Գլխավոր տեղեկություն
Համար
N 361-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.04.03-2023.04.16 Պաշտոնական հրապարակման օրը 23.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2023 թվականի N 361-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝

1) որոշման 4-րդ կետը «առողջապահության նախարարին`» բառերից հետո լրացնել «ոչ ուշ, քան» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի 7-րդ կետը «հետծննդյան շրջանում» բառերից հետո լրացնել «/42 օր/» բառերով.

3) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 6.1-ին ենթակետը «տարեկան գումարը» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով տվյալ ծրագրի ծավալների շրջանակներում ըստ միջոցառումների կամ ենթամիջոցառումների չափաքանակներ սահմանված լինելու դեպքում՝ տվյալ միջոցառման կամ ենթամիջոցառման համար հաստատված չափաքանակը.» բառերով.

4) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 9-րդ ենթակետը «արտոնյալ» բառից հետո լրացնել «պայմաններով» բառով.

5) որոշման N 2 հավելվածի 5-րդ կետի առաջին ենթակետից հանել «պայմանագրային» բառը.

6) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.

«5.1. Սույն հավելվածի 5-րդ կետով ամրագրված ֆինանսավորման հիմնական սկզբունքները չեն տարածվում սույն հավելվածով սահմանված պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով ֆինանսավորվող միջոցառումների կամ ենթամիջոցառումների վրա:».

7) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «ժա», «ժբ» և «ժգ» պարբերություններով.

«ժա. սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական բուժում (կորոնար անոթների ստենտավորում),

ժբ. գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժում,

ժգ. աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ:».

8) որոշման N 2 հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետը «ծառայությունների» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ սույն որոշման N 5 հավելվածով հաստատված խմբերի և ծառայությունների» բառերով.

9) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) բնակչության բոլոր խմբերին (բացառությամբ բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց) արտոնյալ պայմաններով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված կարգով տրամադրվում են բժշկական օգնության և սպասարկման հետևյալ տեսակները և ծառայությունները՝

ա. անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ,

բ. մաշկային և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,

գ. ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ,».

10) որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ «է» պարբերությամբ.

«է. սրտի անհետաձգելի վիրահատությունների ժամանակ կատարվող աորտակորոնար շունտավորման բժշկական օգնության ծառայություններ:».

11) որոշման N 2 հավելվածի 29-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով փոխհատուցվող ծրագրերում, գերակայություն ունեցող բժշկական օգնության և սպասարկման առանձին տեսակների համար, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով կարող են սահմանվել տարեկան չափաքանակներ:».

12) որոշման N 2 հավելվածի 32-րդ կետը «սկզբունքներն են» բառերից հետո լրացնել «(բացառությամբ պայմանագրային գումարի չսահմանափակման սկզբունքով փոխհատուցվող միջոցառումների, ենթամիջոցառումների)» բառերով.

13) որոշման N 2 հավելվածի 33-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «գ», «դ» պարբերություններից հանել «գյուղական բնակավայրերում» բառերը.

14) որոշման N 2 հավելվածի 36.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«36.1. Պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքը կիրառվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի «Զինծառայողներին, ինչպես նաև փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ», «Հեմոդիալիզի և պերիտոնեալ դիալիզի անցկացման ծառայություններ», «Սրտի անհետաձգելի վիրահատություններ» ծրագրերի, ինչպես նաև «Առողջության առաջնային պահպանման» ծրագրի ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների/ենթամիջոցառումների վրա, իսկ գումարները նախատեսվում են բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նպաստներ» հոդվածով:».

15) որոշման N 2 հավելվածի 36.7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետի մասով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով առանձին միջոցառումների կամ ենթամիջոցառումների մասով չափաքանակների սահմանված լինելու դեպքում որպես հաստատված տարեկան գումար ընդունվում է տվյալ միջոցառման կամ ենթամիջոցառման հաստատված մեծությունը:»,

16) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությունը «հետազոտություններ,» բառից հետո լրացնել «՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշմամբ սահմանված կարգով համապատասխան տարածքային զինվորական կոմիսարի կողմից ուղեգրված զորակոչային տարիքի անձանց» բառերով.

17) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը «ծառայությունների» բառից հետո լրացնել «և շահառուների» բառերով.

18) որոշման N 4 հավելվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ ենթակետով.

«12) Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնություն և սպասարկում:».

19) ուժը կորցրած ճանաչել որոշման N 5 հավելվածի 3-րդ կետի 6-րդ ենթակետը.

20) որոշման N 5 հավելվածի 7-րդ կետը «(կորոնար անոթների ստենտավորում)» բառերից հետո լրացնել «, աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունների» բառերով.

21) որոշման N 12 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.

«10. Սույն հավելվածի իմաստով տուժած անձինք են համարվում՝

1) պատերազմական գործողությունների հետևանքով տարհանված Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության քաղաքացիները.

2) Արցախի Հանրապետությունում հաշվառված քաղաքացիները՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից տրված էլեկտրոնային ուղեգրի առկայության դեպքում.

3) Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում խեղում, վնասվածք, հիվանդություն ստացած անձինք՝ արտակարգ իրավիճակներում կամ ռազմական կամ ահաբեկչական գործողությունների արդյունքում ստացած խեղման, վնասվածքի, հիվանդության մասով:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

3. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2023 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2023 թվական: