Գլխավոր տեղեկություն
Համար
N 158-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2023
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 158-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝

1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Դելտա-Մեկ Սեքյուրիթի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00259144) 2023 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 3-ից մինչև ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում անվտանգության համակարգի տեխնիկայի ձեռքբերում և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 504,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Ռեդ-Փունթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03312103) 2023 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրության ծառայությունների մատուցում՝ 800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Օֆիս Պրո» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2023 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական, գրենական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) ) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00019746) 2023 թվականի հունվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Շուո-Մաստեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01528343) 2023 թվականի հունվարի 24-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2023 թվականի փետրվարի 15-ից մինչև ապրիլի 6-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու «Թումո» կենտրոնի թատերական բեմի ակուստիկ միջավայրի կարգաբերման աշխատանքների իրականացում՝ 1,612,090 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) Մաջդալինի Ինջինիերինգ և Թրեյդինգ Սել, ԷլԷլՍի ընկերության (Նարիման Չալուի 9-րդ հարկ, Բեյրութ, Լիբանան) հետ 2023 թվականի հունվարի 27-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ 4,294 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) ՋեթԲրեինս էս.առ.օ -ի (Պրահա 4-Նուսլե, Չեխիայի Հանրապետություն) հետ 2022 թվականի հունվարի 16-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի արտոնագրերի ձեռքբերում՝ 415 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Արդեսկ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 06956323) 2023 թվականի հունվարի 30-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճարտարապետական ծրագրի արտոնագրի ձեռքբերում՝ 240,315 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Խաչատրյան

 

Երևան

 

 

01.03.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան