Գլխավոր տեղեկություն
Համար
N 221-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 221-Ա

 

«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի Ուղղափառ քրիստոնեական միջազգային բարերգործական կազմակերպության կողմից «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (425 տեղ, 12,786.769 կգ ընդհանուր քաշով, 12,640 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,564 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Հյուսիսային մաքսատուն-վարչություն) ներմուծման և Հայաստանի Հանրապետության մարզերում բնակվող անապահով ընտանիքներին անհատույց հանձնման ծրագիրը:

2 «Խաչմերուկ» կրթական խորհրդատվական կենտրոն հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

21.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 221-Ա որոշման

 

ՑԱՆԿ

 

«ԽԱՉՄԵՐՈՒԿ» ԿՐԹԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ

 

NN

ը/կ

Ապրանքատեսակը

Չափի միավորը

Փաթեթների քանակը

Ապրանքի քանակը

Մեկ միավորի արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

Ընդհանուր արժեքը

(ԱՄՆ-ի դոլար)

1.

Ծածկոցներ

հատ

 

2500

0,4

1000,00

2.

Հիգիենայի պարագաների հավաքածու (սրբիչ՝ 2 հատ, օճառ, խոզանակ, սանր, եղունգ կտրիչ, սպեղանի)

փաթեթ

7440

 

1

7,440

3.

Դպրոցական պարագաների հավաքածու (մկրատ, տետր, քանոն, մատիտի սրիչ, մատիտ, ռետին, գունավոր մատիտների հավաքածու)

փաթեթ

6000

 

0,7

4,200

Ընդամենը արժեքը

12,640

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

 

21.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան