Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 2307-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.08.2020-01.04.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
06.08.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
06.08.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.08.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

06 օգոստոսի 2020 թ.

Հ. 2307-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Մ. ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Հանրակրթության մասին օրենքի» 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 28.07.2020թ. h.12-67555, 12-67751 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 66-րդ և 67-րդ կետերը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

Հավելված

Երևանի քաղաքապետի 2020 թվականի

06.08-ի N 2307-Ա որոշման

 

«Երևանի Մ. Իշխանի անվան հ. 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

Դպրոցի մանկավարժական խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայացուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ)

նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

Ազգանուն,անուն

հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Սաֆարյան Հասմիկ Ռաֆայելի

 

Սևոյան Ալվարդ Քյարամի

Թովմասյան Իրինա Մարտինի

 

Ավանեսյան Գայանե Արմենի

Ասատրյան Հելբերտ Սամվելի

 

Մուրադյան Մայրանուշ Կարապետի

 

Կոշեցյան Հռիփսիմե Սամվելի

«Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի շվիի, դուդուկի դասատու

 

«Երևանի հ.198 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

 

«Երևանի Սմբատ Բյուրատի անվան հ.125 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ուսուցիչ

Կժդրյան Անժելա Հովհաննեսի

Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, հաղորդակցության խորհրդատու

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ`

Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ