- բազային տուրքի քառապատիկի չափով

 

18. Քաղաքացիական և պարգևատրական զենք և դրանց փամփուշտներ ներկրելու (արտահանելու) համար (մինչև 2 ամիս գործողության ժամկետով կամ մինչև 2 ամսով երկարաձգելու համար)

- բազային տուրքի կրկնապատիկի չափով

 

19. Օտարերկրյա քաղաքացիներին` քաղաքացիական զենք և դրանց փամփուշտներ արտահանելու համար (5 օր գործողության ժամկետով)

- բազային տուրքի եռապատիկի չափով

 

20. Սույն հոդվածում նշված լիցենզիաներն ու թույլտվությունները վերաձևակերպելու կամ կրկնօրինակը տալու համար (առանց ժամկետի երկարաձգման)

- լիցենզիայի կամ թույլտվության տվյալ տեսակը տալու համար սահմանված դրույքաչափի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի 12-ապատիկից:

 

(191 հոդվածը լրաց. 02.05.01 ՀՕ-181)

Հոդված 20. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի դրույքաչափերը

 

Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով.

1. վարորդական իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
2. վարորդական իրավունքի կորցրած վկայականի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
3. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
4. օդային և ջրային փոխադրամիջոցների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
5. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայական տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով
6. գյուղատնտեսական ինքնագնաց մեքենաների վարման իրավունքի վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
7. տարանցիկ համարանիշ տալու համար բազային տուրքի եռապատիկի չափով
8. պետական մենաշնորհային բնույթի ծառայությունների (գործողությունների) մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) տրամադրման համար յուրաքանչյուր քննությունը ընդունելու համար (բացառությամբ բժշկական և դեղագործական, արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեության լիցենզավորման և արտոնագրային հավատարմատարների որակավորման համար քննությունների) բազային տուրքի եռապատիկի չափով
8.1. արժեթղթերի շուկայում մասնագիտացված գործունեություն իրականացնելու որակավորման քննությանը մասնակցելու համար բազային տուրքի 10-ապատիկի չափով
9. (9-րդ կետն ուժը կորցրել է 26.12.02 ՀՕ-502-Ն)  
10. փորձարկումներ կատարելու վկայագիր տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
11. համապատասխանության հավաստում կատարելու իրավունքի վկայագիր տալու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
12. արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 12-պատիկի չափով
13. արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների «Բ» սերիայի սերտիֆիկատ տալու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
14. գյուղատնտեսական մթերքների (բացի անտառանյութից) արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) բեռնատար ավտոմեքենայով բազային տուրքի հնգապատիկի չափով
բ) մարդատար ավտոմեքենայով բազային տուրքի 150 տոկոսի չափով
15. անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար`
ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար բազային տուրքի տասնապատիկի չափով
բ) յուրաքանչյուր վագոնի համար բազային տուրքի 20-պատիկի չափով
16. տարանցիկ բուսական ծագում ունեցող բեռներին կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
17. կարանտինի ենթակա բեռնանյութերը հանրապետության ներսում փոխադրելու կարանտինային թույլտվություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
18. կարանտինի ենթակա բեռնանյութերը նույն մարզի տարածքում իրացնելու թույլտվություն տալու համար բազային տուրքի չափով
19. առանց կարանտինային սերտիֆիկատների ներկրված մթերքները ստուգելուց հետո վաճառելու թույլտվություն տալու համար բազային տուրքի չափով
20. պետական անասնաբուժական հսկողության ենթակա կենդանիները (ներառյալ` անասունները, թռչունները, ձկները, միջատները) մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 1-ին ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
21. պետական անասնաբուժական հսկողության ենթակա անասնապահական մթերքը և հումքը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 2-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
22. պետական անասնաբուժական հսկողության ենթակա տեխնիկական հումքը և կենդանիների կերերը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 3-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի կրկնապատիկի չափով
23. պետական անասնաբուժական հսկողության ենթակա բեռները տվյալ տարածաշրջանի տարածքում փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 4-րդ ձևի վկայական տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով
24. պետական անասնաբուժական հսկողության ենթակա օբյեկտների փորձաքննություն անցկացնելու և եզրակացություն տալու համար բազային տուրքի 150 տոկոսի չափով  
25. (25-րդ կետն ուժը կորցրել է 02.05.01 ՀՕ-181)  
26. իրավաբանական անձանց կողմից պայթուցիկ նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի 24-պատիկի չափով
27. իրավաբանական անձանց կողմից թունավոր, ռադիոակտիվ և իզոտոպային նյութեր ձեռք բերելու թույլտվություն տալու, տեղափոխելու և պահպանելու համար բազային տուրքի վեցապատիկի չափով
28. կնիքի և դրոշմակնիքի պատրաստման թույլտվություն տալու համար`
ա) բյուջետային հիմնարկներից բազային տուրքի եռապատիկի չափով
բ) իրավաբանական անձանցից և ֆիզիկական անձանցից բազային տուրքի վեցապատիկի չափով
29. շինություն քանդելու և շինարարության թույլտվություն տալու համար բազային տուրքի 18-պատիկի չափով
30. Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար բազային տուրքի տասնապատիկի չափով
31. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար տարեկան բազային տուրքի 600-պատիկի չափով
32. իրավաբանական անձանց պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սուբյեկտի վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի չափով
32.1 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասնակիցների պետական միասնական և պետական գրանցամատյաններից մեկ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների վերաբերյալ պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար բազային տուրքի չափով
33. պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով  սահմանված ծառայությունների կամ գործողությունների մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի)  փոխանակման, վերաձևակերպման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) տվյալ փաստաթուղթը (վկայականը) տալու համար դրույքաչափի կրկնապատիկը, սակայն ոչ ավելի բազային տուրքի տասնապատիկից
34. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» Հաագայի 1961 թվականի հոկտեմբերի 5-ի կոնվենցիայի 1 հոդվածով նախատեսված փաստաթղթերի վրա ապոստիլ (հավաստող մակագրություն) դնելու կամ այլ փաստաթղթերն օրինականացնելու համար բազային տուրքի հնգապատիկի չափով
35. Պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման համար բազային տուրքի չափով
36. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական տալու համար բազային տուրքի 40-պատիկի չափով
37. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին տրված պետական հավատարմագրման վկայականում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար բազային տուրքի 20-պատիկի չափով
38. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին պետական հավատարմագրման կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի 80-պատիկի չափով
39. նոտարի թեկնածուների որակավորման ստուգման համար բազային տուրքի քսանապատիկի չափով
40. նոտարի թարգմանչի որակավորման ստուգման համար բազային տուրքի քսանապատիկի չափով
41. իրավական ակտերի հաշվառման մատյանից յուրաքանչյուր իրավական ակտի վերաբերյալ տեղեկություններ տալու համար բազային տուրքի հիսուն տոկոսի չափով
42. երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների արտահանման թույլտվություն տալու համար բազային տուրքի քսանապատիկի
չափով:
421. չափման միջոցների ստուգաճշտում, պետական չափագիտական հսկողության ենթակա ոլորտներում չափումների կատարման մեթոդիկաների վկայագրում իրականացնելու հավատարմագրման վկայագիր տալու համար` բազային տուրքի տասնապատիկի չափով

 

(20-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 30.05.00 ՀՕ-67, 11.10.00 ՀՕ-99, փոփ., լրաց., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 02.05.01 ՀՕ-181, խմբ., լրաց. 12.06.02 ՀՕ-375-Ն, լրաց. 04.11.02 ՀՕ-446-Ն, փոփ. 26.12.02 ՀՕ-502-Ն, լրաց. 24.09.03 ՀՕ-10-Ն, փոփ., լրաց. 26.05.04 ՀՕ-84-Ն)

 

Գ Լ ՈՒ Խ  V

 

Պետական տուրքի գծով արտոնությունները

 

Հոդված 21. Պետական տուրքի գծով արտոնությունների տեսակները

 

Պետական տուրքի գծով կարող են սահմանվել հետևյալ արտոնությունները`

ա) պետական տուրքի վճարումից ազատում.

բ) պետական տուրքի նվազեցում.

գ) պետական տուրքի դրույքաչափի նվազեցում.

դ) պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգում.

ե) պետական տուրքը սահմանված ժամկետում բյուջե չգանձելու համար հաշվարկված տույժերի վճարումից ազատում, նվազեցում, դրանք վճարելու ժամկետի հետաձգում:

 

Հոդված 22. Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները

 

Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) հայցվորները` աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հետ կապված այլ գումարների գանձման և աշխատանքային վեճերի վերաբերյալ հայցերով.

բ) հայցվորները` ալիմենտի գանձման վերաբերյալ հայցերով.

գ) հայցվորները` խեղման կամ առողջության այլ վնասման, ինչպես նաև կերակրողի մահվան հետևանքով պատճառված վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

դ) սոցիալական ապահովագրության և սոցիալական ապահովության մարմինները` տուժողին կամ նրա ընտանիքի անդամներին վճարված թոշակիուղղ. և նպաստի գումարները վնաս պատճառողից գանձելու վերաբերյալ ռեգրեսիվ հայցերով.

ե) հայցվորները` հանցագործության հետևանքով իրենց պատճառված նյութական վնասի փոխհատուցման վերաբերյալ հայցերով.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

է) հայցվորները` օրենքով նախատեսված դեպքերում այլ անձանց` օրենքով պաշտպանվող իրավունքների և շահերի պաշտպանության հարցերով դատարան տրվող դիմումների գծով.

ը) («ը» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

թ) ոչ առևտրային կազմակերպըություններ և ֆիզիկական անձինք`

- գործը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը բեկանելու, վճիռների կատարումը հետաձգելու կամ տարաժամկետելու, վճիռների կատարման եղանակը և կարգը փոփոխելու, հայցերի ապահովման կամ ապահովման մի տեսակը մեկ այլ տեսակով փոխարինելու վերաբերյալ հայցերով.
- երևան եկած նոր հանգամանքների հետևանքով դատարանի վճիռը կամ որոշումը վերանայելու վերաբերյալ գանգատներով.
- դատարանների վճիռներով նշանակված տուգանքների զիջման կամ նվազեցման վերաբերյալ հայցերով.
- դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով, բաց թողնված ժամկետները վերականգնելու, ինչպես նաև դատական կատարածուների գործողությունները գանգատարկելու վերաբերյալ դիմումներով.
- տուգանքների զիջումը կամ նվազեցումը մերժելու մասին դատարանների որոշումների դեմ գանգատներով, դատարանների որոշումների դեմ մյուս գանգատներով.
- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ գանգատներով.
- մշակութային արժեքները ապօրինի տիրապետողից հետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս.

 

ժ) դատախազության մարմինները` պետական շահերի պաշտպանության վերաբերյալ հայցերով.

ժա) («ժա» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

ժբ) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

ժգ) վճռաբեկ գանգատ տվող անձի կողմից դատավարության ընթացքում հանդես եկած դատավարության մասնակիցները և երրորդ անձինք` գանգատին միանալու վերաբերյալ հայցերով.

ժդ) դիմողները` ընտրելու և (կամ) ընտրվելու իրենց իրավունքների խախտման վերաբերյալ դիմումներով.

ժե) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.

ժզ) փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.

ժէ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.

ժը) հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.

ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները՝ կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով.

ի) ժամանակավոր ադմինիստրացիայի (վարչակազմի) ղեկավարը և լուծարային կառավարիչը` «Բանկերի սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրենց խնդիրներն իրագործելու նպատակով ներկայացվող հայցերով:

Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցի համար պետական տուրք չի գանձվում:

Սույն օրենքի 9 հոդվածով սահմանված պետական տուրքի վճարումից չեն կարող ազատվել անհատ ձեռնարկատերերը և առևտրային կազմակերպությունները` բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասում նշված դեպքերի:

(22-րդ հոդվածը փոփ., լրաց. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, 13.12.00 ՀՕ-123, լրաց. 06.11.01 ՀՕ-258)

 

Հոդված 23. Հայաստանի Հանրապետության պետական արբիտրաժում պետական տուրքի գծով արտոնությունները

(23-րդ հոդվածը հանվել է 28.12.98 ՀՕ-277)


Հոդված 24. Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները

 

Նոտարական գործողություններ իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) ֆիզիկական անձինք` պետության կամ համայնքի օգտին կտակի կամ գույքի նվիրատվության պայմանագիրը վավերացնելու համար.

բ) պետությանը կամ համայնքին ժառանգության իրավունքով անցած գույքի մասին նրանց վկայագիր, ինչպես նաև դրանց ստացման անհրաժեշտ փաստաթղթեր տալու համար.

գ) ֆիզիկական անձինք` ժառանգության իրավունքի մասին նրանց վկայագիր տալու համար, եթե`

- բնակելի տունը` հողամասով բնակարանը կամ բնակարանային-շինարարական կոոպերատիվում փայն անցնում է ժառանգատուի հետ համատեղ բնակվող այնպիսի անձանց, ովքեր ժառանգատուի մահվան օրվա դրությամբ եղել են հաշվառված նույն տանը և նրա մահից հետո շարունակում են բնակվել այնտեղ,

- ժառանգության իրավունքի օբյեկտ են համարվում բանկերում եղած ավանդները, անձնական և գույքային ապահովագրության գծով ապահովագրական գումարները, պետական փոխառության պարտատոմսերը, աշխատավարձի գումարները, կենսաթոշակները.

դ) ֆիզիկական անձինք` թոշակների և նպաստների ստացման վերաբերյալ լիազորագրերը վավերացնելու համար.

ե) մայրերը` բազմազավակության շքանշաններով և մեդալներով իրենց պարգևատրելու մասին փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

զ) այն քաղաքացիների ժառանգները, ովքեր իրենց աշխատանքի (ծառայության) վայրում կազմակերպությունների հաշվին ապահովագրված են եղել դժբախտ պատահարի հետևանքով մահվան կամ զոհվելու դեպքերից` ապահովագրական վարձատրության ժառանգման իրավունքը հաստատող վկայագիր տալու համար.

է) երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս վիրավորվելու, կոնտուզիայի, խեղման կամ ռազմաճակատում գտնվելու հետ կապված հիվանդության հետևանքով, նախկին պարտիզան հաշմանդամները, ինչպես նաև կենսաթոշակային օրենսդրությանը համապատասխան զինծառայողների` վերը նշված խմբերին հավասարեցված մյուս հաշմանդամները, երկրորդ աշխարհամարտում Հայաստանի Հանրապետությունը, նախկին ԽՍՀՄ-ը պաշտպանելիս կամ զինվորական այլ պարտականություններ կատարելիս զոհված կամ անհայտ կորած անձանց ընտանիքի անդամները` վերոհիշյալ հիմքերով արտոնություններ վերապահելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկությունը վավերացնելու համար.

ը) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը.

թ) սեփականատերերն ու օգտագործողները` կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.

ժ) ֆիզիկական անձինք` պետական սեփականություն համարվող բնակարանների անհատույց մասնավորեցման (նվիրատվության) պայմանագրի վավերացման համար.

ժա) սեփականատերը` օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի օտարման պայմանագրերը վավերացնելու համար.

ժբ) 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձինք` իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերը վավերացնելու համար:

(24-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, 12.10.99 ՀՕ-4, 30.05.00 ՀՕ-67, 15.12.00 ՀՕ-136, 09.10.01 ՀՕ-234, խմբ. 12.06.02 ՀՕ-375-Ն)

 

Հոդված 25. Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի գծով արտոնությունները

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող մարմիններում պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) կրթության համակարգի մարմինները, անչափահասների գործերով հանձնաժողովները` ծնողազուրկ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բոլոր տեսակի գիշերօթիկ հիմնարկներ և ուսումնական հաստատություններ ուղարկելու կապակցությամբ ծննդյան վկայականների կրկնօրինակներ տալու համար.

բ) քաղաքացիները` քաղաքացիական կացության ակտերի գրանցման ժամանակ, գրանցող մարմնի աշխատակցի թույլ տված սխալների հետ կապված, գրանցումներում փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ կատարելու դեպքերում` նոր վկայականներ տալու համար.

գ) ամուսինները` ամուսնության գրանցման ժամանակ իրենցից մեկի ազգանունը որպես ամուսնական ընդհանուր ազգանուն ընտրելու դեպքում.

դ) անչափահաս երեխաների ակտային գրանցումներում ծնողի ազգանունը կամ անունը փոփոխելու կապակցությամբ կատարվող ուղղումների համար:

 

Հոդված 26. Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի և մատուցվող ծառայությունների, ինչպես նաև հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

 

1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակի հետ կապված փաստաթղթեր տալու, Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի և կառավարության կողմից աշխատանքի հրավիրված օտարերկրյա մասնագետներն ու նրանց ընտանիքի անդամները.

բ) Հայաստանի Հանրապետությանը մարդասիրական և տեխնիկական օգնություն ցույց տալու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական ու տեխնիկական (այլ) բնույթի իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր).

դ) քաղաքական անկայուն իրավիճակի պատճառով ապաստան փնտրող կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձինք.

ե) Հայաստանի Հանրապետության կրթօջախներում սովորող օտարերկրյա ուսանողները.

զ) մինչև 18 տարեկան անձինք.

է) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետություն մուտք գործող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.

ը) Հայաստանի Հանրապետության Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահիուղղ, վարչապետի կամ արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.

թ) փախստականի կարգավիճակ ստացած անձի` Հայաստանի Հանրապետություն ժամանող մերձավոր ազգականները (ամուսին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր):

2. Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են.

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.

բ) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախնական համաձայնությամբ բուժման նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող անձինք.

գ) կացության հատուկ կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք.

դ) քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով որպես կողմ, վկա կամ փորձագետ Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների դատարաններ կամ նախաքննական մարմիններ հրավիրվող անձինք:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ անձնագիր ստացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և աղքատության ընտանեկան նպաստ ստացող ընտանիքի անդամ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության մարմինների կողմից ֆիզիկական անձանց հաշվառման հասցեների վերաբերյալ տեղեկանք տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) միայնակ կենսաթոշակառուները.

բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամները.

գ) ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող անձինք:

(Վերնագիրը լրաց. 28.12.98 ՀՕ-277)

(26-րդ հոդվածը լրաց. 19.11.02 ՀՕ-462-Ն, 01.12.03 ՀՕ-46-Ն, 03.03.04 ՀՕ-50-Ն)

 

Հոդված 27. Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի գծով արտոնությունները

Մշակութային արժեքները արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի վճարումից ազատվում են`

ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը, իսկ հեղինակի մահից հետո նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից սկսած` 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները.

բ) Հայաստանի Հանրապետության, այլ պետությունների պետական պարգևներով, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների պարգևներով պարգևատրված անձինք` այդ պարգևների գծով` համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում.

գ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.

դ) պետության և (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

ե) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների և նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.

զ) («զ» ենթակետն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)

Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում, նվիրաբերված յուրաքանչյուր արժեքի դիմաց ազատվում են (մեկ անգամ) արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի վճարումից:

(27-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, խմբ., լրաց., փոփ. 13.12.00 ՀՕ-123, խմբ. 06.12.04 ՀՕ-177-Ն)

 

Հոդված 28. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները

Պետության կողմից գաղտնի ճանաչված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիրը գործողության մեջ պահելու համար տարեկան պետական տուրք չի վճարվում:

Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի:

Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի նախնական արտոնագիր, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված սույն օրենքի 18 հոդվածի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժզ» (նախնական արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժէ»-«իա» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժգ»-«ժէ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժա»-«ժե» ենթակետերով նախատեսված տուրքերը, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ա»-«է», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ» և «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով:

Արտոնագրված գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի օգտագործման մասին լիցենզային պայմանագիր գրանցելու պահից տվյալ արտոնագիրը գործողության մեջ պահելու համար հետագա տարեկան պետական տուրքը վճարվում է լրիվ դրույքաչափով:

(Վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123)

(28-րդ հադվածը լրաց., փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ. 13.12.00 ՀՕ-123, փոփ. 29.05.02 ՀՕ-358-Ն, 24.11.04 ՀՕ-140-Ն)
 

Հոդված 281

«Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության ՕՐԵՆՔՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ, ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՍԵՐՏԻՖԻԿԱՏՆԵՐ ՏԱԼՈՒ և ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Ուսումնական հաստատություններն ազատվում են զենք ձեռք բերելու լիցենզիաների և զենք պահելու և օգտագործելու թույլտվությունների համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:

Զենքով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամները, Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները, դատավորները, դատախազները, քննիչները, գլխավոր դատախազի որոշմամբ` դատախազության մյուս աշխատողները, ինչպես նաև պետական ռազմականացված կազմակերպությունների զինծառայողները և կենսաթոշակի անցած աշխատակիցներն ազատվում են իրենց ժամանակավորապես հատկացված զենքը պահելու և կրելու թույլտվության համար նախատեսված պետական տուրքի վճարումներից:

(281 հոդվածը լրաց. 02.05.01 ՀՕ-181)

Հոդված 29. Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի գծով արտոնությունները


Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցով ֆիզիկական անձանց (օդային ուղևորների) ելքի համար պետական տուրքի վճարումից ազատվում են

ա) մինչև 12 տարեկան երեխաները.

բ) տարանցիկ ուղևորները.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները.

դ) դիվանագիտական անձնագրերով Հայաստանի Հանրապետությունից դուրս եկող անձինք.

ե) Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները.

զ) Հայաստանի Հանրապետության նախագահի, ազգային ժողովի նախագահի, սահմանադրական դատարանի նախագահի, վարչապետի, կենտրոնական բանկի նախագահի կամ արտաքին գործերի նախարարի հրավերով Հայաստանի Հանրապետություն այցելող պաշտոնական անձինք և պատվիրակությունների անդամները.

է) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները և նրանց հավասարեցված անձինք, Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը, Հայրենական մեծ պատերազմում զոհվածների ծնողները և այրիները, Խորհրդային Միության հերոսները և Փառքի երեք աստիճանների շքանշաններով պարգևատրված անձինք, Հայաստանի Հանրապետության ազգային հերոսները:

Հայաստանի Հանրապետության պետական ռեգիստրում պահվող տեղեկությունների տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են օրենսդիր և գործադիր իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Տրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության համար պետական տուրքի վճարումից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները` այդ ավտոմեքենաների մասով:

Պետական իրավասու մարմինները կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար ազատվում են պետական տուրքի վճարումից:

Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման գործընթացի ժամանակ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման պայմանագրերի պետական գրանցման համար սեփականատերերը (օգտագործողները) ազատվում են պետական տուրքի վճարումից:

Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատվում են պետական սեփականություն համարվող բնակարաններն անհատույց մասնավորեցրած քաղաքացիները` այդ բնակարանների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման համար:

Օրենքով նախատեսված դեպքերում սեփականության իրավունքով անհատույց տրամադրված պետական սեփականություն համարվող հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելիս սեփականատերերն ազատվում են պետական տուրքի վճարումից:

1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած` պետական բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքները սեփականաշնորհված, ինչպես նաև իրենց զբաղեցրած համայնքային բնակարանային ֆոնդի բնակելի տարածքների նկատմամբ սահմանված կարգով վարձակալ ճանաչված անձինք ազատվում են այդ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից:

(29-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց., փոփ. 12.10.99 ՀՕ-4, լրաց. 30.05.00 ՀՕ-67, 15.12.00 ՀՕ-136, 09.10.01 ՀՕ-234, փոփ. 12.06.02 ՀՕ-375-Ն)

 

Հոդված 30. Նոտարական կարգով վավերացվող գործարքների համար մի կողմին պետական տուրքից ազատելու դեպքում պետական տուրքի վճարումը

 

(30-րդ հոդվածն ուժը կորցրել է 12.10.99 ՀՕ-4)

 

Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը

 

Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել`

ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով.

գ) դատարանները կամ դատավորները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից.

դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` սույն օրենքի 15 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից.

ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով:

(31-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.07.98 ՀՕ-237, լրաց. 28.12.98 ՀՕ-277, լրաց. 13.12.00 ՀՕ-123)

 

Գ Լ ՈՒ Խ  VI

 

Պետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եվ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար

 

Հոդված 32. Պետական տուրքի գանձումը

 

Պետական տուրքը գանձվում է մինչև համապատասխան ծառայության մատուցումը կամ գործողության իրականացումը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ կամ վճարողին պետական տուրքի գծով արտոնություն տրված չէ:

Պետական տուրքի հաշվարկման և գանձման նպատակով գործողությունների կատարման և ծառայությունների մատուցման պահ է ճանաչվում դրանց ավարտման պահը:

Պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող մի քանի գործողություններ միաժամանակ կատարելու կամ ծառայություններ մատուցելու դեպքում պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուրի համար առանձին և փոխանցվում համապատասխան բանկային հաշվին: Պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթի բնօրինակը, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան սահմանված չլինելու դեպքում, պետական տուրքի տեսակի, վճարողի անվան, գումարի փոխանցման բանկային հաշվի համարի և վճարման ամսաթվի նշումով, մնում է պետական տուրք գանձող մարմնում` համապատասխան գործողությունների կատարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող գործերին կցված:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սահմանում և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնում է պետական տուրքի այն տեսակները, որոնք գանձող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից կարող է իրականացվել կանխիկ: Այդ դեպքում գանձված (ստացված) պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները (դրանց պատասխանատու պաշտոնատար անձինք) բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդ երկու բանկային օրվա ընթացքում:

Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պետական տուրքի գանձման լիազորությունը օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է պատվիրակվել ձեռնարկություններին, կազմակերպություններին: Այդ դեպքում դրանց իրականացման հետ կապված ծախսերի փոխհատուցման նպատակով տվյալ ձեռնարկությունների, կազմակերպությունների կողմից կարող են սահմանվել վճարներ, որոնց չափը համաձայնեցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հետ:

(32-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 33. Գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների, ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների, ֆիրմային անվանումների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների համար պետական տուրքը գանձելու առանձնահատկությունները

 

Արդյունաբերական սեփականության օբյեկտի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են այնպես, ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:

Եթե սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված որևէ գործողության համար վճարված տուրքի գումարը չի համապատասխանում սահմանված չափերին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:

Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար, ապրանքի ծագման տեղանվան գրանցման և (կամ) օգտագործման իրավունքի վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են այդ մասին լիազորված պետական կառավարման մարմնի որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում դրանց չափերն ավելացվում են 50 տոկոսով:

Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:

Սույն օրենքի 18 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի «ե» ենթակետերով սահմանված պետական տուրքերը ենթակա են վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:

Եթե արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ 50 տոկոսով ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվում:

Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:

Մինչև արտոնագիր տալու օրը չվճարված տարեկան պետական տուրքը վճարվում է արտոնագիրը փաստացի տալու օրվանից ոչ ուշ:

Սույն հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով սահմանված ժամկետներում վճարված պետական տուրքի վճարումը հաստատող  փաստաթուղթը պետական տուրք գանձող մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ պետական տուրքը համարվում է չվճարված, և համապատասխան գործողությունը չի կատարվում, կամ ծառայությունը չի մատուցվում:

(6-րդ մասը հանվել է 13.12.00 ՀՕ-123)

(Վերնագիրը փոփ. 26.10.99 ՀՕ-14, 13.12.00 ՀՕ-123)

(33-րդ հոդվածը լրաց., փոփ. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 26.10.99 ՀՕ-14, փոփ., խմբ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 34. Պատասխանատվությունը պետական տուրքը ճիշտ հաշվարկելու և ժամանակին գանձելու համար

Պետական տուրքը հաշվարկում և գանձում են սույն օրենքով սահմանված ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձինք:

Պետական տուրքը ճիշտ հաշվարկելու, ժամանակին գանձելու պատասխանատվությունը դրվում է համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց վրա, իսկ գումարները կանխիկ գանձված (ստացված) լինելու դեպքում` դրանք ժամանակին բյուջե փոխանցելու պատասխանատվությունը դրվում է պետական տուրք գանձող մարմնի պատասխանատու պաշտոնատար անձի վրա:

Սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարումը յուրաքանչյուր տարվա համար կատարվում է մեկ տարվա ընթացքում` մինչև առաջին անգամ կատարված վճարման օրը, եթե սույն օրենքով այլ կարգ սահմանված չէ: Գործունեության լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու (բացառությամբ տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքերի) մասին լիազոր մարմինների որոշումները վերադասության կամ դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում սույն մասով սահմանված տարեկան պետական տուրքի վճարման ժամկետը երկարաձգվում է լիցենզիայի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու որոշման ընդունման օրվանից մինչև այդ որոշումն անվավեր ճանաչվելու մասին ակտն ուժի մեջ մտնելու օրն ընկած ժամանակահատվածով:

(34-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ., լրաց. 14.12.01 ՀՕ-283)

 

Հոդված 35. Պատասխանատվությունը պետական տուրքի գանձումն ուշացնելու համար

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձանց կողմից իրենց վրա դրված պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով սահմանված ժամկետներում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները ենթակա են նրանցից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ:

Պետական տուրք գանձող պաշտոնատար անձինք սահմանված ժամկետում բյուջե չգանձված պետական տուրքի գումարները, ինչպես նաև դրանց համար սույն հոդվածի առաջին մասին համապատասխան հաշվարկված տույժերը բյուջե են վճարում լիազորված մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:

Սույն օրենքով սահմանված կարգով պետական տուրքի վճարման ժամկետի հետաձգման գծով արտոնություն ունեցող վճարողի կողմից պետական տուրքի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տարեկան պետական տուրքերի վճարման համար սահմանված ժամկետներում վճարումը չկատարելու դեպքում բյուջե չվճարված պետական տուրքի գումարները ենթակա են վճարողից բռնագանձման պետական բյուջե` ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.5 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին:

Պետական տուրքի չգանձված կամ չվճարված գումարների, ինչպես նաև դրանց համար սույն օրենքով սահմանված տույժերի գանձումը կատարվում է դատական կարգով:

(35-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277, փոփ. 13.12.00 ՀՕ-123)

 

Հոդված 36. Պետական տուրքի վճարումը

 

Հայաստանի Հանրապետությունում պետական տուրքը վճարվում է հայկական դրամով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել և պարտադիր կիրառության մեջ դնել պետական տուրքի վճարման բանկային հաշվարկային փաստաթղթերի (անդորրագրերի) տիպային ձևեր:

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով` հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախորդ եռամսյակի վերջին ամսվա 20-րդ օրվա դրությամբ վճարման ներկայացվող արտարժույթի հաշվարկային փոխարժեքները:

(36-րդ հոդվածը լրաց. 28.12.98 ՀՕ-277)

 

Հոդված 37. Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունը

Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները:

 

Հոդված 38. Պետական տուրքը վերադարձնելը

 

Պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ`

ա) եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ.

բ) դատարանների կողմից դիմումները (բողոքները) վերադարձնելու կամ դրանց ընդունումը մերժելու, ինչպես նաև նոտարի կողմից նոտարական գործողությունների կատարումը մերժելու, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցումը և ուրիշ գործողությունների ու ծառայությունների կատարումը մերժելու դեպքում.

գ) տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության, կամ հայցվորը չի պահպանել տվյալ կատեգորիայի գործի համար վեճը լուծելու սահմանված նախնական արտադատարանական կարգը, կամ հայցը ներկայացրել է անգործունակ անձը.

դ) եթե հայցի ենթադրական գինը, որից դատարանը գանձել են պետական տուրքը, գործի քննության ընթացքում ճշտվել է, որի հետևանքով պակասել է հայցի ընդհանուր գինը.

ե) գույքն արգելանքից ազատելու մասին հայցը բավարարելու դեպքում.

զ) պետական տուրք գանձող պետական մարմնի կողմից այս կամ այն գործողության կատարումը մերժելու դեպքում, եթե օրենքով այլ բան սահմանված չէ.

է) մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը.

ը) անչափահաս երեխաներ չունեցող ամուսինների փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծության ակտի գրանցման փոխարենուղղ. մուծված պետական տուրքը, եթե գրանցումը չի կատարվել ամուսինների հաշտվելու կամ նրանցից որևէ մեկի չներկայանալու պատճառով.

թ) քաղաքացիական կացության ակտերը կամ նոտարական կարգով վավերացված պայմանագրերը, ժառանգության իրավունքի մասին վկայականները և այլ փաստաթղթերը դատական կարգով անվավեր ճանաչվելու դեպքում.

ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումների դեմ գանգատարկողի օգտին գանգատարկման խորհրդի կամ դատարանի որոշում ընդունելու դեպքում տվյալ մարմիններին գանգատ ներկայացնելու համար վճարված պետական տուրքը, եթե այդ մարմինների կողմից փորձաքննության որոշումը չեղյալ կամ անվավեր է ճանաչվել.

ժա) Հայաստանի Հանրապետությունից մեկնելու փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիների վճարած պետական տուրքերը` մինչև մեկնելու թույլտվություն ստանալը արտասահման մեկնելուց հրաժարվելու դեպքում:

Սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված և վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարողի կողմից, պետական տուրք գանձող մարմնի սահմանած կարգով, կարող են օգտագործվել նույն մարմնի կողմից այլ գործողություն կատարելու կամ ծառայություն մատուցելու համար, եթե վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարված են այն հաշվին, որին վճարվում են տվյալ գործողության կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված պետական տուրքի գումարները:

(38-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277, խմբ., լրաց. 13.12.00 ՀՕ-123, լրաց. 29.05.02 ՀՕ-358-Ն, խմբ. 12.06.02 ՀՕ-375-Ն)

 

Հոդված 39. Պետական տուրքը վերադարձնելու կարգը

 

Ֆինանսական մարմինների պետական տուրքը վերադարձնում են այն բյուջեից, որին հաշվանցվել է գումարը` ոչ ուշ, քան սույն հոդվածով սահմանված փաստաթղթերը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:

Պետական տուրքը վերադարձվում է վճարողի դիմումի համաձայն, եթե այն ներկայացվել է ֆինանսական մարմին` պետական տուրքի կամ նրա մի մասը վերադարձնելու իրավունքի առաջացման օրվանից երեք տարուց ոչ ուշ ժամկետում:

Պետական տուրքը կամ նրա մի մասը վերադարձնելու մասին ֆինանսական մարմին դիմում տալը կասեցնում է վերոհիշյալ ժամկետի ընթացքը:

Պետական տուրքը վերադարձնելու մասին դիմումին կցվում են դատարանի և պետական տուրք գանձող մյուս հիմնարկների տեղեկանքները` պետական տուրքը մասնակի կամ լրիվ վերադարձնելու հանգամանքների հիմնավորման մասին, ինչպես նաև պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթղթերը:

(39-րդ հոդվածը փոփ. 28.12.98 ՀՕ-277)

Հոդված 40. Պետական տուրքը վերադարձնելու արժույթը

Պետական տուրքը վերադարձվում է հայկական դրամով, իսկ սույն օրենքի 36 հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերում` նաև արտարժույթով:

Հոդված 41. Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունների գանգատարկումը

Պետական տուրքը գանձելիս համապատասխան ծառայություններ կամ գործողություններ իրականացնող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են գանգատարկվել այն մարմին, որին անմիջականորեն ենթարկվում են այդ անձինք, կամ` դատարան:

Վերադասության կարգով գանգատները քննության են առնվում և դրանց վերաբերյալ որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելու օրվանից հնգօրյա ժամկետում:

 

Հոդված 42. Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը

 

Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:

 

Գ Լ ՈՒ Խ  VII

 

Անցումային դրույթներ

 

Հոդված 43.

Օրենքի ուժի մեջ մտնելը

 

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1996 թվականի հուլիսի 19-ի «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` հետագա փոփոխություններով և լրացումներով հանդերձ:

 

Հոդված 44.

Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը վճարման ենթակա, սակայն չվճարված պետական տուրքերի գանձումը


(44-րդ հոդվածն ուժը կորցրել է 13.12.00 ՀՕ-123)


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
10 հունվարի 1998 թ.
ՀՕ-186

 



* - Ծանոթություն -

Սույն օրենքի 19-րդ հոդվածի 8.31 կետն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 6-ից: