ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 175-Ա
ՄԱՆԵ ԱԴԱՄՅԱՆԻՆ ԻՆԴՈՆԵԶԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշումը՝
1. Ասիական զարգացման բանկի կողմից 2023 թվականի մարտի 8-10-ը ներառյալ Բալիում (Ինդոնեզիայի Հանրապետություն) կազմակերպվող «Պետական պարտքի կառավարում» խորագրով Ասիական տարածաշրջանային համաժողովին և 2023 թվականի մարտի 13-14-ը ներառյալ Բոգորում (Ինդոնեզիայի Հանրապետություն) կազմակերպվող «Կլիմայի փոփոխություններին հարմարվողականության ներդրումային պլանավորում» խորագրով տարածաշրջանային աշխատաժողովին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանին 2023 թվականի մարտի 7-15-ը ներառյալ գործուղել Ինդոնեզիայի Հանրապետություն:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականին՝ Ինդոնեզիայի Հանրապետություն գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
07.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |