Basic information
Number
թիվ 4
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (30.04.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Enactment organisation
Եվրասիական միջկառավարական խորհուրդ
Enactment date
30.04.2021
Signing organisation
Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ
Signing date
30.04.2021
Effective date
30.04.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2021 թվականի

թիվ 4

քաղ. Կազան

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 1-ի թիվ 24 որոշումն ուժի մեջ մտնելու մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 16-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթներին համապատասխան՝ ուսումնասիրելով Բելառուսի Հանրապետության վարչապետ Ռ.Ա. Գոլովչենկոյի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 1-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունները կատարելու մասին» թիվ 24 որոշումը չեղարկելու վերաբերյալ դիմումը՝ Եվրասիական միջկառավարական խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2021 թվականի մարտի 1-ի «Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում Բելառուսի Հանրապետության կողմից իր պարտավորությունները կատարելու մասին» թիվ 24 որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

2. Բելառուսի Հանրապետության կառավարությանը՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշման կատարումը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։

 

Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: