ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2007 թվականի ապրիլի 9-ին
«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 2-րդ հոդվածի 2-րդ մասի «և վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» կետով`
«ժե) իրացնել ապահովագրական վկայագրեր և (կամ) պայմանագրեր, օրենքով սահմանված կարգով իրականացնել ապահովագրական գործակալի գործառնություններ»:
Հոդված 3. Օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի չորրորդ պարբերության «և վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի և 2-րդ մասի «և վարկային կազմակերպությունների» բառերը փոխարինել «, վարկային կազմակերպությունների և ապահովագրական ընկերությունների» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից չորս ամիս հետո:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|