Գլխավոր տեղեկություն
Համար
Հ. 3396-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.09.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
27.09.2022
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
27.09.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.09.2022

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

27 սեպտեմբերի 2022 թ.

Հ. 3396-Ա

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Մ.ԻՇԽԱՆԻ ԱՆՎԱՆ Հ.5 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԵՐԵՎԱՆԻ ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 33 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԼԵԳԻԱԼ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ՝ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի Հ.2603-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, «Հանրակրթության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N1392-Ն որոշման N3 հավելվածի 32-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի N 113-Ն հրամանով հաստատված կարգով, հիմք ընդունելով «Երևանի Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» և «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի անդամ Արսեն Գագիկի Աղաբեկյանի դիմումը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 12.09.2022թ. հ.Ն/24904-22 զեկուցագիրը.

1. Դադարեցնել «Երևանի Մ.Իշխանի անվան հ.5 հիմնական դպրոց» և «Երևանի Միքայել Նալբանդյանի անվան հ.33 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհրդի անդամ Արսեն Գագիկի Աղաբեկյանի լիազորությունները:

2. Երևանի քաղաքապետի 2021 թվականի հուլիսի 22-ի «Երևանի մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպությունների կոլեգիալ կառավարման մարմինների՝ խորհուրդների կազմերը հաստատելու, Երևանի քաղաքապետի 2016 թվականի փետրվարի 25-ի հ.632-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Երևանի քաղաքապետի 2020 թվականի ապրիլի 10-ի հ.1421-Ա, ապրիլի 20-ի հ.1485-Ա, հ.1487-Ա, հուլիսի 3-ի հ.1999-Ա, օգոստոսի 6-ի հ.2307-Ա որոշումներում փոփոխություն կատարելու մասին» հ.2603-Ա որոշման հավելվածի 4-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Աղաբեկյան Արսեն Գագիկի» բառերը փոխարինել «Մելքոնյան Շողակաթ Աշոտի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի գլխավոր մասնագետ» բառերով, իսկ 14-րդ կետի 5-րդ սյունակում՝ «Աղաբեկյան Արսեն Գագիկի» բառերը փոխարինել «Մուրադյան Արփինե Ստեփանի» բառերով, 6-րդ սյունակում՝ «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարանային շենքերի կառավարման մարմինների աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ» բառերը՝ «Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետ» բառերով:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:

4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի վրա:

 

 

Հր. ՍԱՐԳՍՅԱՆ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան