Գլխավոր տեղեկություն
Համար
N 1183-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (01.04.2023-03.11.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.11.12/62(1075) Հոդ.1006
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
30.10.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.11.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.11.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

(որոշումը խմբ. 03.06.21 N 918-Ն)

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1183-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը խմբ. 03.06.21 N 918-Ն, փոփ. 16.03.23 N 322-Ն)

 

Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 15.12.22 N 1936-Ն)

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ.16.03.23 N 322-Ն)

2. Սահմանել, որ աշխատողների կողմից՝

1) յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության համար վճարվող այցելության վճարի չափը կազմում է`

ա. տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարված այցելություն` 800 դրամ,

բ. տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարված այցելություն` 200 դրամ.

2) կատարված այցելությունների համար սույն որոշման 2-րդ կետով նախատեսված վճարը յուրաքանչյուր աշխատողի վճարվում է օրական ոչ ավելի, քան 10 այցելության համար.

3) յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ժամանակ տրանսպորտային միջոց հատկացվելու դեպքում՝ այցելության համար վճարում չի կատարվում:

(2-րդ կետը փոփ. 16.03.23 N 322-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հոկտեմբերի 30-ի N 1183-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ

(վերնագիրը փոփ. 16.03.23 N 322-Ն)

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) միասնական սոցիալական ծառայության (այսուհետ` ծառայություն) բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկփորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի, միջավայրային գործոնները գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (բոլորը միասին այսուհետ՝ աշխատող) կողմից յուրաքանչյուր ընտանիք, գործատուին, անձին, հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ իրականացվող այցելությունների համար վճարման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 16.03.23 N 322-Ն)

2. Այցելություն կատարած աշխատողները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով սահմանված այցելությունների թվի վերաբերյալ տվյալները՝ մեկօրյա ժամկետում ներառում են սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում, որոնք (այցելությունների թիվ, վայր, ամսաթիվ և գնահատված կարիքներ) մշտադիտարկվում են ծառայության կողմից:

(2-րդ կետը փոփ. 16.03.23 N 322-Ն)

3. Հիմք ընդունելով սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում ներառված տվյալները, մինչև յուրաքանչյուր ամսվա 3-րդ աշխատանքային օրը՝ տարածքային կենտրոնների աշխատողները (իսկ ծառայության բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետները, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետները և միջավայրային գործոնները գնահատող մասնագետները՝ միջավայրային գործոնները գնահատող մասնագետների միջոցով) տարածքային կենտրոնի տնօրենին են ներկայացնում N 1 ձևին համապատասխան հաշվետվություն՝ նախորդ ամսվա ընթացքում կատարած`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելությունների թվի վերաբերյալ.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշմամբ սահմանված այցելությունների և մոնիթորինգների թվի վերաբերյալ.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով սահմանված` բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվող կամ ֆունկցիոնալության գնահատում անցնող անձի գտնվելու վայրում (այդ թվում` նաև հիվանդանոցային կամ քրեակատարողական հիմնարկ) իրականացված այցելությունների թվի վերաբերյալ:

(3-րդ կետը փոփ., լրաց. 16.03.23 N 322-Ն)

4. Տարածքային կենտրոնների տնօրենները՝ սույն կարգի 3-րդ կետով սահմանված հաշվետվություններն ստանալուց հետո՝ մինչև յուրաքանչյուր ամսվա 5-րդ աշխատանքային օրը ամփոփում և ծառայություն են ներկայացնում նախորդ ամսում աշխատողների կողմից կատարված այցելությունների թվի վերաբերյալ ամփոփ հաշվետվություն՝ համաձայն N 2 ձևի:

5. Ծառայությունը՝ սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվությունն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան ֆինանսավորման հայտ-պահանջագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարան:

6. Ծառայությունը՝ սույն կարգի 5-րդ կետում նշված ֆինանսավորումն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում, հիմք ընդունելով տարածքային կենտրոնի տնօրենի կողմից սույն կարգի 4-րդ կետում նշված ամփոփ հաշվետվության մեջ տվյալ աշխատողի կողմից կատարված այցելությունների թիվը, վճարման ենթակա գումարի չափը, համադրելով դրանք սոցիալական դեպքի վարման տեղեկատվական շտեմարանում մուտքագրված տվյալների հետ, հաշվարկում և տվյալ աշխատողի բանկային հաշվին է փոխանցում այցելությունների համար վճարման ենթակա գումարը:

7. Սույն կարգի 3-րդ և 4-րդ կետերում նշված հաշվետվությունները կազմվում են էկզել (excel) ծրագրով:

 

Ձև N 1

 

Ծառայության __________ տարածքային

կենտրոնի ղեկավար

պարոն/տիկին ______________ -ին

 

Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄՈՆԻԹՈՐԻՆԳՆԵՐԻ ԹՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

NN

ը/կ

Այցելություն

Այցելությունների/մոնիթորինգների թիվը

1

2

3

 

ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1061-Ն որոշմամբ սահմանված տնային այցելություններ

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

ՀՀ կառավարության 17.04.2014 թ. N 534-Ն որոշմամբ սահմանված՝

 
 

ա. այցելություններ

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

բ. մոնիթորինգներ

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

ՀՀ կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով սահմանված այցելություններ`

 
 

ա. ընտանիքում գտնվող անձին

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

բ. հիվանդանոցային, կամ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձին

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրից դուրս կատարած այցելություն

 
 

Տարածքային կենտրոնի տեղակայման վայրի բնակավայրում կատարած այցելություն

 
 

Ընդամենը

 
 

Ընդամենը

 

Տարածքային կենտրոնի աշխատող/բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետ/անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ/միջավայրային գործոնները գնահատող մասնագետ

___________________

(ստորագրությունը)

   

____ ________________20  թ.
(ձևը փոփ. 16.03.23 N 322-Ն)

 

 

 

Ձև N 2

 

Ծառայության ղեկավար

պարոն/տիկին                     -ին

 

Ա Մ Փ Ո Փ  Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

20 Թ. _____________ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ____________________ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹՎԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

(վերնագիրը փոփ. 16.03.23 N 322-Ն)

NN

ը/կ

Աշխատողի

ՀՀ կառավարության 10.09.2015 թ. N 1061-Ն որոշմամբ սահմանված

ՀՀ կառավարության 17.04.2014 թ. N 534-Ն որոշմամբ սահմանված

ՀՀ կառավարության 02.03.2006 թ. N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով սահմանված այցելություններ

Աշխատողին վճարման ենթակա ընդհանուր գումարի չափը (դրամ)

անունը, ազգանունը, հայրանունը

այցելության վայրը

տնային այցելություններ

այցելություններ

մոնիթորինգներ

ընտանիքում գտնվող անձին

հիվանդանոցային կամ քրեակա-տարողական հիմնարկում գտնվող

անձին

 

այցելու-թյունների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

այցելու-թյունների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

մոնիթո-րինգների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

այցելու-թյունների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

այցելու-թյունների թիվը

վճարման ենթակա գումարը (դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

1.

 

Տարածքային

                     

կենտրոնի

տեղակայման վայրի

բնակավայրից դուրս

կատարած

այցելություն

Տարածքային

կենտրոնի

տեղակայման վայրի

բնակավայրում

կատարած այցելություն

Ընդամենը

                     

2.

 

Տարածքային

                     

կենտրոնի

տեղակայման վայրի

բնակավայրից դուրս

կատարած

այցելություն

Տարածքային

                     

կենտրոնի

տեղակայման վայրի

բնակավայրում

կատարած

այցելություն

Ընդամենը

                     

Ընդամենը

                     

Տարածքային կենտրոնի ղեկավար

___________________

(ստորագրությունը)

___________________

(անունը, ազգանունը)

Կ.Տ.

 

____ ________________20  թ.
(ձևը փոփ. 16.03.23 N 322-Ն)
(հավելվածը փոփ., լրաց. 16.03.23 N 322-Ն)

 

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան