Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 4115-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
28.11.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.11.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

28 նոյեմբերի 2022 թ.

Հ. 4115-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.85 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2599-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ.85 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի նախագահի 03.11.2022թ. գրությունը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի 22.11.2022թ. հ.Դ-100875-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան հ.85 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամ Տարոն Արմենակի Ալեքսանյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի մարտի 24-ի հ.1120-Ա, ապրիլի 3-ի հ.1322-Ա, հ.1323-Ա, ապրիլի 10-ի հ.1420-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2599-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի 5-րդ սյունակում` «Ալեքսանյան Տարոն Արմենակի» բառերը փոխարինել «Սարգսյան Լիանա Լևոնի» բառերով, իսկ 6-րդ սյունակում` «Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի կերպարվեստի ամբիոն, դասախոս» բառերը՝ «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժին, առաջին կարգի մասնագետ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍարգսՅԱՆ