Գլխավոր տեղեկություն
Համար
N 327-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.03.20-2023.04.02 Պաշտոնական հրապարակման օրը 16.03.2023
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
16.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 մարտի 2023 թվականի N 327-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման՝

1) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«2. Սահմանել, որ՝

1) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կամավոր ատեստավորման արդյունքում 70-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի ուսուցիչների դրույքաչափին և հավելավճարներին վերաբերող դրույթները կիրառելի են 2022 թվականի մայիսի 1-ից.

2) սույն որոշման հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգավորումը տարածվում է նաև 2022 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցած և կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած՝ «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաներ դասավանդող անձանց վրա.

3) սույն որոշման հավելվածի 72-րդ կետով սահմանված կարգավորումը տարածվում է նաև 2022 թվականին կամավոր ատեստավորմանը մասնակցած և կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող անձանց վրա:».

2) հավելվածի՝

ա. 1-ին կետը «հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի» բառերից հետո լրացնել «և Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունում (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) հանրակրթական առարկաներ դասավանդող մասնագետների (այսուհետ՝ ուսուցիչ)» բառերով,

բ. 2-րդ կետը «դրա արդյունքում» բառերից հետո լրացնել «սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերած» բառերով,

գ. 4-րդ կետում «հաստատվում է» բառերից առաջ լրացնել «յուրաքանչյուր տարի» բառերով, «15» թիվը փոխարինել «20» թվով,

դ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը կարող է մասնակցել ատեստավորմանը և սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից՝ արձակուրդից վերադառնալուց հետո:»,

ե. 5-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով՝

«5.1. Ատեստավորմանը կարող է մասնակցել նաև «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխանող և սույն կարգի 9-րդ և 13-րդ կետերով սահմանված առարկաների մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչ չաշխատող անձը, և սույն կարգի 76-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված արդյունք ցուցաբերելու դեպքում օգտվել դրույքաչափի փոփոխության և հավելավճարի տրամադրման իրավունքից՝ աշխատանքի ընդունվելու օրվանից: Սույն կարգի 5-րդ և 5.1-ին կետերով սահմանված անձանց համար հավելավճարի տրամադրման հնգամյա ժամկետը հաշվարկվում է ատեստավորումից սկսած:»,

զ. 9-րդ կետում «Հասարակագիտություն», «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով» բառերը փոխարինել «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա» առարկաների ուսուցիչների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով» բառերով,

է. 11-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

ը. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«12. Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:»,

թ. 17-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, որը չի կարող պակաս լինել 20 և ավելի՝ 24 աշխատանքային օրվանից» բառերը,

ժ. 19-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«19. Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը ներկայացնում են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am) և ստանում հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:»,

ժա. 20-րդ կետի 3-րդ ենթակետում «սույն կարգի 10-րդ և 12-րդ կետերի» բառերը փոխարինել «սույն կարգի 10-րդ կետի» բառերով, 5-րդ ենթակետում «էլեկտրոնային հասցեն» բառերը փոխարինել «էլեկտրոնային փոստի հասցեն» բառերով,

ժբ. 20-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 20.1-ին կետով՝

«20.1. Սույն կարգի 5.1-ին կետով սահմանված անձը ատեստավորմանը մասնակցելու համար հայտը ներկայացնում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում՝ էլեկտրոնային եղանակով: Հայտը ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

1) անձի անունը, ազգանունը, հայրանունը.

2) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).

3) բնակության վայրը (մարզը, համայնքը).

4) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (սույն կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման իր բազային կրթության կամ սույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).

5) հանրային ծառայության համարանիշը.

6) էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը:»,

ժգ. 22-րդ կետից հանել «և տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն տրամադրող բարձրագույն ուսումնական հաստատությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովներին» բառերը,

ժդ. 24-րդ կետից հանել «, այդ թվում՝ սույն կարգի 11-րդ և 12-րդ կետերով սահմանված ատեստավորման ենթակա ուսուցիչներին» բառերը,

ժե. 38-րդ կետից հանել «՝ բացառությամբ սույն կարգի 11-րդ կետով սահմանված առարկաների ուսուցիչների՝ ոչ թեստային եղանակով ատեստավորման դեպքի» բառերը,

ժզ. 49-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«49. Եթե ատեստավորման ընթացքում ուսուցիչն առանց թույլտվության դուրս է գալիս ատեստավորման սենյակից, խոսում է այլ ուսուցիչների հետ, փոխում է տեղը, եթե գրավոր աշխատանքի ընթացքում ուսուցիչն արտագրում է, կամ նրա մոտ հայտնաբերվում է բջջային հեռախոս կամ այլ կապի միջոց, ապա ներկայացուցիչը պարտավոր է կենտրոնի ղեկավարի և պատասխանատու ներկայացուցչի մասնակցությամբ դադարեցնել նրա ատեստավորումը՝ այդ մասին արձանագրելով քննասենյակի ուսուցիչների խմբի ցուցակի «Նշում» սյունակում, և տեղյակ պահել ուսուցչին:»,

ժէ. 55-րդ, 56-րդ և 57-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել,

ժը. 63-րդ կետից հանել «կամ 11-րդ կետում նշված առարկաների պարագայում՝ տվյալ ուղղությամբ մասնագիտական մանկավարժական կրթություն տրամադրող բարձրագույն ուսումնական հաստատությունում ձևավորված մասնագիտական հանձնաժողովին» բառերը,

ժթ. 70-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն կետով սահմանված դրույքաչափը նվազեցման ենթակա չէ:»,

ի. 72-րդ կետում «հավելավճար է ստանում ուսուցչի ամբողջ աշխատավարձի համապատասխան տոկոսի չափով» բառերը փոխարինել «հավելավճար է ստանում դասավանդվող ժամերին համապատասխան օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող աշխատավարձի նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով» բառերով,

իա. 74-րդ կետից հանել «հանրակրթական» բառը,

իբ. 77-րդ կետում «երկրորդ անգամ» բառերը փոխարինել «կրկին» բառով,

իգ. 77-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 77.1-ին կետով՝

«77.1. 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների մասին տեղեկատվությունը, ըստ ենթակայության, նախարարությունը ներկայացնում է լիազոր մարմնին՝ տնօրենի կողմից տվյալ ուսուցչի համար սույն կարգի 78-րդ կետով սահմանված վերապատրաստումը և վերաատեստավորմանը մասնակցությունն ապահովելու համար:»,

իդ. 78-րդ կետից հետո լրացնել նոր՝ հետևյալ բովանդակությամբ 78.1-ին կետով՝

«78.1. Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական այլ հաստատություն ուսուցչի տեղափոխության դեպքում ուսուցիչը չի ազատվում սույն կարգի 78-րդ կետով սահմանված պարտավորությունը կատարելուց:»,

իե. 80-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«80. Հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական այլ հաստատությունում համատեղությամբ աշխատող ուսուցիչն ատեստավորվում է հիմնական աշխատավայրում դասավանդող առարկայից: Այն հաստատությունում, որտեղ ուսուցիչն աշխատում է համատեղությամբ, տվյալ ուսուցչի համար դրույքաչափի փոփոխություն չի կատարվում, և տրվում է միայն հավելավճար՝ սույն կարգի 72-րդ կետի պահանջներին համապատասխան:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Ն. ՓաշինՅԱՆ

 

Երևան

 

16.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական: