ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2023 թվականի N 322-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության բժիշկփորձագետի և տարածքային կենտրոնների աշխատողների կողմից իրականացվող այցելությունների համար վճարման կարգը հաստատելու մասին» N 1183-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման՝
ա. վերնագրում «ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ» բառերով,
բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. Սահմանել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության համապատասխան աշխատողների այցելությունների համար վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:»,
գ. 2-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունում «500» թիվը փոխարինել «800» թվով.
2) որոշման հավելվածի՝
ա. վերնագրում «ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ» բառերով,
բ. 1-ին կետում «բժիշկ-փորձագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (երկուսը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերը փոխարինել «բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկփորձագետի, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետի, միջավայրային գործոնները գնահատող մասնագետի և տարածքային կենտրոնների (այսուհետ` տարածքային կենտրոններ) աշխատողների (բոլորը միասին այսուհետ՝ աշխատող)» բառերով,
գ. 2-րդ կետում «մոնիթորինգների և» բառերը փոխարինել «մոնիթորինգների,» բառերով,
դ․ 3-րդ կետում «(իսկ ծառայության բժիշկ-փորձագետները՝ տարածքային կենտրոնի բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի փաստաթղթավարի միջոցով)» բառերը փոխարինել «(իսկ ծառայության բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետները, անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետները և միջավայրային գործոնները գնահատող մասնագետները՝ միջավայրային գործոնները գնահատող մասնագետների միջոցով)» բառերով,
ե. 3-րդ կետի 3-րդ ենթակետը «ենթարկվող» բառից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության գնահատում անցնող» բառերով,
զ. N 1 ձևում «Տարածքային կենտրոնի աշխատող/բժիշկ-փորձագետ» բառերը փոխարինել «Տարածքային կենտրոնի աշխատող/բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի բժիշկ-փորձագետ/անձի ֆունկցիոնալությունը գնահատող մասնագետ/միջավայրային գործոնները գնահատող մասնագետ» բառերով,
է. N 2 ձևի վերնագրում «ԲԺԻՇԿ-ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ» բառերը փոխարինել «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ» բառերով.
3) որոշման հավելվածում և ձևերում «276-Ն որոշմամբ» բառերը փոխարինել «276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն որոշումներով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. ՓաշինՅԱՆ |
Երևան |
16.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|