Գլխավոր տեղեկություն
Համար
N 326-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 23.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 326-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի «Օտարերկրյա պետություններ գործուղումների կարգը և գործուղման արդյունքների մասին հաշվետվության օրինակելի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի նոյեմբերի 26-ի N 1087-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1230-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման վերնագրում «ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ» բառերը փոխարինել «, ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՈԻ ԴՐԱՆՑ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ» բառերով.

2) որոշումը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին և 2.2-րդ կետերով՝

«2.1. Հաստատել գործուղման ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:

2.2. Հաստատել օտարերկրյա պետություններ գործուղումների ու դրանց ծախսերի մասին եռամսյակային ամփոփ հաշվետվության օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի:».

3) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

4) որոշման N 2 հավելվածում՝

ա. 1-ին կետը «Անունը, ազգանունը» բառերից հետո լրացնել «, զբաղեցրած պաշտոնը» բառերով,

բ. ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետը.

5) որոշումը լրացնել նոր՝ NN 3 և 4 հավելվածներով՝ համաձայն NN 2 և 3 հավելվածների:

2. Սույն որոշման գործողությունը տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ընդունված որոշումների և անհատական իրավական ակտերի հիման վրա իրականացվող գործուղումների վրա:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի

N 326-Ն որոշման

 

 

«Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2018 թ.

սեպտեմբերի 19-ի N 1230-Ն

որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների և պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների անհատական իրավական ակտերի հիման վրա օտարերկրյա պետություններ գործուղումների իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա իրականացվում են՝

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի, Անվտանգության խորհրդի քարտուղարի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի, պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի (բացառությամբ կառավարությանը ենթակա տեսչական մարմնի և նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի) գործուղումները օտարերկրյա պետություն.

2) միջպետական և միջկառավարական համագործակցության շրջանակներում կազմակերպվող հանդիպումներին, նիստերին, միջազգային նշանակության այլ միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող պատվիրակության գործուղումը: Գործուղվող պատվիրակության կազմը սահմանվում է օտարերկրյա պետություն պատվիրակություն գործուղելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

3. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման հիման վրա օտարերկրյա պետություն գործուղվելու դեպքում՝

1) գործուղման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը գործուղման մեկնելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ սույն կարգի 11-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո.

2) գործուղման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծին կից ներկայացվում են`

ա. գործուղման հրավերը, դրա թարգմանությունը, միջոցառման օրակարգը, հիմնավորումներ մասնակցության անհրաժեշտության, մասնակցությունից ակնկալվող արդյունքների և միջոցառմանը չմասնակցելու պարագայում՝ բացասական ազդեցության մասին,

բ. սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված ժամկետների պահպանման անհնարինության դեպքում՝ հիմնավորումներ գործուղման ժամկետների մասին,

գ. սույն կարգի 2-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պատվիրակության գործուղման դեպքում՝ հիմնավորումներ պատվիրակության կազմի և պատվիրակության կազմում ընդգրկված յուրաքանչյուր անդամի դերակատարության մասին,

դ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությունը հաստատող գրությունը.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը գործուղման վերաբերյալ որոշման նախագծի փաթեթը նախապատրաստում և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը: Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից գործուղումը ոչ նպատակահարմար համարվելու դեպքում՝ այդ մասին գրավոր տեղեկացվում է համապատասխան մարմնի ղեկավարին.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացվող Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծերում պաշտոնական գործուղումների համար նախատեսվում է ոչ ավելի, քան 3 օր, իսկ առանձին դեպքերում գործուղման ժամկետների վերաբերյալ ողջամիտ հիմնավորումների առկայության դեպքում, այդ թվում՝ գործուղման օրակարգով պայմանավորված կամ մեկ ուղղությամբ 8 ժամից ավելի տևողությամբ ճամփորդության դեպքում՝ 5 օր.

5) գործուղումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո:

4. Բացառիկ կարևորության դեպքերում սույն կարգի 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված անձանց օտարերկրյա պետություններ գործուղումները կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից բանավոր համաձայնության պարագայում՝ նախքան համապատասխան որոշման ընդունումը:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա տեսչական մարմնի ղեկավարի և նրա ղեկավարած պատվիրակության գործուղումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի անհատական իրավական ակտի հիման վրա:

6. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի և նրա ղեկավարած պատվիրակության գործուղումն իրականացվում է ըստ ենթակայության՝ տվյալ ոլորտը համակարգող նախարարի անհատական իրավական ակտի հիման վրա:

7. Մարզպետի և նրա ղեկավարած պատվիրակության գործուղումն իրականացվում է տարածքային կառավարման բնագավառում քաղաքականության մշակման և իրականացման համար պատասխանատու նախարարի անհատական իրավական ակտի հիման վրա:

8. Սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով սահմանված գործուղումների վերաբերյալ որոշում կայացնելու նպատակով գործուղման մեկնելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ համապատասխան գործուղող մարմնի ղեկավարին են ներկայացվում գործուղման վերաբերյալ առաջարկությունը և հիմնավորող փաստաթղթերը, այդ թվում՝ հրավերը, դրա թարգմանությունը, միջոցառման օրակարգը, հիմնավորումներ մասնակցության անհրաժեշտության, գործուղման ժամկետների, մասնակցությունից ակնկալվող արդյունքների և միջոցառմանը չմասնակցելու պարագայում՝ բացասական ազդեցության մասին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համաձայնությունը հաստատող գրությունը, ինչպես նաև պատվիրակության գործուղման դեպքում՝ հիմնավորումներ պատվիրակության կազմի և պատվիրակության կազմում ընդգրկված յուրաքանչյուր անդամի դերակատարության մասին:

9. Պետական կառավարման համակարգի մարմիններում պաշտոն զբաղեցնող այլ անձանց օտարերկրյա պետություն գործուղումն իրականացվում է գործուղող մարմնի ղեկավարի կամ գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) անհատական իրավական ակտի հիման վրա: Գործուղումն իրականացվում է սույն կարգի 11-րդ կետին համապատասխան Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո:

10. Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ կամ պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտի հիման վրա՝ առանձին հանրային նշանակության հարցերով կամ պետական նշանակության այցերով օտարերկրյա պետություններ կարող են գործուղվել պետական կառավարման համակարգի մարմիններում պետական պաշտոն, պետական ծառայության կամ այլ պաշտոն չզբաղեցնող անձինք: Պետական կառավարման համակարգի մարմնի ղեկավարի կողմից համապատասխան մարմնում պետական պաշտոն, պետական ծառայության կամ այլ պաշտոն չզբաղեցնող անձի գործուղման առաջարկությունը, գործուղվող անձի թեկնածությունը, գործուղման նպատակը, ժամկետները և գործուղման հետ կապված այլ մանրամասներ գործուղման մեկնելուց առնվազն 10 աշխատանքային օր առաջ համաձայնեցման նպատակով ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համաձայնեցնելուց հետո:

11. Սույն կարգով նախատեսված օտարերկրյա պետություններ գործուղումների վերաբերյալ առաջարկությունները նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունում և Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումների՝ ծառայողական առանձնահատկություններով պայմանավորված: Oտարերկրյա պետություններ գործուղումների վերաբերյալ առաջարկությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացվում գործուղման մեկնելուց առնվազն 15 աշխատանքային օր առաջ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործուղման վերաբերյալ առաջարկությունը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում իր գրավոր դիրքորոշումը տրամադրում է համապատասխան մարմնին:

12. Սույն կարգին համապատասխան իրականացված օտարերկրյա պետություն գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը` համաձայն N 2 հավելվածի, ներկայացվում է գործուղող մարմին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ սույն կարգի 11-րդ կետին համապատասխան համաձայնեցված գործուղում իրականացնելու դեպքում, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ գործուղվելու դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Սույն կարգի 4-րդ կետի համաձայն իրականացված գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ բանավոր կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ N 2 հավելվածով հաստատված ձևաչափին համապատասխան:

13. Սույն կարգին համապատասխան իրականացված օտարերկրյա պետություններ գործուղումների ծախսերի վերջնահաշվարկի մասին հաշվետվությունը, համաձայն N 3 հավելվածի, ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ գործուղվելու դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունը յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հաշվետու եռամսյակի ընթացքում օտարերկրյա պետություններ գործուղման ծախսերի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն՝ համաձայն N 4 հավելվածի:

14. Սույն կարգին համապատասխան իրականացված օտարերկրյա պետություններ գործուղումների հետ կապված ծախսերի հատուցումը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է համապատասխան մարմնի կողմից՝ պետական բյուջեով տվյալ մարմնին հատկացված միջոցների հաշվին:

15. Սույն կարգով նախատեսված պետական կառավարման համակարգի մարմիններում պետական պաշտոն, պետական ծառայության կամ այլ պաշտոն զբաղեցնող անձանց գործուղումների հետ կապված ծախսերի հատուցումը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգին համապատասխան:

16. Սույն կարգի 10-րդ կետով նախատեսված պետական կառավարման համակարգի մարմիններում պետական պաշտոն, պետական ծառայության կամ այլ պաշտոն չզբաղեցնող անձանց՝ օտարերկրյա պետություններ գործուղումների հետ կապված ծախսերի հատուցումը պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում է գործուղող մարմնի կողմից՝ գործուղման ծախսերը հաստատող փաստաթղթերի հիման վրա: Հատուցման ենթակա ծախսերի հաշվարկման համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված կարգի՝ ծախսերի հաշվարկման վերաբերյալ կարգավորումները, այդ թվում՝ կարգի 7.1-ին կետով սահմանված կարգով հրապարակված՝ Օտարերկրյա պետություններ գործուղվող աշխատողների գործուղման ծախսերի չափերի ցանկը:

17. Սույն կարգի 13-րդ կետին համապատասխան ներկայացված հաշվետվությունները հաշվառվում և ամփոփվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից: Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացված արտասահմանյան գործուղումների ծախսերի ամփոփ հաշվետվությունները՝ ըստ եռամսյակների և ըստ բյուջետային գլխավոր կարգադրիչների, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո երկշաբաթյա ժամկետում հրապարակվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կայքէջում, ինչպես նաև ներկայացվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ՝ ի տնօրինություն:

18. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը հաշվետվությունը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության www.e-gov.am կայքէջի «Գործուղումների հաշվետվություններ» բաժնում հրապարակում է սույն կարգի 2-րդ կետին համապատասխան գործուղված անձանց կողմից համաձայն NN 2 և 3 հավելվածների Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացված հաշվետվությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ:

19. Գործուղող մարմինը հաշվետվություններն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում իր պաշտոնական կայքէջում հրապարակում է սույն կարգին համապատասխան գործուղված անձանց կողմից համաձայն NN 2 և 3 հավելվածների ներկայացված հաշվետվությունները, բացառությամբ այն դեպքերի, երբ հաշվետվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնի տեղեկություններ:

20. Սույն կարգի 18-րդ և 19-րդ կետերում նշված՝ հրապարակման ոչ ենթակա տեղեկություններ պարունակելու դեպքում՝ ներկայացնողի կողմից հաշվետվության առաջին էջի վերևի մասի աջ անկյունում նշվում է «Հրապարակման ենթակա չէ» գրառումը:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի

N 326-Ն որոշման

 

 

«Հավելված N 3

ՀՀ վարչապետի 2018 թ.

սեպտեմբերի 19-ի N 1230-Ն

որոշման

 

Օրինակելի ձև

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

1. Մարմնի անվանումը ______________________________________________________

2. Գործուղման մասին իրավական ակտի համարը _______________________________

3. Անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը (մասնագիտությունը)

__________________________________________________________________________

(թվարկել՝ պատվիրակություն գործուղելու դեպքում)

4. Գործուղման վայրը

5. Գործուղման ժամկետները

6. Գործուղման ծախսերի ֆինանսավորման աղբյուրը՝

1) հրավիրող կողմի միջոցների հաշվին հատուցվող ծախսերը

(թվարկել՝ ճանապարհածախս, գիշերավարձ, օրապահիկ և այլն)

__________________________________________________________________________

2) պետական բյուջեի միջոցների հաշվին հատուցվող ծախսերը

(ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշմանը համապատասխան)

 

(ընդգծել ծախսերի փոխհատուցման տարբերակը)

 ա. փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա` դրանցով սահմանված չափով, բայց ոչ ավելի, քան ցանկով նախատեսված չափերը

 բ. գործուղման անհատական իրավական ակտով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջի համաձայն

 

Ծախսի տեսակը

Անուն,

ազգանուն 1

Անուն,

ազգանուն 2

Անուն,

ազգանուն 3

Անուն, ազգանուն

Ընդամենը

(հազ. դրամ)

Ճանապար- հածախս

Ավիածառայության
տեսակը

(էկոնոմ դաս,

բիզնես դաս)

         

Ավիատոմսի
արժեքը

(դրամ)

         

Գիշերավարձ

Վճարը 1 օրվա
համար

(արտարժույթով)

         

Վճարը 1 օրվա
համար

(դրամ)

         

Օրերի քանակը

         

Ընդամենը

(դրամ)

         

Օրապահիկ

Վճարը 1 օրվա
համար

(արտարժույթով)

         

Վճարը 1 օրվա
համար

(դրամ)

         

Օրերի քանակը

         

Ընդամենը

(դրամ)

         

Այլ ծախսեր

Հակահամաճարակային նմուշառումների

վճար

         

Մուտքի

արտոնագրի վճար

         

Այլ ծախսեր

(նկարագրել)

         

Ընդամենը ծախսեր

(հազ. դրամ)

         

 

Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը, ամսաթիվը:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 3

ՀՀ վարչապետի

N 326-Ն որոշման

 

 

«Հավելված N 4

ՀՀ վարչապետի 2018 թ.

սեպտեմբերի 19-ի N 1230-Ն

որոշման

 

Օրինակելի ձև

 

ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Մարմնի անվանումը ____________________________________________________

2. Հաշվետու եռամսյակը __________ թվական, ________ եռամսյակ

3. Ընդամենը գործուղումների քանակը _________

4. Ընդամենը գործուղման մեկնողների թիվը _________

5. Գործուղվող պատվիրակությունների անդամների միջին թիվը _________

6. Գործուղումների միջին տևողությունը _________

7. Բիզնես դասի ավիածառայությունից օգտվողների ընդամենը թիվը _________

8. Էկոնոմ դասի ավիածառայությունից օգտվողների ընդամենը թիվը _________

 

(հազ. դրամ)

 

Ծախսի տեսակը

Միջին ծախսը

Ընդամենը ծախսը

1.

Ճանապարհածախս

   

2.

Գիշերավարձ

   

3.

Օրապահիկ

   

4.

Այլ ծախսեր, այդ թվում՝

   

4.1.

հակահամաճարակային նմուշառումների վճար

   

4.2.

մուտքի արտոնագրի վճար

   

4.3.

այլ ծախսեր

   
 

ԸՆԴԱՄԵՆԸ

(տողեր 1+2+3+4)

x

 

 

Գլխավոր ֆինանսիստի ստորագրությունը, ամսաթիվը:»:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Ա. Հարությունյան

 

23.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 մարտի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան