Գլխավոր տեղեկություն
Համար
N 290-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (19.04.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
18.04.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.04.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2023
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 290-Ա

 

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 36,295,800 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) «Վարդանյան» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04427644) 2023 թվականի փետրվարի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կահույքի մատակարարում՝ 36,295,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

18.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 290-Ա որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿԱՀՈՒՅՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»

1.

Ծրագրի նպատակը

Հայաստանի Հանրապետության համայնքներին կահույքի տրամադրում

սոցիալական աջակցության նպատակով

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպություն, 6850

Քենդի պողոտա, սենյակ 102, Ռեսեդա, Կալիֆորնիա 91355, Լոս Անջելես

4.

Ծրագրի կատարողը

«Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղ, քաղ. Երևան,Վիկտոր Համբարձումյան փողոց 2 շենք, 37 բնակարան, ՀՎՀՀ՝ 00130776

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզ՝ Արենի խոշորացված համայնքի Խաչիկ, Մասիսի խոշորացված համայնքի Նոր Խարբերդ, Արմավիրի մարզ՝ Մեծամոր խոշորացված համայնքի Ամասիա, Էջմիածին խոշորացված համայնքի Ոսկեհատ, Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ, Տավուշի մարզ՝ Իջևան խոշորացված համայնքի Ծաղկավան և Գետահովիտ, Դիլիջանի խոշորացված համայնքի Դիլիջան, Կոտայքի մարզ՝ Հրազդան խոշորացված համայնքի Հրազդան, Լոռու մարզ՝ Վանաձոր խոշորացված համայնքի Վանաձոր, Սյունիքի մարզ ՝ Գորիսի խոշորացված համայնքի Գորիս, Մեղրի խոշորացված համայնքի Մեղրի, Շիրակի մարզ՝ Աշոցք խոշորացված համայնքի Մեծ Սեպասար բնակավայրեր, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան՝ բնագավառը սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

36,295,800 դրամ

7.

Բարեգործությունն ստացողը

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզ՝ Արենի խոշորացված համայնքի Խաչիկ, Մասիսի խոշորացված համայնքի Նոր Խարբերդ բնակավայրերի մանկապարտեզներ, Արմավիր մարզ՝ Մեծամոր խոշորացված համայնքի Ամասիա բնակավայրի միջնակարգ դպրոց, Էջմիածին խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրի մանկապարտեզ, Գեղարքունիքի մարզ՝ Վարդենիս խոշորացված համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզ՝ Իջևան խոշորացված համայնքի Ներքին Ծաղկավան բնակավայրի, Դիլիջանի խոշորացված համայնքի Դիլիջան քաղաքի թիվ 4 մանկապարտեզներ, Իջևան խոշորացված համայնքի Գետահովիտ բնակավայրի վերականգնողական կենտրոն, Կոտայքի մարզ՝ Հրազդան խոշորացված համայնքի Հրազդան քաղաքի թիվ 4, Լոռու մարզ՝ Վանաձոր խոշորացված համայնքի Վանաձոր քաղաքի թիվ 5, Սյունիքի մարզ ՝ Գորիսի խոշորացված համայնքի Գորիս քաղաքի թիվ 5, Մեղրի խոշորացված համայնքի Մեղրի քաղաքի, Շիրակի մարզ՝ Աշոցք խոշորացված համայնքի Մեծ Սեպասար բնակավայրի մանկապարտեզներ, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական

շրջան Շենգավիթի Պատանեկության Ստեղծագործական Կենտրոն

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.04.2023 թվական – 30.11.2023 թվական

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1․Կահույքի պատվիրում և պատրաստում՝ 20,000,000 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել սկսված՝ 01.04․2023 թվականից մինչև 30.04․2023 թվականը:

2 ․Կահույքի մատակարարում և տեղադրում՝ 16,295,800 դրամի չափով, նախատեսվում է իրականացնել սկսված՝ 01.05.2023 թվականից մինչև 30.11.2023 թվականը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Կահույքի մատակարարում՝ 36,295,800 դրամ՝

1. Մանկական երկհարկանի մահճակալ-286 հատ-18,151,000 դրամ

2. Ներքնակ-532 հատ-2,606,800 դրամ

3. Խաղային կենտրոն-56 հատ-1,495,200 դրամ

4. Պահարան-246 հատ-3,638,400 դրամ

5. Ճաշասեղան-125 հատ-1,725,000 դրամ

6. Մանկական աթոռակ-460 հատ-3,699, 000 դրամ

7. Նստարան-32 հատ-326,400 դրամ

8. Աշխատասեղան-51 հատ-1,456,500 դրամ

9. Աթոռ–108 հատ -1,548,000 դրամ

10. Գրատախտակ - 15 հատ- 277,500 դրամ

11․ Բեռնափոխադրումը՝ 1,372,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված

կազմակերպական ծախսերը

Կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն է նախատեսվում տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

18.04.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ