Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 1326-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2020-25.02.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Опубликован на едином сайте
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.04.2020
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 ապրիլի 2020 թ.

Հ. 1326-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Ն.ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.113 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի Հ.632 Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով ««Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-31-Ն օրենքը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 31.03.2020թ. հ. 12-Ս1619 զեկուցագիրը.

1. Հաստատել «Երևանի Ն. Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետին՝ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 18.03.2010թ. N113-Ն հրամանով հաստատված կարգի պահանջների համաձայն՝ 7-օրյա ժամկետում կազմակերպել խորհուրդի նախագահի ընտրությունները։

3. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի «Երևանի Աջափնյակ, Արաբկիր, Ավան, Դավթաշեն, Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Նորք-Մարաշ, Նուբարաշեն, Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների հանրակրթական և հատուկ հանրակրթական դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի կազմը հաստատելու մասին» N 632-Ա որոշման հավելվածի 86-րդ կետը:

4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

Երևանի քաղաքապետ

Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ

 

 Հավելված

 Երևանի քաղաքապետի

2020 թվականի ապրիլի 3-ի 

Հ. 1326-Ա որոշման

 

«Երևանի Ն.Խաչատրյանի անվան հ.113 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ն կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անհատական կազմը

 

Դպրոցի մանկավարժա-կան խորհրդի

ներկայացուցիչ

Դպրոցի ծնողական խորհրդի

ներկայա-ցուցիչ

Երևանի քաղաքապետի ներկայացուցիչ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ)

նախարարի ներկայացուցիչ

Ազգանուն, անուն

հայրանուն

Պաշտոն

Ազգանուն,

անուն

հայրանուն

Պաշտոն

1

2

3

4

5

6

Վարդանյան Անահիտ Արշալույսի

 

Ամիրյան Թամարա Մարլենի

Գևորգյան Նարինե Համլետի

 

Կնյազյան Սուսաննա Ռուբիկի

Սիմոնյան Ռուզաննա Ռոբերտի

 

 

 

Մանուկյան Լիլիթ Լյուդվիգի

 

 

 

Առաքելյան Ռուզաննա Հայկարամի

«Ալ. Աճեմյանի անվ. երաժշտա-կան դպրոց» ՀՈԱԿ-ի տեսական առարկաների ուսուցիչ

 

Երևանի քաղա-քապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման հողօգտագործ-ման վերահսկո-ղության բաժնի առաջատար մասնագետ

 

Չի աշխատում

Բաղդասար-յան Արսեն Գրիգորի

ՀՀ ԿԳՄՍՆ իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

 

Երևանի քաղաքապետարանի

աշխատակազմի քարտուղար`

Վ. Խաչատրյան