Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 27.03.2023
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
18.11.2022
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
18.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0882/02/19

2022 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ2/0882/02/19

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

2022 թվականի նոյեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով դատական ակտը վերանայելու վերաբերյալ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը՝ ըստ Բանկի դիմումի ընդդեմ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ՝ Հաշտարար), երրորդ անձ Ասլան Շամբարյանի՝ Հաշտարարի 13.05.2019 թվականի թիվ 15-2561/19 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 13.05.2019 թվականի թիվ 15-2561/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 05.08.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, Ա. Պետրոսյան, Դ. Սերոբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.10.2019 թվականի որոշմամբ Ասլան Շամբարյանի ներկայացուցչի և Հաշտարարի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 05.08.2019 թվականի որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ` Բանկի դիմումը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Ա Խաչատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ սահմանադրական դատարանի 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Գործի փաստերով հաստատվում է, որ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի և Բանկի միջև համաձայնագիր կնքված չէ:

Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման 1-ին կետով սահմանված մեկնաբանությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ։ Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը, այն է՝ իրավական հիմնավորվածությունը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն և գտել է, որ դիմումը բավարարելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ։

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասն այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում Բանկը զրկվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը ըստ էության վիճարկելու սահմանադրական իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը` բեկանել Վերաքննիչ դատարանի 17.102019 թվականի որոշումը և այն փոփոխել` օրինական ուժ տալ Դատարանի 05.08.2019 թվականի որոշմանը, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.

Օրենսդրորեն ամրագրված է հաշտարարի որոշումը բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը։ Այդպիսի կարգավորումը բխում է հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքի իրացման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունների սուբյեկտների (ֆինանսական կազմակերպություն, հաճախորդ, ֆինանսական համակարգի հաշտարար և դատարան) գործողությունները կանխատեսելի դարձնելու անհրաժեշտությունից, որը հնարավոր է միայն վերջիններիս վարքագծի կանոնակարգման, այն է՝ նրանց գործողությունների իրականացման օրենսդրական հիմքերի ամրագրման դեպքում։

Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու կարգավորումների բացակայության պայմաններում այն ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման հիմքով ըստ էության վերանայելն իրավաչափ չէ, հետևաբար Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի և հաճախորդի միջև 05.02.2018 թվականին կնքվել է թիվ ՎԳ-18/18/0002 վարկային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 10-15),

2) Հաճախորդը 17.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ 300.000 ՀՀ դրամ վճարելու համար՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի խախտման՝ քաղվածքներ չտրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 16-18),

3) Բանկը 20.12.2018 թվականին գրությամբ մերժել է Հաճախորդի պահանջը՝ հայտնելով, որ քաղվածքները կարող է ստանալ Բանկի տարածքում (հատոր 1-ին, գ.թ. 19),

4) Հաճախորդը 27.02.2019 թվականին Հաշտարարին ներկայացրել է թիվ 07-207/19 պահանջ-դիմումը, որով պահանջել է, որ Բանկը վճարի իրեն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջները խախտելու համար 300.000 ՀՀ դրամը (հատոր 1-ին, գ.թ. 20-29)։

5) 29.05.2019 թվականի գրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն տեղեկացվել է, որ Ասլան Շամբարյանն անվերապահորեն և գրավոր համաձայնվել է թիվ 07-207/19 գործի շրջանակներում Հաշտարարի 13.05.2019 թվականի թիվ 15/2561/19 որոշման հետ, որից հետո վերոնշյալ որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն պարտավոր է սույն ծանուցումը ստանալուց հետո կատարել որոշումը` որոշմամբ սահմանված կարգով (գ.թ. 30):

6) ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը (հիմք՝ Court.am պաշտոնական կայք):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտում է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտնելով, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ ՀՀ սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանի 05.08.2019 թվականի որոշմամբ բավարարվել է Բանկի դիմումը և չեղյալ է ճանաչվել ֆինանսական համակարգի հաշտարարի 13.05.2019 թվականի թիվ 15-2561/19 որոշումը:

Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 05.08.2019 թվականի որոշման դեմ բերված Բանկի և Հաշտարարի վերաքննիչ բողոքները, 03.10.2019 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքները բավարարելու՝ Դատարանի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու՝ դիմումը մերժելու մասին: Այդ որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը, Բանկի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման հիմք:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 03.10.2019 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանության կիրառման արդյունքում Բանկի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի՝ նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ, 408-րդ և 427-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը:

2. Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող և զեկուցող

Մ. Դրմեյան

 

Ս. Անտոնյան

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Գ. Հակոբյան

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Տ. Պետրոսյան

Է. Սեդրակյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԼԴ2/0882/02/19 քաղաքացիական գործով 18.11.2022 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ

 

18.11.2022 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2022 թվականի նոյեմբերի 18-ին գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու վերաբերյալ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի (այսուհետ` Բանկ) բողոքը՝ ըստ Բանկի դիմումի՝ ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.10.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքն այդ մասի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 13.05.2019 թվականի թիվ 15-2561/19 որոշումը:

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 05.08.2019 թվականի որոշմամբ Բանկի դիմումը բավարարվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան, Ա. Պետրոսյան, Դ. Սերոբյան) (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.10.2019 թվականի որոշմամբ Ասլան Շամբարյանի ներկայացուցչի և Հաշտարարի վերաքննիչ բողոքները բավարարվել են` Դատարանի 05.08.2019 թվականի որոշումը վերացվել է և կայացվել է նոր դատական ակտ` Բանկի դիմումը մերժվել է։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

Սույն գործով նոր հանգամանքի հիմքով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ՝ Ա Խաչատրյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Հաշտարարը»։

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Սույն գործով առկա է նոր հանգամանք:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Սույն գործով նոր հանգամանք է ՀՀ սահմանադրական դատարանի 08122020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը, ըստ որի՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Գործի փաստերով հաստատվում է, որ Հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Հաշտարարի գրասենյակի և Բանկի միջև համաձայնագիր կնքված չէ:

Վերաքննիչ դատարանի կողմից կայացված որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը կիրառվել է ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման 1-ին կետով սահմանված մեկնաբանությունից տարբերվող այլ մեկնաբանությամբ։ Մասնավորապես` Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ հաշտարարի կողմից կիրառված նյութաիրավական նորմերը, այն է՝ իրավական հիմնավորվածությունը Դատարանի կողմից գնահատման ենթակա չեն և գտել է, որ դիմումը բավարարելու վերաբերյալ Դատարանի եզրահանգումը հիմնավոր չէ։

Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասն այլ մեկնաբանությամբ կիրառելու արդյունքում Բանկը զրկվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը ըստ էության վիճարկելու սահմանադրական իրավունքից:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.12.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը` բեկանել Վերաքննիչ դատարանի 17.102019 թվականի որոշումը և այն փոփոխել` օրինական ուժ տալ Դատարանի 05.08.2019 թվականի որոշմանը, կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության»:

 

2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Օրենսդրորեն ամրագրված է հաշտարարի որոշումը բացառապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով վիճարկելու հնարավորությունը։ Այդպիսի կարգավորումը բխում է հաշտարարի որոշումը վիճարկելու իրավունքի իրացման կապակցությամբ առաջացող իրավահարաբերությունների սուբյեկտների (ֆինանսական կազմակերպություն, հաճախորդ, ֆինանսական համակարգի հաշտարար և դատարան) գործողությունները կանխատեսելի դարձնելու անհրաժեշտությունից, որը հնարավոր է միայն վերջիններիս վարքագծի կանոնակարգման, այն է՝ նրանց գործողությունների իրականացման օրենսդրական հիմքերի ամրագրման դեպքում։

Հաշտարարի որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու կարգավորումների բացակայության պայմաններում այն ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման հիմքով ըստ էության վերանայելն իրավաչափ չէ, հետևաբար Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Բանկի և հաճախորդի միջև 05.02.2018 թվականին կնքվել է թիվ ՎԳ-18/18/0002 վարկային պայմանագիրը (հատոր 1-ին, գ.թ. 10-15),

2) Հաճախորդը 17.12.2018 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Բանկին՝ 300.000 ՀՀ դրամ վճարելու համար՝ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի խախտման՝ քաղվածքներ չտրամադրելու համար (հատոր 1-ին, գ.թ. 16-18),

3) Բանկը 20.12.2018 թվականին գրությամբ մերժել է Հաճախորդի պահանջը՝ հայտնելով, որ քաղվածքները կարող է ստանալ Բանկի տարածքում (հատոր 1-ին, գ.թ. 19),

4) Հաճախորդը 27.02.2019 թվականին Հաշտարարին ներկայացրել է թիվ 07-207/19 պահանջ-դիմումը, որով պահանջել է, որ Բանկը վճարի իրեն «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջները խախտելու համար 300.000 ՀՀ դրամը (հատոր 1-ին, գ.թ. 20-29)։

5) 29.05.2019 թվականի գրությամբ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն տեղեկացվել է, որ Ասլան Շամբարյանն անվերապահորեն և գրավոր համաձայնվել է թիվ 07-207/19 գործի շրջանակներում Հաշտարարի 13.05.2019 թվականի թիվ 15/2561/19 որոշման հետ, որից հետո վերոնշյալ որոշումը կողմերի համար դարձել է պարտադիր: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն պարտավոր է սույն ծանուցումը ստանալուց հետո կատարել որոշումը` որոշմամբ սահմանված կարգով (գ.թ. 30):

6) ՀՀ սահմանադրական դատարանը 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը (հիմք՝ Court.am պաշտոնական կայք)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգում նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 415-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով կարող են վերանայվել առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի` օրինական ուժի մեջ մտած այն դատական ակտերը, որոնք ենթակա են բողոքարկման, վճարման կարգադրությունները, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վերադարձնելու, այն առանց քննության թողնելու, վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և վճռաբեկ բողոքի քննության արդյունքով կայացված որոշումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ելնելով վերը նշված իրավանորմերի համալիր վերլուծությունից՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար անհրաժեշտ պայման է, երբ ՀՀ սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը թեկուզև ճանաչում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտում է դրա սահմանադրաիրավական բովանդակությունը՝ գտնելով, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն գործին մասնակցող անձինք և նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝ նույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն` նույն հոդվածում նշված գործերով՝ նորմատիվ իրավական ակտի՝ դիմողի նկատմամբ կիրառված դրույթը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու դեպքում, ինչպես նաև այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանը, այդ դրույթն իր մեկնաբանությամբ ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող, միաժամանակ գտել է, որ այն նրա նկատմամբ կիրառվել է այլ մեկնաբանությամբ, դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով:

Այսպիսով, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 417-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 420-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասով ամրագրված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գործին մասնակցող անձինք, ինչպես նաև նրանց իրավահաջորդները, եթե վիճելի կամ դատական ակտով հաստատված իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, տվյալ դեպքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում`

- գործին մասնակցող անձի նկատմամբ կայացված դատական ակտը վերջնական է,

- տվյալ դատական ակտով դիմողի նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականության հարցի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանն ընդունել է որոշում, որով օրենքի այդ դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, կամ ՀՀ սահմանադրական դատարանը, օրենքի այդ դրույթը ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող և միաժամանակ որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, համարել է, որ այդ դրույթն իրավակիրառ պրակտիկայում կիրառվել է Սահմանադրությանը հակասող մեկնաբանությամբ,

- համապատասխան հիմքն ի հայտ գալուց հետո նոր հանգամանքով դատական ակտի վերանայման դիմում ներկայացնելու դրությամբ 3 ամսվա ժամկետը չի լրացել:

ՀՀ սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (մասնավորապես` 11.05.2007 թվականի թիվ ՍԴՈ-701, 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114) անդրադարձել է նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտի իրավակարգավորումներին առնչվող հիմնախնդիրներին` առաջադրելով այն հայեցակարգային դիրքորոշումը, որ ՀՀ սահմանադրական դատարան դիմելու` անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է ՀՀ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է նաև, որ նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դատարանի 05.08.2019 թվականի որոշմամբ բավարարվել է Բանկի դիմումը և չեղյալ է ճանաչվել ֆինանսական համակարգի հաշտարարի 13.05.2019 թվականի թիվ 15-2561/19 որոշումը:

Վերաքննիչ դատարանը, քննելով Դատարանի 05.08.2019 թվականի որոշման դեմ բերված Բանկի և Հաշտարարի վերաքննիչ բողոքները, 03.10.2019 թվականին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքները բավարարելու՝ Դատարանի որոշումը վերացնելու և նոր որոշում կայացնելու՝ դիմումը մերժելու մասին: Այդ որոշումը կայացնելիս Վերաքննիչ դատարանը կիրառել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի որոշմամբ Բանկի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

ՀՀ սահմանադրական դատարանը, Բանկի դիմումի հիման վրա որոշելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասի, դրա հետ համակարգային առումով փոխկապակցված «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով համարել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, համաձայն որի՝ նշված դրույթը չի սահմանափակում Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից հրաժարվելու վերաբերյալ Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի հետ գրավոր համաձայնագիր չկնքած Կազմակերպության՝ կողմերի համար պարտադիր դարձած որոշումը դատական կարգով ըստ էության վիճարկելու իրավունքը:

Նույն որոշման եզրափակիչ մասի 2-րդ կետով ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը:

Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նույն որոշման եզրափակիչ մասի 3-րդ կետում նշել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Բանկի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման oրենքով uահմանված կարգով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը վերջինիս նկատմամբ կիրառվել է նույն որոշման առաջին կետում տրված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ սահմանադրական դատարանի 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշումը նոր հանգամանք է և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման վերանայման հիմք:

 

Վերոնշյալ պատճառաբանություններով հերքվում են դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, դատական ակտի վերանայման վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու և Վերաքննիչ դատարանի 03.10.2019 թվականի որոշումը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու արդյունքում սույն գործը պետք է ուղարկել ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 339-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանադրաիրավական բովանդակությունից տարբերվող այլ մեկնաբանության կիրառման արդյունքում Բանկի համար առաջացած անբարենպաստ հետևանքների վերացումը կարող է ապահովվել միայն գործի՝ նոր քննության արդյունքում»։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Գ. Հակոբյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի մի մասում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:

Այսպես`

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե Սահմանադրական դատարանը տվյալ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 416-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը վերանայում է Վճռաբեկ դատարանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ:

Վերը նշված իրավական կարգավորումները համադրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հետ՝ գտնում եմ, որ վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների գործառույթներից է բխում վերջիններիս պարտականությունը յուրաքանչյուր դեպքում, երբ ներկայացվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով դատական ակտի վերանայման բողոք, պարզելու, թե ո՞րն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

Այսինքն, եթե այդ դատարանը առաջին ատյանի դատարանն է, ապա դատական ակտը վերանայող դատարանը վերաքննիչ դատարանն է, իսկ եթե այդ դատարանը վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարանն է, ապա՝ Վճռաբեկ դատարանն է, և բոլոր այն դեպքերում, երբ խախտվում է օրենսդրի կողմից սահմանված այդ պահանջը, ապա նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոքը ենթակա է վերադարձման:

Սույն գործի փաստերի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը 26.05.2021 թվականին որոշում է կայացրել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով Բանկի բերած՝ դատական ակտը վերանայելու վերաբերյալ բողոքը վարույթ ընդունելու մասին:

Վճռաբեկ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 422-րդ հոդվածում նշված հիմքերից որևէ մեկով որոշում չի կայացրել դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, որի պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ Վճռաբեկ դատարանը գտել է, որ հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ։

Ավելին՝ Վճռաբեկ դատարանի որոշումից բխում է, որ Բանկի բողոքը վարույթ ընդունելը պայմանավորվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի իմաստով, քանի որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում` պայմանավորված նոր հանգամանքի առկայությամբ, ու բողոքը քննելով այն հիմքի սահմաններում, որ առկա է նոր հանգամանք՝ որոշում է կայացրել բողոքը բավարարելու, նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 2711.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելու մասին, որպիսի եզրահանգման և դրա հիմքում դրված պատճառաբանությունների հետ լիովին համաձայն եմ:

Մինչդեռ միևնույն ժամանակ հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի դատական ակտի պատճառաբանական և եզրափակիչ մասերի այն մասերի վերաբերյալ, որոնք վերաբերում են նույն՝ դատական ակտը վերանայելու բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 03.10.2019 թվականի որոշումը բեկանելուն հետևյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշեցի վերը, Վճռաբեկ դատարանը սույն գործով որոշումը, որի վերաբերյալ հայտնում եմ սույն հատուկ կարծիքը, կայացրել է նոր հանգամանքով դատական ակտը վերանայելու բողոքի հիման վրա, և որպես վերանայման ենթակա դատական ակտ վերանայել է հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, սակայն դրա արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի 03.10.2019 թվականի որոշումը:

Կարծում եմ, որ 1-ին որոշման առումով Վճռաբեկ դատարանի դիրքորոշումն իրավաչափ է և բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան իրավակարգավորումներից, քանի որ տվյալ դեպքում հենց ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատն է հանդիսանում վերջնական դատական ակտ կայացրած այն դատարանը, որի կիրառած օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը Սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:

Ինչ վերաբերում է նույն բողոքի շրջանակներում Վերաքննիչ դատարանի 03.10.2019 թվականի որոշումը բեկանելուն, որպիսի որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանը, ապա այդ մասով ցանկանում եմ հայտնել, որ վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Վերաքննիչ դատարանի 03.102019 թվականի որոշումը վերանայելու համար նոր հանգամանք չէ, և Վերաքննիչ դատարանի 03102019 թվականի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը Վճռաբեկ դատարանը կարող էր ստուգման ենթարկել և դրա արդյունքում այն բեկանել բացառապես այն դեպքում, երբ նոր հանգամանքի հիմքով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 27.11.2019 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը վերանայելուց հետո նույն կամ առանձին որոշմամբ որոշում կայացներ Բանկի կողմից առաջին անգամ բերված վերը նշված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանի 03.10.2019 թվականի որոշումը բեկանել է առանց դրա դեմ առաջին անգամ ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու՝ բացառապես հիմք ընդունելով նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու վերաբերյալ ներկայացված նույն բողոքը, որը, կարծում եմ, դատավարական օրենսդրության կարգավորումների համատեքստում անթույլատրելի է:

 

Դատավոր`

Գ. Հակոբյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մարտի 2023 թվական: