ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0036 Ն. 04.04.23
04 ապրիլի 2023 թվականի |
թիվ 36-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի ԹԻՎ 50-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով արդիականացնել բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող տեղեկատվության համակարգը,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 55-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի փետրվարի 26-ի ««Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը հաստատելու մասին» թիվ 50-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման Հավելված 1-ով հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ի.
ա. 2-րդ կետի աղյուսակի 6-րդ, 8-րդ, 9-րդ և 15-րդ տողերն ուժը կորցրած ճանաչել,
բ. 9-րդ, 11-րդ, 12-րդ և 18-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել,
գ. 34-րդ կետից հանել «ձև թիվ 8 հաշվետվության,» բառերը,
դ. 34-րդ կետից հանել «Ձև թիվ 8 հաշվետվության ներկայացման ժամկետը սահմանվում է մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 15-րդ օրացույցային օրը (ներառյալ)» նախադասությունը:
2) Ուժը կորցրած ճանաչել Որոշման Հավելված 2-ով հաստատված.
ա. «Վարկային ներդրումների, դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն արժեթղթերի վերաբերյալ» Հաշվետվություն Ձև թիվ 6-ը,
բ. «Ներգրավված և տեղաբաշխված միջոցների ծախսատարության և եկամտաբերության վերաբերյալ» Հաշվետվություն Ձև թիվ 8-ը,
գ. «Ակտիվների և պարտավորությունների մարման ժամկետայնությունների վերաբերյալ» Հաշվետվություն Ձև թիվ 9-ը,
դ. «Միջբանկային պահանջների և պարտավորությունների վերաբերյալ» Հաշվետվություն Ձև 16-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 ապրիլի 2023 թվական: