ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 մարտի 2023 թվականի N 283-Ա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, «Միջազգային արժութային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, Միջազգային ֆինանսական կորպորացիային, Զարգացման միջազգային ասոցիացիային, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Կապիտալ ներդրումների բազմակողմանի երաշխիքների գործակալությանը և Կապիտալ ներդրումների վերաբերյալ տարաձայնությունների կարգավորման միջազգային կենտրոնին Հայաստանի Հանրապետության անդամակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի «ա» կետի և 7-րդ հոդվածի դրույթներով, Միջազգային զարգացման ընկերակցության «Համաձայնագրի հոդվածների» 3-րդ հոդվածի 1-ին բաժնի «գ» կետի, ինչպես նաև «Ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի 2022 թվականի մարտի 31-ի թիվ 248 որոշման պայմաններով և դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝
1) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից հանդես գալով որպես լիազորված պաշտոնատար անձ՝ 30-օրյա ժամկետում ստորագրել Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման հանձնառության գործիքը՝ համաձայն հավելվածի.
2) Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքի վճարումը կատարել մուրհակ տրամադրելու եղանակով՝ համաձայնեցնելով Միջազգային զարգացման ընկերակցության հետ:
3. Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման հանձնառության գործիքի ստորագրման օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 10-ի «Միջազգային զարգացման ընկերակցության ռեսուրսների քսաներորդ համալրման շրջանակներում Հայաստանի Հանրապետության հանձնառության գործիքին հավանություն տալու մասին» N 1733-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 9-ի N 283-Ա որոշման |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ. ՔՍԱՆԵՐՈՐԴ ՀԱՄԱԼՐՄԱՆ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԻՔ
Սույնով հղում է արվում «Ռեսուրսների ավելացում. քսաներորդ համալրման մասին» Միջազգային զարգացման ընկերակցության Կառավարիչների խորհրդի՝ 2022 թվականի մարտի 31 թիվ 248 որոշմանը (որոշում):
Համաձայն որոշման 3-րդ պարբերության՝ սույնով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծանուցում է Ընկերակցությանը, որ այն կիրականացնի իրեն լիազորված բաժանորդագրությունը1 700,000 հատուկ փոխառության իրավունքի չափով2՝ որոշման դրույթներին համապատասխան:
______________________ (ամսաթիվ) |
___________________________________3 (անուն և պաշտոն) |
_________________________
1 Հանձնառության գործիքի այս ձևը կարող է օգտագործվել ինչպես անդամ պետության կանոնավոր բաժանորդագրության, այնպես էլ պարտքի մարմանն ուղղված ցանկացած լրացուցիչ աջակցության համար՝ առանձին կամ համատեղ գործիքի ներքո:
2 Համաձայն «Քսաներորդ համալրման մասին» որոշման 6(բ) կետի՝ որոշման 4(բ) կետում նշված անդամ պետությունները պետք է արտահայտեն իրենց բաժանորդագրությունը ՀՓԻ-ով, անդամ պետության արժույթով, եթե վերջինս ազատ փոխարկելի է կամ Ասոցիացիայի համաձայնությամբ՝ այլ անդամի ազատ փոխարկելի արժույթով։ Վճարումը պետք է իրականացվի որոշման 6(բ) կետով սահմանված կարգով։ Որոշման 4(բ) կետում նշված անդամ պետությունների պարագայում վճարումը պետք է իրականացվի որոշման 6(բ) կետով սահմանված կարգով։
3 Հանձնառության գործիքը պետք է ստորագրվի ՀՀ կառավարության անունից՝ պատշաճ կերպով լիազորված ներկայացուցչի կողմից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
09.03.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|