Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3516-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Published on a joint site
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
03.10.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
03.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

03 հոկտեմբերի 2022 թ.

Հ. 3516-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՖ. ԱՐՇԱՎԻՐ ՇԱՎԱՐՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.40 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2601-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի ծնողական խորհրդի 16.09.2022թ. (արձանագրություն հ.1) որոշումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 27.09.2022թ. հ. Դ-80725-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան հ.40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի անդամներ Աննա Մկրտիչի Մելքոնյանի և Հայաստան Նվերի Նաշիկյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1421-Ա, ապրիլի 20-ի հ.1485-Ա, հ.1487-Ա, հուլիսի 3-ի հ.1999-Ա, օգոստոսի 6-ի հ.2307-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2603-Ա որոշման հավելվածի 16-րդ կետի 4-րդ սյունակում՝ «Մելքոնյան Աննա Մկրտիչի» և «Նաշիկյան Հայաստան Նվերի» բառերը փոխարինել «Կարապետյան Գայանե Նիկողոսի» և «Զոհրաբյան Հայկանուշ Գարեգինի» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հրաչյա ՍԱՐԳՍՅԱՆ