Basic information
Number
N 656-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.06.2022-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Հրապարակվել է միասնական կայքում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
08.06.2022
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.06.2022
Effective date
09.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 656-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՏԵՂ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

1. Հայաստանի համար Միավորված ազգերի կազմակերպության կայուն զարգացման 2021-2025 թվականների համագործակցության շրջանակի իրականացման ռազմավարական ծրագրավորման նպատակով ստեղծել Հայաստան Միավորված ազգերի կազմակերպություն համատեղ ղեկավար կոմիտե։

2. Հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

       

Երևան

           

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

            

 

Հավելված

ՀՀ վարչապետի N 656-Ա

որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՏԵՂ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵԻ ԿԱԶՄԸ

 

ՀՀ փոխվարչապետ (ռազմավարությունների ոլորտը համակարգող) (համանախագահող)

Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող (համանախագահող) (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ արդարադատության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ արտաքին գործերի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ ֆինանսների նախարարի՝ համապատասխան ոլորտը համակարգող տեղակալ

ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ «Բաց կառավարման գործընկերութուն» նախաձեռնության համակարգող քարտուղար, հայաստանյան կոնտակտային անձ

Միավորված ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալությունների, հիմնադրամների և ծրագրերի ղեկավարներ (համաձայնությամբ)

   

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

     

08.06.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation