Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (19.03.2023-15.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.07.25/20.1 Հոդ.284.2
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
15.05.2007
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.05.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.08.2007

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 հուլիսի 2007 թ.
Պետական գրանցման թիվ 05007271

 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

15 մայիսի 2007 թ.

N 138-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 10-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» ենթակետը, 49-րդ հոդվածի 1-ին կետը, ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը` համաձայն հավելվածի (կցվում է):

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հունիսի 6-ի ««Արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 238-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ կենտրոնական
բանկի նախագահ

Տ. Սարգսյան


2007 թ. մայիսի 17
Երևան

 

Հավելված

 


Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2007 թվականի մայիսի 15-ի 
թիվ 138-Ն որոշմամբ

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ  10

 

ԲԱԺԻՆ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է.

1) փոխանակման կետերի, դրանց մասնաճյուղերի լիցենզավորման և կարգավորման ընթացակարգերը,

2) (ենթակետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

3) արտարժույթի առուվաճառքի գործառնությունների իրականացման կարգը:

(1-ին կետը փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

2. Սույն կանոնակարգի իմաստով փոխանակման կետն իրավաբանական անձ է, ինչպես նաև մինչև 2007 թվականի փետրվարի 3-ը լիցենզիա ստացած անհատ ձեռնարկատեր, որը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված լիցենզիայի հիման վրա կարող է իրականացնել արտարժույթի առուվաճառքի կանխիկ գործառնություններ միայն ֆիզիկական անձանց հետ` Հայաստանի Հանրապետության դրամով:

 

ԳԼՈՒԽ 2. ՍՈՒՅՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

3. Սույն կանոնակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

1) «անձնագրային տվյալներ»` անձնագրի սերիա և անձնագրի համար, իսկ անձնագրի բացակայության դեպքում՝ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալներ,

2) «հանրային ծառայությունների համարանիշ»` Հայաստանի Հանրապետության կողմից անձին տրամադրված հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական ապահովության քարտի համար) կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համար,

3) «առաջին խմբի մեջ մտնող արտարժույթ»` ԱՄՆ դոլար, եվրո, ճապոնական իեն, անգլիական ֆունտ ստեռլինգ, շվեյցարական ֆրանկ, կանադական դոլար, շվեդական կրոն, դանիական կրոն, ավստրալիական դոլար,

4) «զինված անվտանգության ծառայություն»` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն կամ «պահնորդական ծառայություն»՝ «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի իմաստով,

5) «Կենտրոնական բանկ»՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ,

6) «մասնաճյուղ»՝ անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ փոխանակման կետի գործառնական դրամարկղից դուրս տեղակայված առանձնացված ստորաբաժանումը, որն իրականացնում է փոխանակման կետի գործառույթները,

7) «խանութ»՝ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի օբյեկտի տեսակ,

8) «առևտրի կենտրոն»՝ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի իրականացման վայրի տեսակ:

9) (ենթակետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

(3-րդ կետը փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

 ԲԱԺԻՆ II. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 3. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՈՒՄԸ

 

4. Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալու համար լիցենզավորվող անձը Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիա ստանալու մասին դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,

2) տեղեկանք բանկից (բանկերից) ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում առնվազն մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի առկայության մասին,

3) տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

4) տարածքի հատակագիծը` հաստատված իրավասու մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող մարմնի կողմից, որի վրա պետք է նշագրված լինի փոխանակման կետի դրամարկղի գտնվելու վայրը և այն նվազագույն տարածքը, որը բավարարում է սույն կանոնակարգի 56-րդ և 57-րդ կետերի պահանջներին,

5) դրամապահոցի բացակայության դեպքում` ինկասացիոն կազմակերպության կամ զինված անվտանգության ծառայության հետ կնքված պայմանագրերի պատճենները, իսկ սույն կանոնակարգի 74-րդ կետին բավարարող հյուրանոցներում գործող փոխանակման կետերի դեպքում` սույն կանոնակարգի 74-րդ կետում նշված ապահովագրության պայմանագրերը ու հիմնավորում հյուրանոցի ներքին անվտանգության կողմից անվտանգության ապահովման մասին,

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

7) հիմնավորումներ (համապատասխան լիցենզիա, ՀԴՄ կտրոն, հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 511-Ն որոշման իմաստով և այլն) այն մասին, որ դիմումատուն հանդիսանում է տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը,

8) Ստորև թվարկված փաստաթղթերից որևէ մեկը`

8.1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության հետ կնքված պայմանագիրը և փաստաթուղթ` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից՝ փոխանակման կետում անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի ոտնակի սարքին լինելու մասին, կամ

8.2) պայմանագիր` կնքված զինված անվտանգության ծառայության հետ՝ փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովման վերաբերյալ, որը բավարարում է սույն կանոնակարգի 76-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, կամ

8.3) ապահովագրության պայմանագիր, որը բավարարում է սույն կանոնակարգի 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույթներին, իսկ սույն կանոնակարգի 77-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն կանոնակարգի 77-րդ կետով պահանջվող պայմանագիրը կամ գրավոր հայտարարությունը:

9) (ենթակետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

(4-րդ կետը փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

5. Փոխանակման կետերը մասնաճյուղ բացելու համար Կենտրոնական բանկ են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

1) մասնաճյուղի լիցենզիա ստանալու մասին դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի,

2) տեղեկանք բանկից (բանկերից)՝ ցպահանջ կամ ժամկետային հաշիվներում փոխանակման կետի և յուրաքանչյուր մասնաճյուղի համար առնվազն մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի առկայության մասին,

3) սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

4) տարածքի հատակագիծը` հաստատված իրավասու մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող մարմնի կողմից, որի վրա պետք է նշագրված լինի փոխանակման կետի դրամարկղի գտնվելու վայրը և այն նվազագույն տարածքը, որը բավարարում է սույն կանոնակարգի 56-րդ և 57-րդ կետերի պահանջներին,

5) դրամապահոցի բացակայության դեպքում` ինկասացիոն կազմակերպության կամ զինված անվտանգության ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը, իսկ սույն կանոնակարգի 74-րդ կետին բավարարող հյուրանոցներում գործող փոխանակման կետերի դեպքում` սույն կանոնակարգի 74-րդ կետում նշված ապահովագրության պայմանագրերը ու հիմնավորում հյուրանոցի ներքին անվտանգության կողմից անվտանգության ապահովման մասին,

6) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

7) հիմնավորումներ (համապատասխան լիցենզիա, ՀԴՄ կտրոն, հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 511-Ն որոշման իմաստով և այլն) այն մասին, որ դիմումատուն հանդիսանում է տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը,

8) Ստորև թվարկված փաստաթղթերից որևէ մեկը`

8.1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության հետ կնքված պայմանագիրը և փաստաթուղթ` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից՝ փոխանակման կետում անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի ոտնակի սարքին լինելու մասին, կամ

8.2) պայմանագիր` կնքված զինված անվտանգության ծառայության հետ՝ փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովման վերաբերյալ, որը բավարարում է սույն կանոնակարգի 76-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, կամ

8.3) ապահովագրության պայմանագիր, որը բավարարում է սույն կանոնակարգի 76-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույթներին, իսկ սույն կանոնակարգի 77-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն կանոնակարգի 77-րդ կետով պահանջվող պայմանագիրը կամ գրավոր հայտարարությունը:

9) (ենթակետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

(5-րդ կետը փոփ. 25.10.16 թիվ 181-Ն, 28.02.23 թիվ 16-Ն)

6. Փոխանակման կետի գործունեության վայրի փոփոխման դեպքում Կենտրոնական բանկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիայի վերաձևակերպման դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 3-ի,

2) տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը,

3) տարածքի հատակագիծը` հաստատված իրավասու մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող մարմնի կողմից, որի վրա պետք է նշագրված լինի փոխանակման կետի դրամարկղի գտնվելու վայրը և այն նվազագույն տարածքը, որը բավարարում է սույն կանոնակարգի 56-րդ և 57-րդ կետերի պահանջներին,

4) դրամապահոցի բացակայության դեպքում` ինկասացիոն կազմակերպության կամ զինված անվտանգության ծառայության հետ կնքված պայմանագրի պատճենը, իսկ սույն կանոնակարգի 74-րդ կետին բավարարող հյուրանոցներում գործող փոխանակման կետերի դեպքում` սույն կանոնակարգի 74-րդ կետում նշված ապահովագրության պայմանագրերը ու հիմնավորում հյուրանոցի ներքին անվտանգության կողմից անվտանգության ապահովման մասին,

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

6) հիմնավորումներ (համապատասխան լիցենզիա, ՀԴՄ կտրոն, հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 511-Ն որոշման իմաստով և այլն) այն մասին, որ դիմումատուն հանդիսանում է տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը կամ տվյալ առևտրի կենտրոնում առևտրի իրականացման կազմակերպիչը կամ տվյալ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը,

7) Ստորև թվարկված փաստաթղթերից որևէ մեկը`

7.1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության հետ կնքված պայմանագիրը և փաստաթուղթ` հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից՝ փոխանակման կետում անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի ոտնակի սարքին լինելու մասին, կամ

7.2) պայմանագիր` կնքված զինված անվտանգության ծառայության հետ՝ փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովման վերաբերյալ, որը բավարարում է սույն կանոնակարգի 76-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պահանջներին, կամ

7.3) ապահովագրության պայմանագիր, որը բավարարում է սույն կանոնակարգի 76 կետի 2-րդ ենթակետով սահմանված դրույթներին, իսկ սույն կանոնակարգի 77-րդ կետում նշված հիմքերի առկայության դեպքում` սույն կանոնակարգի 77-րդ կետով պահանջվող պայմանագիրը կամ գրավոր հայտարարությունը,

8) լիցենզիայի բնօրինակը:

(6-րդ կետը փոփ. 25.10.16 թիվ 181-Ն)

7. Անհատ ձեռնարկատեր փոխանակման կետը գործունեության վայրի փոփոխության դեպքում Կենտրոնական բանկ է ներկայացնում սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ից 5-րդ, 7-րդ և 8-րդ ենթակետերով նախատեսված փաստաթղթերը, ինչպես նաև 56-րդ կետի 1-ից 3-րդ ենթակետերում թվարկված այն վայրի տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, որտեղ պետք է գործունեություն իրականացնի անհատ ձեռնարկատեր փոխանակման կետը:

(7-րդ կետը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն)

8. Ներկայացվող տեղեկանքների վաղեմությունը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահին չպետք է գերազանցի երկամսյա ժամկետը:

9. Սույն կանոնակարգի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ կետերում նշված փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիան տրամադրելու կամ վերաձևակերպելու մասին կամ սույն կանոնակարգի 10-րդ կետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը: Փոխանակման կետերի լիցենզավորման համար նշանակություն ունեցող փաստեր պարզաբանելու նպատակով սույն կետում նշված 30-օրյա ժամկետը Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ կարող է կասեցվել, բայց ոչ ավելի, քան մեկ անգամ և առավելագույնը երեք ամիս ժամկետով, ընդ որում, անհրաժեշտ փաստեր պարզաբանելուց հետո դիմումի քննության ժամկետը չպետք է գերազանցի 30-օրյա ժամկետի և մինչև կասեցումն ընկած օրերի տարբերությամբ առաջացող օրերի քանակը: Լիցենզավորված անձին լիցենզիա տրամադրելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու պահից տասնօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լիցենզավորված անձին տալիս է լիցենզիա` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 4-ի, ինչպես նաև լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին լիցենզիայի ներդիրը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 5-ի, որը հանդիսանում է լիցենզիայի անբաժանելի մասը:

10. Կենտրոնական բանկի խորհուրդը մերժում է ներկայացված դիմումը, եթե՝

1) ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին,

2) լիցենզավորվող անձը կամ աշխատակիցը (աշխատակիցները) օրենքի (իրավաբանական անձի համար՝ նաև կանոնադրության) ուժով կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով իրավունք չունի զբաղվել արտարժույթի առուվաճառքով,

3) (ենթակետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

4) դրամարկղային տարածքը և տեխնիկական հագեցվածության պայմանները չեն համապատասխանում սույն կանոնակարգով սահմանված պահանջներին:

(10-րդ կետը փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

11. Այն դեպքում, երբ ներկայացված փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին, ապա լիցենզիա ստանալու դիմումը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով տեղեկացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող լինելու վերաբերյալ տեղեկացումն ուղարկում է փաստաթղթերը ստանալու օրվանից տասն աշխատանքային օրվա ընթացքում` նշելով թերի և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող բոլոր փաստաթղթերը: Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները փոփոխվել են, ապա դիմումատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև Կենտրոնական բանկի կողմից դիմումը մերժելու կամ լիցենզիա տրամադրելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում լիցենզիա ստանալու դիմումը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:

12. Դիմումը մերժելու դեպքում Կենտրոնական բանկի խորհրդի որոշման մեջ նշվում են դիմումի մերժման հիմքերը:

13. Օդանավակայանում, հյուրանոցում, երկաթուղային կայարանում, առևտրի կենտրոնում կամ խանութում կարող է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ստանալ և արտարժույթի առուվաճառքի գործունեություն իրականացնել միայն մեկ փոխանակման կետ: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ տվյալ տարածքում գործունեություն են ծավալում նշված փոխանակման կետի մասնաճյուղերը:

13.1. Մետրոպոլիտենի յուրաքանչյուր կայարանում կարող է գործել միայն մեկ փոխանակման կետ, որը կարող է բացվել և (կամ) գործունեություն իրականացնել տվյալ կայարանում այլ ֆինանսական կազմակերպության (բանկ, վարկային կազմակերպություն) բացակայության դեպքում:

Մետրոպոլիտենի կայարանում բացված փոխանակման կետը պետք է տեղակայված լինի մետրոպոլիտենի տարածքում` փակ նախասրահից ներս:

 (13.1-ին կետը լրաց. 27.10.15 թիվ 224-Ն)

14. Փոխանակման կետի տարածքի վարձակալության (ենթավարձակալության) կամ անհատույց օգտագործման և հավատարմագրային կառավարման պայմանագիրը լուծվելու դեպքում միայն տվյալ տարածքում կարող է լիցենզիա ստանալ և գործունեություն ծավալել այլ փոխանակման կետ:

15. Մինչև գործունեությունը սկսելը, լիցենզիա ստացած փոխանակման կետը Կենտրոնական բանկ է ներկայացնում ծրագիր պարունակող համակարգչային սարքավորման գործարկման համաձայնություն ստանալու դիմում` համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի «Արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի դիլերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաներին և համակարգչային սարքավորումներին ներկայացվող պահանջները, գրանցման կարգը և շահագործման կանոնները հաստատելու մասին» թիվ 90-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի և արտարժույթի դիլերային առուվաճառքի գործունեություն իրականացնող անձանց կողմից կիրառվող հսկիչ-դրամարկղային մեքենաների և ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների գրանցման կարգը և շահագործման կանոնները» հավելված 2-ի 5-րդ կետի:

16. Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիան ստանալուց հետո փոխանակման կետը գործունեությունը փաստացի սկսելու դեպքում նախօրոք Կենտրոնական բանկ պետք է ներկայացնի հայտարարություն՝ փոխանակման կետի գործունեությունը սկսելու մասին՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 12-ի:

 

ԳԼՈՒԽ 4. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

(գլուխն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

 

 

ԳԼՈՒԽ 5. ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԿԻՆՈՒՄ ՆԵՐԴԻՐ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻՆ ՆՈՐ ՆԵՐԴԻՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

35. Փոխանակման կետի գտնվելու վայրի փոփոխության, գտնվելու վայրի կամ գործունեության վայրի հասցեի անվանափոխության (անհատ ձեռնարկատեր փոխանակման կետերի դեպքում` բնակության վայրի փոփոխության կամ հասցեի անվանափոխության), վերակազմակերպման, նրա անվանման, ինչպես նաև՝ անհատ ձեռնարկատեր փոխանակման կետերի անձնագրի տվյալների փոփոխման դեպքում փոխանակման կետը պարտավոր է այդ փոփոխություններն իրավական ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ ներկայացնել լիցենզիայի վերաձևակերպման դիմում` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 8-ի: Դիմումին կցվում են նշված փոփոխությունները հավաստող համապատասխան փաստաթղթերը, նոր անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) պատճենը, ինչպես նաև՝ հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի պատճենը, լիցենզիայի վերաձևակերպման համար վճարված պետական տուրքի վճարման անդորրագիրը և վերաձևակերպման ենթակա լիցենզիայի բնօրինակը: Լիցենզիան վերաձևակերպելու դեպքում լիցենզիայի նոր ներդիր չի տրամադրվում, իսկ նախկին լիցենզիան փոխարինվում է միևնույն համարի նոր լիցենզիայով:

36. Սույն կանոնակարգի 35-րդ կետում նշված փաստաթղթերը ստանալու պահից 30-օրյա ժամկետում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է կայացնում լիցենզիան վերաձևակերպելու մասին կամ սույն կանոնակարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը:

37. Փոխանակման կետի անվանափոխության, փոխանակման կետի ներդիրում ընդգրկված աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի տվյալների փոփոխության (եթե տվյալ ներդիրի վրա նշված են աշխատակցի (աշխատակիցների) անձնագրի տվյալները), ինչպես նաև փոխանակման կետի ներդիրում նոր աշխատակցի (աշխատակիցների) ընդգրկման դեպքերում փոխանակման կետը պարտավոր է լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման համար Կենտրոնական բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

1) լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ վերաձևակերպման դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,

2) պետական տուրքի վճարման անդորրագիրը,

3) Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի` վերաձևակերպման ենթակա ներդիրի բնօրինակը,

4) անձնագրի (կամ անձը հաստատող այլ փաստաթղթի) պատճենը, ինչպես նաև` հանրային ծառայությունների համարանիշը պարունակող փաստաթղթի պատճենը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքը,

5) փոխանակման կետի աշխատակցի (աշխատակիցների) կյանքին ու առողջությանը հասցված վնասներից ապահովագրության պայմանագրի պատճենը` յուրաքանչյուր աշխատակցի համար առնվազն տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրական գումարի չափով, այն փոխանակման կետերի համար, որտեղ անվտանգության ազդարարման համակարգի (այդ թվում` ոտնակի) կամ զինված անվտանգության փոխարեն առկա է սույն կանոնակարգի 72-րդ կետին կամ 76-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ապահովագրություն,

6) (ենթակետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

7) փոխանակման կետի անվանափոխությունը հավաստող համապատասխան փաստաթղթերը: Ընդ որում փոխանակման կետի անվանափոխության հետ կապված ներդիրի վերաձևակերպման դիմումը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնել փոխանակման կետի անվանափոխության հետ կապված լիցենզիայի վերաձևակերպման դիմումի (Հավելված 8) հետ միաժամանակ:

Ընդ որում, ի թիվս սույն կետի 1-ից 3-րդ ենթակետերում ներկայացված պարտադիր փաստաթղթերի, սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են միայն փոխանակման կետի ներդիրում ընդգրկված աշխատակցի անձնագրի տվյալների փոփոխության կամ փոխանակման կետի ներդիրում նոր աշխատակցի ընդգրկման դեպքերում, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը` միայն փոխանակման կետի ներդիրում նոր աշխատակցի ընդգրկման դեպքում, իսկ 7-րդ ենթակետով սահմանված փաստաթղթերը` միայն փոխանակման կետի անվանափոխության դեպքում։

(37-րդ կետը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն, փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

38. Լիցենզիայի ներդիրի վերաձևակերպման դիմումը Կենտրոնական բանկ է ներկայացվում փոփոխություններն իրավական ուժ ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում:

39. Սույն կանոնակարգի 37-րդ կետով նախատեսված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 10-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը: Լիցենզիայի ներդիրի տրամադրումը կատարվում է Կենտրոնական բանկի կողմից:

40. (կետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

41. Անհատ ձեռնարկատեր փոխանակման կետը, որը նախկինում չի ունեցել ներդիր, այն ստանալու համար Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

1) լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ վերաձևակերպման դիմումը` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 9-ի,

2) փոխանակման կետի աշխատակցի (աշխատակիցների) կյանքին ու առողջությանը հասցված վնասներից ապահովագրության պայմանագրի` յուրաքանչյուր աշխատակցի համար առնվազն տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրական գումարի չափով պատճենը (այն փոխանակման կետերի համար, որոնց անվտանգության ազդարարման համակարգի (այդ թվում` ոտնակի) փոխարեն առկա է սույն կանոնակարգի 72-րդ կետին կամ 76-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան ապահովագրություն):

42. Սույն կանոնակարգի 41-րդ կետով նախատեսված դիմումը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում Կենտրոնական բանկը տրամադրում է լիցենզիայի ներդիրը կամ սույն կանոնակարգի 10-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում մերժում է ներկայացված դիմումը: Լիցենզիայի ներդիրի տրամադրումը կատարվում է Կենտրոնական բանկի կողմից: Լիցենզիայի ներդիրի տրամադրման մերժումը կատարվում է Կենտրոնական բանկի նախագահի որոշմամբ՝ Կենտրոնական բանկի Լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

43. Եթե 35-րդ, 37-րդ և 41-րդ կետերով պահանջվող փաստաթղթերը թերի են, կեղծ և (կամ) հակասում են օրենքներին և այլ իրավական ակտերին, ապա դիմումը մերժվում է, եթե այդ մասին պատշաճ ձևով տեղեկացումը Կենտրոնական բանկի կողմից ուղարկվելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում դիմումատուն չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթեր: Ընդ որում, Կենտրոնական բանկը ներկայացված փաստաթղթերի թերի և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող լինելու վերաբերյալ տեղեկացումն ուղարկում է փաստաթղթերը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում` նշելով թերի և (կամ) օրենքներին և այլ իրավական ակտերին հակասող բոլոր փաստաթղթերը: Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումում և (կամ) դրան կից փաստաթղթերում ներկայացված տեղեկությունները փոփոխվել են, ապա դիմումատուն ներկայացնում է նաև փոփոխված տեղեկությունները` մինչև Կենտրոնական բանկի կողմից դիմումը մերժելու կամ բավարարելու վերաբերյալ որոշման կայացումը: Սույն կետով նշված դեպքերում դիմումը Կենտրոնական բանկ ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրը:

(43-րդ կետը փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

ԳԼՈՒԽ 6. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

(վերնագիրը խմբ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

44. Լիցենզիան և (կամ) լիցենզիայի ներդիրը օգտագործման համար ոչ պիտանի դառնալու (վնասվելու, պատռվելու, անընթեռնելի դառնալու և այլն), ոչնչանալու կամ կորելու դեպքում փոխանակման կետը դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ` դրա կրկնօրինակը ստանալու և (կամ) կորստի մասին Կենտրոնական բանկի կայքում հրապարակելու համար: Դիմումին կցվում է լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի բնօրինակը (օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում), լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը:

45. (կետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

46. Կենտրոնական բանկը կորած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակը փոխանակման կետին է հանձնում պահանջվող բոլոր փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու օրվան հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում:

(46-րդ կետը խմբ. 28.02.23 թիվ 16-Ն)

47. Լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը։

(47-րդ կետը խմբ. 28.02.23 թիվ 16-Ն)

48. Կորցրած լիցենզիան, լիցենզիայի ներդիրը գտնելու դեպքում փոխանակման կետը գտնված լիցենզիան և (կամ) լիցենզիայի ներդիրը վերադարձնում է Կենտրոնական բանկ:

49. Լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի կրկնօրինակի կորստի կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում լիցենզիայի և (կամ) լիցենզիայի ներդիրի նոր կրկնօրինակը տրվում է սույն գլխով սահմանված կարգով:

50. (կետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

 

ԳԼՈՒԽ 7. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

51. Փոխանակման կետի կամ դրա մասնաճյուղի գործունեությունը Կենտրոնական բանկի կողմից դադարեցվում է`

1) արտարժույթի առուվաճառքի լիցենզիան անվավեր ճանաչելու դեպքում, կամ

2) արտարժույթի առուվաճառքի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու դեպքում:

52. Կենտրոնական բանկի խորհուրդը արտարժույթի առուվաճառքի լիցենզիան ճանաչում է անվավեր, եթե փոխանակման կետն արտարժույթի առուվաճառքի լիցենզիան ստացել է լիցենզավորման ընթացքում ներկայացված կեղծ փաստաթղթերի կամ տեղեկատվության հիման վրա: Սույն կանոնակարգի իմաստով կեղծ են համարվում այն տեղեկությունները կամ փաստաթղթերը, որոնց հիման վրա կենտրոնական բանկը կայացրել է որոշում, որը չէր կայացնի, եթե այդ տեղեկությունները կամ փաստաթղթերը լինեին ճիշտ և (կամ) արժանահավատ:

53. Կենտրոնական բանկն ուժը կորցրած է ճանաչում փոխանակման կետին տրամադրած արտարժույթի առուվաճառքի լիցենզիան հետևյալ դեպքերում.

1) փոխանակման կետը Կենտրոնական բանկ ներկայացրած աշխատանքային գրաֆիկի համաձայն մեկ տարվա ընթացքում գործունեություն չի իրականացրել կամ մեկ տարվա ընթացքում անընդմեջ աշխատել է ընդամենը 1-ից մինչև 10 (ներառյալ) աշխատանքային օր, կամ

2) (ենթակետն ուժը կորցրել է 25.10.16 թիվ 181-Ն)

3) (ենթակետն ուժը կորցրել է 25.10.16 թիվ 181-Ն)

4) փոխանակման կետի դիմումի հիման վրա (որին կցվում է նաև լիցենզիայի ու ներդիրի բնօրինակը(առկայության դեպքում))` դիմումը ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: Ընդ որում՝ փոխանակման կետը կարող է լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ դիմումում նշել լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու նախընտրելի ամսաթիվը,

5) (ենթակետն ուժը կորցրել է 25.10.16 թիվ 181-Ն)

6) դադարել է արտարժույթի առուվաճառքի լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատիրոջ գործունեությունը:

(53-րդ կետը փոփ. 25.10.16 թիվ 181-Ն)

54. Սույն կանոնակարգի 51-րդ կետով սահմանված դեպքերում լիցենզիան անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը ստանալուց հետո (բացառությամբ 53-րդ կետի 4-րդ ենթակետում նկարագրված դեպքի) փոխանակման կետը 1 աշխատանքային օրվա ընթացքում պարտավոր է լիցենզիան վերադարձնել Կենտրոնական բանկ:

55. (կետն ուժը կորցրել է 25.10.16 թիվ 181-Ն)

 

ԳԼՈՒԽ 8. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

56. Սույն կանոնակարգի ընդունումից հետո լիցենզավորվող փոխանակման կետերը և դրանց մասնաճյուղերը, գործող փոխանակման կետերի` սույն կանոնակարգի ընդունումից հետո լիցենզավորվող մասնաճյուղերը, ինչպես նաև գործունեության վայրի փոփոխության դեպքում գործող փոխանակման կետերը և դրանց գործող մասնաճյուղերը կարող են արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնել միայն սույն կետում թվարկված վայրերից որևէ մեկում`

1) առնվազն վեց հարյուր քառակուսի մետր ընդհանուր տարածքով խանութում, որից առնվազն չորս հարյուր քառակուսի մետր մակերեսը պետք է զբաղեցնի գործող առևտրի (սպասարկման) սրահը: Խանութի առևտրի (սպասարկման) սրահ է համարվում խանութի այն տարածքը, որտեղ ցուցադրված են ապրանքները և ծառայությունները, և հաճախորդը հնարավորություն ունի ընտրություն կատարել և վճարել ձեռք բերված ապրանքների և ծառայությունների համար: Ընդ որում` խանութի ընդհանուր տարածքը տարբեր սենյակներում կամ հարկերում տեղակայված լինելու դեպքում` սենյակները և հարկերը պետք է հարակից լինեն և ունենան ներքին կապ (դուռ, աստիճանավանդակ, վերելակ և այլն): Խանութում առևտրի (սպասարկման) սրահ չհանդիսացող մնացած տարածքը դատարկ (չօգտագործվող) լինելու դեպքում փոխանակման կետը պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել հայտարարագիր` նշված տարածքը խանութի գործունեության համար ապագայում օգտագործելու մասին,

2) առնվազն երկու հազար քառակուսի մետր տարածքով փակ (ոչ բացօթյա) առևտրի կենտրոնում,

3) առնվազն հազար քառակուսի մետր տարածքով հյուրանոցում,

4) օդանավակայանի տարածքում,

5) երկաթուղային կայարանի տարածքում,

6) մետրոպոլիտենի կայարանի տարածքում:

(56-րդ կետը լրաց. 27.10.15 թիվ 224-Ն, փոփ., լրաց. 20.09.16 թիվ 147-Ն, խմբ. 25.10.16 թիվ 181-Ն)

57. Սույն կանոնակարգի 56-րդ կետով նախատեսված մակերեսների և տարածքների չափերը հաշվարկելիս հիմք են ընդունվում սույն կանոնակարգի 4-րդ կետի 3-րդ ենթակետում, 5-րդ կետի 3-րդ ենթակետում և 6-րդ կետի 2-րդ ենթակետում նշված վկայականների պատճեններում նշված չափերը: Ընդ որում` ինքնակամ շինությունների մակերեսը չի ներառվում մակերեսների և տարածքների չափերի հաշվարկի մեջ:

58. (կետն ուժը կորցրել է 20.09.16 թիվ 147-Ն)

59. Առևտրի կենտրոնում կարող են գործել փոխանակման կետի մեկ և ավելի մասնաճյուղեր, ընդ որում` եթե առևտրի կենտրոնի տարածքը գերազանցում է երկու հազար քառակուսի մետրը, ապա տվյալ առևտրի կենտրոնի առևտրի կազմակերպիչը երկու հազար քառակուսի մետր տարածքը գերազանցող յուրաքանչյուր հազար քառակուսի մետր տարածքում կարող է փոխանակման կետի մասնաճյուղի լիցենզիա ստանալ:

60. Խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ և խանութում փոխանակման կետի գործունեություն կարող է իրականացնել միայն տվյալ խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը (բացառությամբ` սույն կանոնակարգի 63-րդ կետով նախատեսված դեպքերի): Ընդ որում, խանութում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է տրամադրվել միայն այն իրավաբանական անձին, որը հանդիսանում է տվյալ խանութի առնվազն վեց հարյուր քառակուսի մետր տարածքի վրա (որից չորս հարյուր քառակուսի մետր առևտրի սրահի տարածքի վրա) գործունեություն ծավալող միակ իրավաբանական անձը:

(60-րդ կետը փոփ. 20.09.16 թիվ 147-Ն)

61. Առևտրի կենտրոնում արտարժույթի առուվաճառքի լիցենզիա կարող է ստանալ և առևտրի կենտրոնում փոխանակման կետի գործունեություն կարող է իրականացնել միայն առևտրի իրականացման կազմակերպիչը, հյուրանոցում` հյուրանոցային ծառայություններ մատուցող իրավաբանական անձը, իսկ երկաթուղային կայարանում և օդանավակայանում՝ երկաթուղային կայարանի և օդանավակայանի կազմակերպիչը կամ շահագործողը: Մետրոպոլիտենի կայարաններում արտարժույթի առուվաճառքի իրականացման համար արտարժույթի առուվաճառքի գործունեության իրականացման լիցենզիա կարող է ստանալ բացառապես «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն:

(61-րդ կետը լրաց. 27.10.15 թիվ 224-Ն)

61.1. Փոխանակման կետը պարտավոր է լիցենզիայի գործողության ողջ ժամանակահատվածում պահպանել իր լիցենզավորման ժամանակ գործող լիցենզավորման նվազագույն պահանջները:

(61.1-ին կետը լրաց. 25.10.16 թիվ 181-Ն)

61.2. Փոխանակման կետը լիցենզավորման նվազագույն պահանջների պահպանման անհնարինության դեպքում պարտավոր է 3-օրյա ժամկետում սույն կանոնակարգի 104-րդ կետով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը: Ընդ որում` սույն հիմքով փոխանակման կետի գործունեության ժամանակավորապես դադարեցումը չի բացառում սույն կարգի 53-րդ կետի 1-ին ենթակետի կիրառման հնարավորությունը:

(61.2-րդ կետը լրաց. 25.10.16 թիվ 181-Ն)

61.3. Փոխանակման կետը պարտավոր է 3-օրյա ժամկետում սույն կանոնակարգի 104-րդ կետով սահմանված կարգով ժամանակավորապես դադարեցնել իր գործունեությունը, եթե դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ:

(61.3-րդ կետը լրաց. 25.10.16 թիվ 181-Ն)

62. Մինչև սույն կանոնակարգն ուժի մեջ մտնելը լիցենզիա ստացած փոխանակման կետերի կողմից մասնաճյուղ բացելու դեպքում փոխանակման կետի մասնաճյուղի վրա տարածվում են սույն կանոնակարգի 56-րդ և 60-րդ կետերով սահմանված պահանջները:

63. Եթե խանութը բավարարում է 56-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմաններին, սակայն գտնվում է սույն կանոնակարգի 56-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված առևտրի կենտրոնի տարածքում, ապա այդպիսի դեպքերում խանութում առուվաճառք իրականացնող իրավաբանական անձը չի կարող ստանալ փոխանակման կետի լիցենզիա և իրականացնել փոխանակման կետի գործունեություն:

64. Փոխանակման կետը պետք է ունենա սեփականության իրավունքով իրեն պատկանող կամ վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործմամբ կամ հավատարմագրային կառավարմամբ վերցված տարածք: Տարածքի սեփականության իրավունքը, վարձակալության (ենթավարձակալության), անհատույց օգտագործման կամ հավատարմագրային կառավարման պայմանագրերից բխող իրավունքները պետք է գրանցված լինեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում:

65. Փոխանակման կետը, բացառությամբ հյուրանոցում գտնվողի, պետք է ունենա հարակից տարածքներից առանձնացված գործառնական դրամարկղ (այսուհետ` դրամարկղ):

66. Փոխանակման կետի դրամարկղը պետք է բավարարի հետևյալ պահանջներին. ունենա առանձին մուտք` կողպվող դռնով, պայմանով, որ տվյալ տարածք դրսից հնարավոր է մուտք գործել միայն հիշյալ դռնով: Դրամարկղի դիմային մասի պատը պետք է ունենա առնվազն 1 մ բարձրություն, որից վերև պետք է տեղադրված լինի ապակե մասը: Ընդ որում՝ դիմային մասի պատի և ապակու բարձրությունը պետք է լինի առնվազն 2.5 մ, դրամարկղի դիմային ապակին պետք է տեղակայված լինի այնպես, որ բացառվի հաճախորդի և փոխանակման կետի աշխատակցի անմիջական շփումը, ինչպես նաև՝ ապահովի կանխիկ փողը (դրամական միջոցները) հաշվելու դիտողական հսկողությունը թե՛ հաճախորդի, թե՛ փոխանակման կետի աշխատակցի կողմից: Դրամարկղի դիմային մասի պատի և ապակու միացման տեղում պետք է տեղադրված լինի փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղ, ինչպես նաև սեղանիկ` հաճախորդի կողմից գումարի վերահաշվարկման համար: Փոխանակման կետում պետք է տեղադրված լինի աշխատակցի և հաճախորդի խոսակցությունները միմյանց լսելի դարձնող խոսափող:

67. Փոխանակման կետը պետք է ապահովված լինի սույն կանոնակարգի 98-րդ կետի պահանջներին համապատասխանող տեսագրման և ձայնագրման համակարգերով: Համակարգը պետք է ապահովի տեսագրված և ձայնագրված տեղեկատվության պահպանում համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա, որը հնարավորություն կտա պարզորոշ դիտելու և լսելու կատարված տեսագրությունն ու ձայնագրությունը: Փոխանակման կետի դիմային ապակու վրա տեսանելի վայրում (հյուրանոցում գործող փոխանակման կետերի դեպքում` հաճախորդի համար տեսանելի վայրում) պետք է նաև փակցված լինի «Փոխանակման կետի տարածքը տեսագրվում և ձայնագրվում է:» բովանդակությամբ հայտարարություն:

68. Փոխանակման կետում տեղադրված համակարգչային, ինչպես նաև տեսաձայնագրման համակարգերը հնարավորություն պետք է տան յուրաքանչյուր պահի արտահանելու և Կենտրոնական բանկ ներկայացնելու համապատասխան տեսաձայնագրությունները:

69. Կանխիկ գումարի պահպանման համար փոխանակման կետը պետք է ունենա դրամապահոց կամ կանխիկ փողի (դրամական միջոցների) ամենօրյա տեղափոխման, հանձնման ու պահպանման վերաբերյալ ինկասացիոն կազմակերպության (անհրաժեշտության դեպքում` նաև դրամապահոց ունեցող որևէ բանկի (բանկի մասնաճյուղի)) հետ կնքված համապատասխան պայմանագիր: Եթե փոխանակման կետի տարածքի անվտանգության ապահովումը տեղում (այն շինության տարածքում, որտեղ տեղակայված է փոխանակման կետը) շուրջօրյա ռեժիմով կամ ոչ աշխատանքային օրերին/ժամերին իրականացնում է զինված անվտանգության ծառայությունը, որի հետ կնքված է համապատասխան պայմանագիր, ապա դրամապահոցի կամ ինկասացիոն պայմանագրի առկայությունը պարտադիր չէ:

70. Դրամապահոցը պետք է առանձնացված լինի հարակից տարածքներից, ունենա մեկ կողպվող երկաթյա դուռ (առնվազն 10 սմ հաստությամբ), որը պետք է բացվի դրամարկղի կողմից: Դրամապահոցի պատերը պետք է լինեն երկաթբետոնից, որոնց հաստությունը պետք է լինի առնվազն 12 սմ: Դրամապահոցը պետք է լինի ուղղանկյուն զուգահեռանիստ և ունենա նվազագույնը 1մ3  ներքին ծավալ:

71. Փոխանակման կետի դրամապահոցը կարող է տեղակայված լինել փոխանակման կետի գործառնական դրամարկղի տարածքից դուրս, բայց նույն խանութի/առևտրի կենտրոնի տարածքում: Եթե փոխանակման կետը և առևտրի կազմակերպիչը տարբեր անձինք են, ապա փոխանակման կետը դրամապահոցի տարածքի համար պետք է ունենա տվյալ տարածքի սեփականության, անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման պայմանագիր:

72. Փոխանակման կետի դրամապահոցը փոխանակման կետի գործառնական դրամարկղի տարածքից դուրս տեղակայված լինելու դեպքում փոխադրվող դրամական միջոցները պետք է առնվազն հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրական գումարի չափով ապահովագրված լինեն փոխանակման կետի գործառնական դրամարկղի տարածքից դեպի փոխանակման կետի դրամապահոց և փոխանակման կետի դրամապահոցից դեպի փոխանակման կետի գործառնական դրամարկղ տանող ճանապարհին հնարավոր գողության, կողոպուտի և հարձակումների ռիսկերից, իսկ փոխանակման կետի աշխատակիցների կյանքն ու առողջությունը պետք է առնվազն տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրական գումարի չափով ապահովագրված լինեն փոխանակման կետի գործառնական դրամարկղի տարածքից դեպի փոխանակման կետի դրամապահոց և փոխանակման կետի դրամապահոցից դեպի փոխանակման կետի գործառնական դրամարկղ տանող ճանապարհին անձի կյանքին ու առողջությանը հասցված վնասներից:

73. Եթե առևտրի կենտրոնում կամ խանութում տեղակայված են մեկից ավելի փոխանակման կետեր (փոխանակման կետ ու նշված փոխանակման կետի մասնաճյուղ(եր)), ապա նշված փոխանակման կետերը (փոխանակման կետերի մասնաճյուղ(եր)ը) իրենց դրամական միջոցները կարող են պահել միևնույն դրամապահոցում: Դրամապահոցը պետք է բավարարի սույն կանոնակարգի 70-րդ կետով սահմանված պահանջներին, ինչպես նաև դրամապահոցում պետք է առանձնացված լինեն կողպվող մետաղյա դռներով հատուկ խցիկներ՝ ըստ փոխանակման կետերի լիցենզիաների: Առանձնացված յուրաքանչյուր խցիկի վրա պետք է նշված լինի փոխանակման կետի լիցենզիայի համարը: Ընդ որում՝ յուրաքանչյուր խցիկում առկա գումարը համարվում է նշված փոխանակման կետերի դրամարկղի մնացորդ: Նշված դրամապահոցում բացի տվյալ փոխանակման կետ(եր)ի գումարներից, այլ գումարներ պահպանվել չեն կարող:

74. Այն դեպքում, երբ փոխանակման կետը գտնվում է հյուրանոցի տարածքում, որտեղ հյուրանոցի և փոխանակման կետի անվտանգությունն ապահովում է հյուրանոցի ներքին անվտանգության ծառայությունը, ինչպես նաև՝ փոխանակման կետն ունի առնվազն հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրական գումարի չափով դրամարկղում առկա դրամական միջոցների շուրջօրյա կամ ոչ աշխատանքային օրերին/ժամերին ապահովագրություն` գողության, կողոպուտի և հարձակումների ռիսկերից, ապա սույն կանոնակարգի 69-րդ կետով սահմանված պահանջները պարտադիր չեն: Նշված դեպքում պետք է առկա լինի պայմանագիր (կամ գրավոր հայտարարություն՝ տրված հյուրանոցի ներքին անվտանգության ծառայության կողմից) հյուրանոցի ներքին անվտանգության ծառայության կողմից փոխանակման կետի անվտանգությունն ապահովելու մասին:

75. Փոխանակման կետի դրամարկղը (առկայության դեպքում` նաև դրամապահոցն ու հաճախորդների սպասարկման տարածքը) պետք է սարքավորված լինի անվտանգության ազդարարման համակարգով, իսկ դրամարկղում գտնվող աշխատակցի աշխատասեղանի տակ պարտադիր պետք է տեղադրված լինի աշխատանքային ժամերին գործող ազդարարման ոտնակ: Անվտանգության ազդարարման ողջ համակարգը պետք է միացված լինի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման հետ՝ հիմնավորված համապատասխան պայմանագրով: Փոխանակման կետը պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանության համապատասխան ստորաբաժանման կողմից հաստատված` անվտանգության ազդարարման համակարգի և ազդարարման ուղիղ կապի ոտնակի սարքին լինելու մասին համապատասխան փաստաթուղթ (շահագործման ակտ): Եթե փոխանակման կետն իրականացնում է ամենօրյա ինկասացիա, ապա անվտանգության ազդարարման համակարգի առկայությունը պարտադիր չէ գումարն ինկասացնելուց հետո:

76. Սույն կանոնակարգի 75-րդ կետով սահմանված պահանջները պարտադիր չեն, եթե.

1) փոխանակման կետի տարածքի անվտանգությունը աշխատանքային ժամերին կամ շուրջօրյա տեղում (այն շինության տարածքում, որտեղ տեղակայված է փոխանակման կետը) իրականացնում է զինված անվտանգության ծառայությունը, և սույնի վերաբերյալ առկա է համապատասխան պայմանագիր, կամ

2) փոխանակման կետն ունի առնվազն հինգ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրական գումարի չափով դրամարկղում առկա դրամական միջոցների ապահովագրություն` գողության, կողոպուտի և հարձակումների ռիսկերից, ինչպես նաև՝ փոխանակման կետի աշխատակիցների կյանքին ու առողջությանը հասցված վնասներից ապահովագրություն` յուրաքանչյուր աշխատակցի համար առնվազն տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ ապահովագրական գումարի չափով:

77. Եթե փոխանակման կետը գտնվում է հյուրանոցում, որտեղ հյուրանոցի ու փոխանակման կետի անվտանգությունն ապահովում է հյուրանոցի ներքին անվտանգության ծառայությունը, ապա սույն կանոնակարգի 75-րդ կետով սահմանված պահանջները պահպանելու փոխարեն փոխանակման կետում կարող է տեղադրված լինել միայն անվտանգության ազդարարման ոտնակ, որը պետք է միացված լինի հյուրանոցի ներքին անվտանգության ծառայությանը: Նշված դեպքում պետք է առկա լինի պայմանագիր (կամ գրավոր հայտարարություն՝ տրված հյուրանոցի ներքին անվտանգության ծառայության կողմից) հյուրանոցի ներքին անվտանգության ծառայության կողմից փոխանակման կետի անվտանգությունը ապահովելու մասին, որը պետք է նշում պարունակի նաև հյուրանոցի ներքին անվտանգության ծառայության կողմից փոխանակման կետի անվտանգության ապահովման շրջանակներում անվտանգության ազդարարման ոտնակի շահագործված լինելու փաստի վերաբերյալ:

78. Փոխանակման կետի դրամարկղը (առկայության դեպքում` նաև հաճախորդների սպասարկման տարածքը) պետք է սարքավորված լինի շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգով: Ընդ որում, շուրջօրյա պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը պետք է տեղադրված լինի փոխանակման կետի ամբողջ տարածքում և միացված լինի Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությանը` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով:

(78-րդ կետը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն)

79. Արտարժույթի առուվաճառք իրականացնելու համար փոխանակման կետի տարածքը պետք է ունենա հետևյալ տեխնիկական հագեցվածությունը`

1) չհրկիզվող պահարան,

2) դրամանիշերի իսկությունը ստուգող սարք,

3) դրամանիշերը հաշվելու սարք,

4) քաղաքային հեռախոս,

5) դրամարկղի դիմային մասի սեղանիկի վրա տեղադրված հաշվիչ մեքենա` հաճախորդների կողմից հաշվարկներ կատարելու համար,

6) արտարժույթի առուվաճառքի փոխարժեքները արտացոլող վահանակ (վահանակներ),

7) համակարգչային սարքավորում և (կամ) հսկիչ-դրամարկղային մեքենա (համակարգչային սարքավորման հետ պարտադիր են նաև տպող սարք և անխափան սնուցման սարք):

80. Ընդ որում` սույն կանոնակարգի 79-րդ կետի 1-ից 7-րդ ենթակետերում նշված իրերը պետք է լինեն սարքին վիճակում:

81. Կենտրոնական բանկը սահմանում է տարածքային և տեխնիկական հագեցվածության լրացուցիչ պայմաններ` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 11-ի, որոնք փոխանակման կետերը կարող են կիրառել` իրենց գործունեությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով: Հավելված 11-ով սահմանված տարածքային և տեխնիկական հագեցվածության լրացուցիչ պայմանները չեն փոխարինում սույն գլխով սահմանված` տարածքային և տեխնիկական հագեցվածության նկատմամբ նվազագույն պահանջներին:

82. Փոխանակման կետը կարող է իրականացնել տարածքի կամ տեխնիկական հագեցվածության պայմանների (այդ թվում` սույն կանոնակարգի 56-րդ կետում նշված տարածքներում փոխանակման կետի դրամարկղի դիրքի) փոփոխություն: Տարածքի կամ տեխնիկական հագեցվածության պայմանների փոփոխության աշխատանքների ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում փոխանակման կետն այդ մասին գրավոր տեղեկատվություն է ներկայացնում Կենտրոնական բանկ: Տեղեկատվությունը ստանալուց հետո Կենտրոնական բանկի համապատասխան ստորաբաժանումները մեկամսյա ժամկետում իրականացնում են այդ պայմանների փոփոխության ուսումնասիրություն և արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկացնում փոխանակման կետին: Ընդ որում, եթե փոխանակման կետը կատարել է դրամարկղի դիրքի փոփոխություն, ապա փոխանակման կետը պետք է Կենտրոնական բանկ ներկայացնի նաև տարածքի փոփոխված հատակագիծը` հաստատված իրավասու մարմնի կամ համապատասխան լիցենզիա ունեցող մարմնի կողմից, որի վրա պետք է նշագրված լինի փոխանակման կետի դրամարկղի գտնվելու վայրը և այն նվազագույն տարածքը, որը բավարարում է սույն կանոնակարգի 56-րդ կետով սահմանված պահանջներին:

 

ԲԱԺԻՆ III. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ: ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

ԳԼՈՒԽ 9. ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

83. Փոխանակման կետը կարող է գործառնություններ իրականացնել միայն լիցենզավորված վայրում:

84. Փոխանակման կետի դրամարկղային տարածքում (բացառությամբ` հյուրանոցների տարածքներում գտնվողների) պետք է իրականացվի միայն լիցենզիայով նախատեսված գործունեություն:

85. Արտարժույթի առուվաճառքի գործառնություններ կարող են իրականացնել միայն Կենտրոնական բանկի տրամադրած լիցենզիայի ներդիրում ընդգրկված աշխատակիցները։ Փոխանակման կետի աշխատակիցը (աշխատակիցները) փոխանակման կետի լիցենզիային կից ներդիրում ընդգրկվելու դեպքում համարվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որակավորման վկայական ստացած։

(85-րդ կետը խմբ. 28.02.23 թիվ 16-Ն)

85.1.Փոխանակման կետի աշխատակիցը փոխանակման կետի նախաձեռնությամբ փոխանակման կետի լիցենզիային կից ներդիրից հանվելու դեպքում չի համարվում «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված որակավորման վկայականից զրկված։

(85.1-ին կետը լրաց. 28.02.23 թիվ 16-Ն)

86. Փոխանակման կետը արտարժույթի առուվաճառքի գործարքներ իրականացնելիս ինքնուրույն է սահմանում առուվաճառքի փոխարժեքները:

87. Եթե փոխանակման կետի փոխարժեքներն արտացոլող վահանակի վրա արտացոլված է տվյալ արժույթի փոխարժեքը, և եթե դրամարկղում առկա է պահանջվող գումարը և համապատասխան անվանական արժեքով դրամանիշեր, ապա փոխանակման կետը չի մերժում տվյալ գործարքի իրականացումը:

88. Փոխանակման կետը կարող է գործարք կատարել միայն փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղի միջոցով: Հաճախորդների սպասարկման տարածքի առկայության դեպքում գործարքը պետք է իրականացվի դեպի նշված տարածք նայող` փողի (դրամական միջոցների) փոխանցման արկղի միջոցով:

89. Փոխանակման կետը դրամարկղի ներսում հաճախորդի համար տեսանելի վայրում տեղակայված փոխարժեքներն արտացոլող վահանակի (վահանակների) վրա փակցնում է իր կողմից իրականացվող արտարժույթի առուվաճառքի գործառնությունների տեսակների ցանկը և փոխարժեքները: Փոխանակման կետը փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրում է միայն փոխանակման կետի դրամարկղում՝ բացառությամբ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի, որոնց փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրվում է սպասարկման սրահում: Փոխանակման կետի դրամարկղի ներսում, իսկ հյուրանոցում գտնվող փոխանակման կետի դեպքում` սպասարկման սրահում, փոխարժեքներն արտացոլող վահանակը տեղադրվում է այնպես, որպեսզի այն փակ տարածքից դուրս տեսանելի չլինի:

90. Դրամարկղից դուրս, իսկ հյուրանոցներում գտնվող փոխանակման կետերի դեպքում` սպասարկման սրահից դուրս վահանակ ունենալու դեպքում փոխանակման կետը վահանակի վրա կարող է նշել միայն «Տարադրամի փոխանակման կետ» արտահայտությունը (ցանկության դեպքում նաև դրա օտարալեզու տարբերակը), լիցենզավորված անձի անվանումը, լիցենզիայի համարը, աշխատանքային օրերը և ժամերը:

91. Փոխանակման կետի դիմային մասի ապակու վրա (հյուրանոցում գործող փոխանակման կետի դեպքում` հաճախորդի համար տեսանելի վայրում) պետք է փակցված լինեն Կենտրոնական բանկի կողմից տրամադրված լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի բնօրինակը կամ պատճենը, ինչպես նաև՝ աշխատանքային օրերը և ժամերը:

92. Աշխատանքի ընթացքում փոխանակման կետի աշխատակիցները պարտավոր են ունենալ անձը հաստատող փաստաթուղթ և կրել լուսանկարով այցեքարտ, որտեղ պետք է նշված լինեն լիցենզավորված անձի անվանումը, աշխատակցի անունը, ազգանունը:

93. Աշխատանքային ժամերի ընթացքում փոխանակման կետի դրամարկղում չեն կարող գտնվել այլ անձինք, բացի լիցենզիայում կամ լիցենզիայի ներդիրում նշված անձանցից:

94. Դրամարկղի դուռը աշխատանքային օրվա ընթացքում պետք է լինի կողպված: Եթե փոխանակման կետն ունի հաճախորդների սպասարկման տարածք, ապա ինկասացիայի ընթացքում հաճախորդների սպասարկման սրահի դռների և պատուհանների փակ լինելը պարտադիր է:

95. Փոխանակման կետը պարտավոր է հաճախորդներին ապահովել շրջանառության համար պիտանի (ոչ հնամաշ)՝ Հայաստանի Հանրապետության դրամանիշերով:

96. Փոխանակման կետը կարող է մատուցել նաև հետևյալ ծառայությունները՝ հնամաշ կամ վնասված դրամանիշերի փոխանակում պիտանի դրամանիշերով, բարձր անվանական արժեքի դրամանիշերի փոխանակում ցածր անվանական արժեքի դրամանիշերով և հակառակը: Եթե այդ ծառայությունները վճարովի են, ապա դրանց սակագները պետք է փակցված լինեն հաճախորդների համար տեսանելի վայրում:

97. Այն փոխանակման կետերը, որոնք չունեն սույն կանոնակարգով սահմանված դրամապահոց կամ իրենց տարածքի անվտանգության ապահովումն իրականացնելու մասին զինված անվտանգության ծառայության հետ կնքված համապատասխան պայմանագիր, յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո պարտավոր են դրամարկղում առկա մեկ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող գումարի մնացորդը հանձնել համապատասխան ինկասացիոն կազմակերպությանը: Ինկասացիան հիմնավորող փաստաթղթերը պետք է պահվեն փոխանակման կետում առնվազն 1 տարի ժամկետով:

98. Փոխանակման կետը պետք է սարքավորված լինի տեսագրման և ձայնագրման այնպիսի համակարգով, որը պետք է ապահովի ու փաստացի իրականացնի՝

1) փոխանակման կետի աշխատակցի և հաճախորդների միջև արտարժույթի փոխանակման գործընթացի տեսագրում ու ձայնագրում, մասնավորապես հաճախորդների կողմից փոխանակման կետի աշխատակցին դրամական միջոցների փոխանցում, փոխանակման կետի աշխատակցի կողմից դրամական միջոցների հաշվարկում, հաճախորդին անդորրագրի ու դրամական միջոցների փոխանցում: Տեսագրումը պետք է իրականացվի այնպես, որ հնարավորություն տա տեսագրելու փողի փոխանցման արկղը, նույնականացնելու փոխանակվող արժույթի տեսակներն ու հաճախորդին (այդ թվում՝ պարզորոշ երևա հաճախորդի դեմքը),

2) Դրամարկղի դռան մոտ կատարվող գործողությունների տեսագրում ու ձայնագրում,

3) Փոխանակման կետի դրամարկղի ներսում տեղի ունեցող գործողությունների, այդ թվում` աշխատակիցների գործողությունների տեսագրում ու ձայնագրում,

4) տեսագրությունների ու ձայնագրությունների որակը պետք է հնարավորություն տա հստակ դիտելու և լսելու կատարված տեսագրություններն ու ձայնագրությունները:

(98-րդ կետը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն)

99. Եթե փոխանակման կետը սույն կանոնակարգի 69-րդ ու 97-րդ կետերի համաձայն իրականացնում է դրամական միջոցների ինկասացում, ապա փոխանակման կետում սարքավորված տեսագրման և ձայնագրման համակարգը պետք է ապահովի և փաստացի իրականացնի փոխանակման կետի աշխատակցի կողմից ինկասատորին, ինչպես նաև ինկասատորի կողմից փոխանակման կետի աշխատակցին դրամական միջոցների (կամ պարկի) փոխանցման գործընթացի ամբողջական տեսագրում ու ձայնագրում:

100. Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն յուրաքանչյուր օրվա համար առանձին` համակարգչում կամ ցանկացած արտաքին կրիչի վրա՝ համարակալելով ըստ այդ օրվա ամսաթվի: Տեսաձայնագրություններում պետք է նշվեն տեսագրման ամսաթիվը և ժամը: Ընդ որում, արտարժույթի առուվաճառքի գործարքների ժամերը ֆիսկալ հաշվետվությունում (էլեկտրոնային գրանցումների մատյանում) և տեսաձայնագրություններում պետք է համապատասխանեն իրար: Տեսագրված և ձայնագրված նյութերը պետք է պահպանվեն փոխանակման կետում առնվազն 180 օր:

101. Փոխանակման կետերը պարտավոր են գործունեության վայրում ունենալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերը կամ պատճենները:

102. Սույն կանոնակարգի 4-րդ, 5-րդ, 6-րդ կետերում նշված պայմանագրերի ժամկետները լրանալուց հետո անմիջապես կնքվում են նոր պայմանագրեր և 15-օրյա ժամկետում Կենտրոնական բանկ են ներկայացվում դրանք կամ նախկին պայմանագրերի ժամկետների երկարաձգումը հավաստող փաստաթղթերը, ինչպես նաև՝ անհատույց օգտագործման, վարձակալության (ենթավարձակալության) կամ հավատարմագրային կառավարման իրավունքի պետական գրանցման նոր վկայականի պատճենը:

103. Փոխանակման կետը պետք է գործի համաձայն իր կողմից Կենտրոնական բանկ ներկայացված աշխատանքային ռեժիմի: Փոխանակման կետը պարտավոր է հայտարարված աշխատանքային ռեժիմի յուրաքանչյուր փոփոխության դեպքում նախապես տեղեկացնել Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով հայտարարություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 13-ի:

104. Փոխանակման կետն իր գործունեությունը ժամանակավորապես դադարեցնելու դեպքում նախապես պետք է տեղեկացնի Կենտրոնական բանկին՝ ներկայացնելով սույն կանոնակարգի Հավելված 14-ով սահմանված հայտարարությունը: Ընդ որում՝ եթե փոխանակման կետի գործունեությունը համաձայն ներկայացված Հավելված 14-ի դադարեցվել է անորոշ ժամկետով, ապա փոխանակման կետը կարող է գործունեությունը վերսկսել միայն Կենտրոնական բանկին նախապես տեղեկացնելուց հետո` լրացնելով սույն կանոնակարգի Հավելված 14-ի միայն 2-րդ մասը:

105. Համակարգչի, համակարգչային ծրագրի, տպող սարքի, հսկիչ-դրամարկղային մեքենայի (եթե կիրառվում է այդպիսին), սույն կանոնակարգի 98-րդ կետով սահմանված տեսագրման և ձայնագրման համակարգերի խափանման կամ էլեկտրասնուցման անջատման դեպքում փոխանակման կետը պարտավոր է անմիջապես դադարեցնել գործունեությունը` այդ մասին տեղեկացնելով Կենտրոնական բանկին` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 14-ի (առանց նշելու գործունեությունը դադարեցնելու պատճառը):

106. Կենտրոնական բանկի կողմից փոխանակման կետերում տեղադրված համակարգչային ծրագրի խափանման դեպքում (եթե անհրաժեշտություն է առաջացել Կենտրոնական բանկի համապատասխան մասնագետի այցը) Կենտրոնական բանկ է ներկայացվում սույն կանոնակարգի Հավելված 15-ով սահմանված դիմումը:

107. Սույն կանոնակարգի 16-րդ, 103-րդ, 104-րդ և 105-րդ կետերում սահմանված հայտարարությունները պետք է Կենտրոնական բանկ ներկայացվեն Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, իսկ նշված ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով: Էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկատվություն ներկայացնելու դեպքում ներկայացման ժամանակահատված է սահմանվում Կենտրոնական բանկի էլեկտրոնային փոստի սերվերում նշված տեղեկատվության գրանցման ժամանակահատվածը:

108. Աշխատանքային օրվա ցանկացած պահի` Փոխանակման կետի էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալների համաձայն հաշվարկված ՀՀ դրամի և (կամ) Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքով դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթների, ինչպես նաև` ռուսական ռուբլու ու վրացական լարիի հանրագումարը չի կարող մեկ միլիոն ՀՀ դրամից պակաս լինել:

(108-րդ կետը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն)

108.1. Ոչ աշխատանքային օրերին կամ ժամերին փոխանակման կետում առկա դրամական միջոցները չպետք է պակաս լինեն մեկ միլիոն ՀՀ դրամից և (կամ) Կենտրոնական բանկի կողմից հրապարակված փոխարժեքով դրան համարժեք առաջին խմբի մեջ մտնող արտարժույթից, ինչպես նաև` ռուսական ռուբլուց ու վրացական լարիից (բացառություն է կազմում միայն այն դեպքը, երբ փոխանակման կետը ժամանակավոր դադարեցնում է իր գործունեությունը, որի ժամանակ ամբողջ գումարը կարող է ելքագրվել): Փոխանակման կետում առկա դրամական միջոցները դրամարկղում առկա ամբողջ գումարի, դրամապահոցի մնացորդի ու ինկասացված գումարների հանրագումարն է:

(108.1-ին կետը լրաց. 25.10.16 թիվ 181-Ն)

109. Փոխանակման կետի դրամարկղի դիմային ապակու վրա` հաճախորդի համար տեսանելի վայրում (հյուրանոցում գործող փոխանակման կետի դեպքում` հաճախորդի համար տեսանելի վայրում), ընթեռնելի տառերով և թվերով պետք է փակցված լինի տեղեկատվություն այն մասին, որ բողոքների և առաջարկությունների դեպքում հաճախորդները կարող են դիմել Կենտրոնական բանկ: Նշված հայտարարության մեջ պետք է նշվեն փոխանակման կետերի վերահսկողության համար Կենտրոնական բանկի պատասխանատու ստորաբաժանման հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն:

110. Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանումը փոխանակման կետի գործունեության պարզաբանման և մեկնաբանման կարիք ունեցող հարցադրումների վերաբերյալ, ինչպես նաև` առանձին վերահսկողական նպատակներից ելնելով` փոխանակման կետերից կարող է պահանջել լրացուցիչ տեղեկություններ և պարզաբանումներ (այդ թվում՝ տեսագրություններ ու ձայնագրություններ)` ներկայացնելով ծանուցում, որը ստորագրվում է Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից: Փոխանակման կետը ծանուցումը ստանալուց հետո ոչ ուշ, քան մեկ աշխատանքային օրվա ընթացքում (եթե ծանուցման մեջ այլ ժամկետ նշված չէ) ներկայացնում է ծանուցմամբ պահանջվող պարզաբանումները և (կամ) այլ տեղեկությունները: Ծանուցմամբ փոխանակման կետի լիազոր ներկայացուցիչը կարող է հրավիրվել Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանում՝ պարզաբանումներ տալու համար: Փոխանակման կետում իրականացված ստուգման արդյունքներով, ինչպես նաև` ծանուցմամբ կարող է պահանջվել Կենտրոնական բանկ ներկայացնել սույն կանոնակարգի 98-րդ կետով սահմանված տեսագրություններն ու ձայնագրությունները: Նշված դեպքերում փոխանակման կետը սահմանված ժամկետում պարտավոր է Կենտրոնական բանկ ներկայացնել պահանջվող տեսագրություններն ու ձայնագրությունները, որոնք պետք է լինեն MPEG կամ AVI ընդլայնումով (ֆորմատներով):

111. Ծանուցման արդյունքում տրամադրված տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:

112. Փոխանակման կետի կողմից ԿԲ ներկայացվող ցանկացած գրության, դիմումի կամ տեղեկանքի վերին ձախ մասում պետք է պարունակվի նշում՝ փոխանակման կետի անվանման, լիցենզիայի համարի ու հասցեի մասին:

 

ԳԼՈՒԽ 10. ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

113. Փոխանակման կետն իր գործարքները պետք է իրականացնի համապատասխան ծրագրով ապահովված և սահմանված կարգով գրանցված համակարգչային սարքավորման կամ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով` պահպանելով դրանց օգտագործման ու շահագործման համար սահմանված կանոնները:

114. Փոխանակման կետի իրականացրած բոլոր գործառնությունները պարտադիր հաշվառվում են նրանց ֆիսկալային հաշվետվությունում (այսուհետ` էլեկտրոնային գրանցումների մատյան)` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 17-ի: Դրանք են՝

1) արտարժույթի առուվաճառքի գործարքները,

2) փոխանակման կետի սեփականատիրոջ կողմից ավելացված կամ պակասեցված գումարները (շրջանառության միջոցների ավելացում կամ պակասեցում),

3) փոխանակման կետերի գործունեության համար անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կարգով պետական բյուջե վճարվող գումարները, ինչպես նաև՝ ստացված վարկերը (փոխառությունները և այլն),

4) ինկասացիոն կազմակերպություններին տրամադրված և վերջիններից հետ ստացված միջոցները:

115. Փոխանակման կետը պարտավոր է հաճախորդին տրամադրել արտարժույթի առուվաճառքի յուրաքանչյուր գործարքի կատարման վերաբերյալ անդորրագիր, որն առնվազն պետք է պարունակի սույն կանոնակարգի Հավելված 16-ով սահմանված տեղեկատվությունը: Անդորրագրի օրինակը պետք է ստորագրվի աշխատակցի կողմից և հաճախորդին տրամադրվի նախքան վաճառված կանխիկի տրամադրումը, կամ առնվազն կանխիկի հետ միաժամանակ: Փոխանակման կետը պարտավոր է հաճախորդին տրամադրել հաճախորդի հետ իրականացված գործարքի տվյալներին (գործարքի օր, ժամ, ծավալ և փոխարժեք) համապատասխանող անդորրագիր, հակառակ դեպքում անդորրագիրը համարվում է չտրամադրված:

116. Արտարժույթի առուվաճառքի մեկանգամյա գործարքի գումարը (այդ թվում` մեկ անձի կողմից տարբեր արտարժույթներով իրականացվող մեկանգամյա գործարքների հանրագումարը` դրամային արտահայտությամբ) մեկ հարյուր հազար դրամը գերազանցելու դեպքում հաճախորդից պահանջվում է անձը հաստատող փաստաթուղթ և անդորրագրի վրա լրացվում են հաճախորդի անունը, ազգանունը, անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի տվյալները, ինչպես նաև՝ այն ստորագրվում է հաճախորդի կողմից:

117. Փոխանակման կետի կողմից արտարժույթի վաճառքի մեկանգամյա գործարքի գումարը (այդ թվում` մեկ անձի հետ տարբեր արտարժույթներով իրականացվող մեկանգամյա արտարժույթի վաճառքի գործարքների հանրագումարը` դրամային արտահայտությամբ) չորս հարյուր հազար դրամը գերազանցելու դեպքում այդ գործարքների վերաբերյալ փոխանակման կետը կազմում է օրական հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 19-ի: Ընդ որում, յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար Հավելված 19-ը պետք է կազմվի մինչև տվյալ աշխատանքային օրվան հաջորդող աշխատանքային օրվա ավարտը: Փոխանակման կետը պարտավոր է սույն կետով սահմանված յուրաքանչյուր գործարքի դեպքում հաճախորդի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և սույն կետով սահմանված օրական հաշվետվությունները պահպանել առնվազն 1 տարի, ինչպես նաև Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման պահանջով Կենտրոնական բանկ ներկայացնել վերոնշյալ հաշվետվությունը:

(117-րդ կետը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն)

118. Սույն կանոնակարգի 116-րդ և 117-րդ կետերով սահմանված պահանջներից խուսափելու կամ դրանք չկատարելու նպատակով չի թույլատրվում արժութային գործարքը բաժանել երկու կամ ավելի մասերի: Արժութային վերահսկողություն իրականացնելու ընթացքում բաժանված գործարքները կարող են դիտարկվել որպես մեկ գործարք:

119. Փոխանակման կետերին արգելվում է առանց հաճախորդների փաստացի ներկայության իրականացնել գործարքներ` գրանցելով դրանք ֆիսկալային հաշվետվություններում: Նշված դեպքերը դիտարկվում են որպես գործարքներ, որոնց դեպքում փաստացի չեն պահպանվում սույն կանոնակարգի 115-րդ կետով սահմանված պահանջները:

119.1. Փոխանակման կետերին արգելվում է մեկ հաճախորդի հետ գործարք իրականացնելու ընթացքում, գործարք սկսել մեկ այլ հաճախորդի հետ: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով մեկ գործարքի սկիզբ է համարվում հաճախորդի կողմից փոխարկվող գումարը փոխանակման կետի փոխանցման արկղ դնելու պահը, իսկ գործարքի ավարտ` Փոխանակման կետի կողմից փոխարկված գումարը անդորրագրի հետ միասին հաճախորդին տրամադրելու պահը:

(119.1-ին կետը լրաց. 25.10.16 թիվ 181-Ն)

120. Փոխանակման կետի աշխատակցի կամ ղեկավարի կողմից իր անձնական գումարներով փոխանակման գործարքներ իրականացնելու դեպքում անդորրագրի վրա լրացվում են աշխատակցի կամ ղեկավարի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները` անկախ գումարի մեծությունից, ընդ որում` փոխանակման կետի աշխատակցի կամ ղեկավարի կողմից մեկ օրվա ընթացքում տարբեր արժույթներով իրականացված գործարքների հանրագումարը չորս հարյուր հազար դրամը գերազանցելու դեպքում այդ գործարքները ներառվում են սույն կանոնակարգի 117-րդ կետով սահմանված օրական հաշվետվության մեջ:

121. Փոխանակման կետի աշխատանքն ապահովող կիրառական ծրագրային համակարգում (այսուհետ` Ծրագիր) ելքի կամ մուտքի գործարք գրանցելու դեպքում «Նպատակ» դաշտում կատարվում են հետևյալ գրանցումները.

1) սույն կանոնակարգի 114-րդ կետի 2-րդ ենթակետի դեպքում նշվում է համապատասխանաբար՝ «Մուտք» կամ «Ելք»,

2) սույն կանոնակարգի 114-րդ կետի 3-րդ ենթակետի դեպքում նշվում է` «Ելք-ծախս» կամ «Մուտք-փոխառության ներգրավում» կամ «Ելք-փոխառության վերադարձ»,

3) սույն կանոնակարգի 114-րդ կետի 4-րդ ենթակետի դեպքում նշվում է` «Ելք-ինկասացիա» կամ «Մուտք-ինկասացիա»:

122. Եթե լիցենզավորված անձը արտարժույթի առուվաճառքից բացի իրականացնում է նաև սույն կանոնակարգով իրեն վերապահված այլ գործունեություն, ապա արտարժույթի առուվաճառքի գծով պետք է կատարվի առանձին հաշվառում:

123. Փոխանակման կետերի դրամարկղի մնացորդը պետք է համապատասխանի էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներին: Ինչպես աշխատանքային ժամերին, այնպես էլ աշխատանքային ժամերից հետո փոխանակման կետի ամբողջ տարածքում առկա փողը (դրամական միջոցները) համարվում է դրամարկղի մնացորդ:

123.1. Եթե Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման կողմից Փոխանակման կետի տարածքում ստուգումներ իրականացնելու ժամանակ պարզվում է, որ Փոխանակման կետում առկա դրամական միջոցների մնացորդը պակաս է էլեկտրոնային գրանցումների մատյանի տվյալներից (գումարը հնարավոր չէ հայտնաբերել, գումարը կորել է, ոչ պատշաճ վայրում է դրված եղել և այլն), ապա փոխանակման կետի աշխատակիցը ստուգման ժամանակ (վերահսկողների ներկայությամբ) պարտավոր է կազմակերպել պակասորդ կազմող գումարի հայտնաբերման աշխատանքներ: Նշված աշխատանքների արդյունքում փոխանակման կետի տարածքից հայտնաբերված դրամական միջոցները Կենտրոնական բանկի վերահսկողության համար պատասխանատու ստորաբաժանման աշխատակիցների կողմից ներառվում են փոխանակման կետում առկա դրամական միջոցների մնացորդի հաշվարկում: Պակասորդ գումարի չհայտնաբերումը հանգեցնում է սույն կանոնակարգի 123-րդ կետով սահմանված պահանջի խախտմանը:

(123.1-ին կետը լրաց. 25.10.16 թիվ 181-Ն)

123.2. Փոխանակման կետի աշխատակիցը փոխանակման կետի դրամարկղից դրամական միջոցների ելքագրման դեպքում պետք է պահպանի հետևյալ ընթացակարգն ու հերթականությունը.

1) Փոխանակման կետի աշխատակիցը հաշվարկում ու սեղանի վրա առանձնացնում է ելքագրվող գումարները:

2) Ծրագրում իրականացվում է դրամական միջոցի ելքագրման մասին համապատասխան գրանցում` պահպանելով սույն կանոնակարգի 121-րդ կետի պահանջները:

3) Ծրագրում դրամական միջոցների ելքագրման մասին համապատասխան գրանցում կատարելուց հետո առնվազն հինգ րոպեի ընթացքում փոխանակման կետի աշխատակիցը պետք է ապահովի ելքագրման ենթակա դրամական միջոցների դուրսբերում դրամարկղի տարածքից: Ընդ որում, նշված ժամանակահատվածում (բացառությամբ դրամական միջոցների ինկասացման դեպքի) փոխանակման կետը չի կարող սպասարկել որևէ հաճախորդի, այսինքն արտարժույթի առուվաճառքի գործառնություններ չեն իրականացվում: Իսկ ինկասացման նպատակով գումարների ելքագրման դեպքում, ծրագրում ինկասացիայի մասին համապատասխան գրանցում կատարելուց հետո, փոխանակման կետի աշխատակիցը պետք է ինկասացվող գումարը տեղավորի ինկասացիայի պարկի մեջ, փակի և մեկ ժամվա ընթացքում պարկը հանձնի ինկասատորին:

Վերը նշված հինգ րոպեի կամ մեկ ժամվա ընթացքում փոխանակման կետում առկա դրամական միջոցների ու Ծրագրում ներկայացված դրամական միջոցների մնացորդների միջև առաջացած տարբերությունները (Ծրագրում նշված ելքագրվող գումարների մեծության չափով) չեն դիտարկվում որպես սույն Կանոնակարգի 123-րդ կետի պահանջների խախտումներ:

(123.2-րդ կետը լրաց. 25.10.16 թիվ 181-Ն)

123.3. Փոխանակման կետի աշխատակիցը փոխանակման կետի դրամարկղ դրամական միջոցներ մուտքագրման դեպքում պետք է պահպանի հետևյալ ընթացակարգն ու հերթականությունը.

1) Մուտքագրվող գումարների հաշվարկն իրականացվում է նախքան փոխանակման կետի տարածք (դրամարկղի տարածք) փոխանակման կետի աշխատակցի մուտք գործելն ու փոխանակման կետի աշխատակցի կողմից դրամական միջոցների ներս բերումը դրամարկղ:

2) Դրամարկղի տարածք մուտք գործելուց հետո առավելագույնը մեկ րոպեի ընթացքում մուտքագրման ենթակա գումարը դնում է փոխանակման կետի դրամարկղի սեղանի վրա:

3) Դրամական միջոցները սեղանի վրա դնելուց հետո առավելագույնը հինգ րոպեի ընթացքում Ծրագրում իրականացվում է դրամական միջոցների մուտքագրման մասին համապատասխան գրանցում` պահպանելով սույն կանոնակարգի 121-րդ կետի պահանջները:

Ընդ որում, վերը նշված ժամանակահատվածում փոխանակման կետը չի կարող սպասարկել որևէ հաճախորդի (արտարժույթի առուվաճառքի գործառնություններ չեն իրականացվում):

Վերը նշված ժամանակահատվածներում փոխանակման կետում առկա դրամական միջոցների ու Ծրագրում ներկայացված դրամական միջոցների մնացորդների միջև առաջացած տարբերությունները չի դիտարկվում որպես սույն կանոնակարգի 123-րդ կետի պահանջների խախտում:

Ընդ որում, 123.1-րդ, 123.2-րդ և 123.3-րդ կետերով նկարագրված գործողությունները պետք է հստակ տեսաձայնագրված լինեն:

(123.3-րդ կետը լրաց. 25.10.16 թիվ 181-Ն)

124. Փոխանակման կետի աշխատակիցը աշխատանքային օրվա ավարտից հետո Ծրագրի միջոցով կատարում է դրանում առկա տեղեկատվության կրկնօրինակում այլ արտաքին կրիչների վրա (մագնիսական սկավառակ, լազերային սկավառակ կամ այլ), որը պետք է պահպանվի մինչև հաջորդ կրկնօրինակումը:

125. Եթե փոխանակման կետը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա նա պետք է թղթային եղանակով վարի գրանցումների մատյան, որի էջերը կարվում և համարակալվում են փոխանակման կետի կողմից և հաստատվում Կենտրոնական բանկի կողմից: Գրանցումների մատյանը թղթային եղանակով վարելու դեպքում փոխանակման կետը պետք է յուրաքանչյուր գործարք իր կատարման պահին հաշվառի գրանցումների մատյանում: Գրանցումների մատյանում պետք է արտացոլվեն սույն կանոնակարգի 114-րդ կետում նշված բոլոր գործարքները: Գրանցումների մատյանները փոխանակման կետի կողմից ամբողջովին լրացվելուց հետո պահպանվում են առնվազն 3 տարի:

126. Փոխանակման կետերը պարտավոր են մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող շաբաթվա երրորդ աշխատանքային օրը (ներառյալ) Կենտրոնական բանկ ներկայացնել նախորդ շաբաթվա գործարքների ծավալների ու ձևավորված փոխարժեքների մասին արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ հաշվետվություն` համաձայն սույն կանոնակարգի Հավելված 18-ի` ըստ շաբաթվա օրերի: Սույն կանոնակարգի իմաստով հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր շաբաթվա երկուշաբթիից մինչև կիրակի ընկած ժամանակահատվածը, ընդ որում, հաշվետվության մեջ համապատասխան սյունակներում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջին օրերի ամսաթվերը:

127. Փոխանակման կետերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվետվություններ ներկայացնելիս օգտագործում են յուրաքանչյուր արտարժույթի տեսակի գծով իրենց իրականացրած արտարժույթի առուվաճառքի գործարքների միջին փոխարժեքները` առանձին` առքի և առանձին` վաճառքի համար, որը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

ՄՓառք = (ԱԾ1*ԱՓ1+ԱԾ2*ԱՓ2+...+ԱԾո*ԱՓո) / (ԱԾ1+ԱԾ2+...+ԱԾո),

ՄՓվաճառք = (ՎԾ1*ՎՓ1+ՎԾ2*ՎՓ2+...+ՎԾո*ՎՓո) / (ՎԾ1+ՎԾ2+...+ՎԾո), որտեղ`

ՄՓառք - առքի միջին փոխարժեք,

ՄՓվաճառք - վաճառքի միջին փոխարժեք,

ԱԾi - «i»-րդ գործարքի առքի ծավալ,

ԱՓi - «i»-րդ գործարքի առքի փոխարժեք,

ՎԾi - «i»-րդ գործարքի վաճառքի ծավալ,

ՎՓi - «i»-րդ գործարքի վաճառքի փոխարժեք,

«i» - փոփոխական թիվ, որը փոխվում է 1-ից «ո»:

128. Եթե փոխանակման կետը տեղադրել է հսկիչ-դրամարկղային մեքենա, ապա սույն կանոնակարգի Հավելված 18-ի պահանջներին բավարարող արտարժույթի առուվաճառքի հաշվետվությունը պետք է կազմվի թղթային եղանակով:

129. Եթե փոխանակման կետը տեղադրել է Կենտրոնական բանկի պահանջներին բավարարող ծրագիր պարունակող համակարգչային սարքավորում, ապա սույն կանոնակարգի Հավելված 18-ով պահանջվող հաշվետվությունը կլրացվի/կմշակվի ծրագրի կողմից՝ ավտոմատ կերպով: Հաշվետվությունը պետք է ներկայացվի Կենտրոնական բանկի ինտերնետային կայքի միջոցով կամ էլեկտրոնային փոստով, իսկ այդ ձևերով ներկայացման անհնարինության դեպքում` թղթային տարբերակով:

130. Փոխանակման կետերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, ինչպես նաև այլ տեղեկությունները պետք է լինեն արժանահավատ և ամբողջական:

131. Հաշվետվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնելիս՝ ֆայլը կոդավորվում է: Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

 

Ներմուծեք նկարագրությունը_7245

 

ԳԼՈՒԽ 11. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

132. Մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը փոխանակման կետերը պետք է դիմեն Կենտրոնական բանկ փոխանակման կետերի լիցենզիաները սույն կանոնակարգի Հավելված 4-ին համապատասխանեցնելու նպատակով: Եթե նշված գործընթացում բացահայտվում են սույն կանոնակարգի 53-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված հիմքերը, ապա կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ նշված փոխանակման կետերի լիցենզիաները Կենտրոնական բանկի կողմից ճանաչվում են ուժը կորցրած:

133. Մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը փոխանակման կետերը պետք է ապահովեն սույն Կանոնակարգի 78-րդ և 98-րդ կետերի պահանջները և համապատասխանելու վերաբերյալ սույն կետով սահմանված ժամկետում հայտարարություն ներկայացնեն Կենտրոնական բանկ:

 

 Հավելված 1

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

 

 

  

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝
պարոն ____________________

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ

ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի պարոն ________________,

 

Խնդրում եմ տրամադրել արտարժույթի առուվաճառքի լիցենզիա:

 

Լիցենզավորվող անձի մասին

 

 

Ներքոնշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

1. Լիցենզավորվող անձի տվյալներ

1.1. Լիցենզավորվող անձի անվանումը՝

1.2. Կազմակերպական-իրավական ձևը՝

1.3. Գտնվելու վայրը՝

1.4. Գործունեության վայրը՝

1.5. ՀՎՀՀ-ն (ռեզիդենտների համար)՝

1.6. Պետական գրանցման վայրը, համարը և ամսաթիվը՝

1.7. Հեռախոսահամարը (գործադիր մարմնի ղեկավարի և/կամ նման պարտականություններ կատարող այլ պաշտոնատար անձի)`

1.8. Փոստային հասցեն, որով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ արտարժույթի առուվաճառքի լիցենզիան՝

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում լիցենզավորվող անձի՝ ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն
(ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

     

2.

     
       

3. Տեղեկություններ լիցենզավորվող անձի մասնակիցների վերաբերյալ

3.1. Մասնակցություն ունեցող իրավաբանական անձինք

Կազմակերպության անվանումը, ՀՎՀՀ-ն
(ռեզիդենտների համար)

 

Գտնվելու
վայրը

 

Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

     

2.

     
       
       
       

3.2. Մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք

Անունը, ազգանունը,
անձնագրի տվյալները, հանրային ծառայության համարանիշը

 

Բնակության
վայրը

 

Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)

 

Մասնակցության չափը (%)

1.

     

2.

     
       
       

4. Օրենքի ուժով, կանոնադրությամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով Դուք զրկվե՞լ եք արտարժույթի առուվաճառք իրականացնելու իրավունքից:

Այո

 

Ոչ

 

«Այո» պատասխանի դեպքում ներկայացնել մանրամասնությունները:

   Փոխանակման կետը գործելու է՝
   
 
խանութում, որտեղ գործունեություն է ծավալում «___________________________»
ընկերությունը: Խանութի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից
սպասարկման սրահը՝ ___ ք.մ.,
   
 
առևտրի կենտրոնում, որտեղ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը «___________________________» ընկերությունն է: Առևտրի կենտրոնի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ.,
   
 
հյուրանոցում, որտեղ հյուրանոցային ծառայություններ մատուցում է «___________________________» ընկերությունը: Հյուրանոցի ընդհանուր տարածքը (ներքին) կազմում է ___ ք.մ.,
   
 
երկաթուղային կայարանի տարածքում,
   
 
մետրոպոլիտենի կայարանի տարածքում,
   
 
օդանավակայանի տարածքում:

 

Աշխատանքային ռեժիմի վերաբերյալ

 

Հայտարարում եմ, որ գործելու եմ հետևյալ աշխատանքային ռեժիմով`

     
 
    

Շաբաթվա
օրերը

Աշխատանքային
օրվա սկիզբ

Աշխատանքային
օրվա ավարտ

Ընդմիջում

Երկուշաբթի

     

Երեքշաբթի

     

Չորեքշաբթի

     

Հինգշաբթի

     

Ուրբաթ

     

Շաբաթ

     

Կիրակի

     
 

 

   
      Աշխատելու եմ շուրջօրյա, առանց ընդմիջման/ընդմիջումով (______________________)
ընդգծել նշել ժամանակահատվածը
   
  
Փոխանակման կետը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո օրերին (դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում)

Աշխատակցի մասին

 

Ներքոնշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

1. Անձնական տվյալներ

1.1.Անունը, ազգանունը, հայրանունը

 

1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

1.3.Քաղաքացիությունը

 

1.4. Անձնագրի տվյալները

 

1.5. Հանրային ծառայությունների համարանիշը

 

1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի)

 

1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային)

 

1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն

 

1.9. (կետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն) 

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու
վայրը

Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     

3.

     

4.

     

3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար), ընդ որում՝ պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու
վայրը

Աշխատանքի
ընդունման և ազատման
ժամկետները

Պաշտոնը

Պարտակա-
նությունները

Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ

1.

         

2.

         
           

(աղյուսակը փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

Հավաստիացնում եմ, որ փոխանակման կետի տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կենտրոնական բանկի կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի պահանջներին:

Տեղեկացնում եմ, որ փոխանակման կետում առկա է/ առկա չէ դրամապահոց
 

  (ընդգծել)

 

Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

 Դիմող`

___________________

 

(անուն, ազգանուն)

   
 Պաշտոնը`   __________________
   
 Ամսաթիվ`   __________________

օր/ամիս/տարի

 Ստորագրություն`   ______________

 

(հավելվածը լրաց. 27.10.15 N 224-Ն, խմբ. 25.10.16 թիվ 181-Ն, փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

 Հավելված 2

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

 

« __________ » փոխանակման կետ

Լիցենզիա թիվ` ____________________

Հասցե` __________________________

 

Փոստային հասցեն՝_________________

 

Հեռախոսի համար՝ _______________

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝
պարոն ____________________

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի պարոն _________________,

Խնդրում եմ տրամադրել լիցենզիա՝ արտարժույթի առուվաճառքի գործառնությունները _______________________________________ վայրում իրականացնելու համար` կապված մասնաճյուղ հիմնելու հետ:

  Փոխանակման կետը գործելու է՝
   
     
խանութում, որտեղ գործունեություն է ծավալում «___________________________»
ընկերությունը: Խանութի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից
սպասարկման սրահը՝ ___ ք.մ.,
   
    
առևտրի կենտրոնում, որտեղ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը «___________________________» ընկերությունն է: Առևտրի կենտրոնի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ.,
   
    
հյուրանոցում, որտեղ հյուրանոցային ծառայություններ մատուցում է «___________________________» ընկերությունը: Հյուրանոցի ընդհանուր տարածքը (ներքին) կազմում է ___ ք.մ.,
   
    
երկաթուղային կայարանի տարածքում,
   
    
մետրոպոլիտենի կայարանի տարածքում,
   
    
օդանավակայանի տարածքում:

 

Աշխատանքային ռեժիմի վերաբերյալ

 

 Հայտարարում եմ, որ գործելու եմ հետևյալ աշխատանքային ռեժիմով`

 

      
  

Շաբաթվա
օրերը

Աշխատանքային
օրվա սկիզբ

Աշխատանքային
օրվա ավարտ

Ընդմիջում

Երկուշաբթի

     

Երեքշաբթի

     

Չորեքշաբթի

     

Հինգշաբթի

     

Ուրբաթ

     

Շաբաթ

     

Կիրակի

     
 

 

    
    Փոխանակման կետն աշխատելու է շուրջօրյա, առանց ընդմիջման/ընդմիջումով (______________________)
ընդգծել նշել ժամանակահատվածը
     
    
    Փոխանակման կետը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո օրերին (դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում)

 

Աշխատակցի մասին

 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

 

1. Անձնական տվյալներ

1.1.Անունը, ազգանունը, հայրանունը

 

1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

1.3. Քաղաքացիությունը

 

1.4. Անձնագրի տվյալները

 

1.5. Հանրային ծառայությունների համարանիշը

 

1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի)

 

1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային)

 

1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն

 

1.9. (կետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն) 

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու
վայրը

Մասնակցության չափը
(ՀՀ դրամով)

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     
       
       

3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար), ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու
վայրը

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները

Պաշտոնը

Պարտակա-
նությունները

Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ

1.

         

2.

         
           

(աղյուսակը փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

Հայտարարում եմ, որ

€ նախկինում ներկայացված փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել,

€ կատարվել են այն փոփոխությունները, որոնք կից ներկայացվել են:

 

Հավաստիացնում եմ, որ փոխանակման կետի տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կենտրոնական բանկի կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի պահանջներին:

 

Տեղեկացնում եմ, որ փոխանակման կետում առկա է/ առկա չէ դրամապահոց

(ընդգծել)

 

Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Դիմող`

 ___________________

 

(փոխանակման կետ)

   
Պաշտոնը`   __________________
   
Ամսաթիվ`   __________________
 

օր/ամիս/տարի

   
Ստորագրություն`   ______________

 

(հավելվածը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն, փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

 Հավելված 3

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

 

« __________ » փոխանակման կետ

Լիցենզիա թիվ` ____________________

Հասցե` __________________________

 

Փոստային հասցեն՝_________________

 

Հեռախոսի համար՝ _______________

 

   

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝
պարոն ____________________

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ՝ ԿԱՊՎԱԾ ՀԱՍՑԵԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ

 

 Հարգելի պարոն ________________ ,  
   
 Խնդրում եմ վերաձևակերպել ______________________________________

 (նշել փոխանակման կետի անվանումը և լիցենզիան)

 լիցենզիան` կապված գործունեության հասցեի փոփոխության հետ: Գործունեության նոր հասցեն է՝ _______________________________________

(նշել փոխանակման կետի գործունեության նոր հասցեն)

 

 

 

Հայտարարում եմ, որ.

€ նախկինում ներկայացված փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել,

€ կատարվել են այն փոփոխությունները, որոնք կից ներկայացվել են:

 

  Փոխանակման կետը գործելու է՝
   
    
խանութում, որտեղ գործունեություն է ծավալում «___________________________»
ընկերությունը: Խանութի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից
սպասարկման սրահը՝ ___ ք.մ.,
   
    
առևտրի կենտրոնում, որտեղ առևտրի իրականացման վայրի կազմակերպիչը «___________________________» ընկերությունն է: Առևտրի կենտրոնի ընդհանուր մակերեսը (ներքին) կազմում է ___ ք.մ., որից սպասարկման սրահը՝ ___ ք.մ.,
   
    
հյուրանոցում, որտեղ հյուրանոցային ծառայություններ մատուցում է «___________________________» ընկերությունը: Հյուրանոցի ընդհանուր տարածքը (ներքին) կազմում է ___ ք.մ.,
   
    
երկաթուղային կայարանի տարածքում,
   
    
մետրոպոլիտենի կայարանի տարածքում,
   
    
օդանավակայանի տարածքում:

 

Հավաստիացնում եմ, որ փոխանակման կետի նոր տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը համապատասխանում են «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» Կենտրոնական բանկի կանոնակարգ 10-ի 8-րդ գլխի պահանջներին:

 

Տեղեկացնում եմ, որ փոխանակման կետում առկա է/առկա չէ դրամապահոց:
(ընդգծել)

 

Դիմող`

___________________

 

(փոխանակման կետ)

   
Պաշտոնը` __________________
   
Ամսաթիվ` __________________
 

օր/ամիս/տարի

   
Ստորագրություն` ______________

 

(հավելվածը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն)

 

 Հավելված 4 

 (Լիցենզիայի դիմերես)

    
«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ

 

   

 Լիցենզիան տրվել է
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
_____ ______________ 20 _ թ.
թիվ ----------- որոշմամբ

 

Արտարժույթի առուվաճառքի լիցենզիա թիվ ------

 

Սույն լիցենզիան տրվում է -------------------------------------------------------------------

(լիցենզավորված անձի անվանումը, կազմակերպական-իրավական տեսակը, Ա/Ձ-ի դեպքում՝ նաև հանրային ծառայությունների

համարանիշը, իսկ բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ)

 

արտարժույթի առուվաճառքի գործառնություններ իրականացնելու համար:

 

Գտնվելու վայրը,

 Ա/Ձ-ի դեպքում՝ հաշվառման հասցեն՝  Գործունեության վայրը՝

 

 

 Լիցենզիան տրված է անժամկետ:

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝
 -------------------------------------

 

 

 

 

(Լիցենզիայի դարձերես)

 

 Փոխանակման կետի տեղակայման վայրը՝ ____________________________________________________________*,

 * նշվում է խանութ, առևտրի կենտրոն, հյուրանոց, երկաթուղային կայարան, մետրոպոլիտենի կայարան կամ օդանավակայան 

   

որտեղ գործունեություն է ծավալում «_______________________________________» ընկերությունը:

 

Տարածքի չափերը, որտեղ գտնվում է փոխանակման կետը՝

 

Ընդհանուր տարածք՝   ___ ք. մ.:

 

Սպասարկման սրահ՝   ___ ք. մ.:

 

(Լիցենզիայում փոփոխություններ կատարելու դեպքում համապատասխան որոշման ամսաթիվն ու համարը նշվում են լիցենզիայի դիմերեսի վերին աջ անկյունում:)

(հավելվածը լրաց. 27.10.15 N 224-Ն)

 

 Հավելված 5

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

 ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԹԻՎ --------- ԼԻՑԵՆԶԻԱՅԻ

 ՆԵՐԴԻՐ ԹԻՎ --------------

 Լիցենզիայով նախատեսված աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձի (անձանց) մասին

 

 Անուն, ազգանուն, հանրային ծառայությունների համարանիշ, իսկ
բացակայության դեպքում` անձնագրի տվյալներ
     

1. ______________________________ ______________________________

2. ______________________________ ______________________________

 

 Սույն ներդիրը -----------------------------------------------------------------------

(փոխանակման կետի անվանումը)

  

 

 արտարժույթի առուվաճառքի թիվ --------------------------- լիցենզիայի (տրված -----/ -----/ 20---- թ.) անբաժանելի մասն է:

 

 Հաստատում եմ՝

 Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի նախագահ՝

 

 -------- ---------------------- 20 _ թ.

 

 Հավելված 6

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի նախագահ՝

պարոն ____________________

 

ԴԻՄՈՒՄ

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

 

 Հավելված 7

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՁԵՎ

(հավելվածն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

 

 Հավելված 8

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

«______» փոխանակման կետ

 

Լիցենզիա թիվ` _____________________

 

Հասցե` ___________________________

 

Փոստային հասցեն*1 ___________________

 

Հեռախոսի համար __________________

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի նախագահ՝

 

պարոն ____________________

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

Հարգելի պարոն________________,

 

Խնդրում եմ վերաձևակերպել_____________________________________

  (նշել փոխանակման կետի անվանումը և լիցենզիան)

  

 

 լիցենզիան` կապված

 _____________________________________________________________________

 նշել վերաձևակերպման անհրաժեշտության հիմքը

  

 

Հայտարարում եմ, որ.

 

 նախկինում ներկայացված փաստաթղթերում փոփոխություն չի կատարվել,

 

 կատարվել են այն փոփոխությունները, որոնք կից ներկայացվել են:

 

Դիմող` ______________________

(անուն, ազգանուն)

  

 

 Պաշտոնը` ___________________

 

 Ամսաթիվ` ___________________

օր/ամիս/տարի

  

 

 Ստորագրություն` _____________

 

 

__________________________________________
1
*-որով լիցենզավորվող անձը համաձայն կլինի ստանալ լիցենզիան

 

 Հավելված 9

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

 

 

« __________ » փոխանակման կետ

Լիցենզիա թիվ` ____________________

Հասցե` __________________________

 

Փոստային հասցեն ՝_________________

 

Հեռախոսի համար՝ _______________

 

  

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝
պարոն ____________________

 

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՄ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ

 

 

   Խնդրում եմ՝

    

   Տրամադրել լիցենզիայի ներդիր

   ----------------------------------------------------------------------------------------------------------------------------------
                                               (աշխատակցի (աշխատակիցների), ԱՁ-ի անունը, ազգանունը)
   
    
   Վերաձևակերպել լիցենզիայի ներդիրը` կապված
   ----------------------------------------------------------------------------------- - ին ներդիրում ընդգրկելու
                             (աշխատակցի անունը, ազգանունը)
   
   ---------------------------------------------------------------------------------- - ին ներդիրից հանելու հետ:
                             (աշխատակցի անունը, ազգանունը)
   
   --------------------------------------------------------------------------------- - ի անձնագրի տվյալների փոփոխության հետ:
                                      (աշխատակցի անունը, ազգանունը)
   
   --------------------------------------------------------------------------------- փոխանակման կետի անվանափոխության հետ:

 

Աշխատակցի մասին

 

«Աշխատակցի մասին» տեղեկանքը չի լրացվում, եթե ներդիրի փոփոխությունը կապված է աշխատակցի անձնագրի տվյալների կամ փոխանակման կետի անվանափոխության հետ:

 

1. Անձնական տվյալներ

1.1.Անունը, ազգանունը, հայրանունը

 

1.2. Ծննդյան ամսաթիվը (օր/ամիս/տարի)

 

1.3. Քաղաքացիությունը

 

1.4. Անձնագրի տվյալները

 

1.5. Հանրային ծառայությունների համարանիշը

 

1.6. Բնակության վայրը (հաշվառված և փաստացի)

 

1.7. Հեռախոսահամարը (բնակության վայրի և բջջային)

 

1.8. Էլեկտրոնային փոստի հասցեն

 

1.9. (կետն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն) 

2. Տեղեկություններ այլ անձանց կանոնադրական հիմնադրամում ձայնի իրավունք տվող մասնակցությունների վերաբերյալ

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու
վայրը

Մասնակցության
չափը(ՀՀ դրամով)

Մասնակցության
չափը (%)

1.

     

2.

     
       
 

Ներքոհիշյալն այն նվազագույն տեղեկատվությունն է, որը Դուք պարտավոր եք ներկայացնել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ

3. Աշխատանքային գործունեությունը (վերջին 5 տարվա համար, ընդ որում, պետք է նշել փաստացի աշխատանքային գործունեության վերաբերյալ տվյալները՝ անկախ դրանց՝ աշխատանքային գրքույկում ներառված լինելու կամ չլինելու հանգամանքից):

Կազմակերպության
անվանումը

Գտնվելու
վայրը

Աշխատանքի ընդունման և ազատման ժամկետները

Պաշտոնը

Պարտակա-
նությունները

Նշագրում կատարեք, եթե աշխատանքային գործունեությունը աշխատանքային գրքույկում ներառված չէ

1.

         

2.

         
           

(աղյուսակը փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

Հավաստիացնում եմ, որ ներկայացվող փաստաթղթերում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ փաստի սխալ ներկայացումը կամ բացթողումը կարող է հանգեցնել օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության:

Ես համաձայն եմ` իմ կողմից ներկայացված վերոնշյալ տեղեկատվության որևիցե փոփոխության դեպքում տեղեկացնել Կենտրոնական բանկին:

 

Դիմող`

___________________

 

(փոխանակման կետ)

   
Պաշտոնը` __________________
   
Ամսաթիվ` __________________
 

օր/ամիս/տարի

   
Ստորագրություն` ______________

 

(հավելվածը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն, փոփ. 28.02.23 թիվ 16-Ն)

 

 Հավելված 10

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

Հայաստանի Հանրապետության

 կենտրոնական բանկի նախագահ՝

 

 պարոն______________________

 

ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԴԻՄՈՒՄ

(հավելվածն ուժը կորցրել է 28.02.23 թիվ 16-Ն)

 

 Հավելված 11

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

Գործունեությունն առավել անվտանգ դարձնելու նպատակով սահմանված տարածքային և տեխնիկական հագեցվածության լրացուցիչ պայմաններ, որոնք կարող են կիրառել փոխանակման կետերը

 

 Փոխանակման կետի տարածքն ու տեխնիկական հագեցվածությունը կարող են բավարարել նաև հետևյալ պահանջներին.

ա) դրամարկղի պատերը, հատակը և առաստաղը կարող են առանձնացված լինել հարակից տարածքներից երկաթբետոնե (առնվազն 12 սմ հաստությամբ), քարե (առնվազն 25 սմ հաստությամբ) կամ պողպատե (առնվազն 0.8 սմ հաստությամբ) շինանյութից ու զրահապատ ապակուց կառուցված պատերով, իսկ պատուհանները (առկայության դեպքում) կարող են լինել միայն զրահապատ ապակուց.

բ) փոխանակման կետը կարող է ունենալ հաճախորդների սպասարկման տարածք, որը կարող է առանձնացված լինել արտաքին միջավայրից երկաթբետոնե (առնվազն 12 սմ հաստությամբ), քարե (առնվազն 25 սմ հաստությամբ) կամ պողպատե (առնվազն 0.8 սմ հաստությամբ) շինանյութով և ապահովել հաճախորդի անվտանգությունը գործարքի ժամանակ: Հաճախորդների սպասարկման տարածքի պատուհանները (առկայության դեպքում) կարող են լինել միայն զրահապատ ապակուց, իսկ մուտքի դուռը՝ երկշերտ պողպատից: Մուտքի դռան վրա կարող է տեղադրված լինել ավտոմատ կառավարվող էլեկտրոնային կողպեք, որը հնարավորություն կտա փոխանակման կետի աշխատակցին՝ տարածության վրա բացելու կամ փակելու այդ դուռը և նաև հնարավորություն կտա հաճախորդին այն բացելու՝ փոխանակման կետից դուրս գալու ժամանակ.

գ) փոխանակման կետի դրսի կողմից կարող է տեղադրված լինել տեսախցիկ, որը կարող է հնարավորություն տալ նկարահանելու և հետևելու փոխանակման կետի (դրսի կողմից) մուտքի մոտ կատարվող գործողություններին: Մյուս տեսախցիկը կարող է տեղադրված լինել փոխանակման կետի հաճախորդների սպասարկման տարածքում այնպես, որ հնարավորություն տա նկարահանելու և հետևելու հաճախորդների սպասարկման սրահում կատարվող գործողություններին: Փոխանակման կետի սպասարկման տարածքի մուտքի դռան երկու կողմից կարող է փակցված լինել «Փոխանակման կետի տարածքը և դրա շրջակայքը տեսագրվում են» բովանդակությամբ հայտարարություններ:

 

 Հավելված 12

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

«______» փոխանակման կետ

 

Լիցենզիա թիվ` _____________________

 

Հասցե` ___________________________

 

Փոստային հասցեն__________________

 

Հեռախոսի համար __________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ փոխանակման կետը  ___/______/______/_______-ից.

 օր

 ամիս

 տարի

ժամ

  

   սկսում է իր գործունեությունը:

 

 _________________________________________________  _____/____/_____

 անուն, ազգանուն, պաշտոնը

 օր

 ամիս

 տարի

  

 

_______________________

ստորագրություն

 

 Հավելված 13

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

«______» փոխանակման կետ

 

Լիցենզիա թիվ` _____________________

 

Հասցե` ___________________________

 

Փոստային հասցեն___________________

 

Հեռախոսի համար __________________

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Տեղեկացնում ենք ձեզ, որ փոխանակման կետը ______/______/______ թ - ից

  

 օր

 ամիս

 տարի

 

 

գործելու է հետևյալ աշխատանքային ռեժիմով`

 

 

Շաբաթվա օրերը

Աշխատանքային օրվա սկիզբ

Աշխատանքային օրվա ավարտ

Ընդմիջում

Երկուշաբթի

     

Երեքշաբթի

     

Չորեքշաբթի

     

Հինգշաբթի

     

Ուրբաթ

     

Շաբաթ

     

Կիրակի

     

 

Աշխատելու եմ շուրջօրյա՝ առանց ընդմիջման/ընդմիջումով_____________)

    ընդգծել նշել ժամանակահատվածը

 

Փոխանակման կետը չի աշխատելու պաշտոնապես հայտարարված տոնական և սգո օրերին*

 *-դաշտը լրացվում է միայն նշված օրերին չաշխատելու դեպքում   

 

_________________________________________________ _____/____/_____

 անուն, ազգանուն, պաշտոնը

 օր

 ամիս

 տարի

  

 

_______________________

ստորագրություն

 

 Հավելված 14

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

 

« __________ » փոխանակման կետ

 

Լիցենզիա թիվ` ____________________

Հասցե` __________________________

 

Փոստային հասցեն   ՝_____________

 

Հեռախոսի համար՝ ______________

 

 

Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի նախագահ՝
պարոն __________________

 

 

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ փոխանակման կետը.

 

1. Դադարեցնում է իր աշխատանքային գործունեությունը (աշխատանքային գործունեությունը վերսկսելու դեպքում այս դաշտը չի լրացվում)`

 

    
   
 սկսած _____/_____/_____/_____ -ից
                  օր           ամիս        տարի       ժամ
   
   մինչև _____/_____/_____/_____ -ը.
                օր           ամիս       տարի        ժամ
   
    
   

անորոշ ժամկետով, և վերսկսելու դեպքում պարտավորվում ենք նախապես
տեղեկացնել ՀՀ կենտրոնական բանկին:

 

 

 2. Վերսկսում է իր աշխատանքային գործունեությունը (լրացվում է միայն աշխատանքային գործունեությունը անորոշ ժամկետով դադարեցնելուց հետո վերսկսելու դեպքում)`

 

______/______/______/_______ -ից

      օր              ամիս          տարի            ժամ

 

 3. Ավարտելու է իր աշխատանքային գործունեությունը (լրացվում է միայն տվյալ օրը աշխատանքային ռեժիմով սահմանված աշխատաժամանակից ավել աշխատելու դեպքում)`

______/

օր

______/

ամիս 

______/

տարի

 

ժամը ______ -ին

                                                                                                                                                           

_________________________________________________     ______/_____/______

                           (փոխանակման կետ)                                                                                          օր           ամիս         տարի

 
_______________________
 
ստորագրություն

 

(հավելվածը խմբ. 25.10.16 թիվ 181-Ն)

 

 Հավելված 15

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

«______» փոխանակման կետ

 

Լիցենզիա թիվ` _____________________

 

Հասցե` ___________________________

 

Փոստային հասցեն_________________

 

Հեռախոսի համար __________________

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

Տեղեկացնում ենք Ձեզ, որ փոխանակման կետի համակարգչային ծրագիրը խափանվել է:

Խնդրում ենք տրամադրել համապատասխան մասնագետ:

 

_________________________________________________ _____/____/_____

 անուն, ազգանուն, պաշտոնը

 օր

 ամիս

 տարի

  

 

_______________________

ստորագրություն

 

 Հավելված 16

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

Արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ անդորրագրի ձև

Արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ անդորրագիր

Nօ

Համար

Ամսաթիվ

Ամսաթիվ

Ժամ

Ժամ

Փոխանակման կետ`

Անվանում

ՓԿ անվանում

Գտնվելու վայր

Գործունեության վայր

Արտոնագիր

Արտոնագրի Nօ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի հաշվի համար

Համակարգիչ

Համակարգչի գրանցման համար

Հաճախորդ`

Անվանում

Հաճախորդի անվանումը

Փաստաթուղթ

Հաճախորդի անձնագրի տվյալներ

Գործարքի մանրամասնություններ`

Գործարքի տեսակը

Գործարքի տեսակըարտարժույթի առք» կամ «արտարժույթի վաճառք», «արժույթի մուտք», «արժույթի ելք»)

Փոխանակման փոխարժեքը ՀՀ դրամով

Փոխարժեքը թվերով
մուտք» կամ «ելք» տեսակի գործարքների համար չի մուտքագրվում)

Մուտք (հաճախորդից ընդունված)

Գումար

գումարը թվերով

Արժույթ

արտարժույթի կոդ

Գումարը տառերով

Ելք
(հաճախորդին տրվող)

Գումար

գումարը թվերով

Արժույթ

արտարժույթի կոդ

Գումարը տառերով

Կատարող

Նշվում է կատարող պատասխանատուն

Կատարող

Կատարողի ստորագրությունը

 

 Հավելված 17

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻ ՖԻՍԿԱԼԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

(ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՏՅԱՆ)

 

Ամսաթիվ (սկիզբ)

 Ժամանակահատվածի սկիզբ

 

 Ամսաթիվ (վերջ)

  Ժամանակահատվածի վերջ

 

Փոխանակման կետ՝        
         
Անվանում:

ՓԿ անվանում

     
   

գործունեության վայր:

Գործունեության իրականացման վայր

             

Արտոնագիր

Արտոնագրի Nօ

ՀՎՀՀ

Հարկ վճարողի
հաշվի համար

  Համակարգիչ

Համակարգչի
գրանցման
համար

Արտարժույթի տեսակը

արտարժույթի՝ Ստանդարտացման միջազգային կազմակերպության կոդ

Մնացորդ օրվա սկզբին

Դրամարկղի մնացորդը օրվա սկզբին

Nօ

Ամսաթիվ

Տեսակ

Մուտք

Ելք

Գումար

Փոխարժեք

Գումար

Փոխարժեք

             
             
             
             

Ընդամենը

 

Ընդհանուր գումարը

 

Ընդհանուր գումարը

 

Մնացորդ օրվա վերջին

Դրամարկղի մնացորդը օրվա վերջին

Արտարժույթի տեսակը

արտարժույթի՝ Ստանդարտացման միջազգային կազմակերպության կոդ

Մնացորդ օրվա սկզբին

Դրամարկղի մնացորդը օրվա սկզբին

Nօ

Ամսաթիվ

Տեսակ

Մուտք

Ելք

Գումար

Փոխարժեք

Գումար

Փոխարժեք

             
             
             
             

Ընդամենը

 

Ընդհանուր գումարը

 

Ընդհանուր գումարը

 

Մնացորդ օրվա վերջին

Դրամարկղի մնացորդը օրվա վերջին

Արտարժույթի տեսակը

արտարժույթի՝ Ստանդարտացման միջազգային կազմակերպության կոդ

Մնացորդ օրվա սկզբին

Դրամարկղի մնացորդը օրվա սկզբին

Nօ

Ամսաթիվ

Տեսակ

Մուտք

Ելք

Գումար

Փոխարժեք

Գումար

Փոխարժեք

             
             
             
             

Ընդամենը

 

Ընդհանուր գումարը

 

Ընդհանուր գումարը

 

Մնացորդ օրվա վերջին

Դրամարկղի մնացորդը օրվա վերջին

Յուրաքանչյուր արտարժույթով տեղեկատվությունը ներկայացվում է առանձին (մնացորդ օրվա սկզբին – շարժ – մնացորդ օրվա վերջին):

«Փոխարժեք» սյունակում լրացվում է լիցենզավորված անձի սահմանած փոխարժեքը ՀՀ դրամով:

ՀՀ դրամի համար և Կանոնակարգ 10-ի 111-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված գործարքների իրականացման ժամանակ «Փոխարժեք» սյունակը չի լրացվում:

 

 Հավելված 18

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

Արտարժույթի առուվաճառքի վերաբերյալ հաշվետվություն

ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ԱՌՈՒՎԱՃԱՌՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ամսաթիվ (սկիզբ)

  Ամսաթիվ
(վերջ)
 

Փոխանակման կետ

Անվանումը

Գործունեության վայր

Արտոնագիր

  ՀՎՀՀ

  Համակարգիչ

 

Շաբաթվա
օրերը

Արտարժույթի
տեսակը (ISՕ կոդը)

Առքի
ծավալը

Առքի
միջին փոխարժեքը

Վաճառքի ծավալը

Վաճառքի միջին փոխարժեքը

           
           
           
           
           

Ընդամենը՝ ըստ արտարժույթի

Արտարժույթի
տեսակը (ISՕ կոդը)

Առքի
ծավալը

Առքի
միջին փոխարժեքը

Վաճառքի ծավալը

Վաճառքի միջին փոխարժեքը

           
           
           
           

Յուրաքանչյուր արտարժույթով ներկայացվում է առանձին տեղեկատվություն:

Փոխարժեքի սյունակում լրացվում է օրական միջին կշռված փոխարժեքը՝ ՀՀ դրամով, իսկ «ընդամենը» բաժնի փոխարժեքի սյունակում նշվում է շաբաթվա միջին կշռված փոխարժեքը:

 

 Հավելված 19

«Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների
լիցենզավորումը և կարգավորումը» Կանոնակարգ 10-ի

 

Չորս հարյուր հազար դրամը գերազանցող գործարքների վերաբերյալ հաշվետվություն

Ամսաթիվ  
Փոխանակման կետի անվանումը  
Գործունեության վայրը  
Լիզենզիայի համարը  
ՀՎՀՀ  

Հ/Հ

Հաճախորդ

Արտարժույթի
տեսակը (ISO կոդը)

Գործարքի տեսակը (առք/վաճառք)

Փոխարժեքը

Գործարքի գումարը ՀՀ դրամով

Անուն, ազգանուն

Անձնագրի համար/ՀԾՀ

             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             
             

(կանոնակարգը խմբ. 12.03.15 թիվ 47-Ն, լրաց. 27.10.15 N 224-Ն, փոփ., լրաց. 20.09.16 թիվ 147-Ն, փոփ., խմբ., լրաց. 25.10.16 թիվ 181-Ն, 28.02.23 թիվ 16-Ն)