Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
13.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 266-Ա

 

ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, ՔՐԻՍՏԻՆԵ ԳԱԲՈՒԶՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՍՄԻԿ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Քրիստինե Գաբուզյանին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության մոնիթորինգի բաժնի պետ Հասմիկ Տիգրանյանին 2023 թվականի մարտի 19-25-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի 93-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

2. Քրիստինե Գաբուզյանի և Հասմիկ Տիգրանյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը, այդ թվում նաև՝ մուտքի արտոնագրի ձևակերպման, փաստաթղթերի թարգմանության և վավերացման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Կարեն Կարապետյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

13.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան